Կիմզեե (գերմ.՝ Chiemsee; բավ․՝ Boarische Meer), քաղցրահամ լիճ Բավարիայում, Գերմանիա: Գտնվում է Մյունխենից 70 կմ արևելք, Ռոզենհայմ և Զալցբուրգ լեռների միջև: Տեղի բնակիչները լիճը անվանում են «Բավարիական ծով»: «Ծով» են թափվում Տիրոլեր Ահեն և Պրին գետերը իսկ լճից սկիզբ է առնում Ալց գետը:
Կան երկու հիմնական կղզիներ՝ Հերեկիմզեե (գերմ.՝ Herrenchiemsee, «Տղամարդու», ավելի խոշոր) և Ֆրաունկիմզեե (գերմ.՝ Frauenchiemsee, «Կանացի»): «Տղամարդու» կղզում է գտնվում Հերինկիմզե ամրոցը, կառուցվել է Բավարիական վերջին արքա Լյուդվիգ 2-րդի կողմից, 1878 թվականին: «Կանացի» կղզում կա հին կուսանոց, կառուցված 782 թվականին:
Լճի շրջակայքը ռեկրեացիոն գոտի է: Լճում ապրում է իշխան տեսակի ձուկ:
2001 թվականին Կիմզեեում սիրողական ջրասուզակի կողմից հայտնաբերվել է ոսկե կաթսա: