Հոլիռուդհաուզ

Հոլիռուդհաուզ (անգլ.՝ The Palace of Holyroodhouse, հայտնի է նաև Հոլիռուդի պալատ անվամբ), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետի պաշտոնական նստավայրը Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի Ռոյալ Մայլ թաղամասում՝ էդինբուրգյան դղյակի դեմ դիմաց։ 16֊րդ դարից ի վեր Հոլիռուդհաուզը եղել է Շոտլանդիայի միապետների հիմնական նստավայրը։ Այսօր այն պետական միջոցառումների և պաշտոնական ընդունելությունների կազմակերպման վայր է։ Եղիսաբեթ 2֊րդ թագուհին յուրաքանչյուր տարվա ամռան առաջին օրերն անցկացնում է Հոլիռուդհաուզում, որտեղ կազմակերպում է պաշտոնական ընդունելություններ և հանդիսություններ։ Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու (16֊րդ դար) բնակարանը՝ կից հարկաբաժիններով, կլոր տարին բաց է հասարակության համար՝ որպես թանգարան, բացառությամբ այն օրերի, երբ արքայական ընտանիքի որևէ ներկայացուցիչ գտնվում է պալատում։

Ճարտարապետություն

Պալատը կառուցվել է 1671֊1678 թվականներին, քառանկյունաձև նախագծով՝ բացառությամբ 16֊րդ դարի հյուսիս֊արևմտյան աշտարակի, որը կառուցել է Ջեյմս V-ը։ Սըր Ուիլյամ Բրյուսը կառուցեց երեք հարկանի Բարոկկո ոճի պալատը Անգլիայի Չարլզ II թագավորի համար` ի նշան միապետական կարգերի պահպանման։ Պալատի հիմնական մուտքը արևմուտքից է։

Հյուսիսային և հարավային ճակատամասերը ունեն սիմետրիկ, երեք հարկանի ֆասադներ։ Պալատի ընդհանուր վերանորոգումն իրականացրել է ճարտարապետ Ռոբերտ Ռեյդը 1824-1834 թվականներին, որը նաև մասնակիորեն վերանորոգել է հարավ֊արևմտյան անկյունային աշտարակը։ Պալատի հյուսիս֊արևելյան անկյունում գտնվում են աբբայության եկեղեցու ավերակները։ Ներքին քառանկյունաձև ինտերիերի համար Բրյուսը հյուսիսային, հարավային և արևելյան ֆասադների վրա կառուցել է ինը կամարներից բաղկացած սյունաշարքով վերանդա, որն ընդգծում է երեք հիմնական հարկերի ընդհանուր տեսքը։ Ճարտարապետական պատմաբան Դեն Քրուկշենկը Հոլիռուդհաուզը նշել է ԲիԲիՍի֊ի 2002 թվականին հրատարակած «Բրիտանիայի լավագույն շենքերի պատմություն» գրքում, որպես Բրիտանիայի իր կարծիքով ութ լավագույն կառույցներից մեկը։

Ինտերիեր

Հասարակության համար բաց սենյակները ներառում են 17֊րդ դարի նախկին թագավորական հարկաբաժնի սենյակները, Մեծ պատկերասրահը և 16֊րդ դարի բնակարանները՝ հյուսիս֊արևմտյան աշտարակում։

Մեծ պատկերասրահ

Պալատի ամենամեծ սրահը՝ Մեծ պատկերասրահը, կապում է թագավորի առանձնասենյակը արևմտյան թևի թագուհու հարկաբաժնի հետ։ Պատկերասրահը զարդարում են Շոտլանդիայի միապետների 110 դիմանկարները, սկսած լեգենդար Ֆերգուս I-ից, որը հավանաբար կառավարել է Քրիստոսից առաջ 330 թվականից։ Դիմանկարները լրացվեցին 1684-1686 թվականներին Ջեյքոբ դե Ուեթի կողմից։ Այս հավաքածուն նշանավոր է նրանով, որ ցույց է տալիս շոտլանդական արքայական ընտանիքի արյունակցական տոհմածառը, որը 17֊րդ դարի շոտլանդացիները համարում էին իրենց ազգային ինքնության, տոհմիկության և շարունակելիության գրավականը։ 1707 թվականից ի վեր Շոտլանդիան Ուեստմինստերյան պալատում ներկայացնողներն ընտրվում են այստեղ։ Գեղեցիկ արքայազն Չարլին՝ Չարլզ էդուարդ Ստյուարտը, իր՝ պալատում ապրելու տարիներին պատկերասրահում կազմակերպում էր պարահանդեսներ։ Պատկերասրահը հետագայում վերածվեց կաթոլիկական մատուռի՝ Կառլոս X-ի համար։ Այսօր այն օգտագործվում է լայնածավալ միջոցառումների և ճաշկերույթների համար։

Հյուսիս֊արևմտյան աշտարակ

Հյուսիս֊արևմտյան աշտարակի առաջին հարկի սենյակների հավաքակազմը բաղկացած է հանդիսությունների սրահից, որի մուտքը բացվում է Մեծ պատկերասրահից և մի ննջասենյակից, որն ունի երկու մասնավոր կողմնային սենյակներ։ Այս սենյակները 17֊րդ դարում զբաղեցնում էր լորդ Դարնլին, իսկ հետագայում դրանք վերանորոգված պալատի մաս կազմելով, դարձան թագուհու հարկաբաժնի մի մասը։ 1684 թվականին դուքս Ուիլյամ Համիլտոնը դարձավ հարկաբաժնի սեփականատերը։ Մարի Անտուանետ թագուհին զբաղեցնում էր նմանատիպ հարկաբաժին աշտարակի երկրորդ հարկում, ընդ որում, թագուհու հարկաբաժնի ննջասենյակները միմյանց հետ կապված էին առանձին պարուրաձև սանդուղքով։

Այդտեղ է կատարվել Դևիդ Ռիցցիոյի սպանությունը, երբ նրան թունավորել էին ընթրիքի ժամանակ հյուսիսային թևի սենյակում և զբոսաշրջիկները հետագա դարերի ընթացքում հաճախ էին համոզվում, որ հատակին երևում էին նրա արյան հետքերը։ Գլխավոր սենյակների փայտե առաստաղները թվագրվում են Մարի Անտուանետի ժամանակները, իսկ MR (Maria Regina) և IR (Jacobus Rex) մոնոգրամները վերաբերվում են նրա ծնողներին՝ Մարիա Ռեջինային և Ջեյքոբս Ռեքսին և փորագրվել են 1559 թվականին, սակայն իրենց ներկայիս տեղում հաստատվել են 1617 թվականին։

Այգիներ և բակ

Պալատի այգիները զբաղեցնում են 10 ակր տարածք, որի մեջ ներառվում է շատ ավելի ընդարձակ Հոլիռուդհաուզի զբոսայգին։ 16֊րդ դարում պալատի հյուսիսային մասում գտնվում էր մասնավոր այգի, որը փայտե պատշգամբով կապված էր հյուսիս֊արևմտյան աշտարակին։ 19-րդ դարում այն հեռացվեց, երբ արքայազն Ալբերտը որոշեց նրա տեղում կառքի ճանապարհ կառուցել։ Պալատի փոքր պարտեզը, որը պահպանվել է 16-րդ դարից, հայտնի է որպես Մարի թագուհու լոգարան, թեպետ այն երբևէ չի օգտագործվել այդպիսի նպատակով։

Պատմություն

Պալատը սկզբնապես հիմնադրվել է 1128 թվականին որպես Ավգուստինյան Հոլիռուդ աբբայություն՝ Շոտլանդիայի թագավոր Դևիդ I-ի պատվերով։ Ըստ ավանդազրույցի, Դևիդը Սուրբ խաչի տեսիլք է ունեցել, որից էլ ծագել է աբբայության անունը։ Անվան մեկ այլ ստուգաբանություն ևս հայտնի է, ըստ որի այն ծագել է Սուրբ խաչի մասունքից, որը պատկանել է Դևիդի մորը՝ Մարգարեթ թագուհուն։ Որպես արքայական նստավայր, հատկապես էդինբուրգյան ամրոցին մոտ գտնվելու շնորհիվ, պալատը շուտով դարձավ կարևոր կառավարական կենտրոն։ 1189 թվականին մի խումբ ազնվականներ հավաքվեցին այնտեղ որոշելու գերի ընկած Վիլհելմ I Առյուծ թագավորի համար վճարելիք փրկագինը։ 1326 թվականին Ռոբերտ դե Բրյուսը աբբայությունում կազմակերպեց շոտլանդական պառլամենտ, իսկ մինչև 1329 թվականն այն արդեն օգտագործվում էր որպես թագավորական նստավայր։ 1370 թվականին Դևիդ II-ը դարձավ շոտլանդական այն մի քանի թագավորներից առաջինը, որը թաղվեց Հոլիռուդում։ Հոլիռուդում 1430 թվականին է ծնվել շոտլանդական մեկ այլ արքա՝ Ջեյմս II-ը, որը ոչ միայն թագադրվել և ամուսնացել, այլև հուղարկավորվել է այնտեղ ։ 1469 թվականին Հոլիռուդում կատարվեց Ջեյմս III արքայի և Մարգարեթ Դանիացու պսակադրության արարողությունը։ Վաղ շրջանում արքայական նստավայրին հատկացվել էր աբբայության հյուրատունը, որը գտնվում է ներկայիս պալատի հյուսիսային կողաշարքում, սակայն 15֊րդ դարի վերջին հարկաբաժինն ամբողջովին հատկացվեց արքայական ընտանիքին։

Ուրվական

Ավանդազրույցի համաձայն պալատում գիշերները շրջում է Ագնես Սամփսոնի մերկ ուրվականը, որին կախարդության մեջ կասկածելու մեղադրանքով մերկացրել և խոշտանգումների ենթարկելով սպանել էին 1592 թվականին։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Waldorf Astoria Hotels & Resorts
30 Октября 2013
In the company of a guide, groups may enjoy a private tour of the State Apartments before the Palace opens to visitors for the day, a unique opportunity to go 'behind the ropes' in selected rooms.
Amaury J
28 Апреля 2017
Beautiful palace and the Queen's official residence in the summer. The audio tour is amazing as it goes into the details of every room. Many cool original artifacts in here, like Mary of Scott's bed!
Dean McVey
8 Ноября 2018
Go early or go late. Give yourself an hour and a half. More to see here than any other Royal Residence. A Tip - check if the Queen is local, if so, you won’t get in. Right beside a great park too!
Danny Baptiste
14 Августа 2019
Very beautiful place that is still being used by the royal family when they are in Scotland. Beautiful royal artifacts from the scotch royal history.
Yarn Lam
31 Июля 2023
Fantastic audio tour (free with your ticket) which lets you learn about every room at leisure. No photos allowed inside (it’s a working palace after all) but exhibits are really fascinating.
Ole H.
20 Июля 2019
Best guided audio tour of any of the Scottish castles so far. Well kept and plenty of access. Only wish it was possible to go more around outside, but understandable there’s need for restrictions

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Principal Edinburgh George Street

սկսած $270

Le Monde Hotel

սկսած $233

Apple Apartments Edinburgh

սկսած $358

Old Waverley Hotel

սկսած $187

Mercure Edinburgh City Princes Street Hotel

սկսած $274

Destiny Scotland - Rose Street Flats

սկսած $135

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Holyrood Abbey

Holyrood Abbey is a ruined Augustinian abbey in Edinburgh, Scotland.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Queen's Gallery, Edinburgh

The Queen's Gallery is an art gallery in Edinburgh, Scotland. It forms

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Scottish Parliament Building

The Scottish Parliament Building (Scottish Gaelic: Pàrlamaid na

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Our Dynamic Earth

Our Dynamic Earth is a science centre in Edinburgh, Scotland. It is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Scottish Poetry Library

The Scottish Poetry Library was founded in 1984 by the poet Tessa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museum of Edinburgh

The Museum of Edinburgh is a museum in Edinburgh, Scotland, depicting

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Monument, Edinburgh

The National Monument in the city of Edinburgh is Scotland's memorial

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nelson's Monument

Nelson's Monument is a commemorative tower in honour of Vice Admiral

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շամբոր (դղյակ)

Շամբոր (ֆր.՝ Château de Chambord), Լուարայի հովտի դղյակներից

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալկասար դե լոս Ռեյես Կրիստիանոս

Ալկասար դե լոս Ռեյես Կրիստիանոս (հայերեն «Քրիստոնյա միապետ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լինդերհոֆ

Լինդերհոֆ (գերմ.՝ Linderhof), Լյուդվիգ II արքայի կենդանության օ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պենա ամրոց

Պենա ամրոց (պորտ.՝ Palácio da Pena), ռոմանական ոճի կառույց, որը գտնվու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բլուա (դղյակ)

Բլուա թագավորական դղյակ (ֆր.՝ Château de Blois) ֆրանսիական Լուար

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը