Կլաուդ գեյտ (անգլ.՝ Cloud Gate, թարգմանաբար նշանակում է ամպերի դարպասներ կամ ամպային դարպասներ), քաղաքային քանդակ, գտնվում է ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Միլլենիում այգում: Այն դարձել է Միլլենիում այգու ազգային խորհրդանիշը: Կլաուդ-Գեյթն ունի նաև մականուն «Չիկագոյի Բոբ», որը ստացել է իր ձևի պատճառով: Քանդակի հեղինակն է բրիտանացի քանդակագործ և նկարիչ Անիշ Կապուրը (Anish Kapoor) : Քանդակը կառուցվել է 2004-2006 թվականներին: Այն կազմված է 168 չժանգոտվող պողպատի թերթերից, և այնպես ողորկ է, որ դրա արտաքին մակերևույթի կարերն անտեսանելի են: Քանդակի չափսերն են 10 (բարձրություն) x 20 (երկարություն)x 13 (լայնություն) մետր, կշռում է մոտ 110 տոննա: Ենթադրվում է, որ քանդակը պետք է ունենար սնդիկի կաթիլի տեսք:
էջը ում |