Կոստանդինի կոթող (թուրք.՝ Örme Dikilitaş կամ Konstantin Dikilitaşı), գտնվում է Օձաձև կոթողի հարևանությամբ և հարավ Կոստանդնուպոլսի հիպոդրոմից (այժմ Սուլթանահմեդ Հրապարակ)։ Նրա կառուցման ստույգ տարին հայտնի չէ, բայց անվանվել է Կոստանդին VII-ի պատվին, ում հրամանով այն վերանորոգվել է 10-րդ դարում։
32 մ բարձրությամբ կոթողը Կոստանդին VII-ի հրամանով վերանորոգման է ենթարկվել, սակայն օգտագործվել են կոպիտ կտրված քարեր։ Ըստ տեղեկությունների, կոթողն այդ ժամանակ զարդարված էր ոսկեզօծ բրոնզե սալիկներով, որոնք պատկերում էին Բարսեղ I-ի հաղթանակները, ով Կոստանդին VII-ի պապն էր։ Նաև կոթողի գագաթին գունդ կար։ Սակայն, երբ 1204 թվականին տեղի ունեցավ Խաչակրաց չորրորդ արշավանքը ոսկեզօծ բրոնզե սալիկները քանդվեցին և թալանվեցին խաչակիրների կողմից։
Քանի որ երիտասարդ ենիչերիները սիրում էին օգտագործել կոթողը մագլցելու համար և այդպիսով ցույց տալ իրենց խիզախությունն ու ճարպկությունը, ուստի հետագայում էլ կոթողն շարունակեց կրել վնասներ։
1953-1976 թվականներին կոթողը պատկերված էր թուրքական 500 լիրա թղթադրամների հակառակ կողմում։
2011 թվականին կոթողը օգտագործվել է Assassin's Creed վիդեոխաղում։