Կոկայի ամրոց

Կոկայի ամրոց (իսպ.՝ Castillo de Coca), պաշտպանական կառույց Իսպանիայի կենտրոնում՝ Կաստիլիա և Լեոն ինքնավար միության Սեգովիա պրովինցիայի Կոկա քաղաքում: Կառուցվել է Սևիլիայի արքեպիսկոպոս Ալոնսո Ֆոնսեկայի կողմից 15-րդ դարում՝ Իսպանիայի Էնրիկե IV Կաստիլիացի թագավորի օրոք:

1931 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է Իսպանիայի մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0000878 գրանցման համարը:

Պատմություն

Կոկայի ամրոցի ներկայիս տարածքում մարդիկ բնակվել են դեռ մեր թվարկությունից 2500 տարի առաջ: Սակայն դրանք հիմնականում եղել են քոչվորներ: Մշտական բնակիչներ այստեղ հաստատվել են երկաթի դարի սկզբում: Մ.թ.ա. 5-րդ դարում այդտեղ արդեն գոյություն ուներ Վացեի (Vaccaei) ցեղի բնակավայրը, որն զբաղեցնում էր շուրջ 2 հա տարածք և կոչվում էր Cauca vaccea: Բնակավայրն արագ զարգանում է. նրա տարածքը հասնում է 25 հեկտարի, և մինչ 1-2-րդ դարերը այն վերածվում է մեծ քաղաքի, որ շրջապատված էր հողաշեն պարիսպներով: Գտնվելով Պիրենեյան թերակղզու կենտրոնում և ունենալով ռազմավարական հարմար դիրք ու զարգացած տնտեսություն՝ քաղաքը գրավել է Հռոմեական կայսրության ուշադրությունը: 151 թվականին քաղաքը գրավվել է Հռոմի կոնսուլ Լյուցիոս Լուկուլլոսի (Lucius Licinius Lucullus) կողմից և թալանվել: Cauca vaccea-ն աստիճանաբար վերածվել է հռոմեական քաղաքի, բայց առանց պարիսպների:

Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը գրավվել է վեստգոթերի կողմից: Քաղաքի մասին տեղեկություններ քիչ են պահպանվել: Նրա մասին հետագայում հիշատակվում է 10-րդ դարում, երբ այն գրավվում է իսլամադավան ամիրա Աբդ ալ-Ռահման III-ը (կոչվել է «ան-Նասիր», որ նշանակում է «Անպարտելի»), ով Կորդովայի Օմայանների տոհմից էր: 1085 թվականին այդ տարածքները նվաճել է Ալֆոնսո VI Խիզախը (իսպ.՝ Alfonso VI el Bravo), և այդ ժամանակից ի վեր Կոկան մնացել է քրիստոնյաների տիրապետության ներքո:

1123 թվականին Հռոմի պապի հրամանով Կոկան ընդգրկվում է Սեգովիայի պրովինցիայի կազմում: 1439 թվականին Կոկան անցնում է Սանտիլյանայի մարքիզ դոն Ինիգո Լոպեսի (Don Inigo Lopez de Mendoza Marquis of Santillana) տիրապետության տակ, ով այն ժամանակ հայտնի բանաստեղծ էր: 1453 թվականին՝ երկու տարի տևած բանակցություններից հետո, այդ տարածքներն անցնում են Ավիլա եպիսկոպոս Ալոնսո դե Ֆոնսեկային (Alonso de Fonseca), ով անմիջապես սկսում է նոր ամրոցի կառուցումը: Հաջորդ տարի Ալոնսոն դառնում է Սևիլյայի արքեպիսկոպոս:

Ամրոցի շինարարությունը տևել է ավելի քան 20 տարի և ավարտին է հասցվել միայն Ալոնսոյի զարմիկի կողմից 1473 և 1496 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Ամրոցի գլխավոր աշտարակի վրա կարելի է տեսնել ALONSO DE FONSEKA գրությունը և կիսաջնջված MCCC… գրությունը, որի հիման վրա որոշ պատմաբաններ ենթադրում են, որ ամրոցը հիմնադրվել է 15-րդ դարում (Ալոնսոյի զարմիկի անունը նույնպես Ալոնսո Ֆոնսեկա էր):

Ամրոցի շինարարության վրա աշխատելու համար ճարտարապետներ են հրավիրվել Տոլեդոյից: Հայտնի է, որ աշխատողներին վճարելու համար Կոկայում հատվել են կեղծ մետաղադրամներ:

1503 թվականին Կաստիլիայի Իզաբելա թագուհին հրապարակել է հրաման, համաձայն որի՝ Կոկա քաղաքը ժառանգաբար կարող էր անցնել միայն տոհմի՝ արական սեռի ներկայացուցիչներին: Հրամանի հրապարակման պատճառը արքեպիսկոպոս Ալոնսոյի զարմիկի երկու դուստրերին ժառանգությունից զրկելն էր: Նույն թվականին աղջիկներից մեկը՝ Մարիա Ֆոնսեկան, առևանգվել է ամրոցից ու որոշ ժամանակ անց առանց թագավորի համաձայնության ամուսնացել մարքիզ դե Սենետի հետ:

1504 թվականին ամրոցի կառավարիչ է դառնում Անտոնիո Ֆոնսեկան (Antonio Fonseca)՝ Իզաբելա Կաստիլիացու ու Ֆերդինանդ II Արագոնցու զինվորական կապիտանը, ով կատարել է շինության ամրացման աշխատանքներ:

17-րդ դարում Կոկայի ամրոցում բանտարկված է եղել Մեդիան Սիդոնիայի դուքս Գասպար Ալոնսո Պերես դե Գուսմանը (Gaspar Alonso Perez de Guzman), ով ամրոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ փորձել էր իրեն հայտարարել Իսպանիայի թագավոր:

1808 թվականի դեկտեմբերի 2-ին քաղաքը գրավվել է Նապոլեոնի զորքերի կողմից: Ամրոցի փոքրիկ կայազորը, որ բաղկացած էր 25 մարդուց, չի կարողացել դիմադրել ֆրանսիացիներին, իսկ ամրոցի բնակիչները մեծ մասը փախել են շրջակա անտառները: Ֆրանսիացիները մասամբ ավերել են ամրոցը և հեռացել միայն 1812 թվականին:

20-րդ դարում Ալբաների տունն ամրոցը նվիրել է պետությանը՝ պայմանով, որ այն ամբողջությամբ կվերակառուցվի: 1931 թվականին Կոկայի ամրոցը հայտարարվել է ազգային հուշարձան: 1958 թվականից այնտեղ գործում է անտառապետերի դպրոց:

Կառուցվածք

Ամրոցը կառուցված է աղյուսից, ինչպես ընդունված էր արաբների մոտ: Ամրոցը շրջապատված է երկու շարք պարիսպներով, որոնց դիմաց փորված է չոր խրամ, որը պիտի խանգարեր թշնամուն մոտենալ պարիսպներին: Չնայած գետի մոտ լինելուն՝ խրամը երբեք ջրով լցված չի եղել, ինչի ապացույցն են ամրոցի գաղտնի ելքերը, որոնք տեղակայված են խրամի հատակին հավասար մակարդակին վրա:

Կոկայի ամրոցի հիմքն ուղղանկյունաձև է: Դոնժոնը (Torre de Homage) գտնվում է երկրորդ պարսպի մասն է, որը շրջապատում է ոչ մեծ ներքին բակը: Ե՛վ դոնժոնը, և՛ պարիսպը ունեն կիսաշրջանաձև ու բազմանկյուն բազմաթիվ բաստիոններ, որոնք պատին տալիս են ալիքաձև տեսք: Ամրոցի պատերի վրա կան տարբեր տեսակի բազմաթիվ հրակնատներ՝ սկսած նետաձիգների համար նախատեսված խաչաձև հրակնատներից մինչև հրետանավորների համար նախատեսված հրակնատներ:

Կոկա քաղաքը միջնադարում շրջապատված է եղել պարսպով (նրա մի մասը պահպանվում է ներկայում), Կոկայի ամրոցը եղել է քաղաքի պաշտպանական համակարգի մաս: Սակայն ամրոցի կենտրոնական հատվածը չի պահպանվել, և ներկայիս շինությունը նախկինի վերականգնված տարբերակն է:

Միջնաբերդի գլխավոր աշտարակներն են Պատի աշտարակը (La Torre de la Muralla), Ձկների աշտարակը (Torre de los Peces), Pedro Mata աշտարակը (Torre de Pedro Mata) և դոնժոնը: Վերջինիս ներքին հարկում տեղակայված է մատուռը, որտեղ մասամբ պահպանվել են ռոմանական ու գոթական փորագրազարդերը, ինչպես նաև ֆլամանդական ոճով երկու նկարներ խաչելության ու Ավետման թեմաներով:

Թանգարանային սրահում կարելի է տեսնել հնագիտական պեղումների ժամանակ գտնված իրեր, որոնք վերաբերում են կելտաիբերական ու հռոմեական դարաշրջաններին, ինչպես նաև բազմաթիվ գորգեր և Վերածննդի շրջանի կերամիկայի հատվածներ:

Ձկների սրահը (Sala de los Pesces) տեղակայված է համանուն աշտարակում: Սրահի առաստաղն ու պատերը զարդարված են կարմիր ու կապույտ ձկների նկարներով:

Ջրի պաշարի հավաքման համար ամրոցում կառուցված են եղել երկու ցիստեռններ, որոնցից մեկը տեղակայված է եղել դոնժոնի տանիքին, մյուսը ներքին բակի տակ: Անձրևաջուրը աշտարակների տանիքներից ու պատերից հատուկ խողովակներով հավաքվել է ցիստեռնում:

Գրականություն

  • Cabañero, V. M.; Sobrino, D.; Zamora, A. (Coords.) (2011): Estudios sobre Historia y Arte en Coca. Real Academia de Historia y Arte de San Quirce. 269 págs. ISBN 978-84-920641-7-5. Estudios sobre historia y arte en Coca
  • Bruno Cardeñosa (2012) - Historia de Iberia Vieja - Nº 80 - El Rey de los Templarios. Editorial: Améria Iberica. 38 págs. ISSN: 8-424094-008599.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Vadim
8 Октября 2013
Very picturesque castle! I advise you to deviate from the route and visit Castillo de Coca and museum inside it.
Omar Torres Pestano
1 Сентября 2014
Sencillamente impresionante, tanto el castillo como su entorno (el pueblo de Coca, el pinar y los jardines). La entrada cuesta 2,70€ e incluye visita guiada gratuita (al guía le falta brío)
Estela Martín
10 Декабря 2015
Castillo mudéjar muy bien restaurado. Bien merece una visita, junto con el resto de castillos que conforman la ruta mudéjar de la zona
Alvaro Sanchez
16 Августа 2020
Muy cerquita de la vía verde del Eresma, vale la pena desviarse para visitarlo.
Vanessa Martini
16 Июня 2018
En el medio de la nada, esta esta bello y bien conservado castillo!
Milo
15 Августа 2015
Un castillo medieval increible! Muy bien conservad
8.6/10
EnMork, Vadim I և 9,951 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Rotonda Castillo, 2, 40480 Coca, Segovia, Իսպանիա Ուղղություններ ստացեք
Пнд-Птн 10:00 AM–1:00 PM
Sat-Вск 11:00 AM–1:00 PM

Castillo de Coca Foursquare վրա

Կոկայի ամրոց Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Castilla Termal Balneario de Olmedo

սկսած $133

Hotel Balneario Villa de Olmedo

սկսած $0

Hotel Villa De Ferias

սկսած $63

ATH La Mota

սկսած $58

Posada Real del Pinar

սկսած $93

Solaz del Moros

սկսած $100

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Torre De San Nicolás

Torre De San Nicolás զբոսաշրջային գրավչություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nuestra Señora de la Soterraña

Nuestra Señora de la Soterraña Spanish pronunciation: ] (

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castillo de Arévalo

O castelo de Arévalo é unha fortificación do século XV, localizada en

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cuéllar Castle

Cuéllar Castle or Dukes of Alburquerque's Castle is the most

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Portillo Castle

The Castillo de Portillo is a medieval castle in Portillo, in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Convento de San Juan de la Cruz (Segovia)

El convento de San Juan de la Cruz es un convento de la ciudad

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սեգովիայի ալկասար

Սեգովիայի ալկասար (իսպ.՝ Alcázar de Segovia), դղյակ և ամրոց Իսպանի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monastery of Santa María del Parral

Monastery of Saint Mary of Parral (Spanish: Monasterio de Santa María

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Gruyères

The Castle of Gruyères (in french: château de Gruyères), located in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello Scaligero (Sirmione)

Замок Скалігерів (італ. Castello Scaligero) —

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը