Կոնկորդի հրապարակ

Կոնկորդի հրապարակ (ֆր.՝ La place de la Concorde, բառացի` Համերաշխության հրապարակ), Փարիզի կենտրոնական հրապարակը։ Կլասիցիզմի շրջանի քաղաքաշինության առանձնահատուկ դրսևորում է։ Ֆրանսիայում մեծությամբ երկրորդն է Բորդոյի des Quinconces հրապարակից հետո։

Պատմություն

Լյուդովիկոս 15-րդի անվան հրապարակը, որը արքայի` ճարտարապետ Գաբրիելին տված հրամանով կիսվել էր Ելիսեյան դաշտերի և Թյուիլրի պալատի այգու միջև, 1755 թվականին իրենից ներկայացնում էր խրամներով շրջապատված ութանկյուն։ Ութ անկյուններում կանգնեցված էին սիմվոլիկ արձաններ, որոնք խորհրդանշում էին Ֆրանսիայի գլխավոր քաղաքները։ Հրապարակի մեջտեղում կանգնեցված էր Լյուդովիկոս 15-րդի` ձիուն հեծած արձանը (քանդակագործներ` Բուշարդոն և Պիգալ)։

Հրապարակի ձախ կողմում վեր էին խոյանում ծովային նախարարության և Կրիյոն պալատի վեհաշուք շենքերը։ 1787-1790 թվականներին Սենայի վրա կառուցվում է Կոնկորդի կամուրջը, որը հակառակ ափին հենվում է Բուրբոնյան պալատին։

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ թագավորի` հրապարակի կենտրոնում գտնվող արձանը փոխարինվեց հսկա գիլիոտինով։ Այստեղ ցնծացող ամբոխի աչքի առաջ գյխատվեցին Լյուդովիկոս 16-րդը և թագուհի Մարի Անտուանետը, ավելի ուշ` Դանտոնը և Ռոբեսպիերը։ Այդ շրջանում հրապարակը կոչվում էր Հեղափոխության հրապարակ։ Հրապարակն իր ներկայիս անունը ստացել է 1795 թվականին հեղափոխական ահաբեկումներն ավարտելու առթիվ հաշտության պատվին։

Եգիպտական կոթող

1831 թվականին եգիպտական տիրակալ Մուհամմադ Ալի փաշան ֆրանսիական կառավարությանը նվիրեց Ռամզես 2-րդի կոթողը։ Այն Փարիզ է բերվել 1833 թվականի դեկտեմբերի 21-ին և Լուի Ֆիլիպ արքայի հրամանով 1836 թվականի հոկտեմբերի 25-ին դրվել է Կոնկորդի հրապարակի կենտրոնում։ Արձանի պատվանդանին քանդակվել են պատկերներ, որոնք ներկայացնում են 23 մետր բարձրություն և 250 տոննա քաշ ունեցող արձանի` Եգիպտոսից Ֆրանսիա բերվելը։ Նման կոթողներ տեղադրված են նաև Լոնդոնում և Նյու Յորքում։ Կոթողի ոսկեզօծ գագաթը հայտնվել է ավելի ուշ` 1998 թվականին։

Առանձնահատկություններ

  • Հրապարակը արևմուտքից հարում է Ելիսեյան դաշտերին։
  • Արևելքից հրապարակը հարում է Թյուիլրի պալատի այգիներին։
  • Հյուսիսից երկու միանման քարաշեն շենքեր են (ծովային նախարարություն և Կրիյոն պալատ), որոնք բաժանված են Ռոյալ փողոցով. այն տանում է դեպի Մադլեն եկեղեցի։
  • Հրապարակի ութ անկյուններում Ֆրանսիայի ութ խոշորագույն քաղաքները խորհրդանշող քանդակներ են։
  • Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, երբ Էլզաս-Լոթարինգիան անցել է Գերմանիային, Ստրասբուրգը խորհրդանշող քանդակը տոների ժամանակ երիզվել է սգո սև ժապավենով և ծաղկեպսակներով։ Այս ավանդույթը պահպանվել է այնքան, մինչև Ֆրանսիան կրկին վերադարձրել է տարածքները Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Արվեստում

Էդգար Դեգան ունի «Կոնկորդի հրապարակ» վերնագրով նորարական կտավ, որը Բեռլինի գրավումից հետո բերվել է ԽՍՀՄ և այժմ պահվում է Էրմիտաժում։

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Amanda
19 Декабря 2016
This is a gorgeous place to come in Paris (especially for a quick rest to take a break from shopping!). Come during the summer to enjoy the Ferris wheel- but watch out for bees!
Gabi Bulumac
6 Мая 2016
During the French Revolution, here was mounted a guillotine and both King Louis XVI and Queen Marie Antoinette got their heads chopped off ???? Now it's a nice place ???? and the biggest square in Paris????
Kate Davis
30 Апреля 2015
Place de la Concorde is the largest square in Paris, with the oldest monument in Paris - Luxor Obelisk, multiple statues, fountains and much more to enjoy and view.
Kate Davis
22 Мая 2014
A great place to see the two different elegant fountains as well as the Luxor Obelisk which is the oldest monument in Paris.
Diogo
12 Ноября 2015
Just STOP for a few seconds... close your eyes... breath deeply... and remember... that you are right in the center of the most beautiful city in the world!
Olga ????????
14 Ноября 2014
One of the most beautiful squares in Paris with a 3000-years old obelisk from Luxour in the middle. From this place you can walk down the Champs-Elysées till l'Arc de Triomphe.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Magnificent Studio Heart of Paris

սկսած $87

Melia Paris Notre-Dame

սկսած $678

Hotel Les Rives de Notre Dame

սկսած $606

Hotel Le Notre Dame

սկսած $299

Hotel Henri IV Rive Gauche

սկսած $249

Hotel Esmeralda

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Luxor Obelisk

The Luxor Obelisk (French: Obélisque de Louxor) is a 23 metres (75

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Musée de l'Orangerie

The Musée de l'Orangerie is an art gallery of impressionist and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont de la Concorde (Paris)

The Pont de la Concorde is an arch bridge across the River Seine in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թյուիլրի

Թյուիլրի (ֆր.՝ Tuileries), արքայական պալատ Ֆրանսիայում`

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բուրբոնյան պալատ

Բուրբոնյան պալատ (ֆր.՝ Palais Bourbon), Ֆրանսիայի Ազգային

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Petit Palais

The Petit Palais (Small Palace) is a museum in Paris, France. Built

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մադլեն եկեղեցի

Մադլեն եկեղեցի (ֆր.՝ l'église de la Madeleine) - սուրբ Մարիա Մագդ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեքսանդր III-ի կամուրջ

Կամուրջ Ալեքսանդր III (ֆր.՝ Pont Alexandre III) - կամարային կ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կարմիր հրապարակ

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գրան Պլաս

Գրան Պլաս (ֆր.՝ Grand place, հոլ.՝ Grote markt), պատմական հրապա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պլաս Ստանիսլաս

Պլաս Ստանիսլաս (ֆր.՝ Place Stanislas, խոսակցական՝ Pla

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հերոսների հրապարակ

Հերոսների հրապարակ (հունգ.՝ Hősök tere), հրապարակ Հունգարիայի մայ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիացցա դեյ Միրակոլի

Պիացցա դեյ Միրակոլի (իտալ.՝ Piazza dei Miracoli` թարգմանաբար նշանակում

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը