Ամրոցներ in Corato

Կաստել դել Մոնտեի ամրոց

EnMork և 71,556 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
8.7/10

Կաստել դել Մոնտեյի ամրոց (իտալ.՝ Castel del Monte-«ամրոց լեռան վրա»), գտնվում է Իտալիայի հարավային մասում Անդրիա քաղաքից 16 կմ հեռավորության վրա: Այն կառուցվել է 13-րդ դարում և տեղակայված է «Terra di Bari» կոչվող տարածքում և համարվում է աշխարհի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկը:

Պատմություն

Կաստել դել Մոնտեյի ամրոցը կառուցվել է 1240-ից 1250 թվականների ընթացքում Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն կայսեր կողմից, ով ժառանգել էր այդ տարածքները իր մորից: Ամրոցի ճարտարապետն առայժմ անհայտ է և հնարավոր է, որ հենց Ֆրիդրիխ II-ն է եղել մտահղացման հեղինակը: Սկզբնական շրջանում ամրոցն անվանվել է castrum Sancta Maria de Monte` ի պատիվ Մարիա-դել-Մոնտե մենաստանի, որը տեղակայված է եղել հենց նույն վայրում: 18-րդ դարում ամրոցի ինտերիերն ու կահավորանքը լիովին ձևափոխվել են և ժամանակակից կառույցում չեն պահպանվել մենաստանի սկզբնական ձևն ու պատմական նկարագրությունը: Ենթադրվում է, որ ամրոցի որոշ աշխատանքներ ավարտին չեն հասցրվել: Այն այսօր այլևս չունի ոչ խրամ, ոչ էլ բացվող կամուրջ, և ոմանց կարծիքով այն երբեք չի համարվել պաշտպանական ամրոց: Այնուամենայնիվ հնագիտական աշխատանքները ցույց են տվել, որ այն ի սկզբանե ունեցել է վարագույր պատ: «Իտալիանա» հանրագիտարանում Կաստել դել Մոնտեյի ամրոցը նկարագրվում է որպես «Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված ամենահրապուրիչ ամրոց», և այն պաշտպանված է որպես Համաշխարհային ժառանգության տարածք: Ամրոցի պատկերը կարելի է տեսնել նաև մեկ եվրո մետաղադրամի իտալական տարբերակի վրա:

Գտնվելու վայրը

Կաստել դել Մոնտեյի ամրոցը գտնվում է մի փոքրիկ ժայռի վրա Սանտա Մարիա դել Մոնտե մենաստանի մոտ 540 մ բարձրության վրա: Ամրոցի կառուցումը նշված է միայն մեկ ժամանակակից աղբյուրում, որը 1240 թվականի մի փաստաթուղթ է, ըստ որի Ֆրիդրիխ II կայսրը հրամայել է Կապիտանտայի կառավարչին ավարտել ամրոցի որոշ կիսատ աշխատանքներ: Ամրոցը ավարտուն տեսքի չի հասցվել և չկա ոչ մի ապացույց, որ Ֆրիդրիխ II կայսրը օգտագործել է այն որպես որսորդական վայր: Ավելի ուշ ամրոցը դարձել է բանտ, այնուհետև օգտագործվել է որպես ապաստան փախուստի ժամանակ և ի վերջո մնացել է անավարտ: Ամրոցն ունեցել է մարմարե պատեր և սյուներ, սակայն նրանք ամբողջովին ոչնչացվել են վանդալների կողմից կամ կրկին օգտագործվել են այլ շինություններում:

Նկարագրություն

Իր համեմատաբար փոքր չափսերի համար մի ժամանակ ամրոցը համարվել է «որսորդական տնակ», սակայն գիտնականների կարծիքով այն ունեցել է վարագույր պատ և ամրոցը ծառայել է որպես միջնաբերդ: Ֆրիդրիխ II կայսրը պատասխանատու է եղել Ապուլիայում բազմաթիվ ամրոցների կառուցման համար, բայց Կաստել դել Մոնտեյի ամրոցի երկրաչափական դիզայնը եզակի էր: Ամրոցը ութանկյուն պրիզմա է յուրաքանչյուր անկյունում գտնվող ութանկյուն աշտարակով: Աշտարակները ի սկզբանե եղել են 5մ ավելի բարձր քան հիմա և ենթադրվում է, որ ունեցել են երրորդ հարկ: Այժմ երկու հարկերն ունեն ութ սենյակ, իսկ ամրոցի կենտրոնը զբաղեցնում է ութանկյուն դահլիճը: Յուրաքանչյուր գլխավոր սենյակ ունի ծածկված առաստաղ, իսկ երեք անկյունային աշտարակներն ունեն աստիճաններ: Ամրոցն ունի երկու մուտք` զարդարված գլխավոր մուտք և ծառայությունների անցկացման մուտք: Գլխավոր մուտքը պարունակում է դասական ոճի էլեմենտներ, քանի որ Ֆրիդրիխ II կայսրը հետաքրքրված է եղել հունա հռոմեական ճարտարապետությամբ:

1996 թվականին Կաստել դել Մոնտեյի ամրոցը ընդգրկվել է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որտեղ այն նկարագրվում է որպես միջնադարյան ճարտարապետության եզակի գլուխգործոց:

Գրականություն

  • Conant, K. J. (1974), Carolingian and Romanesque Architecture 800–1200, Yale University Press, ISBN 0-300-05298-7 
  • Götze, Heinz (1998), Castel del Monte: geometric marvel of the Middle Ages, Prestel Publishing, ISBN 978-3-7913-1930-8

Աղբյուրներ

  • Castex, Jean (2008), Architecture of Italy, ABC-CLIO, ISBN 978-0-313-32086-6 
  • Haft, Adele J.; White, Robert J. (1999), The Key to "The Name of the Rose", University of Michigan Press, ISBN 0-472-08621-9 
  • Tuulse, Armin (2002) [1958], Castles of the Western World, Dover Publications, pp. 60–61, ISBN 0-486-42332-8 

Արտաքին հղումներ

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 398
ռուս..անգլ..ֆր.

Կատեգորիա: 1250

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Italia.it
12 Декабря 2011
A unique piece of medieval military architecture, Castel del Monte is a successful blend of elements from classical antiquity, the Islamic Orient and north European Cistercian Gothic.
Italia.it
17 Мая 2012
33th (Visitors: 183.705) Project supported by Frederick II the Castle is an exceptional work for the perfection of its forms and the fusion of cultural elements of different periods and places.
Italia.it
16 Июля 2013
Commissioned by Frederick II of Swabia in the 13th Century, the Castle is a massive and dominating octagonal structure that sits on a small stretch of the Murge plateau in Apulia.
Gianfranco Pinto Ostuni
29 Сентября 2014
Luogo da non perdere nelle visite in Puglia. Nel periodo estivo, fino ad ottobre servizio parcheggio e bus navetta per i visitatori. Nel periodo invernale si arriva direttamente in auto.
Viaggiareinpuglia.it
3 Апреля 2013
Non si può trascurare la visita a questo castello voluto e commissionato dall'imperatore Federico II e presumibilmente completato intorno al 1240.
Nicolas
14 Октября 2016
Très belle vue. Le château est construit de façon tres mathématiques. Pentagone. Trapèze. Nombre d'or. Mais très vide et l'audio guide est peu intéressant.
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

Castel del Monte, 76123 Andria BT, Իտալիա

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Пнд 11:00 AM–7:00 PM
Втр 11:00 AM–8:00 PM
Ср 10:00 AM–5:00 PM
Чтв 10:00 AM–8:00 PM
Птн 10:00 AM–7:00 PM
Sat 10:00 AM–8:00 PM
Հղումներ

Castel del Monte Foursquare վրա

Կաստել դել Մոնտեի ամրոց Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Parco Serrone

սկսած $58

Hotel Pineta Wellness & Spa

սկսած $86

Jubilee Hotel&Lunch

սկսած $52

Resort Villa

սկսած $88

Hotel Salsello

սկսած $57

Albergo Tripoli

սկսած $57

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ապուլիա

Ապուլիա (հին հուն․՝ Ἀπουλία; իտալ.՝ Puglia [ˈpuʎːa], [пулʲја], նե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello svevo (Trani)

Замок Трани (italiano. Castello di Trani) находится на юге Италии в го

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Colossus of Barletta

The Colossus of Barletta is a large bronze statue of an Eastern Roman

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Abbey of the Santissima Trinità (Venosa)

The Abbey of the Santissima Trinità or Abbey of the Most Holy

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բարիի ամրոց

Բարիի ամրոց, կամ Կաստելո Նորմանո-Սվեվո, (իտա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Piccinni

Teatro Piccinni is a theatre in the city of Bari, Apulia on the east

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Նիկողայոսի բազիլիկ

Սուրբ Նիկողայոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Nicola), կաթոլիկ եկ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle of Melfi

The Castle of Melfi in Basilicata is a monument owned by the Italian

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lednice–Valtice Cultural Landscape

The Lednice-Valtice Cultural Landscape (also Lednice-Valtice Area or

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle of the Moors

Castelo dos Mouros (English: Castle of the Moors) is a castle located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հիմեձի ամրոց

Սպիտակ ձկնկուլի ամրոցը (ճապ.՝ 姫路城 — Հիմեձի-ձյո) հնադարյան ամենապահպ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Conwy Castle

Conwy Castle (traditional Conway Castle; Welsh Castell Conwy) is a

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը