Իսպանական աստիճան

Իսպանական աստիճաններ (իտալ.՝ Scalinata di Trinità dei Monti), աստիճաններ Հռոմում, Իտալիայում, որոնք սկսվում են Իսպանական հրապարակից՝ վեր դեպի Տրինիտա դեի Մոնտի եկեղեցի։

Մոնումենտալ սանդղավանդակը կազմված է 135 աստիճաններից։ Այն կառուցվել է ֆրանսիացի դիվանագետ Էտիեն Գեֆֆեյի կտակած 20000 սկուդի լատ.՝ scudi միջոցներով։ 1723-1725 թվականներին այն կապում էր Բուրբոնների պալատը Իսպանական դիվանագիտական առաքելությունների դեսպանատունը, և Տրինիտա դեի Մոնտի եկեղեցին, որը գտնվում էր Ֆրանսիայի Բուրբոն թագավորների հովանու ներքո։ Դրանք երկուսն էլ գտնվում են վերևում է, իսկ Palazzo Monaldeschi Սուրբ Աթոռը գտնվում է ստորև։ Սանդղավանդակը նախագծել են ճարտարապետներ Ֆրանչեսկո դե Սանկտիսը և Ալեսանդրո Սպեկկին։Ներկայումս «Իսպանական աստիճանները» ծաղկի շուկա է։ Թեև ըստ հռոմեական քաղաքային կանոնակարգի աստիճանների վրա արգելված է ճաշել, սակայն այն մշտապես լի է մարդկանցով։

Պատմություն

1717 թվականին անցկացվեց մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեցին ճարտարապետներ Ֆրանչեսկո Դե Սանկտիսը և Ալեսանդրո Սպեկկին։ 1580-ականների արխիվային նկարները ցույց են տալիս, որ Հռոմի Պապ Գրիգոր 13-րդին հետաքրքրում էր դեպի Ֆրանսիական եկեղեցին սանդուղք կառուցելու գաղափարը։ 1683 թվականին Գասպար վան Վիթթելի անտառապատ լանջին վերաբերող տեսակետը պահվեց Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում։ Կարդինալ Մազարին ցուցաբերեց անձնական հետաքրքրություն նախագծի նկատմամբ,, որն արդեն ամրագրված է Գաֆֆիեի կտակով, և վստահեց այն իր գործակալին Հռոմում, որի ծրագիրը ներառում էր կանգնեցնել Լյուդովիկոս 17-րդ հուշարձանը, որն էլ վարկաբեկեց Կարդինալ Մազարիին։ Դա առաջացրեց իրարանցում պապական Հռոմում։ Մազարին մահացավ 1661 թվականին, Պապը՝ 1667 թվականին, և Գաֆֆիեի կամքը վիճարկվեց իր եղբորորդուն, որը պահանջեց կես մասը։ Այսպիսով նախագիծը հետաձգվեց, մինչև որ Կղեմես Ալբանի Հռոմի Պապը վեստին հետաքրքրվեց դրանով։ Շինարարական աշխատանքները տևեցին 1723-1725 թվականները։ Արքայի արձանից հրաժարվեցին, իսկ աստիճանների քանդակային ձևավորումները զուգորդվեցին պապական իշխանության արծիվ և թագ խորհրդանիշներով։ Լուծումն իրենից ներկայացնում էր կախովի այգիներով աստիճանների մի քանի գաղափարների միաձուլում: Իսպանական աստիճանները վերականգնվել են մի քանի անգամ, իսկ վերջերս՝ 1995 թվականին։

Իսպանական հրապարակ

Իսպանական հրապարակի մեջտեղում գտնվում է Բարկաչչա շատրվանը (իտլ. Fontana della Barcaccia), բառացի՝ «Անճոռնի նավակի շատրվան»։ Այն կառուցվել է 1627-1629 թվականներին Պիետրո Բերնինիի և իր որդի Լորենցո Բերնինիի կողմից։ Ըստ լեգենդի Ուրբանոս 7-րդ Պապը՝ տպավորված լինելով Տիբերի ջրհեղեղի բերած նավակով, կանգնեցրել է շատրվանը։ Հրապարակի աջ անկյունում գտնվում է անգլիացի գրող Ջոն Քիթսի տունը, որն այժմ թանգարան է։ Միևնույն կողմում գտնվում է կարդինալ Լորենցո Քիբո դե Մարիի պալատը, որը կառուցվել է Ֆաշիզմի ժամանակաշրջանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Մարչելո Պիաչենտինիի կողմից։

Մեդիայում

«Իսպանական աստիճանները» ամերիկյան ունկնդրին հայտնի դարձան 1953 թվականին ստեղծված «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի (դերերում՝ Օդրի Հեփբերն և Գրեգորի Պեկ) շնորհիվ։ «Տիկին Սթոունի հռոոմեական գարունը» ֆիլմում տիկնոջ բնակարանը նույնպես այնտեղ է, աջ կողմում։

Բերնարդո Բերտոլուչիի «Պաշարվածները» ֆիլմի իրադարձությունները նունպես տեղի են ունենում Աստիճանների կողքին գտնվող մի տանը։

«Տաղանդավոր պարոն Ռիփլի» ֆիլմում (գլխ. դերում՝ Մեթ Դեյմոն) ևս ցուցադրվում են աստիճանները։ «Refugee» ռոք խմբի «Credo» երգում հիշատակվում է դրանք. <poem>I believe in constant pauses Like a Roman holiday And I often stop for air As I climb the Spanish stairs.</poem> Բոբ Դիլանի «When I Paint My Masterpiece» երգում, (ձայնագրված 1971 թվականին, Greatest Hits Vol. II ալբոմից), նշվում է և՛ Աստիճանների, և՛ Կոլիզեումի մասին։

Նորվեգացի երգիչ/երգահան Մորթեն Հարքեթը A-ha խմբից, գրել է մի երգ՝ «Spanish Steps» անունով 1995 թվականին, որը ներառված է նրա «Wild Seed» ալբոմում։

Մարք Քոհնի «Walk Through the World» երգում պարունակվում է From the Spanish Steps to the Liberty Bell, I know the angels have seen us տողերը։
Գայ Քլարքի «Dublin Blues» ալբոմում համանուն երգում նշվում են Աստիճանները՝ I loved you on the Spanish Steps / The day you said goodbye.
«Toto» ռոք խմբի «Mindfields» ալբոմն իր մեջ պարունակում է «Spanish Steps of Rome» երգը։
«Բոլորը սիրում են Ռեյմոնդին» անգլ.՝ Everybody Loves Raymond սիթքոմի մի էպիզոդում, որը հեռարձակվեց 2000 թվականի հոկտեմբերի 2-ին, Ռեյը, Դեբրան, Ֆրանկը և Մարիան մագլցում են Իսպանական աստիճաններով Հռոմում անցկացրած ընտանեկան արձակուրդի ժամանակ։

2005 թվականին Of A Revolution ռոք խմբի «Stories of a Stranger» ալբոմի «One Shot» երգում կան հետևյալ տողերը «Rome is burning, you can taste the embers / I am walking hard on Spanish Steps».

2008 թվականի հունվարի 16-ին իտալացի նկարիչ Գրացիանո Չեչինին լատ.՝ Graziano Cecchini հազարավոր բազմագույն պլաստիկ գնդակներ լցրեց Աստիճանների վրա։ Դրանով նա փորձում էր հրավիրել աշխարհի ուշադրությունը Մյանմայում ապրող Կարեններ ժողովուրդների վրա, և որպես իտալացի նկարիչների կենսակերպի դեմ ուղղված բողոք։

2009 թվականի նոյեմբերի 9-ին մուլտիմեդիա միջոցառում տեղի ունեցավ Աստիճանների վրա ի հիշատակ Բեռլինի պատի տապալման (1989 թ.)։ Այն իր մեջ ներառում էր պատերի մոնտաժված մասերի նկարները։

Արտաքին հղումներ

http։//www.romeartlover.it/Vasi40.html
http։//www.italyguides.it/en/lazio/rome/squares-and-fountains/spanish-steps

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Caner Göz
9 Июня 2013
There is a metro station in front of the church. You don't have to climb the stairs if you are not capable. It's worth to look at the streets on the fist balcony.
Janet Cheung
2 Сентября 2014
They are steps and they are in movies. It can get loud here with Spanish chanting and people being patriotic. Go super late at night when empty for better view
Saad M ™
18 Апреля 2017
You must visit the steps at night very romantic ????
Sidira Kuria
20 Января 2019
First thing visited in Rome. Great for photos, when it's not raining, you can sit for a while & enjoy a delicious tiramisu from nearby pompi. On the top, there is a also church.Definately a must see!
Nastasiya O.
30 Октября 2018
The best thing you can do here ..is to go to the rooftop bar and enjoy the Spanish Steps views drinking a glass of wine. Comfortable, nobody will put his selfie stick before your face here????
Sidira Kuria
20 Января 2019
First thing visited in Rome. Great for photos, when it's not raining, you can sit for a while & enjoy a delicious tiramisu from nearby pompi. On the top,there is a also church.Definately a must see!

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շատրվան Բարկաչչա

Շատրվան Բարկաչչա (Շատրվան Անճոռնի նավակ, իտալ.՝ Fontana della

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տրինիտա դեյ Մոնտի

Տրինիտա դեյ Մոնտի (իտալ.՝ Santa Trinita dei Monti, ֆր.՝ La Trinit

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Իսպանիայի հրապարակ (Հռոմ)

Իսպանիայի հրապարակ (Պիացցա դի Սպանիա, իտալ.՝ Piazza di Spagna), հրապ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիլլա Մեդիչիի

Վիլլա Մեդիչիի (իտալ.՝ Villa Medici), վիլլա և ճարտարապետական համալիր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sant'Andrea delle Fratte

Sant'Andrea delle Fratte is a 17th century basilica church in Rome,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Silvestro in Capite

San Silvestro in Capite is a basilica church in Rome, in Piazza San

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Carlo al Corso

Sant'Ambrogio e Carlo al Corso (usually known simply as San Carlo al

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Lorenzo in Lucina

The Church of St Lawrence's at Lucina (Italian: San Lorenzo in Lucina,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կասկադ համալիր

Կասկադ համալիր, ճարտարապետակ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Չկալովի աստիճաններ

Չկալովի աստիճաններ (ռուս.՝ Чкаловская лестница, երբեմն՝ Վոլժսկայա աստ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Escadaria Selarón

Escadaria Selarón, also known as the 'Selaron Steps', is a set of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան (անգլ.՝ Philadelphia Museum of Art), ար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Potemkin Stairs

The Potemkin Stairs (Ukrainian: Потьомкінські сходи, Pot’omkins’ki Skh

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը