Cemeteries in Մոսկվա

Կրեմլի պատի գերեզմանատուն

cxbyte and 406 more people have been here
1.8/10

Կրեմլի պատի գերեզմանատուն (ռուս.՝ Некрополь у Кремлёвской стены), գերեզմանոց Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ, որը ծառայում է որպես կոլումբարիում աճյունասափորների համար։ Այստեղ թաղվել են Խորհրդային Միության պետական, կուսակցական ու ռազմական գործիչներ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության մասնակիցներ։ 1920-1930-ական թվականներին թաղվել են նաև օտարերկրացի կոմունիստ-հեղափոխականներ, օրինակ՝ գրող և լրագրող Ջոն Ռիդը, Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Սեն Կատայաման, հեղափոխական Կլարա Ցետկինը, գերմանացի քաղաքական գործիչ Ֆրից Հեկերտը և այլք։

1974 թվականից Կրեմլի պատի գերեզմանատունը պետության կողմից պահպանվում է որպես մշակութային հուշարձան։

Նկարագրություն

Պատի մոտ՝ Նիկոլսկայա ու Սպասկայա աշտարակների միջև տեղակայված տարածքը, որ գտնվում է Կարմիր հրապարակի հյուսիսային կողմում, օգտագործվում է թաղումների համար և ծառայում է որպես կոլումբարիում։ Ժողովրդի շրջանում այն կոչվում է «Կոմունարների պատ» (ռուս.՝ «Стена коммунаров»)։ Գրանիտե տախտակների հետևում գտնվող որմնախորշերում գտնվում են 114 սափորներ հեղափոխական-ընդհատակայինների, առաջին ժողկոմների, Կոմինտերնի անդամների, ռազմական գործիչների, տիեզերագնացների և ականավոր գիտնականների աճյուններով։ Գրանիտե առաջին տախտակը տեղադրվել է 1925 թվականի ապրիլի 5-ին. պատի մեջ որմնաշարել են հեղափոխության վետերան, Ժողովրդական տնտեսության գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Միրոն Վլադիմիրովի աճյունով սափորը։ Տախտակի վրա գրված է. «Բանվոր դասակարգի ազատագրման պայքարի մարտիկ, սոցիալիստական շինարարության նվիրյալ Միրոն Կոնստանտինովիչ Վլադիմիրով (ընկեր Լևա)» (ռուս.՝ «Борец за освобождение рабочего класса, подвижник социалистическаго строительства Мирон Константинович Владимиров (товарищ Лева)»։

Թաղումների ձևեր

  • Առանց դիակիզման ու դագաղներով թաղումները կատարվել են Լենինի դամբարանից աջ։ Այդպես թաղված են՝
Գործիչ Զբաղեցրած պաշտոն Թաղման ամսաթիվ Շիրիմ
Յակով Միխայլովիչ Սվերդլով Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ 18 մարտի, 1919
Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե ԽՍՀՄ հեղափոխական ռազմական խորհրդի նախագահ 3 նոյեմբերի, 1925
Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի ԽՍՀՄ Ժողկոմխորհին կից ԽՍՀՄ ՄՊՔԿ նախագահ 22 հուլիսի, 1926
Ժողտնտեսության գերագույն խորհրդի նախագահ
Միխայիլ Իվանովիչ Կալինին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ 6 հունիսի, 1946
Անդրեյ Ալեքսանդրովիչ Ժդանով ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար 5 սեպտեմբերի, 1948
ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1 նոյեմբերի, 1961
Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ 6 դեկտեմբերի, 1969
ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսար
Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի Խորհրդային Միության մարշալ 30 հոկտեմբերի, 1973
Միխայիլ Անդրեևիչ Սուսլով ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ 29 հունվարի, 1982
ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար
Լեոնիդ Իլյիչ Բրեժնև ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար 15 նոյեմբերի, 1982
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպով 14 փոտրվարի, 1984
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար
Կոնստանտին Ուստինովիչ Չերնենկո 13 մարտի, 1985
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ
ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ
  • Աճյունասափորների որմնաշարում Կրեմլի պատում – թաղման ձև, որ սկիզբ է առել 1925 թվականին։ Սկզբում դժվարություններ են եղել աճյունասափորները Կրեմլի պատի մոտ հասցնելու արարողության հետ կապված։ Օրինակ՝ ԽՍՀՄ ժողտնտեսության գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Միրոն Վլադիմիրովի աճյունը պատի մոտ է տարվել դագաղով։ Հետագայում թաղման արարողությունը կարգավորվել է։

Պատմություն

Ցարական ժամանակներ

Ցարական ժամանակներում Կրեմլի պատի երկայնքով՝ միայն Սպասկիե ու Նիկոլսկիե դարպասների միջև ընկած տարածքում գտնվել են տասնհինգ ոչ մեծ հանգստարաններ. այդ ժամանակ պատի մոտ թաղում էին հասարակ մարդկանց։ 1552 թվականին Իվան Ահեղը ներկա է գտնվել խենթ Վասիլի Երանելու թաղմանը Սուրբ Երրորդության եկեղեցու հանգստարանում՝ Կրեմլի խրամի մոտ։ 1554 թվականից այդ վայրում գտնվում է նրա անունը կրող եկեղեցին։ Գերեզմանոցներում կառուցված այլ եկեղեցիներ գոյություն են ունեցել մինչև 17-րդ դարի կեսերը։

Եղբայրական գերեզմաններ

Ժամանակակից տեսքն ունեցող գերեզմանատունը հիմնադրվել է 1917 թվականի նոյեմբերին. 1917 թվականի նոյեմբերի 5-8-ին «Социал-демократ» տպագրվել է դիմում կազմակերպություններին ու մասնավոր անձանց՝ տալ վկայություններ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ բոլշևիկների շարքերում պայքարած ու զոհված մարտիկների մասին։ Նոյեմբերի 7-ին Մոսկվայի ռազմահեղափոխական կոմիտեն որոշել է ստեղծել եղբայրական գերեզման Կարմիր հրապարակում և զոհվածների թաղումը նշանակել նոյեմբերի 10-ին։ Եկեղեցու ներկայացուցիչները դեմ են հանդես եկել առանց հուղարկավորման արարողության քաղաքացիական անձանց «ռուս մեծ սրբերի» կողքին թաղելուն։

Նոյեմբերի 8-ին Կրեմլի պատի ու նրան զուգահեռ ձգվող տրամվայի գծերի միջև փորվել են 75 մետր երկարություն ունեցող երկու եղբայրական գերեզմաններ։ Դրանցից մեկը ձգվում էր Նիկոլսկի դարպասներից մինչև Սենատի աշտարակ, երկրորդը՝ Սենատի աշտարակից մինչև Սպասկիե դարպասներ։ Նոյեմբերի 9-ին թերթերում տպագրվել է սգո երթերի մանրամասն երթուղին 11 քաղաքային շրջաններում և Կարմիր հրապարակ դրանց հասնելու ժամերը։ Քաղաքացիների դժգոհության պատճառով Մոսկվայի ռազմահեղափոխական կոմիտեն հրամայել է թաղումներին մասնակցող զինվորներին տրամադրել հրացաններ։ Նոյեմբերի 10-ին եղբայրական գերեզմաններ են իջեցվել 238 դագաղներ։

Գերեզմանոցի բացման ժամանակ Վլադիմիր Լենինի ելույթից հետո երգչախումբը կատարել է Սերգեյ Եսենինի «Спите, любимые братья, в свете нетленных гробниц» բանաստեղծության հիման վրա գրված կանտատան։ 1917 թվականին Կրեմլի պատի մոտ թաղվել է ընդհանուր առմամբ 240 զոհված, որոնցից ստույգ հայտնի են 57 մարդկանց անունները։

Հետագայում Կրեմլի պատի մոտ հայտնվել են «հեղափոխության մարտիկների» ևս 15 եղբայրական գերեզմաններ, որտեղ թաղվել են իրենց մահով մեռած կամ աղետի զոհ դարձած անձինք։ Օրինակ՝ Ֆեոդոր Սերգեևն ու մի շարք այլ բոլշևիկներ, որ զոհվել են աերովագոնի վթարի արդյունքում։ Սակայն 1928 թվականից այդ պրակտիկան դադարեցվել է։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին նոյեմբերի 7-ին ու մայիսի 1-ին եղբայրական գերեզմանների մոտ կանգնում էր պատվո պահակախումբ, իսկ գնդերը երդում էին տալիս։ Կրեմլի պատի մոտ գտնվող եղբայրական գերեզմաններում թաղվել է ընդհանուր առմամբ ավելի քան 300 մարդ, որոնցից ստույգ հայտնի է 110 մարդու և ենթադրաբար՝ ևս 122 մարդու անուն։

1966 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ նշվել է Մոսկվայի մոտ գերմանական զորքերի ջախջախման 25-ամյակը, Կրեմլի պատի մոտ հայտնվել է առաջին հավերժական կրակը։ Այն դարձել է կենտրոնական հուշարձան Ռուսատսանում։ Այդ տեղում թաղվել է անհայտ զինվորի աճյունը, որ գտնվել էր Լենինգրադյան խճուղու 41-րդ կիլոմետրում։ Անհայտ զինվորի գերեզմանի գրանիտե տախտակների վրա գրված է. «Քո անունն անհայտ է։ Քո սխրանքն անմահ է» (ռուս.՝ «Имя твоё неизвестно. Подвиг твой бессмертен»

Անհատական թաղումներ

1919 թվականին Կարմիր հրապարակում առաջին անգամ առանձին գերեզմանում թաղվել է բոլշևիկ և հեղափոխական Յակով Սվերդլովը։ 1926 թվականի վերջին պատի մեջ դրվել է Լոնդոնում մահացած ռուս դեսպան Լեոնիդ Կրասինի աճյունը։ Վերջինիս հրաժեշտի արարողությունից էլ սկիզբ է առել հանդիսավոր թաղման ավանդույթը։

1927 թվականին Մոսկվայի առաջին դիակիզարանի բացումից հետո Կրեմլի պատի գերեզմանատանը թաղվել են մեծ մասամբ դիակիզվածներ։ Աճյունասափորները դրվել են պատի մեջ Սենատի աշտարակի երկու կողմերում՝ հուշատախտակների տակ. 1925-1936 թվականներին աճյունասափորները դրվել են հիմնականում Սենատի աշտարակի աջ, 1937 թվականից հետո՝ միայն ձախ կողմում։ Բացառություն է արվել մարշալ Գեորգի Ժուկովի համար, որի աճյունը 1974 թվականին դրվել է Սենատի աշտարակի աջ կողմում՝ ռազմական հրամանատար Սերգեյ Կամենևի աճյունի կողքին։

Անկախ թաղման ձևից՝ մամուլում և հեռուստատեսությամբ այդ մասին հաղորդելիս օգտագործվել է «թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ» (ռուս.՝ «похоронен на Красной площади у Кремлёвской стены») ձևակերպումը։ Քաղաքական գործիչները, որոնք իրենց մահվան պահին եղել են շնորհազրկված կամ թոշակի անցած, տեղ չեն ստացել Կրեմլի պատի մոտ։ Այդ պատճառով էլ Նիկիտա Խրուշչովը և կուսակցական գործիչներ Անաստաս Միկոյանն ու Նիկոլայ Պոդգորնին թաղվել են Նովոդևիչյան գերեզմանատանը։

1930 թվականին Կրամլի պատի մոտ տեղադրվել են միանման հուշարձաններ ու շիրմաքարեր։ Սպասկայա ու Նիկոլսկայա աշտարակների մոտ տեղակայված անհատական ու կոլեկտիվ գերեզմանները միացվել են եղբայրական երկու գերեզմանների հետ։

Կրեմլի պատի գերեզմանատանը 1930-1940-ական թվականներին թաղվել են նաև ականավոր օդաչուներ, 1960-1970-ական թվականներին՝ զոհված տիեզերագնացներ, ակնառու գիտնականներ։ Մինչ 1976 թվականը Կրեմլի պատի մոտ թաղվել են Խորհրդային Միության մարշալների, սակայն հետագայում նրանց սկսել են թաղել Մոսկվայի այլ գերեզմանատներում։

Մի շարք մարդկանց մահվան դեպքում, ինչպիսիք են Վլադիմիր Լենինը, Իոսիֆ Ստալինը, Յուրի Գագարինը, Միխայիլ Սուսլովը, Լեոնիդ Բրեժնև, Յուրի Անդրոպովը, Դմիտրի Ուստինովը, Կոստանտին Չերնենկոն, երկրում հայտարարվել են սգո օրեր։ Այդ ընթացքում չեղարկվել են ժամանցային հաղորդումները, փակվել են կինոթատրոններ, թատրոններն ու համերգասրահները։ Դպրոցականներին տրվել են ազատ օրեր, իսկ գործարաններում հինգ րոպեով դադարեցվել է աշխատանքը և տրվել համազարկ շչակով։ Կարմիր հրապարակում կատարվող առավել նշանավոր անձանց թաղումները հեռարձակվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Կրեմլի պատի մեջ վերջինը տեղադվել է ռազմական հրամանատար Դմիտրի Ուստինովի աճյունը (1984), իսկ գերեզմանում վերջինը թաղվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոն (1985)։ 1989 թվականին քննարկվել է դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյին Կրեմլի պատի մոտ թաղելու հարցը, սակայն իր կտակի և հարազատների խնդրանքի համաձայն նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Կրեմլի պատի գերեզմանատանը թաղված են ընդհանուր առմամբ ավելի քան 400 մարդ, որոնցից հիսունն օտարերկրացիներ են՝ ավելի քան քսան ազգությունների ներկայացուցիչներ։

Գերեզմանատան ձևավորում

1918 թվականի ապրիլին Մոսսովետը հայտարարել է մրցույթ Կարմիր հրապարակում Պրոլետարական հեղափոխության և զոհված ընկերների հուշարձանի ստեղծման համար։ Նույն թվականի հունիսին հաստատվել է եղբայրական ու անհատական գերեզմանների ձևավորման նախագիծը. նախատեսվել է գերեզմանատունը վերածել սանդղավանդի՝ վեր բարձրացնելով հրապարակի ընդհանուր տարածքից։ Սենատի աշտարակի պատին տեղադրվել է հուշատախտակ, գերեզմանների վրայի հողաբլուրները հարթեցվել են, ծածկվել ճիմահողով և զարդարվել ծաղկաթմբերով, ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հանձնարարությամբ շիրիմների մոտ տնկվել են երեք շարք լորենիներ և ծառուղում անցկացվել է էլեկտրական լուսավորություն։

Հուշատախտակների մրցույթում հաղթել է Սերգեյ Կոնյոնկովի հարթաքանդակը՝ «Թևավոր Ոգին» (ռուս.՝ «Крылатый Гений»), որ մի ձեռքում բռնել է կարմիր դրոշ, մյուսում՝ դափնեպսակ։ Էպիտաֆիան հետևյալն է. «Հանուն խաղաղության և ժողովուրդների եղբայրության պայքարում ընկածներին» (ռուս.՝ «Павшим в борьбе за мир и братство народов»)։ Հուշարձանի բացումը կայացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին, երբ տոնվել է հեղափոխության մեկամյակը։

1918 թվականին Վլադիմիր Լենինի առաջարկով Ալեքսանդրովյան այգում՝ Անկյունային Արսենալնայա աշտարակի մոտ գտնվող 20 մետրանոց կոթողը, որ տեղադրվել էր Ռոմանովների տոհմի 300-ամյակի կապակցությամբ, վերափոխվել է որպես հեղափոխականների ու սոցիալիզմի գործիչների առաջին հուշարձան։ Նրա վրա փորագրվել են Կարլ Մարքսի ու Ֆրիդրիխ Էնգելսի, Գեորգի Պլեխանովի և հեղափոխական այլ գործիչների անուններ։

1924 թվականին Կրեմլի պատի մոտ տնկվել են առաջին թփերն ու ծառերը։ Հետագայում՝ Նիկիտա Խրուշչովի օրոք, փորձ է արվել տնկել պտղատու այգի, բայց չի արվել, որովհետև պտղատու ծառերի մոտ արագորեն բազմանում են պտղային մժեղները։ 1931 թվականի աշնանը լորենիները փոխարինվել են երկնագույն եղևնիներով։

1946 թվականին գերեզմանատան ձևավորման հեղինակ է դարձել ճարտարապետ Իսիդոր Ֆրանցուզը։ Յակով Սվերդլովի, Միխայիլ Ֆրունզեի, Ֆելիքս Ձերժինսկու, Միխայիլ Կալինինի շիրիմների վրա տեղադրվել են կիսանդրիներ ու շիրմաքարեր, որ երիզված են գրանիտե եզրազարդերով՝ բրոնզե դափնետերևներով։ Եղբայրական գերեզմանների վրա տեղադրված հատուկ տախտակների վրա փորագրվել են թաղվածների անունները։ Վերականգնման աշխատանքներից հետո գերեզմանատունը բացվել է հանրության առաջ։

1973-1974 թվականներին անցկացվել են գերեզմանատան վերակառուցման մեծամասշտաբ աշխատանքներ ճարտարապետներ Գրիգորի Վուլֆսոնի, Վ. Դանիլուշկինի և քանդակագործ Պավել Բոնդարենկոյի նախագծով։ Եղբայրական գերեզմանների ավանդական ձևերը պահպանվել են, սակայն կոմպոզիցիայում ավելացվել են ճարտարապետաքանդակագործական նոր տարրեր՝ խոնարհված դրոշներ գրանիտից, դափնեպսակներ մարմարե տախտակների վրա, գրանիտե ծաղկամաններ։ Մինչև 1973 թվականը գերեզմանատանն աճել են արոսիներ, եղրևանիներ ու սզնիներ։ Դրանք նույնպես փոխարինվել են երկնագույն եղևնիներով։ Ամեն մի կիսանդրու հետևում չորս եղևնիների փոխարեն տնկվել է մեկը։ Նորացվել են նաև տրիբունաներն ու դամբարանի գրանիտը։

Դամբարանի կառուցում

1924 թվականի ձմռանը կառուցվել է Լենինի փայտե ժամանակավոր դամբարանը, որը դարձել է գերեզմանատան կենտրոնը։ Այդ կառույցի նախագծի ստեղծումը հանձնարարվել է ճատարապետ Ալեքսեյ Շչուսևին, որը նախագիծը կազմել է մի քանի ժամվա ընթացքում հունվարի 22-ի գիշերը, իսկ դամբարանը կառուցվել է երկուսուկես օրվա ընթացքում։ Նույն թվականի գարնանը կառուցվել է փայտե դամբարանի երկրորդ տարբերակը, որն իր տեսքով նման է եղել ժամանակակից գրանիտե կառույցին և կանգուն է մնացել հինգ տարի։ Դամբարանը շրջապատել է երկաթե ցածր ցանկապատով շրջապատված պուրակ։

1929 թվականին ԽՍՀՄ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունն ընդունել է որոշում «Մոսկվայի Կարմիր հրապարակում Վ. Ի. Լենինի մշտական դամբարանի կառուցման մասին»։ Համաժողովրդական մրցույթին ներկայացվել են բազմաթիվ նախագծեր։ Նույն թվականի գարնանը պարզվել է, որ նոր մրցույթ անցկացնել պետք չէր, քանի որ փայտը կառույցն ամուր էր, և կարիք չկար այն շտապ փոխարինել։ Քարե կառույցը, որը նույնպես կառուցվել է Շչուսևի նախագծով, կանգնեցվել է 16 ամիսների ընթացքում՝ մինչև 1930 թվականի հոկտեմբեր։ Ընդ որում՝ մեծացվել են նրա ներքին ու արտաքին ծավալները, նրա բարձրությունը մեծացվել է երեք մետրով։ Դամբարանի ընդհանուր կշիռը կազմում է մոտ 10 տոննա։ Դամբարանն զբաղեցրել է Կարմիր հրապարակի ամենաբարձր կետը, այն բարձրացվել է մեկ մետրով։

Պահակետ № 1

1970-ական թվականներին Ռոբերտ Ռոժդեստվենսկին գրել է «210 քայլ» (ռուս.՝ «210 шагов») պոեմը. այդքան տարածություն պետք է անցնի № 1 պահակետի պահակախումբը Կրեմլի Սպասկայա աշտարակից մինչև դամբարանի աստիճանները, որպեսզի գրավի իր տեղը։ Պահակախումբը այդ տարածությունն անցել է 2 րոպե 30 վայրկայում, իսկ նրանց համար նախատեսված կառույցը տեղակայված է եղել ներկայում ապամոնտաժված 14-րդ կորպուսում։ Երկու պահակադիրներն ու տասը ժամապահները հերթապահել է առավոտյան 8:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8:00-ն։ Յուրաքանչյուր պահակադիր անցել է հինգ կիլոմետր, յուրաքանչյուր ժամապահ՝ երեք կիլոմետր և հինգ ժամ հերթապահություն պահակետում։ Դամբարանի մոտ տեղակայված № 1 պահակետն իր գոյությունը դադարեցրել է 1993 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ 1997 թվականի դեկտեմբերի 12-ին № 1 պահակետը վերականգնվել է Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Գերեզմանատան տեղափոխում

Գերեզմանատան լիկվիդացման հարցն առաջին անգամ բարձրացվել է 1953 թվականին ԽՄԿԿ կենտկոմի և մինիստրների խորհրդի կողմից, որոնք ընդունել են համապատասխան որոշում։ Պատի մոտ թաղվածների աճյունները և Լենինի ու Ստալինի մարմինները նախատեսվում էր տեղափոխել նախագծվող Պանթեոն, բայց նախագիծը փակվել է։

2013 թվականին Միտիշչիում բացվել է Դաշնային ռազմական գերեզմանատուն, և խոսվել է նաև Կրեմլի պատի գերեզմանատանը թաղվածների աճյունների տեղափոխման և այդ գերեզմանատանը հատուկ կոլումբարիում ստեղծելու մասին։ Սակայն դաշնային օրենքն արգելում է վերաթաղել առանց հանգուցյալի հարազատների համաձայնության, իսկ Կրեմլի պատի գերեզմանատանը կան եղբայրական գերեզմաններ, որոնցում թաղվածների մեծ մասի ինքնությունն անհայտ է։ Նաև թաղվածների հարազատների մի մասը դեմ են հանդես եկել վերաթաղմանը՝ ենթադրելով, որ դա կառաջացնի հանրության դժգոհությունը։

Գրականություն

  1. Вострышев Михаил Иванович, Шокарев Сергей ЮрьевичВся Москва от А до Я. — М.: Алгоритм, 2011. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9
  2. Рябчиков Е.И., Абрамов А.С., Романовский И.С.Красная площадь. — М.: Московский рабочий, 1980. — 240 с.
  3. Эрик Хан-ПираЯзык власти и власть языка. — М.: Вестник АН СССР, № 4, 1991.
  4. Алексей АбрамовУ Кремлёвской стены. — М.: Политиздат, 1988. — 384 с. — 200 000 экз. — ISBN 5-250-00071-1
  5. Сергей РоманюкСердце Москвы. — М.: Центрполиграф, 2013. — 909 с.
  6. Дмитрий ЕвдокимовКремль и Красная площадь. — М.: ИТРК, 2003. — 272 с. — ISBN 5-88010-160-0
  7. Борис БродскийСердце Родины - Кремль. — М.: Изобразительное искусство, 1996. — 152 с. — 10 000 экз. — ISBN 5-85200-036
  8. Зодчие Москвы. Кн.2. XX век. — М.: Московский рабочий, 1988. — 368 с. — 39 000 экз.
  9. Селим Хан-МагомедовМавзолей Ленина. — М.: Просвещение, 1972. — 128 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ

  1. Погребенные великаны. 100 лет некрополю у Кремлёвской стены. Проект ТАСС. 2017
  2. Сведения о похороненных на у Кремлёвской стены
Post a comment
Tips & Hints
Arrange By:
Draco Malfoy
21 November 2017
Все на своих местах. Ждут Ильича.
Load more comments
foursquare.com
Location
Map
Address

0.2km from Kremlevskiy Proyezd, Moskva, Ռուսաստան, 109012

Get directions
References

Kremlin Wall Necropolis (Некрополь у Кремлёвской стены) on Foursquare

Կրեմլի պատի գերեզմանատուն on Facebook

Hotels nearby

See all hotels See all
Hotel Sadovnicheskaya

starting $283

Hotel Baltschug Kempinski Moscow

starting $390

Hotel Baltschug Kempinski Moscow

starting $0

Troyka

starting $75

DreamON Hostel

starting $24

Luxapartment

starting $77

Recommended sights nearby

See all See all
Add to wishlist
I've been here
Visited
Lenin's Mausoleum
Ռուսաստան

Lenin's Mausoleum is a tourist attraction located in Մոսկվա, Ռուսաստան

Add to wishlist
I've been here
Visited
Կարմիր հրապարակ
Ռուսաստան

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապա

Add to wishlist
I've been here
Visited
Kremlin Senate
Ռուսաստան

Kremlin Senate is a tourist attraction located in Մոսկվա, Ռուսաստան

Add to wishlist
I've been here
Visited
Kremlin Arsenal
Ռուսաստան

Kremlin Arsenal is a tourist attraction located in Մոսկվա, Ռուսաստան

Add to wishlist
I've been here
Visited
Պետական պատմական թանգարան
Ռուսաստան

Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторически

Add to wishlist
I've been here
Visited
Kazan Cathedral, Moscow
Ռուսաստան

Kazan Cathedral, Moscow is a tourist attraction located in

Add to wishlist
I've been here
Visited
ԳՈՒՄ
Ռուսաստան

ԳՈՒՄ (ռուս.՝ ГУМ, Государственный универсальный магазин, մին

Add to wishlist
I've been here
Visited
Iberian Gate and Chapel
Ռուսաստան

Iberian Gate and Chapel is a tourist attraction located in

Similar tourist attractions

See all See all
Add to wishlist
I've been here
Visited
Իմամ Ռեզայի դամբարան
Իրան

Իմամ Ռեզայի դամբարան (պարս․՝ حرم امام رضا‎), ճարտարապետական համալիր,

Add to wishlist
I've been here
Visited
Միլանի մոնումենտալ գերեզմանատուն
Իտալիա

Միլանի մոնումենտալ գերեզմանատուն ([tʃimiˈtɛːro monumenˈtaːle],

Add to wishlist
I've been here
Visited
Assistens Cemetery (Copenhagen)
Դանիա

Assistens Cemetery (Copenhagen) is a tourist attraction located in

Add to wishlist
I've been here
Visited
Փէր Լաշէզ
Ֆրանսիա

Փէր Լաշէզ Գերեզմանատուն (Ֆրանսերէն՝ Cimetière du Père-Lachaise. պա

Add to wishlist
I've been here
Visited
Haydarpaşa Cemetery
Թուրքիա

Haydarpaşa Cemetery is a tourist attraction located in Istanbul,

See all similar places