Archaeological sites в Douane

Հարավային քար

6.3/10

Հարավային քար, Հարավի քար, Հղի կնոջ քար, սալ Լիբանանի Բաալբեկ քաղաքում։ Հայտնի է վաղնջական ժամանակներից, մարդու կողմից հղկված ամենամեծ քարերից մեկն է աշխարհում։ Քաշն ավելի քան 1000 տոննա է։ Երկարությունն ավելի քան 20 մ է, լայնությունը՝ 4 մ, բարձրությունը՝ 4 մ։ Զուգահեռանիստ չէ։

Անվան ստուգաբանություն

Սկզբնական շրջանում քարն անվանում էին Խաջար էլ-Կիբլա (արաբ․՝ حجر القبلة‎‎‎), որը թարգմանաբար նշանակում է «հարավի քար», հետագայում արաբներն այն վերանվանեցին Խաջար էլ-Խուբլա (արաբ․՝ حجر الحبلى‎‎‎)՝ «քար՝ պոկված հիմնական զանգվածից»։ Աշխարհի շատ լեզուներով քարի երկրորդ անվանումը «հղի կնոջ քար» է։

«Հղի կնոջ քար» անվան ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ քարն այդպես է կոչվել մի հղի կնոջ պատճառով, որը համոզում էր Բաալբեկի բնակիչներին, որ գիտի քարի տեղաշարժման գաղտնիքը և որ կպատմի նրանց, եթե վերջիններս կերակրեն իրեն մինչև երեխայի ծնունդը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քարն ստացել է իր անունը հղի ջինի մասին պատմող առասպելից, ում հանձնարարվել էր պատրաստել և տեղափոխել այդ քարե սալը։ Սնահավատություն կա, որ եթե որևէ կին դիպչի դրան, նրա պտղատվությունը կմեծանա։

Ընդհանուր տեղեկություններ

Հարավային քարը գտնվում է Լիբանանի Բաալբեկ քաղաքում Յուպիտերի տաճարից մոտ 900 մ հեռավորության վրա։ Հորիզոնի նկատմամբ նրա թեքվածությունը կազմում է 30°, որը համապատասխանում է շրջակա տեղանքի ընդհանուր թեքվածությանը։

Սալը կազմված է կրաքարից, զուգահեռանիստ չէ և ամբողջությամբ առանձնացված չէ հիմնական շերտից։ Սալի երկարությունը 20,31-20,76 մ է, լայնությունը՝ 4 մ ներքևում և 4,14-5,29 մ վերևում, բարձրությունը՝ 4,21-4,32 մ։ Ունենալով 2,6-2,8 գ/սմ³ խտությունը՝ քաշը կկազմի մոտ 1050 տոննա։ Հարավային քարն իր չափերով և զանգվածով գերազանցում է Յուպիտեր տաճարի հիմքում ընկած տրիլիտոնին, որի քաշը գնահատվում է 800 տոննա։

Բաալբեկի նմանատիպ մենաքարեր

1990-ական թվականներին Բաալբեկի քարահանքում հայտնաբերվել է Հարավային քարին նման երկրորդ մենաքարը, որն իր պարամետրերով գերազանցում էր վերջինիս։ Նրա քաշը կազմում է 1300 տոննա, երկարությունը՝ 20 մ, կտրվածքը՝ մոտ 4,5 × 4,5 մ։

2014 թվականին հետազոտելով այդ նույն Բաալբեկի քարահանքը՝ Գերմանիայի հնէաբանական ինստիտուտը գտավ երրորդ մենաքարը՝ մոտ 19,6 մ երկարությամբ, որի քաշը գնահատվում է 1500 տոննա։ Այսինքն՝ ներկայումս այն մեզ հայտնիներից ամենամեծ քարն է, որ կտրվել է մարդու կողմից։

Նշանակություն

Հարավային քարի՝ որպես իսկական անպատեհ գտածոյի նշանակության, ինչպես նաև պատրաստման եղանակի և տեղափոխման վերաբերյալ բազում բանավեճեր են եղել։ Ըստ որոշ գիտնականների՝ հարավային քարը պատրաստվել է Յուպիտերի տաճարի համար։ Արդեն գոյություն ունեցող տրիլիտոնի հետ պետք է տեղադրվեր տաճարի հիմքի հենարանային պատում։ Ըստ այլ հետազոտողների՝ այսպիսի քարե սալը կարող էր որևէ կոթողի համար հումք ծառայել։ Քարի տեղափոխման վերաբերյալ կարծիքները հանգում են միաժամանակ տասնյակ հազարավոր աշխատուժի կիրառմանը; Այն վայրում, որտեղ այժմ գտնվում է քարը, դժվար է այդքան մարդ տեղավորելը և նրանց գործողությունները համակարգելը։ Այդուհանդերձ պատմական փաստ է, որ նմանատիպ զանգվածի մեկ այլ մենաքար՝ Գրոմ-քարը հաջողությամբ տեղափոխվել է հնագույն ժամանակներից հայտնի միջոցների՝ սալերի և լծակների կիրառմամբ։ Բացի այդ այն մասին, թե ինչպես են շինարարները փորել և հղկել այսպիսի ապարի կտորը, ևս մի քանի վարկածներ կան, սակայն բոլորն էլ վիճելի են։

Категории:
Оставить комментарий
Советы и подсказки
Для Հարավային քար нет еще, ни советов ни подсказок. Хотите стать первым, кто разместит полезную для других путешественников информацию об этом месте? :)
Местоположение
Карта
Адрес

0.1km from Unnamed Road, Լիբանան

Как добраться?
Ссылки

Stone of the Pregnant Woman на Foursquare

Հարավային քար на Facebook

Grand Kadri Hotel

от $130

InterContinental Mzaar Lebanon Mountain Resort & Spa

от $195

MIST HOTEL & SPA BY WARWICK

от $212

Le Notre Hotel & Ski Resort

от $80

Le Cedrus Suites Hotel

от $113

Hotel Chbat

от $70

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Anti-Lebanon mountains
Լիբանան

Anti-Lebanon mountains (العربية: جبال لبنان الشرقية) is a t

Add to wishlist
I've been here
Visited
Հորշ Արզ էլ Ռաբ
Լիբանան

Հորշ Արզ էլ Ռաբ, կամ Աստվածային մայրու անտառ (արաբ․՝ أرز الربّ‎

Add to wishlist
I've been here
Visited
Qurnat as Sawda'
Լիբանան

Qurnat as Sawda' (العربية: القرنة السوداء) is a tourist attraction,

Add to wishlist
I've been here
Visited
Լիբանանի լեռներ
Լիբանան

Լիբանանի լեռներ, (արաբ․՝ جبل لبنان‎‎‎),

Add to wishlist
I've been here
Visited
Baatara gorge waterfall
Լիբանան

Baatara gorge waterfall is a tourist attraction, one of the

Add to wishlist
I've been here
Visited
Sisters Olive Trees of Noah
Լիբանան

Sisters Olive Trees of Noah (العربية: شجرات الزيتون شقيقات نوح) is a t

Add to wishlist
I've been here
Visited
Սայդնայա
Հորդանան

Սայդնայա (արաբ․՝ صيدنايا‎‎), քաղաք Սիրիայի Արաբակա

Add to wishlist
I've been here
Visited
Deir Mar Maroun
Լիբանան

Deir Mar Maroun is a tourist attraction, one of the Cave monasteries

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Աթենյան Ակրոպոլիս
Հունաստան

Աթենյան Ակրոպոլիս (հուն.՝ Ακρόπολη Αθηνών), ակրոպոլիս Հունաստան

Add to wishlist
I've been here
Visited
Ցելսուսի գրադարան
Թուրքիա

Ցելսուսի գրադարան, հին հռոմեական գրադարան Եփեսոսում, որը կառ

Add to wishlist
I've been here
Visited
Pyramid of the Moon
Մեքսիկա

Pyramid of the Moon (Español: Pirámide de la Luna) is a tourist a

Add to wishlist
I've been here
Visited
Pyramid of the Sun
Մեքսիկա

Pyramid of the Sun (Español: Pirámide del Sol (Teotihuacan)) is a t

Add to wishlist
I've been here
Visited
Հեփեստոսի տաճար
Հունաստան

Հեփեստոսի տաճար կամ Հեփեստեոն (հուն՝. Ναός Ηφαίστου) - տաճար հին Աթե

Посмотреть все похожие места