Կորդովա (անգլ.՝ Córdoba), քաղաք Իսպանիայի հարավում, Անդալուզիայում, Գվադալկիվիր գետի ափին։ Կորդովա նահանգի վարչական կենտրոնն է։ Ունի 328 547 բնակչություն (2012)։
Ունի գինեգործություն, ձիթապտղի, ալյուրի, կաշվի արտադրություն, պղնձաձուլություն, էլեկտրատեխնիկական և գյուղատնտեսական մեքենաշինություն։