Քյոլնի տաճար

Քյոլնի տաճար (գերմ.՝ Kölner Dom), դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ տաճար գերմանական Քյոլն քաղաքում: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այն Համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում:

Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248-1437 թվականները և 1842-1880-ական թվականները: Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը:

Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում: Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ 20000 այցելուներ:

Պատմություն

Նախակարապետ եկեղեցիներ

Տաճարի ներկայիս տարածքը, ամենայն հավանականությամբ, դեռևս հռոմեական տիրապետության ժամանակ, հանդիսացել է Քյոլնում բնակվող քրիստոնյաների հոգևոր-կրոնական կենտրոնը: Քաղաքի հյուսիսային մասում, հարյուրամյակների ընթացքում, կառուցվել են մի քանի եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը նախորդին գերազանցում էր իր չափսերով: Այդ եկեղեցիները գտնվում էին Քյոլնի վանքերի ու մենաստանների օղակում, որը և հանդիսանում էր «սուրբ Քյոլնը»:

Այդ եկեղեցիների մնացորդներն այսօր կարելի է տեսնել Քյոլնի տաճարի ստորին հատվածում, որտեղ կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ: Այդ տարածքն ընդգրկում է ավելի քան 4000 քառակուսի կիլոմետր: Ամենահներից շատ քիչ բան է պահպանվել: Հայտնաբերվել են միայն հատակի և պատի որոշ հատվածներ: Գրեթե 500-ական թվականներին կառուցված պարզունակ ավազանի տակ եղել է ութանկյուն մկրտարան, որի վրա կար բալդախին՝ վարագույր՝ գահի վրա: 540 թվականին այստեղ հուղարկավորվել են կին և ութամյա մի տղա: Գերեզմանից հայտնաբերված թանկարժեք իրերը վկայում են, որ մահացածները Մերովինգներ դինաստիայի Տեոդեբերտ I արքայի ընտանիքի անդամներն են:

Արդեն մի քանի տարի անց, նույն վայրում սկսվում է նոր, ավելի մեծ եկեղեցու շինարարությունը: Այդ եկեղեցու սուրբ սեղանի դիմաց դրված էր քարից պատրաստած գահը՝ 5,70 մետր տրամագծով: Միջերկրածովյան ավազանի եկեղեցիներում այդպիսի կառույցները օգտագործվում էին ոչ միայն քարոզներ կարդալու համար, այլև հանդիսավոր արարողակարգեր անկացնելու, օրինակ թագադրում, աստիճանների դասում: 8-րդ դարի վերջին եկեղեցու արևմտյան մասում կառուցվել են օղակաձև երգեցողության պատշգամբներ: Հին տաճարը Քյոլնի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր: Այն դարձավ քյոլնյան եպիսկոպոսության նստավայրը: Նրա կենտրոնական նավի լայնությունը հասնում էր 12 մետրի: Նավին կցված էին վեցմետրանոց այլ նավեր՝ կողքերից: Կամարաշարով երեք նավերը կապվում էին միմյանց: Արևելյան և արևմտյան նավերին հարում էին ցածր լայնակի շինություններ, որոնց արևելյան մասում գտնվում էին ոչ մեծ պատշգամբները: Այդ պատշգամբները ավարտվում էին կիսաշրջանաձև խորանով: Արևելյան պատշգամբները նվիրված էին Մարիամ Աստվածածնին, իսկ արևմտյանները՝ Սուրբ Պետրոսին: Դրանց կողքին կային երկու կլոր աշտարակներ: Որոնց առջև գտնվում էր ընդարձակ ներքին բակը՝ շրջապատված ժամերգության համար նախատեսված կցակառույցներով: Բակի կենտրոնում կար ջրհոր, որի պատերը ցայսօր պահպանվել են տաճարի դիմաց գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի մեջ:

13-ից 18-րդ դարեր

1248 թվականին Քյոլնի արքեպիսկոպոս Կոնրադ ֆոն Հոխշտադենը դրեց ապագա տաճարի առաջին հիմնաքարը: Այն դարձավ եվրոպական պատմության մեջ ամենաերկարատև շինարարությունը: Քյոլնը, Սրբազան Հռոմեական կայսրության ամենահարուստ և քաղաքականապես հզոր քաղաքը, որոշում կայացրեց ունենալ իր մայր տաճարը՝ օրինակ վերցնելով Ֆրանսիայից: Ու պետք է կառուցվելիք տաճարի չափերը գերազանցեր մինչ այդ կառուցված բոլոր տաճաների մասշտաբներին:

Կար նաև մեկ այլ պատճառ նոր եկեղեցի կառուցելու համար: Քյոլնի արքեպիսկոպոս Ռայնալդ ֆոն Դասելը, ով Ֆրիդրիխ I Շիկամորուս կայսեր կանցլերն ու զորապետն էր, ստացավ կայսրից Սուրբ մոգերի մասունքները, որոնք նախկինում պահվում էին Միլանի տաճարում: 1164 թվականին Ռայնալդ ֆոն Դասելը մեծ շուքով բերեց մասունքները Քյոլն: Դրանց համար ավելի քան տասը տարի պատրաստվեց հատուկ մասունքարան արծաթից, ոսկուց և թանկարժեք քարերից: Այդ մասունքարանը՝ Երեք արքաների, համարվում է մոզանյան արվեստի դպրոցի գլուխգործոց: Բարձր աստիճանը, որին հասավ Քյոլնը արևմտաեվրոպական քրիստոնեական աշխարհում այդ մասունքների հետևանքով, պետք է կառուցեր մի համապատասխան մակարդակի տաճար:

Հիմքի ձևը, որը կառուցվեց 1248 թվականին, փոխ առնվեց այդ ժամանակ Ֆրանսիայում կառուցվող եկեղեցիների ձևից: Շինության մեջ շատ լույս ներթափանցելու համար զանգվածային պատերի փոխարեն սկսեցին կիրառել որմնասյուներ: Իսկ որպեսզի պատերը կարողանան պահել վիթխարի որմնասյուների ծանրությունը, կառուցվեցին հատուկ քառանկյունի հարթ որմասյուներ և կամարներ, այսպես ասած կամարաորմահեցային համակարգ: Այս պարագայում կամարները ունեին ոչ թե կիսակլոր տեսք, այլ կենտրոնում ունեին սրվածքներ, ինչը թույլ էր տալիս հավասարակշիռ պահել ամբողջ ծանրությունը: Այս վիթխարի շինարարական հորինվածքը պետք է մարդկանց մոտ առաջացներ երկյուղածության և ակնածանքի պահեր՝ հանդեպ Երկնային արքայության:

Տաճարի շինարարությունը սկսվեց նրա արևելյան մասից: Շուրջ 70 տարի անց կառույցն ու պատշգամբների դրվագումն ավարտվեց: Կառուցումը ընթացավ առաջին ճարտարապետ Գերհարդ ֆոն Ռիլեի գծագրերի հիման վրա: Ներքին պատշգամբների հարակից մասերում, որտեղ տեղադրված է գլխավոր խորանը՝ սև մարմարից, սկսվում են ճեմասրահն ու նրան պսակաձև հարող ժամատները: Ներքին տարածությունը զարդարված է խոյակներով, որոնց վրա ոսկեջրված բնանկարագրական տերևներ են: Մեծ պատուհանները դրվագազարդ են:

Ժամատների շուրջը կառուցված են կոնտրֆորսներ, որոնք առաջացնում են գետնախարսխի տպավորություն: Նրանց միջև լավ դիտվում են գլխավոր պատշգամբների պատուհանները, որոնք դրվագազարդված են ճակտոններով:

Միայն պատշգամբների և նրանց ներքին բաժանումների կառուցումից հետո՝ տաճարի հյուսիսային հատվածում ցարդ գտնվող Կարոլինգների տաճարի արևմտյան մասը քանդվեց: XIV դարում կառուցվեցին հարավային նավերը և Հյուսային աշտարակի երկրորդ հարկը: XV դարում ավարտվեց Հարավային աշտարակի երրորդ հարկը: Հենց այստեղ տեղադրվեցին 1448-49 թվականներին ձուլված «Պրետիտոզա» և «Սպեցիոզա» անվանումներով զանգերը: Միայն դրանից հետո սկսվեց կառուցվել հյուսիսային կողմնային նավը: XVI դարի սկզբին ավարտվեց կենտրոնական նավի շինարարությունը և կապվեց ծածկը: Այսպիսով ավարտվեց տաճարի միջնադարյան կառուցման փուլը:

Հուղարկավորումներ տաճարում

Քյոլնի ոչ բոլոր արքեպիսկոպոսներն են հուղարկավորվել տաճարում և ոչ բոլոր գերեզմանաքարերն են տեղափոխվել այստեղ Հին տաճարից: Տեղափոխվածների թվին է պատկանում արքեպիսկոպոս Գերոյի գերեզմանը (969-976 թվականներ): Արքեպիսկոպոսի սարկոֆագը դագաղով հանդերձ վերահուղարկավորվել է տաճարի Սուրբ Ստեփանոս ժամատանը: Գերեզմանաքարն իրենից ներկայացնում է սպիտակ մարմարիոնե տախտակ՝ ագուցված կարմիր և կանաչ ծիրանաքարով: Սարկոֆագը թվագրվում է 1265 թվականին: Անհայտ անձի գերեզմանաքար էլ է պահպանվել Սուրբ Ագնեսի ժամատանը, որը թվագրվում է մոտավորապես 1085 թվականին: Բոլոր սարկոֆագները տեղադրված են արևելյան հատվածում:

Խաչաձև ժամատան հյուսիսային պատին այսօր տեղադրված է արքեպիսկոպոս Էնգելբերտ I (1216-1225) պառկած ֆիգուրը: Այն չի համարվում մահարձան, քանի որ արքեպիսկոպոսի մասունքները մինչև 1633 թվականը պահպանվել են այն սարկոֆագում, որտեղ և Գերոյի մասունքները: Այդ իսկ պատճառով, որպեսզի պահպանվի արքեպիսկոպոսի հիշատակը, պատրաստում են այդ արձանը և տեղադրում 1665 թվականին: Այսօրվա վայրը այն տեղափոխվել է ընդամենը XIX դարում: Ի տարբերություն միջնադարյան այլ մահարձանների, այստեղ արքեպիսկոպոսը պատկերված է եկեղեցական հանդերձով:

Արքեպիսկոպոս Կոնրադ Հոխշդատցին (1238-1261), ով 1248 թվականին տեղադրել է գոթական եկեղեցու հիմքերը, թաղվել է Առանցքայի ժամատանը: Իսկ երբ որոշվեց, որ գերեզմանի վրա տեղադրվելու է երեք մոգերի մասունքներով արկղը, սարկոֆագը տեղափոխվեց Սուրբ Հովհաննես ժամատուն: 1845 թվականին տեղադրված սարկոֆագում պառկած է արքեպիսկոպոսի բրոնզաձույլ ֆիգուրը՝ պատրաստած XIII դարի գերմանացի վարպետների կողմից: Արքեպիսկոպոսը, ով մահացել է 63 տարեկան հասակում, կտակել էր, որ իրեն պատկերեն երիտասարդ և գեղեցիկ: Վարպետները հենց այդպես էլ անում են:

Արտասովոր տեսք ունի Ֆիլիպ Հայնսբերգցի արքեպիսկոպոսի (1167-1191) սարկոֆագը: Նրա պառկած ֆիգուրը փորագրված է կրաքարի վրա և պատված է ներկի շերտով: Շրջապատված է պատերի պսակով, դարպասներով: Կենդանության օրոք արքեպիսկոպոսը աշխատել է Քյոլնի պաշտպանական պատերի շինարարության վրա, ուստի, 1330 թվականին, նրա մահվանից 140 տարի անց, այդպիսի շքեղ գերեզման են կառուցել որպես երախտիք քյոլնեցիների կողմից:

Մյուս գերեզմաններից տարբերվում է նաև արքեպիսկոպոս Ֆրիդրիխ Սաարվերդենացու (1370-1414) սարկոֆագը: Այն պատկերում է արքեպիսկոպոսին պառկած վիճակում, որի երկարությունը հասնում է 2,20 մետրի: Սարկոֆագը տեղադրված է Աստվածամոր ժամատանը՝ խորանին կից:

Այստեղ է նաև կոմս Գոթֆրիդ Արսնբերգցու՝ 1371 թվականին կառուցած գերեզմանը: Գերեզմանը ճաղավանդակներով առանձնացրած է, դա արվել է այն նկատառումով, որ մեռյալի հարազատները չվնասեն սարկոֆագը, քանի որ մեռնելուց առաջ կոմսն իր ինչքը կտակել է ոչ թե իրենց՝ հարազատներին, այլև Քյոլնի արքեպիսկոպոսին: Մինչև այսօր էլ, ամեն տարի, Արնսբերգ քաղաքից դելեգացիա է գալիս և դրասանգ զետեղում կոմսի շիրմաքարին:

Մասունքներ և գանձեր

Հին խորանը, որն այսօր Սուրբ հաղորդության ժամատունն է, օծվել է 1277 թվականին Ալբերտ Մեծի ձեռամբ: Այն գտնվում էր տաճարի հյուսիսային հատվածում ու ուներ ևս մի կցակառույց, որտեղ XIII դարում պահպանվում էին տաճարի գանձերը:

Վեցանիստ շինությունը, որն ընկած է տաճարի հիմքերում, ծառայում է որպես պահոց՝ սուրբ մասունքների համար: Այս «սրբությունների պալատը» որպես առանձին բաժանմունք, առանձնացված է բրոնզե ձուլածո թերթիկներով: Տաճարի և այդ պալատի միջև գտնվում են մուտքերը և տաճարի կրպակը: Գոթական հիմքերի հարևանությամբ գտնվող աստիճանները տանում են դեպի տաճարի ստորգետնյա հատվածը:

«Սրբությունների պալատը» վերին հարկում պատված է ապակյա առաստաղով, որից բացվում է տեսարան դեպի տաճարը: Բաժանմունքի կենտրոնում դրված է Սուրբ Էնգելբերտի արկղիկը, որտեղ 1663 թվականին զետեղվել են 1225 թվականին մահկանացուն կնքած արքեպիսկոպոսի մասունքները:

Տաճարում են պահպանվում նաև Սուրբ Պետրոսի գավազանն իր գավազանագլխիկով, որը թվագրվում է IV դարին, Սուրբ Պետրոսի մասունքարանն ու Երեք մոգերի արկղիկը:

Գանձարանի հիմնական հավաքածուն ցուցադրված է հատուկ ցուցափեղկերի վրա: Դրանք լուսավորվում են նկուղների կամարակապ պատուհաններից: Առաջին ցուցանմուշներից են համարվում եպիսկոպոսի ցուպն ու սուրը՝ Քյոլնի արքեպիսկոպոսության խորհրդանիշները: Մյուս գանձերը պատկանում են միջնադարյան պատմության ժամանակաշրջանին: Ինչպես նաև կան XVIII և XIX դարերի նմուշներ: Առավել հետաքրքրական ցուցանմուշների շարքին են դասվում գոթական ծիսակարգային խաչն ու մասունքատուփը: Այս հարկաբաժնում է գտնվում նաև Երեք արքաների մասունքատուփ-արկղը և առավել թանկարժեք գրքերով գրադարանը:

Մի հարկ ներքև գտնվում է վիմագիր արձանագրությունների հավաքածուն: Այստեղ է մեկտեղված նաև եկեղեցական հանդերձների հավաքածուն: Մի կողմում այստեղ սենյակը խորանում է դեպի հռոմեական պաշտպանական պատը: Իսկ ձախ անկյունում այն ընդհատվում է գոթական հին տաճարի հիմքերի մոտ: Կամարների տակ գտնվող որմնախորշերում գտնվում են երկու ցուցափեղկեր, որոնց վրա դրված են Ֆրանկոնիայի գերեզմանների պեղումներից գտնված գտածոները: Հենց այդ գերեզմանոցում են հայտնաբերվել 540 թվականին մահացած կնոջ և տղա-երեխայի գերեզմանները Մերովինգների տոհմից:

Այս հարկում են գտնվում նաև արձաններ, Սուրբ Պետրոսի միջնադարյան շքամուտքը: Եկեղեցական հանդերձներից աչքի է ընկնում արքեպիսկոպոս Կլեմենս Օգոստոս Բավարացու պատվերով կարված հագուստները՝ «Capella Clementina» անվանումով: Դրանցից մեկը 1742 թվականին նա ընծայել է եղբորը՝ արքա Կառլ Ալբրեխտին:

Երեք մոգերի մասունքներ

1164 թվականին Հոհենշտաուֆեն արքայոտոհմի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը Քյոլնի արքեպիսկոպոս Ռայնալդ ֆոն Դասելին նվիրեց Երեք մոգերի՝ Մելքոնի, Գասբարի և Բաղդասարի մասունքները: Այդ ժամանակից սկսյալ քաղաք սկսեցին այցելել մեծաթիվ ուխտավորներ ամբողջ Եվրոպայից՝ երկրպագելու սուրբ մասունքներին: Ուխտագնացությունները դեպի Քյոլն հսկայական դեր խաղացին ինչպես կրոնական, այնպես էլ տնտեսական առումներով: Երեք մոգերի թագերը մինչև այսօր էլ զարդարում են քաղաքի զինանշանը:

1190-ից մինչև 1220 թվականները ընկած ժամանակահատվածը Նիկոլաուս Վերդունացին՝ այդ ժամանակների ամենահայտնի ոսկերիչներից մեկը, իր արվեստանոցում ստեղծեց ոսկե արկղիկը, որտեղ պահպանվելու էին սրբագույն մասունքները: Երեք մոգերի մասունքարանն ունի հետևյալ չափերը. բարձրություն՝ 1,53 մետր, լայնություն՝ 1,10 մետր, երկարություն՝ 2,20 մետր: Արկղի փայտյա պատյանը պատված է ոսկեջրած պղնձյա և արծաթյա թիթեղներով: Ֆիգուրները իրականացվել են քանդակադրոշմի (չեկանկա) եղանակով: Միայն արկղիկի առաջին հատվածն է ամբողջությամբ պատրաստված ոսկե թերթիկներից: Եզրազարդերը դրվագված են ոսկեջրած արծնի թերթիկներով:

Հատկապես տպավորիչ են փոքրիկ սյունաշարերը՝ ոսկեջրած արծնով, որոնք նրբորեն նախշազարդված են: Արկղիկը զարդարված է 1000 թանկարժեք քարերով ու մարգարիտներով: Կան 300-ից ավելի անտիկ գեմմաներ ու կամեյաներ, որոնք տվյալ ժամանակահատվածում համարվում էին ամենաարժեքավոր զարդերը: Ճիշտ է, արկղիկի պատրաստման համար օգտագործվել են բազմաթիվ թանկարժեք մետաղներ ու քարեր, բայց մեծ է նաև դրա կրոնական հորինվածքը: Երկայնական հատվածներում պատկերված են հինկտակարանյան արքաները և մարգարեները: վերին հատվածում գտնվում են առաքյալները: Այստեղ նրբորեն ցուցադրվում է, որ Նոր Կտակարանը հիմնվում է Հնի վրա: Ներքևի մասում պատկերված են Քրիստոսի խարազանման և խաչելության տեսարանները: Իսկ դրանց վերևի հատվածում՝ սուրբ նահատակներ, Դիոկղետիանոսի զոհերը դարձած, նաբորի և Ֆելիքսի պատկերներն են ու օրհնյալ Հիսուսի առաքինությունները՝ հույսը, հավատը և սերը:

Արկղիկի առջևի հատվածի կենտրոնում պատկերված են Տիրամայրն ու նրա գրկին՝ մանուկ Հիսուսը: Նրանց ձախից խոնարհված են երեք մոգերը: Ավելացված է նաև չորրորդ անձը՝ Գերմանիայի կայսր Օտտոն IV-ը, ով մեծ հանգանակություն է տվել տաճարին ու այդ արկղի պատրաստմանը: Մարիամ Աստվածածնից աջ պատկերված է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում: Իսկ մի փոքր ավելի վերև հայտնվում է Ահեղ դատաստանի պատկերը:

Սուրբ մասունքարանն ունի հատուկ բացվող դռնակ: Ամեն տարի հունվարի 6-ին, երեք մոգերի հիշատակման տոնին, արկղիկը բացվում է ու հավատացյալներին է ցուցադրվում ներսում, ճաղերի հետևում գտնվող, սրբերի գանգերը: Ի դեպ բոլոր երեք գանգերի վրա ամրացված են ոսկե, թանկագին քարերով թագեր:

Միլանի Տիրամայր

Արքեպիսկոպոս Ռայնալդ ֆոն Դասելը Միլանից Քյոլն բերեց Տիրամոր քանդակը: Այն այսօր տեղադրված է Երեք մոգերի մասունքարանից ոչ հեռու: Տիրամոր արձանը համարվում է հրաշագործ և խորը պաշտամունքի մաս է կազմում հավատացյալների շրջանում: Այս արձանի նախօրինակը ըստ երևույթին այրվել է հրդեհի ժամանակ 1248 թվականին: Իսկ արդեն 1290 թվականին ստեղծվել է նոր արձանը, որը հասել է մինչև մեր օրերը և զարդարում է Քյոլնի տաճարը: Արձանը ժողովուրդն անվանում է «Միլանյան մադոննա»: Նախկինում այն կանգնած էր Տիրամոր ժամատան խորանին: Նրա վրա տարածվում էր հարուստ զարդարանքներով ամպհովանին, որի մի հատվածը այսօր էլ պահպանվում է տաճարի ստորին հարկերում գտնվող գանձարաններից մեկում: XIX դարում Մարիամ Աստվածածնի արձանը հանվեց նախկին տեղից և տեղադրվեց նոր, հատուկ պատրաստված վայրում: Այդ ժամանակահատվածին են պատկանում նաև արձանի վրա ագուցված գայիսոնն ու թագը:

Միլանյան Տիրամայրը համարվում է քանդակագործական արվեստի հիանալի մի նմուշ: Այն տիպիկ դասական գոթական ոճի աշխատանք է իրենից ներկայացնում: Նրա ստեղծողներն են համարվում նույն այն քանդակագործները, ովքեր կառուցել են տաճարում առաքյալների քարի արձանները ներքին պատշգամբներում: Զգուշորեն և վայելչագեղորեն է Տիրամայրը գրկել նորածին Քրիստոսին: Կազմվածքը քանդակված է նրբագեղ ու նուրբ: Հագուստի ծալքերը ուսերից ձգվում են մինչև ոտքերը: Արձանը ներկված է խայտաբղետ գույներով:

Գերոյի խաչ

Սա երկումետրանոց բարձրությամբ կաղնեփայտից պատրաստած խաչ է, որը եկեղեցուն է նվիրել Քյոլնի արքեպիսկոպոս Գերոն (969-976 թվականներ): Վերջինս Օտտոն I Մեծ կասեր վստահելի անձն էր ու դեսպանորդը: Խաչի ստեղծման մտահղացումը արքեպիսկոպոսի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ վերադարձավ Բյուզանդիա կատարած այցելությունից: Այդ ժամանակ մեծադիր խաչելությունները դեռևս եվրոպական եկեղեցիներում հայտնի չէին:

Այս խաչելության յուրահատկությունը ոչ այնքան նրա հսկայական չափերով է պայմանավորված, որքան այդ ժամանակին ոչ բնորոշ պատկերների ռեալիզմով: Խաչի վրա գտնվում է Փրկչի անկենդան մարմինը: Նրա գլուխը փոքր-ինչ հակված է դեպի առաջ, իսկ աչքերը փակված են: Քրիստոսի մարմնի վրա ակներև դիտվում են մկաններն իրենց մանրամասնությամբ, ջիլերն ու ոսկորները: Քանդակագործը Հիսուսին պատկերել է ոչ իր փառքի գագաթնակետին, այլ մահվան ժամին: Ինչպես հավատում են քրիստոնյաները, Մահը մարդկային ցեղին բերում է փրկություն: Խաչափայտն ու լուսապսակը դրվագված են ապակե զարդերով:

Թվեր և փաստեր

Ընդհանուր երկարությունը (արտաքին) 144,58 մետր
Ընդհանուր լայնքը (արտաքին) 86,25 մետր
Նավի ճակատի լայնությունը 39,95 մետր
ВՆեքին նավի լայնությունը 45,19 մետր
Արևմտյան ճակատի լայնությունը 61,54 մետր
Հյուսիսային աշտարակի բարձրությունը 157,18 մետր
Հարավային աշտարակի բարձրությունը 157,14 մետր
Աստիճաննրից մինչև ծայրաձող 509 (97,25 մետր = 152,5 մետր ծովի մակարդակից հաշված)
Զանգեր 11 (8 զանգեր հարավային աշտարակում, 3 զանգեր կենտրոնական աշտարակում), ամենամեծ զանգը՝ «Decke Pitter»
Նավի ճակատի բարձրությունը 69,95 մետր
Կենտրոնական աշտարակի բարձրությունը 109,00 մետր
Կենտրոնական ներքին նավի բարձրությունը 43,35 մետր
Կողմնային նավերի բարձրությունը 19,83 մետր
Տաճարի մակերեսը (մոտավորապես) 7 914 մետր²
Պատուհանների մակերեսը (մոտավորապես) 10 000 մետր²
Տանիքի մակերեսը (մոտավորապես) 12 000 մետր²
Տաճարի ծավալը 407  000 մետր³
Օգտագործված քարերի զանգված (մոտավորապես) 300 000 տոննա
Պահպանության տարեկան ծախսեր 10 միլիոն €
Հասցե Domkloster 4, 50667 Köln

Լեգենդներ տաճարի վերաբերյալ

  • Տաճարի ճարտարապետ Գերհարդը, ում ուժերից վեր էր կատարել շինարարությունը, օգնության է դիմում Սատանային: Վերջինս նույն պահին հայտնվում է և մի գործարք է առաջարկում. այն է՝ ճարտարապետը կարողանալու է կառուցել տաճարը, բայց ավարտից հետո վաճառելու է հոգին իրեն: Գործարքը պիտի կատարվեր մինչև աքաղաղի առաջին կանչը: Ճարտարապետը անել վիճակում էր գտնվում, ուստի համաձայնվեց: Սակայն այդ զրույցին թաքուն ականջալուր է եղել ճարտարապետի կինը: Նա որոշում է փրկել ամուսնու հոգին և ստանալ շինարարության համար անհրաժեշտ գծագրերը: Առավոտ շուտ արթնանում է, ծուղրուղու է կանչում աքլորի փոխարեն: Սատանան նույն պահին հայտնվում է, տալիս է սպասված գծագրերը: Սուտը արագ բացահայտվում է, սակայն արդեն ուշ էր:
  • Գոյություն ունի առաջին լեգենդի շարունակությունը: Երբ սատանան իմանում է խաբեության մասին, ասում է. «Կգա՛ աշխարհի վերջն այն ժամանակ, երբ դրվի այս տաճարի վերջին քարը»: Այդ օրվանից մինչև հիմա տաճարն ամբողջությամբ չի կառուցվել:
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գրեթե ամբողջությամբ ռմբակոծումից ավերվել էր Քյոլնը, հրաշալի կերպով տաճարը չի տուժում:

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Moritz Bleiblieb
26 Июня 2013
No.1 sightseeing point in Germany with over 20.000 visitors per day: the Cologne Cathedral. Go see the largest Gothic church in Northern Europe & continue your discovery tour in the inner city.
Stephen D
19 Сентября 2017
Tower climb is somewhat gruelling, especially the last 100 steps, but the view more than makes up for it. Bring water!
Turkish Airlines
23 Февраля 2016
Welcome to Cologne! Did you know that the Cologne Cathedral is the second tallest structure in the city? It’s definitely one of the must see’s during your vacation.
Lauren Gilmore
13 Июня 2016
The inside is kind of a let down but the grandeur of the outside more than makes up for it. Also try and climb to the top of the bell fry... But bring you're inhaler as its 533 steep, winding stairs.
Best Western Central Europe
27 Сентября 2011
This is one of Germany´s most famous landmarks and a MUST see. Climb the 533 steps to the South tower for some impressive views of the surroundings and make sure to visit the treasure chamber.
Fabian
8 Августа 2013
Definitely a beautiful church but if you consider to take pictures after climbing all the 533 stairs.. the view is good but the net is annoying, especially when you're using a huge DSLR.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Romantik Hotel im Wasserturm

սկսած $179

Mauritius Hotel & Therme

սկսած $88

Hotel Altera Pars

սկսած $98

Holiday Inn Express Cologne - City Centre

սկսած $114

Centro Hotel Ariane

սկսած $208

Adagio Koln City Aparthotel

սկսած $462

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Romano-Germanic Museum

The Roman-Germanic Museum (RGM, in German: Römisch-Germanisches

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լյուդվիգ թանգարան

Լյուդվիգ թանգարան, (Քյոլնի ժամանակակցի արվեստի Լ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Memorial to gay and lesbian victims of National Socialism

The Cologne memorial dedicated to Den schwulen und lesbischen Opfern

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cologne City Hall

The City Hall (Deutsch. link=no|Rathaus) is a historical building in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hohe Straße

Hohe Straße is a shopping street in the old town of Cologne, Germany,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fragrance museum

The Farina fragrance museum is situated across from the town-hall, and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Great St. Martin Church, Cologne

The Great Saint Martin' Church (Deutsch. Groß Sankt Martin, mostly

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lintgasse

Lintgasse is an alley (Deutsch. Gasse) in the Old town of Cologne,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ստրասբուրգի տաճար

Ստրասբուրգի տաճար (գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu S

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սևիլյայի տաճար

Կատեգորիա:Կրոնական կառույցներ այբբենական կարգով

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շարտրի տաճար

Շարտրի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres), կաթ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ամյենի Աստվածամոր տաճար

Ամյենի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens), կա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռեյմսի տաճար

Ռեյմսի տաճար (ֆր.՝ Notre-Dame de Reims), գոթական տաճար

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը