Կոկոս (կղզի)

Կոկոս (իսպ.՝ Isla del Coco), Խաղաղ օվկիանոսի ամենամեծ անմարդաբնակ կղզին: Կղզու տարածքը պատկանում է Կոստա Ռիկային և այն ներառված է երկրի Պունտարենաս նահանգի մեջ։

Կղզին գտնվում է ցամաքային սահմանից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա։ Կղզու ամենամոտ արշիպելագը դա Գալապագոսյան կղզիներն է, որը գտնվում է Կոկոս կղզուց մի քանի հարյուր մղոն դեպի հարավ-արևմուտք:

Կղզին առավել հայտնի է նրանով, որ ըստ լեգենդների, կղզում թաղված է խոշոր գանձ, որը մինչ օրս հայտնաբերված չէ։ Կղզին ամբողջովին ծածկված է ջունգլիներով: Ծովի հատակին գտնվում է հրաբխային ծագման փարթամ բուսականություն։ Կոկոս կղզու կենդանական աշխարհը գտնվում է պաշտպանության տակ։

1997 թվականից Կոկոս կղզին դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Կոստա Ռիկայի տարածքում:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք և կլիմա

Կոկոս կղզին գտնվում է Կոստա Ռիկա պետության տարածքում՝ Պունտարենաս նահանգում: Համարվում է նահանգի 11 ինքնավար գավառներից մեկը (նախկինում եղել է 13 գավառ): Կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում` ցամաքից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա:

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 23,85 քառակուսի կիլոմետր:

Կոկոս կղզին գտնվում է այսպես կոչված Հասարակածային կոնվերգենտ գոտում, և այդ իսկ պատճառով կղզում եղանակը հաճախ ամպամած է: Ամբողջ տարվա ընթացքում հաճախ են տեղումները անձրևի տեսքով:

Դրանց թիվը փոքր ինչ նվազում է հունվարից-մարտ և սեպտեմբերից վերջից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Կղզու կլիման խոնավ, արևադարձային է:

Տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 23.6 °C-ի: Տեղումների քանակը` 7000 մմ։ Տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսից կղզի եկած գոլֆստրիմները` տաք ծովային հոսանքները, ահռելի ազդեցություն են ունենում կղզու կլիմայի ձևավորման համար:

Կոկոս կղզիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.0
(78.8)
26.8
(80.2)
27.9
(82.2)
28.4
(83.1)
27.6
(81.7)
27.0
(80.6)
26.9
(80.4)
27.0
(80.6)
26.9
(80.4)
26.5
(79.7)
26.2
(79.2)
25.9
(78.6)
26.92
(80.46)
Միջին օրական °C (°F) 21.8
(71.2)
22.2
(72)
22.8
(73)
23.0
(73.4)
22.2
(72)
21.7
(71.1)
22.0
(71.6)
21.8
(71.2)
21.3
(70.3)
21.2
(70.2)
21.6
(70.9)
21.8
(71.2)
21.95
(71.51)
Միջին ցածր °C (°F) 17.8
(64)
18.0
(64.4)
18.1
(64.6)
18.8
(65.8)
19.0
(66.2)
18.9
(66)
19.0
(66.2)
18.8
(65.8)
18.2
(64.8)
18.2
(64.8)
18.6
(65.5)
18.3
(64.9)
18.47
(65.25)
Տեղումներ մմ (դյույմ) 6.3
(0.248)
10.2
(0.402)
13.8
(0.543)
79.9
(3.146)
267.6
(10.535)
280.1
(11.028)
181.5
(7.146)
276.9
(10.902)
355.1
(13.98)
330.6
(13.016)
135.5
(5.335)
33.5
(1.319)
1971
(77,6)
Միջ. անձրևոտ օրեր 1 1 2 4 13 14 13 14 18 17 8 2 107
Միջին ամսական արևային ժամ 285.2 266.0 282.1 240.0 182.9 144.0 151.9 158.1 147.0 161.2 177.0 244.9 2 440,3
Աղբյուր #1: HKO
Աղբյուր #2: Weatherbase.com (rain days)

Երկրաբանություն

Կղզու ցամաքային ընդերքի հիմքում ընկած է կոկոսյան սալը, որի անունից էլ առաջացել է կղզու անվանումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կղզու տարածքը առաջացել է մոտ 1,91-2,44 միլիոն տարի առաջ` Պլիոցենյան բաժնում:

Կղզու ընդերքը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով՝ հատկապես բազալտով։ Կոկոս կղզին առաջացել է հրաբխի այթքման հետևանքով։ Լավան հոսել է այս տարածքով, ապա այն սառել է և ձևավորվել է կղզու ներկայիս տարածքը:

Սկզբում այն եղել է պինդ մակերեսի մի փոքրիկ կտոր, այնուհետև տարածվել է և դարձել է լեռնային, կղզիային մակերևույթ։ Դրա արդյունքում ձևավորվել է նաև Կոկոս կղզու բարձ և լեռնային ռելիեֆը: Լեռները գտնվում են հիմնականում ափամերձ հատվածներում, իսկ կղզու կենտրոնական հատվածում հիմնականում տարածվում են տափաստանները։

Կենտրոնական հատվածը գտնվում է ծովի մակարդակից մոտ 200-260 մետր բարձրության վրա։ Կղզու ջրափնչա գիծը խւստ կտրատված է, որի արդյունքում էլ առաջացել են երկու խոշոր ծողեր. Կոկոսի կղզու հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Չատ և հյուսիս-արևմուտքում գտնվող Ուեիֆեի Բեյ ծոցերը։

Ներքին ջրերը առատ են։ Կղզու տարածքով հոսում են Պիտտիեր և Հենիյո ջրառատ գետերը։ Կղզու ունի մոտ 200 գեղատեսիլ ջրվեժներ։ Կղզու հողային ծածկույթը կավի, ավազի և մանր քարերի համաձուլվածքների խառնուրդ է:

Կղզու լեռնային հատվածներում մշտական հորդ անձրևներ են տեղում։

Բնություն

Բուսական աշխարհ

Կոկոս կղզու բուսածածկույթը չափազանց հարուստ է։ Նրա գլխավոր առանձնահատկությունը այն է, որ կղզին առնված է հատուկ պահպանության տակ և կղզի այցելել կարող են միայն այն անձիք, ովքեր ունեն Կոստա Ռիկայի կառավարության հատուկ թույլատվությունը։

Լատինական Ամերիկայում հանդիպող 235 բուսատեսակներից 70-ը աճում են այս կղզում։ Կղզին նաև ունի հատուկ բուսական աշխարհ, որտեղ աճում են 74 տեսակի ձիաձետներ և պտերազգիներ, 128 տեսակի քարաքոսներ և մամուռներ, 90 տեսակի սնկեր և բորբոսասնկեր:

Կղզու բուսականությունը պայմանականորեն բաժանված է երեք բաժինների՝ ափամերձ, ներքին և լեռնային հատված։

Ամփամերձ հատվածում գերակայում են արևադարձային կլիմայական պայմանները։ Լեռների միջին բարձրությունը կազմում է 50 մ։ Ափամերձ շարում հանդիպող հիմանկան բուսատեսակներից նշանավորներն են շագանակագույն գորշ էրիթրինան (լատ.՝ Erythrina fusca), կոկոսյան արմավենին (լատ.՝ Cocos nucifera) և ողորկ աննոնան (լատ.՝ Annóna glábra):

Երկրորդ՝ ներքին շարում գերակայում են մոտ 500 մետր բարձրություն ունեցող լեռնալանջերը և սարահարթերը։ Այ գոտում է աճում հանրահայտ «երկաթե ծառը», ինչպես նաև ավոկադո բույսը (լատ.՝ Ocotea insularis):

Աճում են մի շարք արևադարձային բույսեր՝ ադամաթուզ (լատ.՝ Musa), կոկոսը, արքայախնձերը (լատ.՝ Ananas), ավոկադոն (լատ.՝ Perseaamericana) և այլն։

Վերջին՝ լեռնային հատվածում տարածված են արձադարձային անտառները և մրտազգիների ընտանիքի բույսերը։

Կենդանական աշխարհ

Կղզում տարածված են մոտ 400 տեսակի միջատներ, որոնցից 65-ը (16 %-ը) էնդեմիկ են՝ այսինքն տարածված են միայն Կոկոս կղզում։ Մասնավորապես բազմաթիվ և բազմազան են թիթեռների և մրջյունների տեսակները։ Այստեղ տարածված են նաև մեծ թվով սարդի տեսակներ, որոնցից հատկապես նշանավոր է Wendilgarda galapagensis էնդեմիկ միջատները։

Տարածված են նաև թունավոր տեսակներ. օրինակ՝ տամկաճճիները և բազմաոտիկները: Կղզում տարածված են նաև երկու տեսակի մողեսներ՝ Sphaerodactylus pacificus և Norops townsendii : Երկու մողեսներն էլ համարվում են Կոկոսի կղզու համար էնդեմիկ կենդանատեսակներ:

Այլ երկկենցաղներ կղզու վրա չեն հանդիպում։ Կոկոսի կղզում ապրում են մոտ 90 տեսակի թռչուններ: Նշանավոր թռչուններից են գորշ օլուշան, մեծ ճղլակ սրաթև որորը և այլն։ Կղզին աղքատ է կաթնասունների հարցում։

Կղզում ապրում են ընդամենը չորս տեսակի ցամաքային կաթնասուններ, որոնցից են վիրջինյան եղնիկը, ընտանի խոզերը, կատուները և խոնավասեր առնետները:

Այս տեսակներն էլ իրենց հերթին վերցված են հատուկ պաշտպանության տակ և Կոստա Ռիկայի կառավարությունը ամեն կերպ փորձում է կենդանիներին զերծ պահել ոչնչացումից։ Մասնավորապես թռչունների ոչնչացման գլխավոր պատճառը հանդիսանում են առնետները:

Կոկոս կղզու ափերը ողողող ջերմ և արևադարձային ջրերում տարածված են մոտ 600 տեսակների կակղամորթներ և ավելի քան 300 տարբեր տեսակի ձկներ։ Այդ թվում են դեղնաթեփուկ թյուննոսը (լատ.՝ Megaptera novaeangliae), Մանտան կամ մեծ ծովային հրեշը (լատ.՝ Manta birostris), ձուկ-առագաստանավը (լատ.՝ Istiophorus platypterus), հսկայական շնաձուկ-մուրճը (լատ.՝ Sphyrna mokarran), կետաշնաձուկը (լատ.՝ Rhincodon typus) և այլն։

Ապրում են նաև ավելի խոշոր տեսակներ, ինչպիսիք են օրինակ աֆալինա դելֆինները, հսկայական սապատավոր կետը (լատ.՝ Megaptera novaeangliae):

Մասամբ ցամաքաբնակ կենդանիներից մեծ տարածում ունեն ծովառյուծները և ծովային խոշոր կրիաները:

Գրականություն

  • Georg Bremer: Die Geheimnisse der Kokosinsel: Abenteurer auf der Suche nach den größten Piratenschätzen der Welt. Books on Demand, Norderstedt 2009, ISBN 978-3-8370-9655-2.
  • Peter Disch-Lauxmann: Die authentische Geschichte von Stevensons Schatzinsel. Rasch und Röhrig, Hamburg-Zürich 1985, ISBN 3-89136-038-X. (ein spannend geschriebenes, aber in großen Teilen auch spekulatives „Standardwerk“ über die Schatzsuche auf der Kokosinsel)
  • Ina Knobloch: Das Geheimnis der Schatzinsel: Robert Louis Stevenson und die Kokosinsel - einem Mythos auf der Spur. Mare-Buchverlag, Hamburg 2009, ISBN 978-3-86648-097-1.
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Jacqui Hocking
2 Апреля 2013
Ok, this is ACTUALLY the most u touched place I've ever been. Can't wait to finally step on land and explore...........!!!
Andy Fletcher
7 Мая 2013
Now I know how looks real pirates Island! :)
Kevin Claiborne
14 Августа 2014
Just enjoy the moment.
Diana
5 Октября 2013
Definitivamente el mejor lugar de Costa Rica. Vale la pena venir como voluntario, la mejor experiencia.
Cali Hidalgo
7 Декабря 2013
Una experiencia inolvidable!! Lo malo s la viajada???? pero valio la pena!
Rolando Guzman
19 Апреля 2013
En la Isla más hermosa del mundo

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Casa Chameleon

սկսած $345

Fuego Lodge

սկսած $70

Hotel The Place

սկսած $115

Beach Break surf Hotel

սկսած $10

Maoritsio Garden Studios

սկսած $43

Disfrutalo Resort

սկսած $40

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յոսեմիթե ազգային պարկ

Յոսեմիթե ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում, ներգ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջասպեր (ազգային պարկ)

Ջասպեր (անգլ.՝ Jasper National Park), ազգային պարկ Կանադայում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լոս Գլասիրարես

Ազգային պարկ Լոս Գլասիրարես (իսպ.՝ Parque Nacional Los Glaciares, սառ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Yoho National Park

Yoho National Park is located in the Canadian Rocky Mountains along

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ելոուսթոուն (ազգային պարկ)

Ելոուսթոունը (անգլ.՝ Yellowstone National Park) միջազգային կենսո

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը