Թանգարաններ in Հռոմ

Կապիտոլիական թանգարաններ

Nadya Popova, 憑き狐娘 and 79,970 more people have been here
8.8/10

Կապիտոլիական թանգարաններ (italiano. Musei Capitolini), իրենցից ներկայացնում են գեղարվեստական և հնէաբանական թանգարաններ Պյացա Կապիլիումում, Կապիտոլիումյան բլրի գագաթին, Հռոմում, Իտալիա։ Պալացցո դել Կոնսերվատորի և Պալացցո Նուովո թանգարանների տեղակայման վայրերը, սեղանաձև հրապարակի կենտրոնում, նախատեսված էր Միքելանջելո Բուանարոտիի կողմից 1536 թվականին և գոյություն ունեն ավելի քան 400 տարի։ Թանգարանների պատմությունը կարելի է հաշվարկել 1471 թվականից, երբ Սիքստիոս IV պապը Հռոմի մարդկանց համար զոհաբերում է հնադարյա բրոնզե արձանների հավաքածուն, որոնք այժմ գտնվում են Կապիտոլիումում։ Այդ ժամանակից ի վեր թանգարանների հավաքածուն աճել է և իր մեջ ներառում է բազմաթիվ հնադարյա հռոմեական արձաններ, փորագրություններ և այլ արտեֆակտներ՝ միջնադարյան և ռենեսանսի մշակույթի հավաքածուներ, թանկարժեք իրերի, դրամների և այլ իրերի հավաքածուներ։ Թանգարանները հանդիսանում են Հռոմի քաղաքապետարանի սեփականությունը և կառավարվում են նրա կողմից։

Հրապարակի կենտրոնում տեղադրված ձիավորի արձանը իրենից ներկայացնում է Մարկոս Ավրելիոս կայսրի արձանը։ Դա կրկնօրինակն է, իսկ բնօրինակը գտնվում է Կապիտոլիական թանգարաններում։ Բազմաթիվ հռոմեական արձաններ միջին դարերում ավերվել են քրիստոնեական եկեղեցական իշխանությունների հրամանով։ Այդ արձանը պահպանվել է շփոթության արդյունքում՝ ենթադրելով, որ այն պատկերում է կայսր Կոնստանտինին, ով քրիստոնեությունը դարձրել էր Հռոմեական կայսրության պաշտոնական պետական կրոնը։

Հասարակության համար այն բացվել է 1734 թվականին, Կլիմենտ XII-ի ժամանակ։ Կապիտոլիական թանգարանները համարվում են առաջինը աշխարհում, որն ընդունվում է որպես վայր, որտեղ մշակույթը կարող է հասանելի լինել բոլորի համար, այլ ոչ միայն սեփականատիրոջ համար։

Շինություններ

Կապիտոլիական թանգարանները կազմված են երեք հիմնական շինություններից, որոնք շրջապատում են Պյացա Կապիտոլիումը և միմյանց հետ փոխկապակցված են հրապարակի տակ գտնվող ստորերկրյա միջանցքներով։

Կապիտոլիական թանգարանների երեք հիմնական շինություններն են հանդիսանում.

  • Պալացցո Սենատորիո (italiano. Palazzo Senatorio), կառուցված XII դարում և վերակառուցված համապատասխան Միքելանջելոյի նախագծի։
  • Պալացցո դել Կոնսերվատորիո (italiano. Palazzo dei Conservatori), կառուցված XVI դարի կեսերին և վերամշակված Միքելանջելոյի կողմից, առաջին անգամ հսկայական սյուների օգտագործմամբ։
  • Պալացցո Նուովո (italiano. Palazzo Nuovo), կառուցված XVII դարում, Պալացցո դել Կոնսերվատորիոյի հետ միևնույն արտաքին դիզայնով, որպեսզի նրանք եզրագծեն Կապիտոլիումի հրապարակը։

Բացի այդ, XVI դարում, Պալացցո Կաֆարելի Կլեմենտինոն (italiano. Palazzo Caffarelli-Clementino), տեղակայված Պալացցո դել Կոնսերվատորիոյին սահմանակից շուկայի հրապարակի մոտ, ավելացվում է թանգարանային համալիրի կազմի մեջ XX դարի սկզբին։

Պալացցո դել Կոնսերվատորիո

Այստեղ ցուցադրված է հնադարյան քանդակագործության հավաքածու, հիմնականում հռոմեական, սակայն կան նաև հունական և եգիպտական։

Գլխավոր սանդուղք

  • տպավորիչ թեթևություն Մարկոս Ավրելիոսի պատվավոր հուշարձանից։

Երկրորդ հարկ

Շինության երկրորդ հարկը զբաղեցնում էին կոնսերվատորների բնակարանները և տարածությունները, այժմ նրանցում բացված են հասարակության համար և ցուցադրվում են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսին է Կապիտոլիական գայլի բրոնզե արձանը, որը դարձել է Հռոմի խորհրդանիշը։ Կոնսերվատորների բնակարանները առանձնանում են բարդ ինտերիերով, այդ թվում ֆրեսկաներով, սվաղով, գոբելեններով և փորագրաքանդակ առաստաղով և դռներով։

Երրորդ հարկ

Պալացցո դել Կոնսերվատորիոյի երրորդ հարկում տեղակայված է Կապիտոլիական պատկերասրահը, թանգարանի գեղանկարչության բնակարանը և պարունակում է գեղանկարչական պատկերասրահ։ Կապիտոլիական Դրամային Աշխատասենյակը, որը պարունակում է դրամների, շքանշանների, ոսկերչական իրերի հավաքածուներ, գտնվում են հարակից Պալացցո Կաֆարելի Կլեմենտինոյում։

Պալացցո Նուովո

Արձաններ, փորագրություններ, սարկոֆագներ, կիսանդրիներ, խճանկարներ և այլ հնադարյա հռոմեական արտեֆակտները զբաղեցնում են պալացցո Նուովոյի երկու հարկերը։

Գալիական սրահում կարելի է գնահատել մարմարե «Մահացող գայլի» արձանը, որը նաև անվանվում է «Կապիտոլիական գայլ» և «Ամուրի և Փսիխեայի» արձանը։ Այս շինությունում տեղակայված են նաև.

  • Օկեանիայի վերականգնված հսկայական արձանը, տեղադրված այդ շինության թանգարանային բակում։
  • Թաբուլայի փորագրության հատված, տեղադրված Աղավնիների սրահում։
  • Կապիտոլիական Վեներայի արձանը, քանդակված Պրաքսիտելեսի բնօրինակից(IV դար մ. թ. ա.)

Կոնքուինցիոնե պատկերասրահ

«Կոնքուինցիոնե պատկերասրահ» (italiano. Galleria Congiunzione) հյուրանոցը գտնվում է Պալացցո դել Կոնսերվատորիոյի և հենց հրապարակի տակ և միացնում է երեք պալացցոները, որոնք գտնվում են հրապարակում։ Պատկերասրահը կառուցվել է 1930 թվականին։ Այն պարունակում է II դարի հին հռոմեական բնակավայրերի ավերեկները նույնությամբ, ինչպես նաև, այնտեղ տեղակայված է Լապիդարիա պատկերասրահը (italiano. Galleria Lapidaria), որը պարունակում է արձանագրությունների թանգարանների հավաքածուներ։

Նոր թև

Նոր թևի կենտրոնն է հանդիսանում Մարկոս Ավրելիոսի ձիավոր բրոնզե արձանը, որը մի ժամանակ եղել է Պյացա կապիտոլիումի հրապարակի կենտրոնում և պահպանվում էր փակ տարածքում՝ մինչ նրա ժամանակակից վերականգնումը։ Այդ արձանների տեղափոխումը պալացցիոյից թույլ է տալիս նրանք ժամանակավորապես պահել Կենտրոնական Մոնտեմարտինում և վերադարձնել։ Այստեղ է գտնվում նաև բրոնզե Կոստանտինի հսկայական կոթողի հատվածները և Կապիտոլիական Յուպիտերի տաճարի հիմքը կազմող հրաբխային տուֆի հնէաբանական մնոցորդները նախատիպարով, նկարված և համարկագչային վերականգնման ենթարկված։

Երեք սրահներում, որոնք հարում են Կոսերվատորիաների հարկաբաժնին, գտնվում են հանրահայտ Կաստելանիի հավաքածուն՝ հունական և էտրուսկյան սկահակների մի մասի հավաքածուով, որոնք Հռոմի քաղաքապետարանին են նվիրվել Աուգուստո Կաստելանիի կողմից XIX դարի կեսին։

Կենտրոնական Մոնտեմարտինի

Կենտրոնական Մոնտեմարտինին, «Acea» ընկերության նախկին էլեկտրակայանը (որպես էլեկտրակայան ակտիվ 1890-1930 թվականների միջև), Հարավային Հռոմում, Ցեստիուսի բուրգի (italiano. Piramide Cestia) և Սան Պաոլո ֆիորի լե Մուրա բազիլիկայի (italiano. Basilica di San Paolo fuori le Mura) միջև, Garbatella մետրոյի կայարանից ոչ հեռու։ Նրա հավաքածուն իր մեջ մշտապես ներառում է 400 հնադարյա արձաններ, որոնք այստեղ են տեղափոխվել 1997 թվականի Կապիտոլիական թանգարանների վերակառուցման ընթացքում, շիրիմների, կիսանդրիների և խճանկարների հետ միաժամանակ։ Նրանցից շատերը պեղվել են հին հռոմեական հնավայրերում (օրինակ, Սալուստիայի այգիներում), 1890-1930 թվականների միջև, հռոմեական հնէաբանության պտղաբեր ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ

Шаблон:Ծանցանկ

Աղբյուրներ

Post a comment
Tips & Hints
Arrange By:
Albarico
2 September 2011
Per ammirare il Marco Aurelio originale restaurato
Arte it
16 November 2011
Costituiscono il più antico museo pubblico del mondo, grazie alla donazione del 1471 da parte di Sisto IV di alcune opere precedentemente conservate in Laterano
Load more comments
foursquare.com
Location
Map
Address

Via del Campidoglio, 6-8, 00186 Roma, Italy

Get directions
Open hours
Tue-Sun 9:00 AM–8:00 PM
References

Capitoline Museums (Musei Capitolini) on Foursquare

Կապիտոլիական թանգարաններ on Facebook

Hotels nearby

See all hotels See all
Trevi elegant apartment

starting $205

Trevi charming apartment

starting $0

Trevi lovely terrace apartment

starting $0

Trevi stylish apartment

starting $0

Trevi Hotel

starting $274

Piccolo Trevi Suites

starting $135

Recommended sights nearby

See all See all
Add to wishlist
I've been here
Visited
Կապիտոլիում (բլուր)
Իտալիա

Կապիտոլիում (Կապիտոլիումի բլուր) (լատ.՝ Capitolium, Cap

Add to wishlist
I've been here
Visited
Temple of Concord
Իտալիա

Temple of Concord is a tourist attraction located in Հռոմ, Իտալիա

Add to wishlist
I've been here
Visited
Սանտա Մարիա ին Արաչելի
Իտալիա

Սանտա Մարիա ին Արաչելի (իտալ.՝ Santa Maria in Ara coeli al Campidogli

Add to wishlist
I've been here
Visited
Սատուրնի տաճար (Հռոմ)
Իտալիա

Սատուրնի տաճար (լատ.՝ Templum Saturni or Aedes Saturni, իտալ.՝

Add to wishlist
I've been here
Visited
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար
Իտալիա

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար (իտալ.՝ Arco di Settimio Severo), կամա

Add to wishlist
I've been here
Visited
Ֆոկայի սյուն
Իտալիա

Ֆոկայի սյուն (իտալ.՝ Colonna di Foca), կորնթական սյուն

Add to wishlist
I've been here
Visited
Վիտտորիանո
Իտալիա

Վիտտորիանո (իտալ.՝ Il Vittoriano), հուշարձան է ի պատիվ միացյալ Իտալի

Add to wishlist
I've been here
Visited
Հռոմի ֆորում
Իտալիա

Հռոմի ֆորում (լատ.՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղա

Similar tourist attractions

See all See all
Add to wishlist
I've been here
Visited
Չիկագոյի արվեստի ինստիտուտ
Միացյալ Նահանգներ

Չիկագոյի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Art Institute of Chicago), արվես

Add to wishlist
I've been here
Visited
Rahmi M. Koç Museum
Թուրքիա

Rahmi M. Koç Museum is a tourist attraction located in Istanbul,

Add to wishlist
I've been here
Visited
Հին Ակրոպոլիս թանգարան
Հունաստան

Հին Ակրոպոլիս թանգարան, (հուն.՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης) եղել է

Add to wishlist
I've been here
Visited
Մեծ պալատ (Փարիզ)
Ֆրանսիա

Մեծ պալատ (ֆր.՝ Grand Palais), փառահեղ ճարտարապետական կա

Add to wishlist
I've been here
Visited
Գեղարվեստի թանգարան (Բոստոն)
Միացյալ Նահանգներ

Բոստոնի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ The Museum of Fine Arts)՝ ԱՄՆ-ի խ

See all similar places