Կարլայլի տաճար

Կարլայլի տաճար կամ Սուրբ և Անբաժանելի Երրորդության Մայր տաճար (անգլ.՝ Cathedral Church of the Holy and Undivided Trinity), Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսական նստավայրը Կարլայլ քաղաքում։ Գտնվում է Հյուսիսարևմտյան Անգլիայի Կամբրիա նահանգում։ Սկզբից հիմնադրվել է որպես Ավգուստինյան մենաստան և միայն 1133 թվականին է դարձել տաճար։

Կարլայլի տաճարն իր մեծ կորուստների պատճառով համարվում է երկրորդ ամենափոքր անտիկ տաճարն Անգլիայում (Օքսֆորդի տաճարից հետո)։ Տաճարի ուշագրավ առանձնահատկությունները ներառում են մի քանի հրաշալի քարե փորագրություններ, երգչախմբի միջնադարյան տաղավարը և Անգլիայի ամենամեծ պատուհանը՝ կառուցված գոթական ճարտարապետության ոճով։

Պատմություն

Կարլայլի տաճարի ծառայությունը սկսվել է 1122 թվականին, Անգլիայի թագավոր Հենրի I-ի կառավարման օրոք, որպես եկեղեցական կանոնների կենտրոն, որը հետևում էր Ֆրանսիայի Առոուեզի աբբայության բարեփոխումներին։ Աբբայությունը հետևում էր կանոնական կյանքի խիստ ձևին և շարժվում էր Ցիստերցիաններին հատուկ ասկետիզմով։ Կարլայլը Ավգուստինյան չորս եկեղեցիներից միակն է Անգլիայում, որ դարձել է Մայր տաճար։ 1133 թվականին Աթելվոլդ անունով մի անգլիացի դարձավ Կարլայլի առաջին եպիսկոպոսը։ 1233 թվականին տաճարին կից հիմնվել են Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները։ 13-14-րդ դարերում տաճարը վերանորոգվել է։

15-16-րդ դարերում վանական կառույցները կրկին վերանորոգվել են։ 1536 թվականին, երբ տեղի ունեցավ եկեղեցիների ավերումը, Հենրի VII-ի կողմից հիմնվեց Անգլիայի եկեղեցին՝ որպես երկրի պաշտոնական եկեղեցի, և Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները լուծարվեցին, իսկ Կարլայլը՝ մյուս վանական կառույցների հետ միասին, ինչպիսիք էին Լինքոլի և Յորքի տաճարները, սկսեցին վարել աշխարհիկ կյանք և այդպես էլ շարունակում են առ այսօր։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ շոտլանդական Քովենանտյան շարժման զինվորների կողմից տաճարի նավը քանդվել է՝ որպեսզի քարերը օգտագործվեն Կարլայլի ամրոցի ամրապնդման համար։ 1853-1870 թվականներին Կարլայլի տաճարը վերանորոգվել է բրիտանացի ճարտարապետ Էվան Քրիստիանի կողմից։ 19-րդ դարի սկզբին տաճարը դարձավ Ռոբերտ Ուիլյամի երկրաչափական վերլուծության թեման։

Ճարտարապետություն

Կարլայլի տաճարի կառուցումը սկսվել է 1123 թվականին, որպես վանական եկեղեցի՝ հավանաբար ավելի վաղ կառուցված եկեղեցու հիմքերի վրա։ Տաճարը կառուցվել է նորմանական ճարտարապետության ոճով՝ պինդ որմով, խոշոր, շրջանաձև ամբարտակներով, շրջանաձև կամարներով և փոքրիկ, կլոր պատուհաններով։ Թվարկված առանձնահատկություններով են կառուցվել տաճարի հարավային մասում գտնվող տրանսեպտը և նավը, որոնք այժմ օգտագործվում են որպես «Սահմանային գնդի» մատուռ։ Հիմնական քարը կարմիր ավազաքարն է, որը տաճարի արտաքին մասում գունաթափվել է և նմանվել սև քարի։

13-րդ դարում երգչախմբի տաղավարը վերանորոգվել է գոթական ճարտարապետության ոճով և դարձել ավելի ընդարձակ, քան նախնականը։ Այնուամենայնիվ նոր աշխատանքը 1292 թվականին հրդեհի պատճառով վնասվել է, և կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքներ։ 1322 թվականին ավարտվել են կամարների և տաճարի արևելյան մասում գտնվող որմնախորշի վերանորոգման աշխատանքները, իսկ 1350 թվականին՝ զարդաքանդակների և արևելյան պատուհանի տեղադրումը։ Պատերի աշխատանքը կատարվել է ճարտարապետ Ջոն Լևենի կողմից, ով մահացել է 1398 թվականին։ Գոթական ճարտարապետության ոճով կառուցված կամարաշարքը հարուստ է կամարներով, որոնք ձևավորված են «շների ատամներով», իսկ տասներկու տառերը փորագրված են բուսականության համադրությամբ, փոքրիկ պատկերների հետ միասին, որոնք ներկայացնում են ամիսների աշխատանքը։

14-րդ դարում կառուցվել է երգչախմբի տաղավարի տանիքը՝ նրբակերտ, փայտե կամարներով։ 1856 թվականին վերականգնվել և վերափոխվել է Օուեն Ջոնի նոր նախագծով։ Ենթադրվում է, որ Կարլայլի տաճարի արևելյան որմնախորշերը երբեք քարե կամար չեն ունեցել, քանի որ ըստ որոշ տեսակետի կենտրոնական ծայրաձողը փլուզվել է, և պահանջվել է միջոցներ, որպեսզի վերակառուցել վնասված աշտարակը և հյուսիսային տրանսեպտը։ Դրանց վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1420 թվականին։

Կարլայլի տաճարի ամենաարտահայտիչ ճարտարապետական առանձնահատկությունն արևելյան պատուհանն է։ Պատուհանի զարդանկարներն արված են անգլիական գոթական ճարտարապետության ոճով։ Այն Անգլիայի ամենամեծ և ամենաբարդ պատուհանն է, որն ունի 51 ոտնաչափ բարձրություն և 26 ոտնաչափ լայնություն։ Պատուհանն ունի ինը լուսատու և զարդանկար, որն, ըստ հաշվարկների, ներառում է մոտ 263 կետ։ Պատուհանի զարդանկարները դեռևս ներառում են միջնադարյան ապակիներ։

Կարլայլի տաճարի երգչախմբի տաղավարն ունի շուրջ 46 փայտե նստարաններ, որոնք այնտեղ տեղադրվել են 15-րդ դարի սկզբին։

Կարլայլի տաճարի չափերը:
Ամբողջ երկաորւթյուն 239 ոտնաչափ 73մետր
Ամբողջ լայնություն 141 ոտնաչափ 43 մետր
Ներսի բարձրություն 72 ոտնաչափ 22 մետր
Աշտարակի բարձրություն 110 ոտնաչախ 33.5 մետր

Պատկերասրահ

Կարլայի տաճարի արևելյան կողմ 14 պատուհանով Կարլայի տաճարի հնագույն կամարներ Կարլայի տաճարի հիմնական մուտք Կարլայի տաճարը մոտ 1890-1900 թվականներին

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Lee Nixon
7 Июня 2012
(Province of York, the Cathedral Church of the Holy and Undivided Trinity, consecrated 1133)Begun in 1122 as an Augustine Priory, refurbished and expanded during the 13th & 14th centuries.
Carl Griffin
4 Декабря 2015
Beautiful painted ceiling.
7.7/10
23,137 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
7 Abbey St, Carlisle CA3 8TZ, Միացյալ Թագավորություն Ուղղություններ ստացեք
Втр-Ср 11:00 AM–6:00 PM
Чтв 10:00 AM–5:00 PM
Птн 9:00 AM–7:00 PM
Sat 9:00 AM–8:00 PM
Вск 10:00 AM–5:00 PM

Carlisle Cathedral Foursquare վրա

Կարլայլի տաճար Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hallmark Hotel Carlisle

սկսած $67

Cumbria Park Hotel

սկսած $59

Premier Inn Carlisle Central North

սկսած $90

Crown & Mitre

սկսած $82

Travelodge Carlisle Central

սկսած $0

The County Hotel

սկսած $61

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Armathwaite Castle

Armathwaite Castle is in the village of Armathwaite, Cumbria by the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kirkoswald Castle

Kirkoswald Castle is located in the village of Kirkoswald, Cumbria

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Birdoswald Roman Fort

Banna, now known as Birdoswald Roman Fort, was a fort, towards the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lacy's Caves

Lacy's Caves are a series of 5 chambers in the sandstone cliff of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wetheral Priory Gatehouse

Wetheral Priory Gatehouse is almost all that remains of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
River Annan

The River Annan (Uisge Annan in Gaelic) is a river in southwest

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Long Meg Mine

Long Meg Mine is a disused gypsum mine just north of Little Salkeld,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bewcastle Castle

Bewcastle Castle is a ruined castle in the parish of Bewcastle in the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bristol Cathedral

The Cathedral Church of the Holy and Undivided Trinity is the Church

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St Albans Cathedral

St Albans Cathedral, sometimes called the Cathedral and Abbey Church

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Պողոսի Տաճար

Սուրբ Պողոսի Տաճար (անգլ.՝ St Paul's Cathedral), տաճար` նվիրված Պողոս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յորքի Սուրբ Պետրոսի տաճար

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Coventry Cathedral

Coventry Cathedral, also known as St Michael's Cathedral, is the seat

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը