Քարայծների կիրճը

Քարայծների կիրճ, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Արիզոնա նահանգի հյուսիսային մասում, Փեյջ քաղաքի մոտ, Յուտայի սահմանից ոչ շատ հեռու, Կոլորադոյի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող կիրճ: Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի հաշվին, որոնք, կարծես, քարայծի մաշկ են հիշեցնում: Քարայծների կիրճն ազգային այգի չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան էլ հայտնի չէ, որքան Մեծ կամ Բրայս կիրճերը: Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի հնդկացիներին: Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել: Քարայծների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին (անգլ.՝ Upper Antelope Canyon, անգլ.՝ Lower Antelope Canyon): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի լուսանկարիչներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով: Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր: Մի քանի հարյուրամյակների ընթացքում ջուրը և քամին կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ: Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ անձրևների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով: Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ ռելիեֆային գծերը՝ ժայռերի ներսի կողմից:

Քարայծերի կիրճը գտնվում է 4 մղոն դեպի արևելք 98-րդ մայրուղով գնալիս, Փեյջ քաղաքի և մեծ ածխային էլեկտրակայանի միջև: Էլեկտրակայանը չնկատելն անհնար է, քանի որ այն երևում է դեռ քաղաք չհասած՝ տասնյակ մղոններից: Ճանապարհի մոտ կան ցուցանակներ՝ «Քարայծների վերին կիրճ» և «Քարայծների ստորին կիրճ»: Բայց դրանք ամերիկյան ճանապարհային ստանդարտ ցուցանակներ չեն, այլ ցուցանակի գրվածքներն արված են ձեռքով: Այդ իսկ պատճառով այն հնարավոր է բաց թողնել տեսադաշտից: Պետք է հիշել, որ եթե Դուք դեպի արևելք գնալիս անցել եք էլեկտրակայանը, ապա պետք է վերադառնաք: Ճանապարհի մոտ, որը 98-րդ մայրուղուց տանում է դեպի վերին կիրճ, կա մի ոչ մեծ խրճիթ և հայտարարության տախտակ: Սա կարող է ծառայել որպես ևս մեկ լրացուցիչ կողմնորոշիչ:

Այցելության ամենալավ ժամանակը գարնանն ու աշնանն է՝ մարտից ապրիլ և հոկտեմբերից նոյեմբեր: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են մինչև ամենախորը հատվածները, և կիրճն այնպիսի տեսք է ստանում, կարծես, մութ դղյակի ներսում լույս է վառվում: Ձմռանը կիրճերի լուսավորությունը բավականին աղոտ է, ներսում շատ մռայլ է՝ խորը ստվերներ և հարթ ռելիեֆ: Ձմեռային լուսանկարման համար ցանկալի կլինի լրացուցիչ լուսավորում:

Կլիման մայրցամաքային է. ամռանը՝ շոգ, չորային, տեղումների քիչ քանակությամբ: Միջին ջերմաստիճանը (+30)-(+35)С°, առավելագույնը՝ +47С°: Ձմեռը մեղմ է, ոչ ցուրտ: Սովորաբար օդի ջերմաստիճանը 0С°-ից ցածր չէ, բայց երբեմն Կանադայից այստեղ են հասնում սառը օդային զանգվածներ, որի դեպքում ջերմաստիճանը նվազում է զրոյից, և ձյուն է տեղում:

Երկրաբանություն

Քարայծերի կիրճը պատկանում է, այսպես կոչված, ճեղքավոր կիրճերի (անգլ.՝ slot canyons) շարքին: Այն ձևավորվել է Նավահա ավազային լեռան քայքայման հետևանքով: Երկրաբանները քայքայման պատճառ, առաջին հերթին, համարում են հանկարծակի հեղեղումները, երկրորդ հերթին՝ անդրերկրային գործընթացները: Անձրևաջրերը, հատկապես մուսսոն եղանակին, լցվում են մեծածավալ լողավազանի մեջ, որը տեղադրված է ավազային կիրճի բաժիններից վեր: Ապա արագություն հավաքելով և խառնվելով ավազի հետ՝ ներթափանցում են կիրճի նեղ ճեղքվածքների մեջ: Տևական ժամանակի ընթացքում ժայռի ճեղքվածքները փլուզվել են, դարձել ավելի խորունկ և ավելի ողորկ՝ ձեռք բերելով բնորոշ «սահուն» ձևեր: Ներկայումս կիրճում ջրհեղեղները ավելի հաճախակի են դարձել: Ներկա պահին վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 30-ին և շարունակվել 36 ժամ՝ հարկադրելով այգու վարչակազմին Քարայծների ներքին կիրճը փակել հինգ ամսով:

Լուսանկարահանում Քարայծների կիրճում

Քարայծների կիրճը հանրահայտ վայր է լուսանկարողների և զբոսաշրջիկների համար, ինչպես նաև զբոսաշրջային բիզնեսի աղբյուր, նախ և առա,ջ նավախո հնդկացիների համար: Հնդկացիների տարածքի վրայով մուտքը դեպի Քարայծերի կիրճ բացվել է միայն 1997 թվականից, երբ նավախո ցեղն իր տարածքը դարձրեց ցեղային այգի՝ սահմանափակ թույլատվությամբ: Կիրճի տարածքում լուսանկարները բավականին դժվար են ստացվում՝ չափից շատ լուսավորվածությունից կիրճի պատերին առաջացած արտացոլանքների պատճառով:

Հաճախ լուսանկարներում երևացող գույները ոչ միշտ են համընկնում այն բանի հետ, ինչը Քարայծների կիրճում կարող է տեսնել մարդու կենդանի աչքը: Այդ տարօրինակ վայրի լուսանկարները կարող են ավելի գեղեցիկ և զարմանահրաշ երևալ, քան իրականում: Կապույտ գույնի բաց երանգները հայտնվում են միայն լուսանկարներում: Ըստ երևույթին՝ մարդկային ուղեղը ֆիլտրում է երկնագույնը, երբ առավոտյան նայում ես կիրճին: Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ պետք է լուսանկարել մի քանի տասնյակ կամ ավելի վայրկյան ինտերվալում հստակ պատկեր ստանալու համար: Բրեկետինգի օգնությամբ նկարելիս տեղի է ունենում լուսանկարահանում տարբեր ռեժիմներով, որն օգնում է թաքցնել լուսավորման հաշվիչի սխալները: Լուսանկարչական սարքի ամրակալի անընդհատ օգտագործումը թույլ է տալիս ստանալ միևնույն դիրքի վերամշակված մի քանի լուսանկար, ինչի արդյունքում հնարավոր է համատեղել նկարները գծագրային խմբագրմամբ կամ վերամշակել համակարգչով և ստանալ զարմանալի արդյունքներ: Քարայծների կիրճում արված նկարները շատ գայթակղիչ են դիտողի համար: Լուսանկարելու ամենանպաստավոր ժամանակահատվածը կեսօրն է, երբ արևը գտնվում է զենիթում: Ստորին կիրճի համար ավելի նախընտրելի է մինչ կեսօրը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածը (10-11-ը կամ 13-14-ը), իսկ վերինի համար՝ կեսօրի ժամանակահատվածը՝ 11-13-ը: Դա կապված է այն բանի հետ, որ վերին կիրճն ավելի խորն է, և լույսն ավելի դժվար է ներթափանցում: Իսկ ստորին կիրճում կեսօրին ուղիղ ճառագայթներն ավելի շատ են ընկնում, և առեղծվածն անհետանում է:

Քարայծների վերին կիրճ

Վերին կիրճի երկարությունը կազմում է մոտ 200 մետր, խորությունը՝ 37 մետր: Նավախո ցեղն այն համարում է «տեղ, որտեղ ջուրը հոսում է ժայռերի միջով»: Զբոսաշրջիկներն այս կիրճ այցելում են երկու պատճառով: Առաջինն այն է, որ այդ կիրճն իր երկայնքով գտնվում է երկրի մակերևույթին հավասար, և մագլցելու անհրաժեշտություն չկա: Երկրորդ պատճառն արևի ուղիղ ճառագայթներն են, որոնց շնորհիվ կիրճն ավելի լավ է լուսավորվում և ավելի տեսանելի է մարդու աչքին, քան ներքին կիրճը: Արևի ճառագայթներն ավելի շատ ամռանն են լինում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ արևը երկնքում հնարավորինս բարձր լինի:

Քարայծների վերին կիրճը շատ գեղեցիկ է: Ձմռանը գույները մի քիչ մռայլ են: Ամռան ամիսներին լուսանկարահանման համար հասանելի է լուսավորման երկու ձև: Մուգ կարմիր, կապույտ և մանուշակագույն երանգներ կարելի է ստանալ առավոտյան այցելության ժամանակ: Լույսի ճառագայթները կիրճ են թափանցում մարտի 15-ից և անհետանում են հոկտեմբերի 7-ի կողմերը: Ավելի երկար լուսավորվածության ընթացքը տևում է մայիսից սեպտեմբեր:

Քարայծների ստորին կիրճ

Քարայծների ստորին կիրճը նավախո ցեղն անվանում է «ժայռի զսպանակաձև կամարներ»: Այն գտնվում է վերին կիրճից մի քանի կիլոմետր հեռու: Նրա երկարությունը 407 մետր է: Մինչ մետաղական աստիճանների տեղադրելը՝ կիրճ այցելողներն ստիպված էին բարձրանալ և իջնել պարանի միջոցով, ավելին՝ որոշակի հատվածներում պարանային աստիճանը բավականին վտանգավոր էր: Մետաղական աստիճանների տեղադրումից հետո էլ էքսկուրսիաները Քարայծների ստորին կիրճում մնացել են զգալիորեն դժվար, քան Քարայծների վերին կիրճում: Երթուղին բավականին երկար է, կան հատվածներ, որ շատ նեղ են, իսկ որոշակի մասերում անգամ հնարավոր չէ կանգնել ոտքի վրա: Երթուղու վերջում անհրաժեշտ է բարձրանալ մի քանի երկար աստիճանաշարքեր: Չնայած այդ սահմանափակումներին և Քարայծների վերին կիրճի զարմանահրաշ ռելիեֆին՝ Քարայծների ստորին կիրճն ավելի է հրապուրում լուսակարիչներին, ովքեր ցանկանում են անմահացնել այն: Այստեղի լուսավորվածությունն ավելի լավ է վաղ առավոտյան կամ ցերեկվա ուշ ժամերին:

Ջրհեղեղների վտանգ

Քարայծների կիրճ այցելությունները հնարավոր են բացառապես տուրեր ուղեկցողների հետ, քանի որ անձրևային եղանակներին կիրճը կարող է արագ հեղեղվել: Այցելության ժամանակ մոտակա ժամանակահատվածում անձրևի հավանականություն չպետք է լինի: Ջուրը հոսանքով դեպի վեր մի քանի մղոն հեռավորությունից անգամ կարող է արագ և գրեթե աննկատ հասնել կիրճին: Ամպրոպի ժամանակ կամ անգամ նրա քիչ հավանականության դեպքում կիրճ իջնելը խստիվ արգելվում է, քանի որ հանկարծակի հեղեղման վտանգը շատ մեծ է: 1997 թվականի օգոստոսի 12-ին ստորին կիրճի հեղեղումը քշել է 12 զբոսաշրջիկի, որից 11-ը մահացել են:

Քարայծների կիրճը մշակույթում

  • Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսն այստեղ է թողարկել իր՝ 2001թվականի հայտնի «I’m Not a Girl, Not Yet a Woman» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում Քարայծների վերին կիրճում:
  • Որոշ ֆիլմերի դրվագներում ևս ցուցադրվում է Քարայծների կիրճը, հատկապես վերին կիրճը: Այդպիսի ֆիլմերի շարքին է պատկանում 1996 թվականի «Կոտրված նետը» ֆիլմը՝ Քրիստիան Սլեյնտերի և Ջոն Տրավոլտայի դերակատարմամբ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Josh Wardell
20 Декабря 2016
Upper antelope requires tours from downtown booked ahead of time. It is deeper and darker but easier to walk. Lower antelope is right off the highway, less confined with more light.
CNN
23 Марта 2015
The oranges, pinks and purples of Antelope Canyon are amplified and muted by the changing sunlight filtering down from above, with the most intense colors emerging during the summer months,
Terry
7 Октября 2019
Our tour guide Corwin was awesome. Of course, there was breathtaking natural beauty (research the best times to go!) but the highlight were the awesome & knowledgeable folks.
Ray Downs
13 Ноября 2015
Take the photo tour, the light beams happen Apr-July around noon. So plan accordingly, for good photos a tripod is a must.
Micah Alcorn
8 Апреля 2014
The upper is more crowded. You will have to pay $8 per adult to park AND $25-40 per adult to see the canyon. You are REQUIRED to pay and follow a strict tour guide. Bring cash and patience.
Murat
23 Марта 2016
It will make you speechless! 400 meters long, with stunning rock formations. If you drive put "Page, AZ" to the GPS, and then follow 'Antelope Point' signs. It is a must!

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
La Quinta Inn & Suites Page at Lake Powell

սկսած $199

Hampton Inn and Suites Page Lake Powell

սկսած $200

Holiday Inn Express Hotels Page

սկսած $258

Country Inn & Suites by Radisson Page, AZ

սկսած $183

Days Inn & Suites by Wyndham Page Lake Powell

սկսած $215

Motel 6 Page

սկսած $130

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Horseshoe Bend (Arizona)

Horseshoe Bend is a horseshoe-shaped incised meander of the Colorado

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Glen Canyon Dam Bridge

The Glen Canyon Bridge or Glen Canyon Dam Bridge is a steel arch

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lake Powell

Lake Powell is a reservoir on the Colorado River, straddling the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wrather Arch

Wrather Arch is a cave type natural arch in the Paria Canyon-Vermilion

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rainbow Bridge National Monument

Rainbow Bridge National Monument is administered by Glen Canyon

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Coyote Buttes

Coyote Buttes is a section of the Paria Canyon-Vermilion Cliffs

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալիք (Արիզոնա)

Ալիք, ավազաքարե ժայռային գոյացություն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի՝ Յուտայի հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grosvenor Arch

Grosvenor Arch is a unique sandstone double arch located within Grand

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saklıkent National Park

Saklıkent National Park (Turkish: Saklıkent Milli Parkı)), es

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Colorado National Monument

Colorado National Monument (locally referred to as The Monument) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Partnach Gorge

The Partnach Gorge (German: Partnachklamm) is a deep gorge that has

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մատկա կիրճ

Մատկա կիրճ (մակեդ.՝ Матка), գտնվում է Մակեդոնիայում և տեղակայված

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Caminito del Rey

El Caminito del Rey (English: The King's little pathway) is a walkway

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը