Հելբրուն

Հելբրուն (գերմ.՝ Schloss Hellbrunn), Զալցբուրգի արքեպիսկոպոսի ամառային նստավայր։ Գտնվում է Ավստրիայում՝ Զալցբուրգ քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ։ Կառուցված է բարոկկո ոճով 1612-ից 1615 թվականներին Զալցբուրգի իշխան-արքեպիսկոպոս Մարկուս Զիտիկուս ֆոն Հոենեմսի համար։ Ճարտարապետներն են Սանտինո Սոլարին և Դոնատո Մասկանին։

Համալիրն իր մեջ ներառում է պարտեզով պալատը, Մեխանիկական թատրոնը, Մաունտշլոս ամրոցը, Քարե թատրոնը։

Պատմություն

1612 թվականին Հելբրուն լեռան ստորոտում Զալցբուրգ քաղաքի իշխան-արքեպիսկոպոս Մարկուս Զիտիկուս ֆոն Հոենեմսի պատվերով սկսվեց ամառանոցային նստավայրի կառուցումը։ Իշխանն իր երիտասարդությունը անց էր կացրել Իտալիայում, ուստի պալատի կառուցումը պատվիրեց ուշ Վերածննդի ճարտարապետության ոգով՝ Վենետիկում և Հռոմում գտնվող նմանատիպ լավագույն կառույցների նմանությամբ։ Ճարտարապետներ Սանտինո Սոլարին և Դոնատո Մասկանին կարողացան կերտել համալիր, որը միավորում էր իտալական մաներիզմի լավագույն ավանդույթների գեղեցկությունը։ 1615 թվականին պալատի շինարարությունն ավարտվեց։

1615 թվականին կառուցվել է Մաունտշլոս որսորդական ամրոցը, իսկ 1617 թվականին կայացել է «Քարե թատրոնի» բացումը, բեմադրվել է գերմաներեն առաջին օպերայի բեմադրությունը։

1730 թվականին պալատական այգին վերակառուցվել է կայսերական պարտեզների տեսուչ Ֆրանց Անտոն Դանրաիթերի նախագծով։ Այգում ավելացվել են բազմաթիվ դեկորատիվ տարրեր և ռոկոկո ոճի ոգով նորարարություններ։ 1750 թվականին պալատական պարտեզը համալրվել է Մեխանիկական թատրոնով ։

19-րդ դարի կեսերին Հելբրունը պատկանում էր Ավստրիայի կայսրին։ 1924 թվականից ի վեր Մաունտշլոս պալատում տեղակայված է Կարլ Ավգուստի զալցբուրգյան թանգարանի գավառագիտական բաժինը։

Ճարտարապետություն

Հելբրուն պալատ Մեխանիկական թատրոն Քարե թատրոն Մաունտշլոս ամրոց

Հելբրուն պալատ

Պալատը բարոկկո ոճով կառուցվել է ճարտարապետներ Սանտինո Սոլարի (հենց նա էլ մինչ այդ կառուցել է Զալցբուրգի Մայր տաճարը) և Դոնատո Մասկանին։ Մինչ մեր օրերը պալատը պահպանվել է առաջնային տեսքով՝ բացառությամբ ներքին հարդարման որոշ տարրերի։ Օրինակ կահույքը իրենից ներկայացնում է 17-րդ և 18-րդ դարերի կահույքի կտորների և առարկաների հավաքածու, որն այդտեղ է բերվել տարբեր վայրերից։ Ընդունելությունների մեծ սրահում հիանալի կերպով պահպանվել են պատերի և առաստաղի որմնանկարները, որոնք Արսենիո Մասկանիի աշխատանքներն են (17-րդ դարի բնօրինակներ)։ Գմբեթով շքեղ ութանկյուն սրահը նախկինում օգտագործվել է որպես երաժշտական հյուրասենյակ։

Պալատական այգի

Լճակներով, քանդակներով, տաղավարներով և շատրվաններով պարտեզը զբաղեցնում է 60 հեկտար տարածություն։ Ցայտող շատրվանների անհամար շիթերը հոսում են ներքև՝ ձևավորելով առանձին ջրավազաններ, որոնցից յուրաքանչյուրն իրենից առանձին կոմպոզիցիա է ներկայացնում՝ բազմաֆիգուր քանդակներով, առանձին մանրաքանդակներով, մեծ ու փոքր շատրվաններով։ Պարտեզի բազմաթիվ ու բազմապիսի լուծումներից են քայլելու ընթացքում հանկարծակի դուրս ցայտող ջրի շիթերը, 1000 շիթ ունեցող շատրվանով Նեպտունի անձավը, ինչպես նաև կարմիր մարմարե մանրաքանդակներով Օրֆեուսի և Էվրիդիկի անձավը, կապարե ծառերը՝ կապարե երգող թռչնակներով, պարտեզի մեխանիկական երգեհոնը, ժայռափոր քարե թատրոնը և Մոնաթսշլեզհեն պալատը ։

Պարտեզի անձավները, շատրվանները և քանդակները

Մաունտշլոս ամրոց

Մաունտշլոս որսորդական ամրոցը (գերմ.՝ Monatsschlössl` «Ամսվա պալատ») կառուցված է Հելբուրն լեռան ստորոտին։ Ավանդապատումը վկայում է, որ «արքեպիսկոպոսի մոտ հյուրնկալվող բավարական արքայազնը կարծիք է հայտնում, որ պատուհանից երևացող լանջի տեսարանը (որտեղ այժմ կանգնած է Մաունտշլոսը, առավել գեղատեսիլ կլիներ, եթե այնտեղ մի փոքրիկ ամրոց լիներ։ Մեկ ամիս անց, երբ բավարական արքայազնը կրկին հյուրնկալվում է Զալցբուրգում, նա հիացական պարզում է, որ իր մատնանշած տեղում իսկապես փոքրիկ ամրոց է վեր խոյացել»։

Այժմ ամրոցում տեղակայված է Զալցբուրգի Կարլ Ավգուստ թանգարանի գավառագիտական բաժինը։ Այստեղ ցուցադրված են մշակույթի և կենցաղի առարկաներ, ժողովրդական արվեստների և արհեստների նմուշներ, տարածաշրջանի ազգային հագուստին նվիրված ցուցադրություններ։

Քարե թատրոն

Այս թատրոնը Եվրոպայի ամենահին փոքր բեմահարթակն է բաց երկնքի տակ։ Այն կառուցված է անմիջապես Հելբուրն լեռան ստորոտին։

Մեխանիկական թատրոն

Արքեպիսկոպոսի պատվերով Մեխանիկական թատրոնը կառուցվել է 1750-ից 1753 թվականներին։ Թատրոնն իրենից քարե տաղավար է ներկայացնում, որում 256 փայտե ֆիգուրներ ներկայացնում են միջնադարյան քաղաքի կենցաղային փոքրիկ տեսարաններ՝ ջրային երգեհոնի հնչյունների ներքո։ Հիդրավլիկ հաղորդակի միջոցով շարժվում են ֆիգուրների ոտքերն ու ձեռքերը, կամ դրանք պտտվում են կլոր փոքրիկ տակդիրների վրա։ Բայց նրբորեն կերտված տարրերը թույլ են տալիս ընկղմվել բարրոկոյի ժամանակաշրջանի քաղաքային կյանքի միջավայր։ Բեմահարթակի վրա մի քանի երեքհարկանի տներ են, կենտրոնում քաղաքային ռատուշան է։ Ռատուշայի հարևան կառույցները «բնակեցված են» առևտրականներով, տարբեր գիլդիաների վարպետներով (որոնց հեշտությամբ կարելի է ճանաչել տարբերակող նշանների միջոցով, այդտեղ է և՛ հացագործը, և՛ կոշկակարը, և՛ մսագործը, և՛ դերձակը), շինարարներով, ովքեր ավարտին են հասցնում կառույցները, զինվորներով և շուկայի հրապարակում արջերի հետ պարող աճպարարներով։

Ե՛վ երգեհոնը, և՛ ֆիգուրները շարժման մեջ են դրվում ջրի ուժի միջոցով։

Պալատական հանդիսություններ

Օգոստոս ամսին պալատում տեղի է ունենում ամառային փառատոնը։ Բացի այդ, պարբերաբար անց են կացվում տարաբնույթ մշակութային միջոցառումներ, համաժողովներ, կոնգրեսներ և միջազգային մասշտաբի սեմինարներ։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Christa
2 Мая 2019
The castle is not spectacular but your ticket also gives you acces to the Wasserspiele. Everybody had a lot of fun there. You will too if the weather is warm.
Ravneet Mavi
31 Мая 2017
They let you see only one floor of main schloss. Its trick fountains and gardens are ok, not great. I agree with post above, you can visit this place if you have Salzburg pass and time to kill.
Pelin Dura
28 Декабря 2015
nearby the city.. a huge park to walk with friends or family, there is a play ground for the kids as well
Nicole Mills
17 Апреля 2023
Beautiful palace in Salzburg. The famous 16 going on 17 scene from The Sound of Music was shot in the Palace Pavilion in the Gardens. Take an umbrella if raining - bit of a walk from the car park.
Jack Smith
15 Мая 2023
Really easy to get to on public transport from the centre of Salzburg using Bus Line 25, with a stop just outside the entrance of the Palace, journey takes less than 20 mins.
Un Mundo Cultural
12 Января 2014
Obra del príncipe-arzobispo Markus Sittkus von Homenens. El mayor atractivo lo constituye el parque que rodea al palacio: con jardines, numerosas fuentes, estanques y riachuelos y grutas misteriosas
8.3/10
48,812 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Fürstenweg 37, 5020 Salzburg, Ավստրիա Ուղղություններ ստացեք
Чтв-Птн 10:00 AM–6:00 PM
Sat-Вск 9:00 AM–7:00 PM
Пнд 10:00 AM–5:00 PM
Втр 10:00 AM–6:00 PM

Schloss Hellbrunn Foursquare վրա

Հելբրուն Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Radisson Blu Hotel Altstadt

սկսած $264

Hotel Sacher Salzburg

սկսած $447

Hotel Sacher Salzburg

սկսած $543

Hotel Goldgasse

սկսած $491

Stein Hotel

սկսած $159

Arthotel Blaue Gans

սկսած $370

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զալցբուրգի կենդանաբանական այգի

Զալցբուրգի կենդանաբանական այգի (գերմ.՝ Tiergarten Salzburg

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Anif Palace

The Anif Palace, also known as Water Palace Anif, stands beside an

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Schloss Leopoldskron

Schloss Leopoldskron is a rococo palace and a national historic

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Schloss Aigen

Schloss Aigen is a location in Aigen, Salzburg, Salzburgerland,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nonnberg Abbey

Nonnberg Abbey (Deutsch. Stift Nonnberg) is a Benedictine monastery in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hohensalzburg Castle

Hohensalzburg Castle(Festung Hohensalzburg ,literally 'High Salzburg

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Reisszug

The Reiszug is a private funicular railway providing goods access to

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Petersfriedhof

The Petersfriedhof or Sant Peter's cemetery is one of the twelve

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Gruyères

The Castle of Gruyères (in french: château de Gruyères), located in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello Scaligero (Sirmione)

Замок Скалігерів (італ. Castello Scaligero) —

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը