Հեփեստոսի տաճար

Հեփեստոսի տաճար կամ Հեփեստեոն (հուն՝. Ναός Ηφαίστου) - տաճար հին Աթենքում՝ աթենական ագորայի արևմտյան մասում, Ագորայոս կոլոնոս բլրի գագաթին: Ագորայում լավագույնս պահպանված շինությունն է: Նախկինում անվանել են նաև Թեսեոն (հուն՝. Θήσειον)՝ սխալմամբ ենթադրելով, թե Կիմոնը հենց այս տաճարում է ամփոփել Թեսևսի՝ իր կողմից տեղափոխված աճյունը.:

Պատմություն

Հնագիտական պեղումները վերջնականապես հաստատել են, որ որ այս տաճարը իսկապես Հեփեստեոնն է և ոչ թե Թեսևսի, Արեսի ու Հերակլեսի պաշտամունքի սրբավայրը, ինչպես կարծում էին նախկինում: Տաճարը կառուցվել է դորիական ճարտարապետական օրդերի կանոններով, մեր թվականությունից առաջ 460-420 թվականներին: Հայտնի չէ, թե ով է եղել ճարտարապետը. մասնագետները ենթադրում են, որ դա այն նույն արվեստագետն է, ով կառուցել է Սունիոն հրվանդանում գտնվող տաճարը, Արես աստծուն նվիրված տաճարը ագորայում, ինչպես նաև՝ Նեմեսիս աստվածուհու տաճարը Ռամնունտում: Տաճարն ունեցել է պրոնաոս (նախագավթի դեր կտարող կից կառույց), օպիստոդոմ (տաճարի կենտրոնական մասից՝ աղոթասրահից պատով առանձնացված ետնամաս)՝ դիստիլոսի տիպի: Իր արտաքին տեսքով եղել է պերիպտերոս (հին հուն՝. περίπτερος՝ շրջանաթև), այսինքն՝ սյունաշարերով շրջանակված կառույց (5,88 մ բարձրությամբ 6x13 սյուներով): Տաճարն ինքը Պենդելիկոն սարի մարմարից է, քանդակները՝ պարոսյան մարմարից: Երկարությունը 31,77 մետր է, լայնությունը՝ 13,72 մետր: Դորիական սյուների երկու շարքերը՝ դասվորվելով П տառի տեսքով, տաճարի ներսում ստեղծել են երեք աղոթասրահ: Ճանապարհորդ Պավսանիասի վկայությամբ՝ տաճարի խորքում կանգնեցված են եղել Հեփեստոսի և արհեստների հովանավոր Աթենաս Էրգանայի (Աշխատավորուհու) բրոնզե արձանները, որոնք կերտվել են մ. թ. ա. 421-415 թվականներին, ամենայն հավանականությամբ՝ քանդակագործ Ալկամենեսի կողմից: Արևելյան կողմի մետոպների (մետոպը ծոփորի՝ ֆրիզի մասերից է) վրա պատկերված են Հերակլեսի տասներկու սխրանքներից ինը, հարավային և հյուսիսային կողմերին՝ Թեսևսի չորս սխրանքները, ինչի պատճառով էլ ժողովուրդը տաճարը Թեսեոն է անվանել: Ծոփորը անցնում է պրոնաոսի և օպիստոդոմի վրայով: Պրոնաոսի ծոփորի վրա պատկերված է օլիմպիական վեց աստվածների ներկայությամբ Թեսևսի տարած հաղթանակը պալլանտիդների՝ Պալլանտոսի հիսուն որդիների նկատմամբ, ովքեր թագավորական գահի էին հավակնում Աթենքում; Իսկ օպիստոդոմի ծոփորին պատկերված է կենտավրոմաքիա՝ կենտավրոսների մարտ: Հյուսիսային ճակտոնի քանդակները նույնպես կենտավրոմաքիա են պատկերում, իսկ արևելյան ճակտոնինը՝ Հերակլեսի համբարձումը Օլիմպոս և Աթենասի ծնունդը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կանանց քանդակների («Էֆեդրիզմոս» և «Ներեիդ» պայմանական անվանումներով) բեկորներ, որոնք ներկայումս պահվում են ագորայի թանգարանում:

Պեղումների արդյունքում բացահայտվել է նաև, որ հելլենիստական դարաշրջանում տաճարի մոտ ծաղկամաններով բույսեր են դրված եղել:

Մեր թվականության 7-րդ դարում հեթանոսական այս տաճարը վերածվել է Սուրբ Գեորգի Ակամասի եկեղեցու: 18-րդ դարում դրան կից գերեզմանատանը թաղել են Աթենքում մահացած բողոքականներին: 1834 թվականին, երբ Հունաստանն անկախություն է նվաճել՝ ազատվելով թուրքական լծից, այս տաճարում են հանդիսավոր կերպով դիմավորել Օտտոն Առաջին թագավորին, ում կարգադրությամբ հետագայում այստեղ են տեղափոխել հնագիտական ազգային թանգարանն իր ողջ ցուցադրանյութով: Թանգարանն այստեղ գործել է մինչև 1930-ական թվականները, երբ դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցը (ASCSA) ձեռնամուխ է եղել Աթենքի ագորայում պեղումների իրականացմանը: 1972-1975 թվականներին ASCSA-ն աշխատանքներ է տարել Հեփեստեոնի վերակազմության ու կոնսերվացման ուղղությամբ: 1978 թվականին վերականգնվել է տաճարի տանիքը.:

Տես նաև

  • Հին Հունաստանի ճարտարապետություն

Գրականություն

  • English garden (1795) Söderfors, Sweden
  • Dundalk Courthouse (1813), Dundalk, Ireland
  • Cruciani, C. 1998. I Modelli del Moderato. Naples.
  • Dinsmoor, W. 1941. "Observations on the Hephaisteion", Hesperia Supplements V. Baltimore.
  • Harrison E. (1977)։ «Alkamenes Sculptures for the Hephaisteion»։ American Journal of Archaeology 81: 137–78։ doi:10.2307/503175 
  • Olsen E. (1938)։ «An Interpretation of the Hephaisteion Reliefs»։ AJA 42 (2): 276–87։ doi:10.2307/499672 
  • Thompson H. (1962)։ «The Sculptural Adornment of the Hephaisteion»։ AJA 66 (3): 339–47։ doi:10.2307/501469 
  • "The Temple of Hephaestus" by Leo Masuda Architectonic Research Office
  • Bruno Sauer: Das sogenannte Theseion und sein plastischer Schmuck. 1899.
  • William B. Dinsmoor: Observations on the Hephaisteion. Hesperia Supplementum Bd. 5, 1941.
  • Homer A. Thompson: The Pedimental Sculpture of the Hephaisteion. In: Hesperia. Bd. 18, 1949, S. 23 ff.
  • Semni Papaspyridi-Karusu: Alkamenes und das Hephaisteion, en: Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Athen. Bd. 69/70, 1954/55, S. 67ff.
  • Richard E. Wycherley: Literary and Epigraphical Testimonia. The Athenian Agora Bd. 3, 1957, S. 98 ff. Nr. 281–295
  • Homer A. Thompson: The Sculptural Adornment of the Hephaisteion, en: American Journal of Archeology. Bd. 66, 1962, S. 339 ff.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion I: The Metopes, en: Hesperia. d. 31, 1962, S. 210–220 Taf. 71–76.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion II: The Friezes, en: Hesperia. Bd. 31, 1962, S. 221 ff. Taf. 77–84.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion III: The Pediments, Akroteria and Cult Images, en: Hesperia. Bd. 32, 1963, 91ff. Taf. 33–35.
  • John Travlos: Bildlexikon zur Topographie des antiken Athen. 1971, S. 261 ff. Abb. 335 ff.
  • Homer A. Thompson – Richard E. Wycherley: The Agora of Athens. The History, Shape and Uses of an ancient City Center. The Athenian Agora Bd. 14, 1972, 140 ff.
  • Inscriptiones Graecae I³ 1, 1981, 456 ff. Nr. 472
  • José Dörig: La frise est de l’Héphaisteion. Zabern, Mainz 1985.
  • Haritini Kotsidou: Zum baupolitischen Hintergrund des Hephaistostempels auf der Athener Agora. In: Hephaistos. Bd 13, 1995, S. 93 ff.
  • Karl Reber: Das Hephaisteion in Athen – Ein Monument für die Demokratie, en: Jahrbuch des Deutschen Archäologischen Instituts. Bd. 113, 1998, S. 31–48.
  • Jan de Waele: Der klassische Tempel in Athen: Hephaisteion und Poseidontempel, en: Bulletin Antieke Beschaving'. Bd. 73, 1998, S. 83–94.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Mel Worbes
7 Июня 2014
Do not miss it!! The temple is very well preserved and you can see perfectly the cella and the pronaos :)
Sander Zuurhout
17 Июня 2018
Beautiful temple, with a lot of details. Well preserved. Nice garden and surroundings. Quiet place when raining, so take advantage if you have bad weather like us!
@StratosAthens
20 Января 2013
Construction started in 449 BC, completed at officially inaugurated in 416-415 BC; built of marble from the nearby Mt. Penteli; the temple housed the bronze statues of Athena and Hephaestus.
Carl Griffin
26 Декабря 2015
Very well preserved Doric peripteral temple. Served as a Greek Orthodox church from the 7th century to 1834.
Dafni - Δάφνη ????
22 Февраля 2018
Atina'nın canlı tarihi merkezindeki 415-460 M.Ö. döneminden en güzel ve iyi korunmuş antik Yunan tapınaklarından biri.
VacazionaViajes
1 Октября 2012
Situado en el Ágora Antigua de Atenas,centro de la vida social, política y comercial de la ciudad en la antigüedad. Uno de los templos mejor conservados de la antigüedad.
9.0/10
24,178 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Naos Ifestou, Athina 105 55, Հունաստան Ուղղություններ ստացեք
Sat 10:00 AM–7:00 PM
Вск 11:00 AM–7:00 PM
Пнд 10:00 AM–7:00 PM
Втр 10:00 AM–6:00 PM
Ср 11:00 AM–7:00 PM
Чтв 11:00 AM–5:00 PM

Temple of Hephaistos Foursquare վրա

Հեփեստոսի տաճար Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Grecotel Pallas Athena

սկսած $180

Athens Tiare Hotel

սկսած $171

Alassia Hotel

սկսած $58

Claridge Hotel

սկսած $44

Elikon

սկսած $35

Ares Athens Hotel

սկսած $62

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monastiraki

Monastiraki (Greek: Μοναστηράκι, literally little monastery)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ատտալոսի ստոա

Ատտալոսի ստոա, աթենական ագորայում գտնվող ստոա: Կառուցվել է Պեր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Art Foundation

The Art Foundation զբոսաշրջային գրավչություն է, Միջոցառումների վայրե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Psiri

Psiri (Ψυρρή, often misspelled as Psirri) is a regenerated neig

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արեոպագոս

Արեոպագոս (հուն.՝ Ἄρειος πάγος), հին աթենական իշխանության մարմին

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hadrian's Library

Hadrian's Library was built by Roman Emperor Hadrian in AD 132 on the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pnyx

The Pnyx (Greek: Πνὐξ, pronounced 'Pniks' in Ancient Greek, Πνύκ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քամիների աշտարակ

Քամիների աշտարակ (հուն.՝ Ωρολόγιο του Κυρρήστου), Հունաստանի մայրաքա

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերսեպոլ

Պերսեպոլ, Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը (մոտավորապես 55

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դեբոդ (տաճար)

Դեբոդ տաճար (իսպ.՝ Templo de Debod), հին եգիպտական տաճար,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար

Աթենաս Նիկե աստվածուհու տաճար (հին հուն․՝ Ναός Αθηνάς Νίκης), հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Temple of Edfu

The Temple of Edfu is an ancient Egyptian temple located on the west

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Valle dei Templi

The Valle dei Templi (English: Valley of the Temples, Sicilian: Valli

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը