Հնդկաստանի դարպասը (भारत द्वारमण्डप) ճարտարապետական հուշարձան է, որը կառուցվել է 20-րդ դարում, Մումբայում, Հնդկաստան։
Հուշարձանը կառուցվել է՝ հիշատակելու Ջորջ V թագավորի և Մերի թագուհու ժամանումը Ապոլլո Բանդեր՝ 1911 թվականին իրենց այցի ժամանակ դեպի Հնդկաստան։ Կառուցված է Ինդո-Սարացենիկ ոճով, Հնդկաստանի դարպասի հիմնաքարը դրվել է 1911 թվականի մարտի 31-ին։ Կառույցը կամար է, որը կազմված է բազալտից, 26 մետր (85 ոտնաչափ) բարձրության։ Ջորջ Վիթեթթի վերջնական դիզայնը վավերացվել է 1914 թվականին և և հուշարձանի կառուցումը ավարտվել է 1924 թվականին։ Դարպասը հետագայում օգտագործվեց որպես խորհրդանշական հանդիսավոր մուտք Վիկերոսների և Բոմբեյի նոր կառավարիչների համար դեպի Հնդկաստան։ Այն ծառայում էր թույլատրելու մուտք դեպի Հնդկաստան։ Հնդկաստանի դարպասը տեղակայված է