Հերակլեսի աշտարակ

Հերակլեսի աշտարակ (իսպ.՝ Torre de Hércules), գործող փարոս Իսպանիայի Լա Կորունյա քաղաքի հյուսիսային մասում։ Կառուցվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, համարվում է աշխարհի ամենահին փարոսը և հին աշխարհի փարոսներից միակ օգտագործվողը։ Կառույցն ունի 55մ բարձրություն և գտնվում է մի թերակղզու վրա, որի ժեռուտ ափը 57մ բարձրություն ունի Ատլանտյան օվկիանոսի Բետանոս ծոցից։ Կա վարկած, ըստ որի՝ Լա Կորունյայի խորհրդանիշ դարձած աշտարակից էլ (columna) առաջացել է քաղաքի անվանումը (իսպ.՝ La Coruña)։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ այն կապված է կելտական «clunia» (իռլ.՝ cluain) բառին, որ նշանակում է մարգագետին։

Հերակլեսի աշտարակը ազգային նշանակության կարևորություն ունի։ 2009 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Օբյեկտի մեջ են գտնվում նաև աշտարակի հարևանությամբ գտնվող հնագույն կառույցը, քանդակների պուրակը, երկաթի դարի ժայռապատկերները և մուսուլմանական դամբարանը։

Պատմություն

Մինչ հռոմեացիների՝ Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում հաստատվելը այնտեղ գտնվել է Բրիգանտիայի թագավորությունը, որի մայրաքաղաքը, ինչպես ենթադրվում է, եղել է ժամանակակից Բետանսոս քաղաքը։ Քաղաքը եղել է առևտրական խոշոր կենտրոն։ Հնարավոր է, որ քաղաքի գետաբերանի մոտ եղել են ոչ մեծ պաշտպանական աշտարակներ և դիտակետեր։ Փարոսը, ըստ երևույթին, կառուցվել է փյունիկյան այդպիսի մի աշտարակի տեղում։

Աշտարակի մասին հնագույն լեգենդը, որը պահպանվել է Իռլանդիայի գրավման մասին գրքում՝ գրված մոտ 1020 թվականին, վկայում է, որ կելտական թագավոր Բրեոգանը, հիմնելով Բրիգանտիում քաղաքը, վեր է խոյացրել Բրեոգանի աշտարակը, որից կարելի էր տեսնել նոր հողերը։ Բրեոգանի որդիները՝ Իտը և Միլը, բանակ են հավաքում և ուղևորվում՝ նվաճելու նոր երկիրը, որը կոչում են Իռլանդիա (Գալիցիայի և Իռլանդիայի միջև տարածությունը 900կմ է)։ Այս լեգենդի՝ Գալիցիայի տարբերակի, որը ստեղծվել է 900-1000 թվականներին՝ Տրեզենզոնիոս (Trezenzonius) անունով հոգևորականը, բարձրանալով Բրիգանտիումի աշտարակ, հեռու ծովում տեսել է հիասքանչ երկիր և Բրեոգանի որդիների նման ուղևորվել է այն գտնելու։

Հռոմեական տիրապետություն

Կառույցը վերագրվում է 2-րդ դարի սկզբին՝ Տրայանոսի տիրապետման շրջանին (98-117 թվականներ)։ Ք.հ. 1-ին դարում Գալիցիան գրավում են հռոմեացիները բնական պաշարներին և ատլանտյան առևտրական ճանապարհներին տիրելու համար։ Հուլիոս Կեսարի հայտնվելը «Բրիգանտիայում՝ Գալիցիայի քաղաքում», հիշատակվում է Դիոն Կասսիոսի աշխատություններում։ Հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը նույնպես հիշատակել է քաղաքի հարստությունները՝ իր «Աշխարհագրություն» աշխատությունում այն անվանելով Գալիցիայի լավագույն նավահանգիստը։

Թերակղզու ափերը նավարկման համար դժվարամատչելի են եղել, ինչի պատճառով ստացել են Կոստա դա Մորտա («մահվան ափեր») անվանումը։ Շուտով հռոմեացիները ատլանտյան ափի երկայնքով կառուցում են մի քանի փարոսներ։ Բրիգանտիումի աշտարակը կառուցվել է 2-րդ դարում ճարտարապետ Կայ Սերվիուս Լուպուսի (լատ.՝ Caius Servius Lupus) կողմից։ Աշտարակը կառուցվել է Մարսի պատվին, ինչը վկայում է աշտարակի գրությունը. «MARTI AUG.SACR C.SEVIVS LUPUS ARCHTECTUS AEMINIENSIS LVSITANVS.EX.VO»։

Միջին դարեր

407 թվականին հռոմեացիները լքում են Գալիցիան. նրա տեղում հիմնադրվում է անկախ պետություն։ Պատմաբան Պաուլուս Օրոսիուսը, որն ապրել է Գալիցիայի թագավորության առաջին տարիներին, հիշատակում է Բրիգանտիումի աշտարակը իր «Historia adversum Paganos» աշխատությունում։

Իսպանիայի ճանապարհի երկրորդ շրջադարձին , որտեղ Բրիգանտիա քաղաքն է, մի քանի այլ հուշարձանների շարքում վեր է խոյանում բարձր փարոս, որ ուղղված է Բրիտանիային:

Միջին դարերում աշտարակը կորցնում է փարոսի իր նշանակությունը և վերածվում ամրության։ Արաբների և սաքսոնների հարձակումներից հետո Բրիտանիայի և միջերկրածովային պետությունների հետ առևտրական կապերը թուլանում են։ Մի քանի դար անց Եվրոպայի ատլանտյան ափերը ավերվում են վիկինգների և նորմանների կողմից. դա ազդում է Բրիտանիայի և Բրիգանտիայի վրա։ 844 թվականին վիկինգների 150 նավեր հարձակվում են Գալիցիայի վրա և ավերում այն։ Հարձակումը կասեցվում է Աստուրիայի թագավոր Ռամիրո 1-ինի կողմից։ Աշտարակի մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որից հետո գալիցիական ափի երկայնքով կառուցում են դիտակետեր, իսկ Բրիգանտիումի փարոսը օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սակայն 1015 թվականին սկանդինավյան նավատորմը Նորվեգիայի թագավոր Օլաֆ Հարալդսոնի ղեկավարությամբ ավերում է Բրիգանտիումը, դրա հետ էլ՝ փարոսը։

Քանի որ Բետանսոս ծոցը անընդհատ լցվում էր ողողատով և էլ չէր ընդունում մեծ նավեր, Լեոն Ալֆոնսո 9-րդ թագավորը որոշում է 1208 թվականին նավահանգիստը տեղափոծել մոտակա Կրունիա քաղաք։ Նավահանգստային նոր քաղաքի արագ զարգացումը հանգեցնում է փարոսի նշանակության կորստին. այն սկսում են անվանել ուղղակի փարոս (Faro), ամրոց (Castelo) կամ հին ամրոց (Castelo Vello)։

Նոր ժամանակներ

17-րդ դարում Իսպանիայի պատերազմները Անգլիայի դեմ հանգեցրին առևտրական կապերի թուլացմանը. լքված մնաց և փարոսը։ 1862 թվականին Լերմայի դուքսը հանձնարարեց ճարտարապետ Ամարո Անտունեին (Amaro Antune) վերականգնել փարոսը։ Անտունեն աշտարակի ներսում կառուցեց փայտե աշտարակ և երկու փոքր աշտարակներ ազդանշային կրակների համար։

17-18-րդ դարերում Գալիցիայի ղեկավարները մի քանի անգամ խնդրել են իսպանացի թագավորներին վերանորոգել փարոսը։ Առավել հիմնավոր առաջարկ է պարունակում Խոսե Կորնիդի աշխատությունը։ Նա փարոսի հետազոտմանը նվիրել էր իր կյանքի 30 տարիները։ 1788 թվականին Կառլ 3-րդ արքան պատվիրում է սկսել փարոսի նորոգումը, որն ավարտվում է 1791 թվականին՝ Կառլ 5-րդի օրոք։ Աշտարակն ամբողջովին վերականգնվում է դասական ոճով՝ Կորնիդի նախագծի համաձայն։ Աշխատանքները գլխավորում է Էուստակիո Ջիանինին (Eustaquio Giannini). աշտարակին տրվում է այժմյան տեսքը։ Փայտե սանդուղքը փոխարինվում է քարե սանդուղքով։ 1861 թվականին աշտարակի շուրջը հարթակ է հիմնվում։

1849-1858 թվականներին աշտարակում կազմակերպվում են փարոսի շահագործման դասընթացներ։ 1927 թվականին աշտարակում անցկացվում է էլեկտրականություն։ 1994-1995 թվականների պեղումների ընթացքում հայտնաբերվում են հինհռոմեական, միջնադարյան ավերակներ։ Բացահայտվում է, որ աշտարակն ունեցել է պաշտպանիչ արտաքին պատ, որը չի պահպանվել։

Հերակլեսի լեգենդ

13-րդ դարում կաստիլացի թագավոր Ալֆոնս 10-րդը իր «Cronica General» գրքում, օգտագործելով միջերկրածովյան լեգենդը, Բրիգանտիումի աշտարակի մասին նոր պատմություն է ստեղծում։ Դրա համաձայն՝ հին հունական առասպելական հերոս Հերակլեսը իր 10-րդ սխրանքի ժամանակ երեք օր անդադար կռվել է հսկա Գերիոնի դեմ և հաղթել նրան։ Հաղթանակի պատվին Հերակլեսը աշտարակ է կանգնեցրել, Գալաթիայից (Անատոլիա) մարդկանց է բնակեցրել քաղաքում, որից հետո էլ երկիրը կոչվել է Գալիցիա։

Այս լեգենդը քարոզվել է Իսպանիայում 11-20-րդ դարերում, դրա հետևանքով էլ փարոսը ստացել է «Հերակլեսի աշտարակ» անունը։ Իսպանացի բանասեր, պատմաբան Ռամոն Մենենդես Պիդալը նույնպես ընդունում էր անվան ծագման այս տեսակետը։

Աշտարակի պատկեր

Փարոսի ամենավաղ պատկերները գտնվել են Էլ Բուրգո դե Օսմայի օրենսգրքում (1086)։ Միջնադարյան ամենամեծ քարտեզում, որ կազմվել է Անգլիայում 1300 թվականին, նույնպես պատկերվել է վառվող կրակով աշտարակը սուրբ Յակովի ճանապարհի վերջնակետում։

Լա Կորունյայի մեզ հասած առաջին զինանշանը (1448) փոքր կնիք է ապահովագրական փաստաթղթի, որը քաղաքի կողմից տրվել է պորտուգալացի արևտրականին։ Կնիքում պատկերված է փարոսը լապտերով, եզրերում երկու ծովախեցիներ են։ 1552 թվականին Կառլ 5-րդի արքայական վկայականում հայտնվլ է նոր գերբը՝ փարոսով, ութ ծովախեցիներով։ Գալիցիայի թագավորության մեզ հասած զինանշաններում երբեմն փարոսի և ծովախեցիների հետ պատկերվել է նաև սուրբ գրաալը։

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Leo DW8R
20 Августа 2017
UNESCO World Heritage site. Beautiful site next to a secluded beach.
David Hall
26 Сентября 2018
Free entry on a Monday. But the balcony is closed if it’s too windy.
Humaid Binyelaiyel
3 Апреля 2022
Beautiful tower.. make sure to buy tickets down in the parking area, they don’t sell them near the tower
Antonio RM
26 Марта 2018
Espectacular faro junto a la costa de la ciudad. Hay un bonito parque en los alrededores del faro para caminar por él y poder disfrutar de las vistas. Es una visita obligada si estás en La Coruña.
Sergio Mendoza Puertas
6 Июля 2015
El faro activo, más antigüo del mundo. Una bonita visita a esta torre romana. Preciosas las vistas desde arriba. Sin ascensor, una pena para que no sea accesible a todo el mundo.
LivesOlives Bio Aceite Ecologico
234 Escaleras y un tramo de caracol . No apto para mayores o con claustrofobia. Solo pasa uno hacia arriba o hacia abajo, en rellanos se cede el paso. Hay aforo limitado por eso las colas,mejor así ;)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hesperia Finisterre

սկսած $0

NH Collection A Coruna Finisterre

սկսած $116

Melia Maria Pita

սկսած $115

NH A Coruña Atlántico

սկսած $147

Hotel Sol

սկսած $68

Hotel Santa Catalina

սկսած $39

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Aquarium Finisterrae

Aquarium Finisterrae (Aquarium of the end of the World) is an aquarium

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Playa del Orzán

Playa del Orzán är en strand i Spanien. Den ligger i provinsen P

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Praza de María Pita

Praza de María Pita զբոսաշրջային գրավչություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Playa de Riazor

Praia de Riazor är en strand i Spanien. Den ligger i provinsen

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castro de Elviña

Castro de Elviña is a ruined site in Province of A Coruña, Galicia, S

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monfero Abbey

Monfero Abbey (Galician: Mosteiro de San Fiz de Monfero; Spanish:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Endesa Termic

Endesa Termic is a 356 metre high chimney belonging to the thermal

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sobrado Abbey

Sobrado Abbey, (Spanish: Monasterio de Santa María de Sobrado de los

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Faro de la Barra

Mnara wa taa wa Barra ni mnara wa taa wa pili kujengwa huko Barra. Wa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
出雲日御碕燈塔

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lighthouse (Φάρος)

Lighthouse (Φάρος) զբոսաշրջային գրավչություն է,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pigeon Point Lighthouse

Pigeon Point Light Station or Pigeon Point Lighthouse is a lighthouse

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Point Loma Light (old)

The original Point Loma Lighthouse was built on top of Point Loma at

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը