Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)

Սան Պաուլոյի քաղաքային թատրոն (պորտ.՝ Theatro Municipal de São Paulo), թատրոն Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Համարվում է քաղաքի կարևոր հուշարձաններից մեկը ինչպես ճարտարապետական արժեքի, այնպես էլ պատմական նշանակության համար՝ լինելով 1922 թվականի Ժամանակակից արվեստի շաբաթ միջոցառման վայրը, որը Բրազիլիայում հեղափոխություն մտցրեց արվեստի բնագավառում: Շենքում են տեղավորված Սան Պաուլոյի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը, Coral Lrico (Լիրիկական երգչախումբը) և Սան Պաուլոյի քաղաքային բալետը:

Պատմություն

Սան Պաուլո քաղաքի համար ներկայացուցչական թատրոնի ստեղծման գաղափարն առաջ է եկել միջազգային բեմերում աճող նշանակալիության պատճառով: 20-րդ դարի սկզբում Սան Պաուլոն բնակեցված էր բրազիլական բուրժուազիայով, որը մեծամասամբ ներգրավված էր սուրճի մշակման գործում: Քաղաքն ուներ նաև բավականին մեծ թվով իտալական բնակչություն: Քաղաքը կարող էր ապավինել միայն Սան Խոսե թատրոնի վրա, թեև կային մի քանի մեծ և համեստ թատրոններ, ինչպիսիք են Պոլիթենումը (Polythéama) կամ Միներվան և Ապոլոնը, բայց Սան Խոսեն ամենամեծ թատրոնն էր, որը հրդեհից հետո այլևս պիտանի չէր խոշոր արտասահմանյան գործունեության համար: Ուստի Սան Պաուլոյի արիստոկրատիան պահանջեց ստեղծել նոր թատրոն աշխարհի լավագույն թատրոնների նմանությամբ և հարմար մեծ օպերային ներկայացումների համար:

Թատրոնի կառուցման համար ընտրվեց Morro do Cha կամ Թեյի բլուր վայրը, որը եղել էր Սան Խոսեի նոր թատրոնի վայրը: Շինարարության ինժեներ նշանակվեց Ռամոս դե Ազևեդոն, որին օգնում էին երկու իտալացի ճարտարապետներ՝ Կլաուդիո և Դոմիզիանո Ռոսսիները: Շինարարությունը սկսվեց 1903 թվականին, և Սան Պաուլոն դարձավ աշխարհի լավագույն վայրերից մեկը` թատրոնի ներկայացումների, ինչպես նաև օպերաների ներկայացման համար: Այդ օրերին սովորական էր, որ շինարարական նյութերի մեծ մասը ներմուծվում էր Եվրոպայից, ճարտարապետական ​​մեկնաբանությունը նման էր Փարիզի Գրանդ օպերային: Շինարարությունը տևեց մոտ 8 տարի: Առաջին բեմադրությունը Ամբրուազ Թոմայի բեմադրած Համլետի օպերան էր: Նախնական գաղափարն էր ներկայացնել «Il Guarany» օպերան, սակայն այն ժամանակաշրջանի նշանավոր բարիտոն Տիտտա Ռուֆֆոյի կողմից ղեկավարվող ընկերությունը չէր ցանկանում ռեպերտուարներում ընդգրկել բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախքան բացումը այլ խնդիրներ էլ առաջ եկան. բեմական զարդարանքները ժամանակին չհասան Բրազիլիա, ինչը հանգեցրեց բացման հետաձգմանը: Բացումը տեղի ունեցավ 1911 թվականի սեպտեմբերի 12-ին:

1912-1926 թվականներին թատրոնում ներկայացվել են 41 կոմպոզիտորների (իտալացի, ֆրանսիացի, բրազիլացի և գերմանացի) 88 ստեծագործություններ, 270 ներկայացում: Թատերական պատմության մեջ թատրոնի համար ամենակարևոր իրադարձությունը 1922 թվականին տեղի ունեցած Ժամանակակից արվեստի շաբաթն էր:

Տարիների ընթացքում օպերային ներկայացումների համար ստեղծված թատրոնում տեղի են ունեցել նաև այլ գեղարվեստական իրադարձություններ, օրինակ՝ Աննա Պավլովայի և Այսեդորա Դունկանի ելույթը: 1960-ական թվականներին քաղաքապետ Ժոզե Վիսենտե Ֆարիա Լիմայի ղեկավարությամբ շենքն առաջին անգամ վերանորոգվեց:

1980-ական թվականներին թատրոնն անցավ հաջորդ վերակառուցման փուլը, որը նախաձեռնել էր քաղաքապետ Ժանյո Քվադրոսը: Նրա հիմնական նպատակն էր վերականգնել Ռամոս դե Ազևեդոյի բնօրինակ ստեղծագործությունները: Արտաքին ճակատը վերականգնվել է ավազաքարով, որը ստեղծվել է այն նույն հանքավայրում, որը նյութը մատակարարել է դարասկզբի շինարարական կոնցեպցիայի համար: Վերականգնումը ավարտվել է 1991 թվականին քաղաքապետ Լուիզա Էրունդինայի ղեկավարման օրոք:

Այժմ Սան Պաուլոյի քաղաքային թատրոնը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկը, որը շարունակաբար հյուրընկալում է ազգային և միջազգային մեծագույն դրամատուրգների և կոմպոզիտորների թատերական ներկայացումներ և օպերաներ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Nicee Costa
21 Ноября 2019
The most beautiful place in Sao Paulo. Just being there is enough. Great operas, symphonies and other events. A good coffee shop serves soups, pies and champagne before events.
pablo borges
11 Января 2012
Check out the architecture of this beautiful theatre. Sambarock on sundays at 19pm!
Otel.com
29 Сентября 2011
If you love theatre and stunning architecture, visit this famous São Paulo landmark. This municipal theatre is home to the city's Municipal Symphonic Orchestra, Lyric Choir, and City Ballet.
Şefik Tetik
16 Августа 2019
The tour is very slow and boring but the theater is great. Go there and see it.
Anita Kisiel
13 Августа 2015
Beautiful example of colonial architecture
Emilio C
15 Июля 2014
This building is beautiful and ornate.
9.0/10
Felipe, Josias Junior և 261,734 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Praça Ramos de Azevedo - República, São Paulo - SP, Բրազիլիա Ուղղություններ ստացեք
Чтв 9:00 AM–11:00 AM
Птн 9:00 AM–9:00 PM
Sat 10:00 AM–10:00 PM
Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 9:00 AM–11:00 AM
Втр 9:00 AM–11:00 AM

Theatro Municipal de São Paulo Foursquare վրա

Քաղաքային թատրոն (Սան Պաուլո) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Boulevard Inn São Paulo

սկսած $48

Hotel Excelsior

սկսած $56

Cinelandia Hotel

սկսած $36

Hotel São Paulo Inn

սկսած $39

Plaza Hotel

սկսած $21

Hotel Joamar

սկսած $35

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mosteiro de São Bento (São Paulo)

Mosteiro de São Bento (in Portuguese: São Bento Monastery) is a c

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
São Paulo Cathedral

The São Paulo See Metropolitan Cathedral --'See' and 'cathedra' mean

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պորտուգալերենի թանգարան

Պորտուգալերենի թանգարան (պորտ.՝ Museu da Língua Portuguesa), ինտերա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Memorial da Resistência de São Paulo

O Memorial da Resistência de São Paulo é um museu que preserva as me

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sala São Paulo

The Julio Prestes Cultural Center, which is located in the old Julio

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Պաուլու նահանգի պատկերասրահ

Սան Պաուլու նահանգի պատկերասրահ (Սան Պաուլու նահանգի պինակոտեկ, իսպ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Sérgio Cardoso

Teatro Sérgio Cardoso is a theatre in São Paulo, Brazil. It was i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santuário Sagrado Coração de Jesus

Santuário Sagrado Coração de Jesus զբոսաշրջային գրավչություն է

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pantages Theatre (Hollywood)

The Hollywood Pantages Theatre, formerly known as RKO Pantages

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գերշվին (թատրոն)

«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյան թատ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային արքունական թատրոն

Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Theatro da Paz

The Theatro Nossa Senhora da Paz theater, or simply Theatro da Paz

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Guaíra

The Teatro Guaíra Cultural Centre is a state-run cultural

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը