Palaces в Rhodes

Հռոդոսի ամրոց

Fernanda Salles и еще 27,619 человек были здесь
9.1/10

Հռոդոսի ասպետների մեծ վարպետի պալատ կամ պարզապես՝ Հռոդոսի ամրոց (հունարեն՝ Παλάτι του Μεγάλου Μαγίστρου), միջնադարյան Հռոդոս քաղաքի գլխավոր պաշտպանական ամրությունը, որտեղ հանգրվանել է Հիվանդախնամների հոգևոր ասպետական միաբանության մեծ մագիստրը։ Ներկայումս այն ներառված է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես միջնադարյան ամրոց, բացօթյա սրճարան և Հռոդոս կղզու զբոսաշրջային գլխավոր այցեքարտ։

Ամրոցը կառուցվել է միջնադարյան ժամանակահատվածում՝ կղզի մուտք գործած Հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից։ Իսլամադավան արաբների կողմից Երուսաղեմի վերստին գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվում են ամրոցում և ապա տեղափոխվում Մալթա։ Այդ շրջանի պատմիչների հավաստմամբ՝ Հռոդոսի ամրոցը եղել է ժամանակի ամենաանառիկ և վեհաշուք քրիստոնեական շինություններից մեկը տարածաշրջանում։ Ասպետական միաբանություններն ամրոցի անառիկությունը մուսուլմանների հարձակումներից կարողանում են պահպանել ոչ ավելի քան 213 տարի։

Պատմություն

Հարկ է նշել, որ ամրոցը 1444 և 1480 թվականներին հերոսական դիմադրություն է ցույց տվել և կղզու տարածքից դուրս մղել քոչվոր եգիպտաբերբերական ցեղերին։ Պատմական փաստերը վկայում են, որ Հռոդոսի ամրոցը պաշարվել է Կոստանդնուպոլսի անկումից 70 տարի անց։ Ամրոցն ունեցել է լավ զարգացած ներքին պաշտպանական ենթակառուցվածքներ, ինչպես նաև դժվարանցանելի տեղագրություն։

Ամրոցը գրավելու հերթական փորձը կատարում են 1480 թվականին Հռոդոս ներխուժած և կղզին պաշարած թուրքերը, որոնք խոշոր պարտություն կրելով կարճ ժամանակ անց լքում են կղզին։ Ըստ ավանդության՝ թուրքերի փախուստի պատճառներից մեկն ամրոցի պատերից կախված Քրիստոսի պատկերով դրոշներներն էր։ Իսլամն արգելում էր պատկերել մարդուն, և դա շատ զավեշտալի տեսարան էր թուրքերի համար։

1520 թվականին Հռոդոսը վերստին հայտնվում է թուրքական ներխուժման վտանգի տակ։ Դրանից առաջ դեպի Հռոդոս թուրքական արշավանքը հետաձգվել էր Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ի մահվան պատճառով։ Գիտակցելով այս ամենը՝ կղզում իրենց իշխանությունը վայելող հիվանդախնամները Իտալիայից Հռոդոս են հրավիրում հայտնի մագիստր Ֆաբրիցիո դել Կարետտոյին, ով իր խմբով գրեթե ամբողջությամբ վերանորոգում է ամրոցի վնասված ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը կղզաբնակներին չի ազատում թուրքական արշավանքից։ Օսմանյան թուրքերը կղզի ներխուժում են 1522 թվականին և սկսվում է Սուլեյման I-ի հարյուրհազարանոց բանակի վեցնամյա պաշարումը։

Արդյունքում՝ ամրոցն ընկնում է, իսկ շուտով ամբողջ կղզին գրավվում է թուրքերի կողմից։ Հռոդոսը Օսմանյան կայսրության կազմում մնացել է մինչև 1912 թվականը, այնուհետև անցել Իտալիային։ 1856 թվականին ամրոցը վնասվել է աղետալի պայթյունի հետևանքով։ Իտալական վարչակարգի օրոք այն 1930 թվականին վերակառուցվել է՝ Բենիտո Մուսոլինիի հրամանագրով։ 1948 թվականին Հռոդոսն անցել է Հունաստանին։

Տես նաև

Категории:
Оставить комментарий
Советы и подсказки
Guide2Rhodes Greece
20 June 2012
When the Kingdom of Italy occupied Rhodes in 1912, the Italians rebuilt this great palace in a grandiose pseudo-medieval style as a holiday residence for Victor Emmanuel III of Italy..
Visit Greece
4 September 2014
The palace was first built by the Knights of St John of Jerusalem on the site of the 7th c. Byzantine fortress in order to be the official residence of the Grand Master of their order.
Местоположение
Время работы
Mon-Sun 8:00 AM–8:00 PM
Ссылки

Palace of the Grand Master of the Knights (Παλάτι Μεγάλου Μαγίστρου) на Foursquare

Հռոդոսի ամրոց на Facebook

S.Nikolis' Historic Boutique Hotel

от $209

Allegory Boutique Hotel

от $209

Paris Hotel

от $116

Spirit Of The Knights Boutique Hotel

от $352

Stavros Pension

от $62

Continental Plus

от $75

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Aquarium of Rhodes
Հունաստան

Aquarium of Rhodes (ελληνικά: Ενυδρείο Ρόδου) is a tourist attraction

Add to wishlist
I've been here
Visited
Acropolis of Rhodes
Հունաստան

Acropolis of Rhodes (ελληνικά: Ακρόπολη της Ρόδου) is a touris

Add to wishlist
I've been here
Visited
Rhodes International Airport
Հունաստան

Rhodes International Airport (ελληνικά: Κρατικός Αερολιμένας Ρόδ

Add to wishlist
I've been here
Visited
Ostrich Farm & Park
Հունաստան

Ostrich Farm & Park is a tourist attraction, one of the Zoos in

Add to wishlist
I've been here
Visited
Kritinia castle
Հունաստան

Kritinia castle is a tourist attraction, one of the Castles in Skala

Add to wishlist
I've been here
Visited
Մարմարիս
Թուրքիա

Մարմարիս (թուրք.՝ Marmaris), քաղաք և հանգստավայր Թուրքիա

Add to wishlist
I've been here
Visited
Marmaris Castle
Թուրքիա

Marmaris Castle (Türkçe: Marmaris Kalesi) is a tourist attraction, o

Add to wishlist
I've been here
Visited
Kaunos
Թուրքիա

Kaunos is a tourist attraction, one of the Ruins in Çandır, Թ

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Վինձոր ամրոց
Միացյալ Թագավորություն

Վինձոր ամրոցը թագավորական նստավայրն է Վինձորում՝ Բերկշիրի կոմսություն,

Add to wishlist
I've been here
Visited
Laxenburg castles
Ավստրիա

Laxenburg castles (Deutsch: Schlösser von Laxenburg) is a tourist

Add to wishlist
I've been here
Visited
Սան Սուսի
Գերմանիա

Սան Սուսի (ֆր.՝ sans souci — առանց անհանգստություններ

Add to wishlist
I've been here
Visited
Լինլիթգո պալատ
Միացյալ Թագավորություն

Լինլիթգո պալատի ավերակները գտնվում են Լինլիթգո քաղաքի ներսում, Շոտլան

Add to wishlist
I've been here
Visited
Ludwigsburg Palace
Գերմանիա

Ludwigsburg Palace (Deutsch: Residenzschloss Ludwigsburg) is a tourist

Посмотреть все похожие места