Կինտա դա Ռեգալեյրա

Կինտա դա Ռեգալեյրա (պորտ.՝ Quinta da Regaleira, Ռեգալեյրաի կալվածք), պալատապարտեզային համալիր Սինտրաից (Պորտուգալիա) ոչ հեռու։ Նրա տարածքում գտնվում են ռոմանտիկական դղյակը՝ կառուցված նեոգոթիկական ոճով, մատուռը և պարտեզը՝ լճերով, այրերով, շատրվաններով և բազմաթիվ ճարտարապետական քմահաճույքներով: Կրում է համանուն բարոնուհի Ռեգալյերայի անունը, ով ձեռք է բերել տարածքը 1840 թվականին, հայտնի է նաև որպես միլիոնատեր Մոտեյրիայի դղյակ: Այն մտնում է «Սինտրայի մշակութային լանդշաֆտի» մեջ, որը 1995 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Սեփականատերեր

Դարեր շարունակ այս հողերը պատկանել են տարբեր մարդկանց։ Հայտնի է այն փաստը, որ 1697 թվականին տարածքը, որ մոտավորապես համապատասխանում է համալիրի ներկայիս սահմաններին պատկանել է ոմն Ժոզե Լեյտին (պորտ.՝ José Leite)։ 1715 թվականին Կոնտա դե Տորրեն (պորտ.՝ Quinta da Torre, «կալվածքային աշտարակներ») ձեռք է բերել Ֆրանշիսկու Ալբերտու դե Կաստրուն, ով օգտագործում էր այստեղ գտնվող ջերմուկները, Սինտրա քաղաքի շատրվանների մատակարարման համար: 1830 թվականին «կաստրու կալվածքները» (պորտ.՝ Quinta do Castro) անցավ Մանուելա Բերնարդուի ձեռքը, 1840 թվականին այն ձեռք բերեց Ալեն Ռեգալերան, Պորտուի հարուստ վաճառականերից մեկի դուստրը, ով կարճ ժամանակ անց ստացավ բարոնուհու տիտղոս: 1892 թվականին սեփականության իրավունքը 25 000 պորտուգալական ռեալով անցավ բարերար և կոլեկցիոներ Կարվալյու Մոտեիրային, ում շնորհիվ էլ տարածքը ստացել է իր ներկայիս տեսքը: 1942 թվականին տարածքը վաճառվել է Վլադիմիր դը Օրիին, ով օգտագործեց այն որպես մասնավոր բնակավայր, իսկ 1987 թվականին դարձավ ճապոնական Aoki կորպորացիայի սեփականություն: 1996 թվականի մարտին Սինտրայի քաղաքային խորհուրդը կարողացավ վերագնել կալվածքը, որից հետո սկսվեց նրա ակտիվ ռեստավրացումը։

Թանգարանի ստեղծում

Կալվածքի կառավարման համար ստեղծվել է հատուկ ֆոնդ Fundação Cultursintra, (պաշտոնապես գրանցված 1997 թվականի հունվարի 13ին), որի հիմնադիրներներից են Սինտրայի մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիան, Սինտրայի քաղաքային խորհուրդը, մշակութային ժառանգության պահպանության ինստիտուտը, մշակույթի նախարարությունը, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը և այլ կազմակերպություններ: 2002 թվականի փետրվարին կալվածքը ստացավ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ:

Կառուցման պատմություն

Լինելով Մասոնական օթյակի անդամ, Մոնտեյրոն մտածեց բարենորոգել իր քաղաքից դուրս գտնվող կալվածքները այնպես, որ այն սիմվոլիկ ձևով արտահայտեր իր հետաքրքրություններն ու փիլիսոփայությունը։ Այս մտահղացումների համար Մոնտեյրան հրավիրեց իտալացի ճարտարապետ Լուիջի Մանինին, ով այդ ժամանակ աշխատում էր Պորտուգալիայում։ Հետևելով այդ ժամանակաշրջանի նորաձևությանը և պատվիրատուի պահանջների բավարարմանը, Լուիջի Մանինին նախագծի մեջ համատեղեց տարբեր դարաշրջանների ճարտարապետական ոճային տարրեր՝ ռոմանական, գոթիկական, վերածնունդի, և մանուելինոյի։ Շինարարությունը սկսվել է 1904 թվականին, իսկ 1910 թվականին նախագծերի մեծ մասն արդեն ավարտված էր։ Որպես արդյունք կալվածքում հայտնվեց քառահարկ պալատը, և կաթոլիկ մատուռը, իսկ նրանց շրջապատող տարածքը վերածվեց «երևակայական այգու», որը տարածվում էր չորս հեկտարի վրա։

Ռեգալեյրայի պալատ

Չորսհարկանի պալատի ճակատամասը հարուստ է դեկորատիվ լուծումներով, այն լի է գոթիկական աշտարակներով և խոյակներով։ Կառույցը պսակում է ութանկյուն աշտարակը, որի տակ գտնվում է «Լեդա քարանձավը»։ Պալատի առաջին հարկում, որտեղ մասամբ պահպանվել է վերջինիս դեկորատիվ տեսքը, գտնվում է հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը, բիլիարդանոցը, պահարանը և սեփականատիրոջ ննջասենյակը։ Երկրորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը և աղախինների ննջասենյակները։ Երրորդ հարկում արդուկի սենյակն է և մի փոքր տարածություն ելքով դեպի կտուր, իսկ նկուղում աղախինների ամուսինների ննջասենյակներն են, խոհանոցը վերելակով, մթերքի դեպի առաջին հարկ բարձրացման համար և մի շարք այլ պահոցներ։

Մատուռ

Հռոմեակաթոլիկական մատուռը՝ մի քանի հարկ բարձրությամբ, գտնվում է պալատի գլխամասի դիմաց և ոճաբանորեն նրա հետ կապված է։ Մատուռի ինտերիերը հարուստ է ծեփակերտ զարդանախշերով, վիտրաժներով, սրբապատկերներով։ Մատուռի հատակին պատկերված է Արմիլյարային սֆերան՝ Պորտուգալական նվաճումների խորհրդանիշն է, աշխարհագրական մեծ բացահայտումների ժամանակաշրջանում, այն համարվում է նաև Պորտուգալիայի զինանշանի խորհրդանիշներից մեկը, և Քրիստոսի շքանշանով հնգագծի մեջ։

Այգի

Բազմահարկ այգին, որ հատվում է բազմաթիվ արահետներով, պատշգամբներով, իջնում է վերևից ներքև։ Նրա դասավորությունը և տարրերը իրենց մեջ թաքցնում են սիմվոլներ կապված տարբեր կրոնների և կրոնական մշակույթների հետ՝ ալքիմիա, մասսոնություն, տաճարականների միաբանություն և մի շարք հայտնի գրական գործեր։ Պարտեզի վերևի մասում գտնվում է վայրի չմշակված անտառ, այն դեպքում երբ ներքևում բարեկարգված է մարդու ձեռքերով, մի շարք այնպիսի «բնական» տարրերով ինչպիսիք են լանդշաֆտային ճարտարապետություն, լճերը, աղբյուրները, այրերը և քարանձավները ստորգետնյա թունելներով, այգին զարդարում են բարձր աշտարակները, տաղավարները, տարբեր նստարաներն ու արձանները։

Նվիրման ջրհորը

«Նվիրման ջրհորը» գնում է դեպի գետնի խորքը, շրջապատված է պարուրակաձև սրահով, զարդարված բազմաթիվ կամարաձև անցումներով։ Սրահը բաղկացած է 9 հարկերից, յուրաքանչյուրը 15 աստիճանից։ Համաձայն լեգենդի այս ինը մակարդակները խորհրդանշում են դժոխքի ինը շրջանները, քավարանը և դրախտը Դանթեի նկարագրմամբ։ Ջրհորի հատակին պատկերված է Մոնտեյրիայի զինանշանը՝ ութանկյուն աստղ, որի մեջ պատկերված է տաճարականների միաբանության խաչը։ Պատին պատկերված է փայլող եռանկյունի՝ մասսոների խորհրդանիշերից մեկը։ Կա կարծիք, որ ջրհորը ծառայել է մասսոնական եղբայրության կրոնական արարողություններին, սակայն փաստացի ապացույցներ չկան։

Թունելներ

Թունելների համակարգը ունի բազմաթիվ մուտքեր և ելքեր, որոնք տանում են դեպի մատուռ, այրեր, ջրվեժներով լճեր և այլ տեսարժան վայրեր։ Սիմվոլիկ ձևով նրանք խորհրդանշում են ճանապարհորդությունը լույսի ու խավարի, մահի և համբարձման մեջ։

Ջրավազան

Ջուրը հանդիսանում է պարտեզի ամենակարևոր տարրերից մեկը, բացի աղբյուրներից և շատրվաններից տարածքում կան նաև երկու արհեստական լճեր։ «Ջրավազանը» ստեղծված է այնպես, ասես այն ժայռի բնական մասն է կազմում։ Ներկա պահին այս օբյեկտը ենթարկվում է կոնսերվացման։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
viktorija ruskyte
15 Мая 2016
20-30min. train trip from Lisbon to Sintra. Absolutely beautiful and definitely worth it. The gardens are like a maze! Take a map and make sure to explore the caves too!
S.M.
5 Февраля 2018
Magical place, really worth the 6 Euros. So much to see and small hidden places. One of the most beautiful places I’ve ever been.
Martin Gillet
4 Августа 2014
Great Landmark, awesome time out with family. Stunning views & fun whereabouts (incl. the caves) within the properties. Caring Staff, big thank you to Bruno Cardoso First Aid as kids felt down ...
Geert Smets
27 Июля 2015
This place is absolutely worth a visit because of its gardens. Take about 2 hours to explore them. It's only a short walk from the historic center of Sintra so no need to take a taxi.
Elena Eniushkina
29 Июля 2018
Excellent place for children and adults. Don’t forget to install the application or pick up an audio guide. Attention! Excellent time killer. You can even forget to watch the time.
Nuno Basto de Lima
11 Августа 2016
Awesome place to visit, specially during hot days. Very cool, with plenty to see, even if you just want to stay in the gardens. They should ask for money (tickets) and use it for some renovations.
9.1/10
Vadikus և 225,951 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Птн 10:00 AM–6:00 PM
Sat-Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 11:00 AM–6:00 PM
Втр 10:00 AM–6:00 PM
Ср 11:00 AM–6:00 PM

Quinta da Regaleira Foursquare վրա

Կինտա դա Ռեգալեյրա Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Ana's Guesthouse - Beautiful View to the Palace

սկսած $0

Sintra 23

սկսած $130

Oh Casa Sintra Rooms & Suites

սկսած $21

Sintra Marmoris Palace

սկսած $243

Sintra Bliss House

սկսած $139

Quinta das Murtas Bed and Breakfast

սկսած $98

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Seteais Palace

The Seteais Palace is a neoclassical palace located in Sintra,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սինտրա Ազգային Պալատ

Սինտրա ազգային պալատ (Portuguese:Palácio Nacional de Sintra), ինչպես

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle of the Moors

Castelo dos Mouros (English: Castle of the Moors) is a castle located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պենա ամրոց

Պենա ամրոց (պորտ.՝ Palácio da Pena), ռոմանական ոճի կառույց, որը գտնվու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Convent of the Capuchos (Sintra)

The Convent of the Friars Minor Capuchin, popularly known as the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Autódromo do Estoril

The Autódromo do Estoril (officially, Autódromo Fernanda Pires da S

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fountain of Armés

The Fountain of Armés (Portuguese: Fonte de Armé), alternatively c

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cabo da Roca Lighthouse

The Cabo da Roca Lighthouse (português. Farol de Cabo da Roca) is a

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
ʻIolani Palace

Шаблон:OkinaIolani Palace, in the capitol district of downtown Honol

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Palace of La Granja de San Ildefonso

The Royal Palace of La Granja de San Ildefonso (Spanish: Palacio Real

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vorontsov's Palace (Alupka)

The Vorontsovsky Palace (Ukrainian: Воронцовський палац; Russi

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rideau Hall

Rideau Hall is, since 1867, the official residence of the Governor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Palace of Riofrío

The Royal Palace of Riofrío (español. Palacio Real de Riofrío) is on

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը