Թանգարաններ in Ստոքհոլմ

Հյուսիսային թանգարան

8.3/10

Հյուսիսային թանգարան (շվեդ.՝ Nordiska museet), թանգարան կենտրոնական Ստոկհոլմում գտնվող Յուրգորդեն կղզու տարածքում՝ նվիրված Շվեդիայի մշակութային պատմությանը և ազգագրությանը վաղ ժամանակակից շրջանից (Շվեդիայի պատմության մեջ ասվում է, որ սկսվել է 1520 թվականից) մինչև ժամանակակից շրջան: 19-րդ դարի վերջում թանգարանը հիմնադրել է Արթուր Հազելիուսը, ով նաև հիմնել է Սկանսեն բաց երկնքի տակ թանգարանը: Թանգարանի ինստիտուտները միմյանցից անկախ սկսել են գործել 1963 թվականից:

Պատմություն

Թանգարանն ի սկզբանե (1873) կոչվել է Սկանդինավյան ազգագրական հավաքածու (Skandinavisk-etnografiska samlingen), 1880 թվականից՝ Հյուսիսային թանգարան (Nordiska Museum, այժմ՝ Nordiska museet): Երբ 1891 թվականին Հազելիուսը ստեղծեց Սկանսեն բացօթյա թանգարանը, այն աշխարհում նմանատիպ երկրորդ թանգարանն էր:

Թանգարանի համար Հազելիուսը գնեց կամ ստացավ այնպիսի նվիրատվություններ, ինչպիսիք են կահույք, հագուստ և խաղալիքներ Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի երկրներից: Նա շեշտադրում էր գյուղացիական մշակույթը, բայց նրա իրավահաջորդները սկսեցին հավաքել նաև բուրժուական և քաղաքային ապրելակերպն արտացոլող առարկաներ: Սկանսենի համար նա հավաքեց ամբողջական շենքեր ու տնտեսություններ:

Չնայած նախագիծն ի սկզբանե պետությունից չստացավ ֆինանսավորում, Հազելիուսը ստացավ լայն աջակցություն և նվիրատվություններ, իսկ 1898 թվականին «Հյուսիսային թանգարանի առաջխաղացման միությունն» (Samfundet för Nordiska Museets främjande) ուներ 4525 անդամ: Ռիքսդագը 1891 թվականին թանգարանների համար որոշակի գումար հատկացրեց և այն կրկնապատկեց 1900 թվականին՝ Հազելիուսի մահվանից մեկ տարի առաջ:

Շենք

Ներկայիս շենքը նախագծել է Իսակ Գուստաֆ Կլասոնը: Կառուցումն ավարտվել է 1907 թվականին՝ 19-ամյա շինարարությունից հետո: Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես ազգային հուշարձան, որը կպահպաներ ազգի նյութական ժառանգությունը: Այնուամենայնիվ, Ստոկհոլմի 1897 թվականի ցուցահանդեսի համար այն միայն կիսով չափ ավարտվեց, և երբեք ավարտին չհասցվեց իրականից երեք անգամ ավելի մեծ նախնական պլանավորված չափը: Ոճային առումով շենքն ավելի շատ իր վրա է կրում հոլանդական ազդեցության տակ գտնվող դանիական Վերածննդի ճարտարապետության ոճը (Ֆրեդերիքսբորգ պալատ), քան ոչ թե շվեդական պատմական մոդելների ոճը: Շենքի տաճարանման առանցքը վեր է խոյանում հսկայական գլխավոր դահլիճով (126 մետր երկարությամբ)՝ անցնելով բոլոր հարկերով մինչև տանիք և գերակշռում է Գուստավ I Վազայի հսկայական քանդակը, որը շվեդներն անվանում են հիմնադիր-թագավոր: Շինության պատերի համար օգտագործվել է աղյուս և գրանիտ, իսկ տանիքի համար՝ բետոն:

Հավաքածուներ

Թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 1,5 միլիոն առարկա՝ ներառյալ այնպիսի շինություններ, ինչպիսիք են Սոդերմանլանդում գտնվող Ջուլիտա ֆերման, Նակայում գտնվող Սվինդերսվիկը, Տիրեսոյում գտնվող Տիրեսո պալատը, Էնչյոպինգի մոտ գտնվող մատուռը: Թանգարանային արխիվում կա փաստաթղթերի ընդարձակ հավաքածու և մոտավորապես 6 միլիոն լուսանկար, որոնք թվագրվում են 1840-ականներից մինչև այսօր: Թանգարանի հետազոտությունների գրադարանում ներկայացված է 16-րդ դարից սկսած գրականություն:

Կատեգորիաներ:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Elena D
15 Июня 2012
Шикарный стул с перламутром и обивкой из вельвета 1860 года.Бесплатный аудиогид на русском - возьмите на кассе
Andrian V
4 Января 2013
Монету в 10 крон для шкафчика в гардеробе легко заменить одним российским рублём.
Գտնվելու վայրը
Բաց ժամեր
Пнд-Втр-Чтв-Вск 10:00 AM–5:00 PM
Ср 10:00 AM–8:00 PM
Հղումներ

Nordiska museet Foursquare վրա

Հյուսիսային թանգարան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
At Six

սկսած $320

Sheraton Stockholm Hotel

սկսած $397

Downtown Camper by Scandic

սկսած $0

Downtown Camper by Scandic

սկսած $348

Scandic Sergel Plaza

սկսած $275

Hotel Kungstradgarden

սկսած $168

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վասա նավ
Շվեդիա

Վասա (նավ) «Ва́за

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Djurgårdsbron
Շվեդիա

Djurgårdsbron զբոսաշրջային գրավչություն է, Կամուրջներ - Ստոքհոլմ, Շվ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Villa Lusthusporten
Շվեդիա

Villa Lusthusporten զբոսաշրջային գրավչություն է, Հետաքրքիր շենքեր - Ս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lightship Finngrundet (1903)
Շվեդիա

Lightship Finngrundet (1903) (Svenska: Finngrundet)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Junibacken
Շվեդիա

Junibacken զբոսաշրջային գրավչություն է, Թանգարաններ - Ստոքհոլմ,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Biological museum (Stockholm)
Շվեդիա

Biological museum (Stockholm) (Svenska: Biologiska museet, Stockholm)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
ABBA: The Museum
Շվեդիա

ABBA: The Museum (Svenska: Abbamuseet) զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Swedish Centre for Architecture and Design
Շվեդիա

Swedish Centre for Architecture and Design (Svenska: Statens centrum

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Չիկագոյի արվեստի ինստիտուտ
Միացյալ Նահանգներ

Չիկագոյի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Art Institute of Chicago), արվես

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rahmi M. Koç Museum
Թուրքիա

Rahmi M. Koç Museum (Türkçe: Rahmi M. Koç Müzesi) զբոս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հին Ակրոպոլիս թանգարան
Հունաստան

Հին Ակրոպոլիս թանգարան, (հուն.՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης) եղել է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեծ պալատ (Փարիզ)
Ֆրանսիա

Մեծ պալատ (ֆր.՝ Grand Palais), փառահեղ ճարտարապետական կա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարվեստի թանգարան (Բոստոն)
Միացյալ Նահանգներ

Բոստոնի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ The Museum of Fine Arts)՝ ԱՄՆ-ի խ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը