Իրասու (իսպ.՝ Irazύ), գործող հրաբուխ Կոստա Ռիկայում։ Կարտագո քաղաքից գտնվում է 31 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հրաբուխն ունի մի քանի խառնարաններ. դրանցից մեկը (խառնարան Դիեգո դե լա Այա (խորությունը 100 մ)) դարձել է լիճ՝ լցված ուժեղ հանքայնացված ջրով, որը փոխում է գույնը կարմիրից մինչև կանաչ։
1914 թվականի մարտի 30-ին հրաբուխն ակտիվացավ 27 հազար տարվա հանգած վիճակից հետո։ 1963 թվականի մարտի 13-ի ժայթքումը եղել է 20-րդ դարի Կոստա Ռիկայի ամենախոշոր հրաբուխներից մեկը։
Հրաբխի անվանումը ծագել է տեղի հնդկացիական ցեղերի երկու բառից՝ արա (կետ) և սու (որոտ)։