Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։

Պատմություն

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
  • Պատմական թանգարան (1935 թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ.

  1. գեղարվեստական բաժնի հիման վրա (ղեկավար Ռուբեն Դրամբյան) կազմակերպվեց ՀԽՍՀ Կերպարվեստի թանգարանը (այժմյան՝ Ազգային Պատկերասրահը), - հանձնվեց 1660 առարկա
  2. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀԽՍՀ Գրական թանգարանը (այժմյան՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը), - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր։

Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

  • Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  • Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  • Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.
  • փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
  • հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  • ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  • իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  • հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ

Թանգարանի ստորաբաժանումներ և ֆոնդերի կառուցվածք

  • Հնագիտության բաժին

Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով՝ մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. 15-րդ դ.

  1. Պալեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 100.000 – 12.000 թթ.)
  2. Նեոլիթ - Էնեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 8 – 4-րդ հազարամյակի կեսեր)
  3. Բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանի հավաքածուներ (մ.թ.ա. 4 հազ. 2-րդ կեսից – 15 – 12-րդ դդ.)
  4. Ուրարտուի (Վանի թագավորություն) հնագիտական հավաքածուներ (մ.թ.ա. 9-րդ դ. - 6-րդ դ. սկիզբ)
  5. Հավաքածուներ մ.թ.ա. 6 –4-րդ դդ.
  6. Հելլենիստական հավաքածուներ (մ.թ.ա. 4-րդ դ. – մ.թ.ա. 3-րդ դ.)
  7. Միջնադարյան հավաքածուներ (6 – 15-րդ դդ.)
  • Դրամագիտության բաժին

Դրամագիտական ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ։ Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։

  1. Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը՝ հայտնաբերված պատահականորեն կամ հնագիտական պեղումների ընթացքում։ Ի մասնավորի՝ Դվինի պեղումներից հայտնաբերված հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը, սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։ Ինչպես նաև սասանյան և արաբական արծաթե դրամների, բյուզանդական ոսկե դրամների, սելջուկյան, մոնղոլական, ուշ-պարսկական, ռուսական, թուրքական, արևմտաեվրոպական դրամների գանձերը։
  2. Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է 18-20-րդ դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։
  3. Նամականիշների ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թթ. թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության՝ 1921-1923 թթ. թողարկումները՝ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները՝ 1992 թվականից ի վեր։ Ժողովածուի մեջ են 19-20-րդ դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։
  4. Մեդալների Ժողովածուն ընդգրկում է 17-րդ դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ, հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում 16-20-րդ դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։
  • Ազգագրության բաժին

Ազգագրական ֆոնդը ներառում է 16-20-րդ դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։ Ֆոնդում պահվում են՝

  1. ասեղնագործության և ժանյակագործության նմուշներ, ոսկեթելով և արծաթաթելով արված ձեռագործ ծածկոցներ, եկեղեցական գոգնոցներ տարազային համալիրներ, եկեղեցական հանդերձ, հայ ոսկերչության և կիրառական արվեստի նմուշներ
  2. հայկական պղնձագործության փորագրազարդ, դրվագված նմուշներ
  3. փայտափորագիր արվեստի նմուշներ, հախճապակյա առարկաներ և աշխատանքային գործիքներ
  4. գորգահյուս և կարպետահյուս առարկաներ և կիրառական նշանակության այլ առարկաներ. այդ թվում՝ 17-19-րդ դդ. վիշապագորգեր, երկրաչափական, բուսական, խառը զարդանախշերով գորգեր
  5. կայծքարե հրացաններ և ատրճանակներ, դաշույններ, սրեր, ինչպես նաև նշանավոր անձանց պատկանող զենքեր։
  6. ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։
  • Նորագույն պատմության բաժին

Նոր և նորագույն շրջանի պատմության բաժինը թանգարանում գործել է 1949 թվականից։ 1991 թվականին Հայաստանի Հեղափոխության թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին։ Բաժնի ուսումնասիրության շրջանակը ընդգրկում է 17-րդ դ. մինչև արդի ժամանակահատվածում հայկական գաղթօջախների, ինչպես նաև բուն Հայաստանի հասարակական, քաղաքական, ազգային ազատագրական շարժումների և մշակույթի պատմությունը։ Նորագույն պատմության ֆոնդը ընդգրկում է 17- 20-րդ դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վիմագիր արձանագրություններ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական ռազմական գործիչների անձնական արխիվները /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/։

  • Վերականգնման բաժին

Բաժինը հիմնադրվել է 1945 թ.։ Նրա կառուցվածքում գործել են չորս աշխատանոց՝

  1. խեցեգործական առարկաների վերականգնում և մակետների պատրաստում
  2. մետաղների մաքրում և վերականգնում
  3. բանվածքների և ասեղնագործությունների վերականգնում
  4. ատաղձագործական առարկաների վերականգնում և կազմարարություն

Ցուցադրություններ և ցուցահանդեսներ

Հայաստանի պատմության թանգարանում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թվականին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներ։

Մշտական ցուցադրություններ

  • «Հայաստան. Պալեոլիթից բրոնզե դար»
  • «Բացառիկ գտածո. 5500-ամյա կաշվե ոտնաման»
  • «Ուրարտու. Վանի թագավորություն»
  • «Անի. Հայաստան 9 - 14-րդ դդ.»
  • «Դվին. Հայաստանը 9 - 13-րդ դդ.»
  • «Հայաստանը Քարտեզներում»
  • «Նորամուտ. Թևավոր խաչ»
  • «Հայկական գորգարվեստ»
  • «Հայկական ազգային տարազ 18 - 19-րդ դդ.»
  • «Հայաստանը մ.թ.ա. I - մ.թ.ա. III դդ.»
  • «Հայոց Ցեղասպանություն»
  • «Մայիսյան հերոսամարտ և Հայաստանի Առաջին Հանրապետություն» և այլն։

Ժամանակավոր ցուցադրություններ

  • «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան»
  • «Վանի ասեղնագործությունը. 17 - 20-րդ դդ.»
  • «Գիրը ժամանակների վկա»
  • «Գրի հավերժությունը»
  • «Գիրը՝ հիշողության գանձարան»
  • «Շիրակը մշակութային օրրան»
  • «Թաղման ծեսի խորհուրդը»
  • «Ներքին Նավեր»
  • «Նորահայտ գտածոներ Լոռու մարզից (մ.թ.ա. III հազ. - մ.թ.ա. I դար)»
  • «Նորամուտ 170 առարկա»
  • «Քարերը ժողովելու ժամանակը»
  • «Կամրջող սերունդներ» և այլն։

Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին՝ Բուդապեշտ 1968 թ., Փարիզ 1970 թ., Լենինգրադ 1974 թ., 1985 թ., Սպոկան 1975 թ., Լոս-Անջելես 1977 թ., Տարտու 1979 թ., Կիև 1980 թ., Ցուկուբա 1984 թ., Վենետիկ 1987 թ., Նյու Յորք 2008 -2009 թթ., Թեսալոնիկի 2009 թ., Պրինստոն 2010 թ., Վենետիկ 2011 թ.։

Թանգարանը ունեցել է ցուցահանդեսներ՝ Բոխում (1995 թ.), Նանտ (1996 թ.), Փարիզ (1996 թ.), Լիոն (1997 թ.), Կահիրե (1997 թ.), Բոնն, Հալլե-Վիտտենբերգ (1998 թ.), Աթենք (1998 թ.), Վատիկան (1999 թ.), Փարիզ (2001 թ.), Լոնդոն (2001 թ.), Լեյդեն (2002 թ.), Բուդապեշտ (2002 թ.), Վանդե (2006 թ.), Սենտ Ռաֆայել (2007 թ.), Ռուան (2007 թ.), Փարիզ (2007 թ.), Լիոն (2007 թ.), Առլ (2007 թ.), Մարսել (2007 թ.), Կլունի (2007 թ.), Նյու Յորք (2008 թ.), Սանկտ-Պետերբուրգ (2009 թ.), Լյուբլյանա (2010 թ.), Հռոմ (2011 թ.), Նյու Յորք (2014 -2015 թթ.), Հռոմ (2015 թ.)։

Նշանավոր անձինք

Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել հայ հնագիտության և ազգագրության, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ղեկավարել են ինչպես թանգարանը, այնպես էլ նրա առանձին բաժինները՝

  • Երվանդ Լալայան (1864-1931 թթ.), ազգագրագետ, հնագետ, բանահավաք, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը (1919-1927 թթ.)։ Հիմնադրել է «Ազգագրական հանդես»-ը (1896 թ.), Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը (1906 թ.) և Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908 թ.)։
  • Կարո Ղաֆադարյան (1907-1976 թթ.), հնագետ, պատմաբան, վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ 1932 թվականից զբաղվել է Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Հանդիսացել է Մերձավոր Արևելքի նշանավոր կենտրոններից մեկի՝ միջնադարյան Դվին քաղաքի պեղումների և նյութական մշակույթի ուսումնասիրության ղեկավարը, 1940-1964 թթ.` Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Կարո Ղաֆադարյանի անմիջական ղեկավարությամբ թանգարանը դարձավ հանրապետության առաջատար գիտա-հետազոտական և կրթա-մշակութային կենտրոն։ Նոր մեկնակետով մշակվեց և իրականացվեց հայ ժողովրդի պատմության գիտական ցուցադրությունը` ակունքներից մինչև արդի ժամանակները։
  • Մորուս Հասրաթյան (1902-1979 թթ.), պատմաբան, բանասեր, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ 1964-1975 թթ. Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն էր։ Մ. Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում ստացավ։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվեց Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում։ Կապեր հաստատվեցին Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։
  • Թորոս Թորամանյան (1864-1934 թթ.), ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր։ 1930-1932 թթ. ղեկավարել է թանգարանի ճարտարապետության բաժինը։ 1904 թվականից մասնակցել է Անիի պեղումներին։ Ուսումնասիրել և չափագրել է Անիի աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության հուշարձանները, պաշտպանական համակարգի կառույցները, ստեղծել վերակազմության նախագծեր, որոնցով Անին վերակենդանացվեց գիտության համար։ Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից մի մասը այսօր պահպանվել է միայն նրա նյութերով։
  • Եվգենի Բայբուրդյան (1898-1941 թթ.), հնագետ 1939 թ. բռնադատվել է և հետմահու արդարացվել։ 1926 թվականից աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, 1928-1933 թթ. և 1938 թ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
  • Հարություն Մնացականյան (1907- 1977 թթ.), հնագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 1949-1969 թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
  • Տելեմաք Խաչատրյան (1932-1989 թթ.), հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Թանգարանում աշխատել է 1956 թվականից։ 1970-1971 թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ, 1983-1987 թթ. թանգարանի տնօրեն։
  • Ասլան Շահնազարյան - պատմաբան, դրամագետ։ 1946-1959 թթ. ղեկավարել է թանգարանի դրամագիտական կաբինետը։ Գիտական հիմքի վրա դնելով դրամագիտական ֆոնդի աշխատանքները՝ մշակել և համակարգել է առաջին ժողովածուները։
  • Խաչիկ Մուշեղյան (1919-1992 թթ.), դրամագետ, պատմական գիտությունների դոկտոր։ Թանգարանում աշխատել է 1952 թվականից։ 1959-1989 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչ։
  • Հենրի Սարգսյան (1933 թ.), դրամագետ, պատմաբան։ Թանգարանում աշխատել է 1960 թվականից։ 1989-2000 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է Հայաստանի անտիկ, միջնադարյան և նոր շրջանի դրամների, թղթադրամների հետազոտությամբ, անդրադարձել թանգարանագիտության հարցերին։ Հատկապես կարևոր ներդրում են նրա ուսումնասիրությունները հայկական մեդալային արվեստի բնագավառում։
  • Ստեփան Լիսիցյան (1865-1947 թթ.), պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, ազգագրագետ։ Ազգագրության բաժինը ղեկավարել է 1928-1947 թթ.։
  • Վալենտինա Աբրահամյան (1908–1986 թթ.), հնագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր։ 1959-1979 թթ. ղեկավարել է թանգարանի հնագիտության, այնուհետև՝ ազգագրության բաժինը։

Թանգարանի գիտական խորհուրդը 1997 թվականից ղեկավարում է Անելկա Գրիգորյանը։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Mohammed Alhitmi
11 Августа 2016
One of the best art museums in the region, but not very pleasant in the summer as most of the rooms are not air conditioned
Robert Karapetyan
23 Февраля 2015
Extensive art collection. Nice events occasionally.
مهسا محق
10 Сентября 2016
I almost know nothing of history of Armenia, what was interesting for me was the architecture of the museum building
Asia Khilova
14 Октября 2016
Великолепная галерея. Шишкин, Серов, много неизвестных мне ранее картин Айвазовского и др. Русских и армянских художников. 6 этажей искусства
Evgeny Shuvalov
15 Сентября 2016
Большое собрание картин русских и армянских художников . Многих нигде в РФ не видели. Интересно! Много необычного Айвазовского.
Marina Gorshkova
4 Мая 2017
Очень интересная экспозиция. Кстати, в галлерее второе по величине (после музея Айвазовского в Феодосии) собрание работ Айвазовского!
7.8/10
3,431 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
30 Արամի փողոց, Երևան 0001, Հայաստան Ուղղություններ ստացեք
Втр-Sat 11:00 AM–6:00 PM
Вск 11:00 AM–5:00 PM

National Gallery of Armenia Foursquare վրա

Հայաստանի պատմության թանգարան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

սկսած $390

Grand Hotel Yerevan

սկսած $160

North Avenue Hotel

սկսած $120

Aviatrans Hotel

սկսած $87

Ibis Yerevan Center

սկսած $86

Nor Yerevan

սկսած $52

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հանրապետության հրապարակ (Երևան)

Հանրապետության հրապարակը' Երևանի գլխավոր հրապարակն է, որը գտն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ, կազմ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթ ― մզկիթ Երևանում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

ի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ կրթությ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զևգմայի խճանկարի թանգարան

Զևգմայի խճանկարի թանգարան (թուրք.՝ Zeugma Mozaik Müzesi), անտիկ Զևգմա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Şanlıurfa Museum

Şanlıurfa Museum (Turkish: Şanlıurfa Müzesi) is an archaeological muse

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
EYE Film Institute Netherlands

EYE Film Institute Netherlands is a Dutch archive and museum in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Şanlıurfa Archaeology and Mosaic Museum

Şanlıurfa Archaeology and Mosaic Museum is a museum in Şanlıurfa (al

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Charles H. Wright Museum of African American History

The Charles H. Wright Museum of African American History is located in

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը