Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ

Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ (գրենլանդ․՝ Kalaallit Nunaanni nuna eqqissisimatitaq, դան․՝ Grønlands Nationalpark), միակ ազգային պարկը Գրենլանդիայում։ Ինչպես նաև սա ամենահյուսիսային և ամենամեծ ազգային պարկն է աշխարհում.։ Մակերեսը 972 000 կմ² է։ Գերազանցում է 163 երկրի տարածքը (առանձին)։ Զբաղեցնում է Արևմտյան Գրենլանդիայի հյուսիսային, Հյուսիսային Գրենլանդիայի արևելյան և Արևելյան Գրենլանդիայի տարածքների մասը՝ ներառյալ Գրենլանդիայի հյուսիսային և հյուսիսարևելյան ափերը։

Պատմություն

Պարկը հիմնադրվել է 1974 թվականի մայիսի 22-ին և ներկայիս տեսքը ձեռք է բերել 1988 թվականին։ 1977 թվականին ստացել է միջազգային կենսոլորտի արգելոցի կարգավիճակ։ Ընդգրկված չէ ոչ մի մունիցիպալիտետում և գտնվում է գրենլանդական բնության և շրջակա միջավայրի վարչության կառավարության տակ։

Բնակչություն

Պարկում մշտական բնակչությունը բացակայում է, սակայն այստեղ բնակվում է գիտական կայանների և ռազմական բազաների աշխատակիցները։ 1986 թվականին մշտապես բնակվում էր 40 մարդ, ովքեր զբաղվում էին երկրաբանական մշակման լիկվիդացիայով։ Սակայն շուտով այդ մարդիկ լքեցին տարածքը։ Վերջին ժամանակներում պարկի տարածքում ձմեռում է 27 մարդ՝ 100 շներով։

  • Դանեբորգ — «Սիրիուս» պարեկախմբի 12 աշխատակից։ Պարեկում են պարկը։
  • Դանմարսկհավն — մետեոկայանի 8 աշխատակից։
  • Նորդ կայան — ռազմական բազայի 5 աշխատակից։
  • Մեստերսվիգ — ռազմական պահակակետի 2 աշխատակից։
  • Верхний Лагерь — գիտական կայանի 4 աշխատակից՝ գրենլանդական սառցային վահանի կենտրոնում։

Այստեղ հայտնի է մարդու ժամանակավոր բնակության մոտավորապես 400 վայր։ Ամռանը գիտական անձնակազմի թվաքանակն աճում է։ ZERO (Զակենբերգի էկոլոգիական հետազոտություն ) հետազոտական կայանը կարող է ընդունել 20 գիտնական։

Կենդանական աշխարհ

Պարկի տարածքում է ապրում 5-15 հազար խոյացուլ (աշխարհի պոպուլյացիայի 40%-ը)։ Ափամերձ տարածքներում կարելի է հանդիպել բազմաթիվ սպիտակ արջեր և ծովափղեր։ Ի թիվս այլ կաթնասունների՝ կան նաև բևեռաղվեսներ, հյուսիսային եղջերուներ, լեմինգներ և արկտիտական սպիտակամորթ նապաստակներ։ Հյուսիսային եղջերուն և գայլը պարկում անհետացել են 1900-1934 թվականներին։ Հանդիպում են նաև փոկերի, կետերի տարբեր տեսակներ։

Թռչուններից կան բևեռային սուզահավ, սագերի բազմապիսի տեսակներ, տունդրայական չիլ կաքավ, բևեռային բու, բևեռային բազե, ագռավներ։

Բուսական աշխարհ

Պարկի բուսական աշխարհը բավականին աղքատիկ է։ Հիմնականում ներկայացված են քարաքոսներ և մամուռներ։ Ծաղկավոր բույսերից հանդիպում են գաճաճ ուռենին և կեչին։

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
BEAUTIFUL PRIVATE LUXURY HOUSE, GREAT VIEW

սկսած $0

Hotel Isafjördur

սկսած $196

Brimnes Hotel & Cabins

սկսած $219

Fosshotel Husavik

սկսած $176

Hotel Edda Ísafjördur

սկսած $186

Hótel Dalvík

սկսած $44

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ելոուսթոուն (ազգային պարկ)

Ելոուսթոունը (անգլ.՝ Yellowstone National Park) միջազգային կենսո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Torres del Paine National Park

Torres del Paine National Park is a Chilean National Park encompassing

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սերենգետի

Սերենգետի, էկոհամակարգ Հյուսիսային Աֆրիկայի աշխարհագրական տարածքո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sequoia National Park

Sequoia National Park is a national park in the southern Sierra

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Congaree National Park

Congaree National Park preserves the largest tract of old growth

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը