Կրոնական վայրեր in Yurgaychyay

Խաչերի բլուր

8.0/10

Խաչերի բլուր (լիտ.՝ Kryžių kalnas), ուխտատեղի, որը գտնվում է Լիտվայի հյուսիսում՝ Շյաուլյայ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս։ Խաչերի նման քանակության ծագումն անհայտ է, թեպետ որոշները պնդում են, որ բլրի առաջին խաչը տեղադրվել է 1831 թվականի ապստամբությունից հետո, որի ժամանակ ռուսական արքունիքը «արյան մեջ խեղդում» է ազատատենչ լեհերի, և վերջիններիս օժանդակող լիտվացիների ազգային-ազատագրական հեղափոխությունը։

Ժամանակի ընթացքում բլրի վրա ոչ միայն ավելացել են խաչերի թիվը, այլ նաև կանգնեցվել են Մարիամ Աստվածածնին նվիրված բազմաթիվ արձաններ, ուխտավորների կողմից բերված մի շարք թեմատիկ քանդակներ և տերողորմյաներ: Խաչերի թվաքանակը ներկայումս հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ 1990 թվականի տվյալներով այն կազմել է շուրջ 55 հազար, իսկ 2006 թվականին՝ շուրջ 100 հազար։

Պատմություն

Խաչերի թվաքանակ
1800 շուրջ 9,000
1900 130
1902 155
1922 50
1938 շուրջ 400
1961 5,000
1975 1,200
1990 55,000
2006 շուրջ 100,000

Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում լիտվացիների հավատը բազմաթիվ սպառնալիքների է ենթարկվել, այնուամենայնիվ, այս վայրը մշտապես խորհրդանշել է լիտվական կաթոլիկ հավատի պայքարը՝ հանուն սեփական ազգային և հոգևոր ինքնագիտակցության։ 1795 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական ունիայի երրորդ կազմալուծումից հետո, Լիտվան դառնում է Ռուսական կայսրության մաս։ 1831 և 1836 թվականներին լեհերն ու լիտվացիները միասնաբար, համատեղ ուժերով ապստամբում են ընդդեմ ռուսական բռնատիրության։ Այնուամենայնիվ, ռուսական արքունիքը՝ ապավինելով «եվրոպական տերությունների» օժանդակությանը, կարողանում է սաստիկ կերպով ճնչել հակակառավարական ընդվզումը և հենց այս կապակցությամբ, մասնավորապես՝ զոհերի հիշատակին, ներկայիս խաչերի բլրի վրա կանգնեցվում են առաջին խաչերը։

1918 թվականին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունների արդյունքում Լիտվան վերստին ստանում է անկախություն։ Նման աշխարհաքաղաքական պայմաններում խաչերի բլուրը լիտվացիների համար ծառայել է որպես աղոթատեղի, ինչպես նաև անկախության պայքարի ժամանակ զոհված անձանց հուշահամալիր։ Սրբատեղին հատուկ նշանակություն է ստանում 1944-1990 թվականներին, երբ Լիտվան, ինչպես և Մերձբալթիկայի տարածաշրջանի մյուս պետությունները, օկուպացվում են ԽՍՀՄ կարմիր բանակի կողմից։ Գլասնոստին նախորդած ժամանակահատվածում Խորհրդային Միությունը որդեգրում է կրոնահալած քաղաքականություն՝ ապավինելով անձի, կուլտի պաշտամունքին։ Նման պայմաններում աթեիզմը հայտարարվում է միութենական հանրապետությունների պաշտոնական կրոն և Լիտվական ԽՍՀ-ի կենտկոմը՝ պաշտոնական Մոսկվայի թելադրանքով, քանիցս ցանկանում է ապամոնտաժել քրիստոնեական համալիրը։ 1963 թվականին խորհրդային իշխանությունները կատարում են խաչերի ապամոնտաժման առաջին փորձը։ Նմանօրինակ նախադեպ արձանագրվում է նաև 1973 թվականին, երբ կենտկոմը համալիրն ապամոնտաժելու նպատակով բլրի վրա է կենտրոնացնում մի քանի բուլդոզերներ։ Սակայն այս անգամ ևս կառավարական փորձերը պսակվում են անհաջողությամբ։ Այս շրջանում լիտվական հասարակության շրջանում լուրեր էին շրջանառվում, որ խորհրդային իշխանությունները պատրաստվում են բլրի տարածքն ու հարակից գոտիները վերածել արգելոցի։

Լիտվայի Հանրապետության անկախացումից հետո՝ 1993 թվականի սեպտեմբերի 7-ին, Խաչերի բլուր է այցելում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, ով համալիրն անվանում է հույսի, խաղաղության, սիրո և զոհաբերության վայր։ 2000 թվականին այստեղ բացվում է Ֆրանցիսկյան էրմիտաժ։ Ներկայումս Խաչերի բլուրը բաց գոտի է և չի գտնվում որևէ կազմակերպության կամ պետական մարմնի իրավասության ներքո։

Տես նաև

  • Լիտվական ավանդական խաչեր
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Carl Griffin
8 Января 2016
Incredible collection of tens of thousands of crosses. Some are huge whilst others are tiny. Some are elaborate whilst others are basic.
Kunal Shah
3 Мая 2019
The photos online don’t do justice at the number and beauty of these crosses. You need to visit the place to realise just how many crosses have been planted there. Plant your own too.
David Ladera
28 Марта 2016
Definitely a must visit in Lithuania. Don't forget to bring your cross to leave it there. Be original and respectful
Dmitry Dwarf
11 Мая 2013
If you want to park your car free do not drive to tourist stop. Drive directly to the hill of crosses, over the bridge, along the barrier. But parking fee is 3 lit only.
Renata Dumčiūtė
31 Октября 2016
Very nice and spooky place to come at night. It has around 50 lamps to lighting the place up.
Любитель Покушать
Очень трогающее место . Почему же люди не могут просто быть счастливыми и жить вмире .
Գտնվելու վայրը
Բաց ժամեր
Пнд-Вск 24 Hours
Հղումներ

Hill of Crosses Foursquare վրա

Խաչերի բլուր Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Romantic Boutique hotel & Spa

սկսած $69

Mezotne Palace Hotel

սկսած $87

Sm?lyn?

սկսած $80

Hotel Mikelis

սկսած $57

Rixwell Bauska Hotel

սկսած $56

Gr?jaus Namas

սկսած $35

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tervete Castle

Tervete Castle զբոսաշրջային գրավչություն է, Ամրոցներ - Kalnamuiža, Լ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռունդալի պալատ

Ռունդալի պալատ (լատիշ․՝ Rundāles pils, բառացի` հանգստության

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mežotne Palace

Mežotne Palace is a palace in the historical region of Zemgale, in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bauska Castle

Bauska Castle (Latvian: Bauskas Pils; German: Schloss Bauska) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dobele Castle

Dobele Castle is a castle in the town of Dobele on the west bank of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of St. Peter and St. Paul, Varniai

St. Peter and St. Paul's Church (Lithuanian: Šv. apaštalų Petro ir Pa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Jelgava Palace

Jelgava Palace (Latvian: Jelgavas pils) or Mitava Palace is the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Biržai Regional Park

Biržai Regional Park covers 14,659 hectares (36,220 acres) in

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of the Madonna della Difesa

The Church of the Madonna della Difesa (it: Chiesa della Madonna della

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Ամբրոսիոյի բազիլիկ

Սուրբ Ամբրոսիոյի բազիլիկ (Basilica di Sant’Ambrogio), բազիլ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Mary Church, Bandra

The Basilica of Our Lady of the Mount, more commonly known as Mount

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Golden Buddha (Bangkok)

The Golden Buddha, officially titled Phra Phuttha Maha Suwan Patimakon

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երկնքի տաճար

Երկնքի տաճարը (չին.՝ 天壇, անգլ.՝ The Temple of Heaven) համարվում է Չինա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը