Լադոգա լիճ (ռուս.՝ Ла́дожское о́зеро; նաև՝ Լադոգա; պատմական անվանումը՝ Նևո՝ ռուս.՝ Не́во), լիճ Կարելիայի Հանրապետությունում (հյուսիսային և արևելյան ափեր) և Լենինգրադի մարզում (արևմտյան, հարավային և հարավ-արևելյան ափեր), Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ լիճը։
Ռուսական տարեգրություններում անվանվում է Նևո։ Հին սկանդինավյան սագաներում և Հանզայի քաղաքների հետ կնքված պայմանագրերում կոչվում է Ալդոգա (ֆիններեն aalto՝ «ալիք») բառից։
Մտնում է Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ ծովի ավազանի մեջ։ Լճի մակերեսը առանց կղզիների կազմում է 17,7 հազար կմ² (կղզիներով՝ 18,1 հազար²), ջրի ծավալը 848 կմ³, երկարությունը հարավից հյուսիս 219 կմ է, ամենաշատ խորությունը՝ 138 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4,84 մ։ Խորությունը տարբեր մասերում անհավասարաչափ է, մասնավորապես հյուսիսային մասում 70-ից մինչ 230 մ, հարավային մասում՝ 20-ից 70 մ։
Լադոգա լճի ափին գտնվող նշանավոր քաղաքներից են՝ Պրիոզերսկ, Նոր Լադոգա, Շլիսելբուրգ, Սորտավալա, Պիկյարանտա, Լախդենպոխյա ։ Լադոգա լիճ են թափվում ավելին քան 40 մեծ ու փոքր գետեր, իսկ հոսում է միայն մեկը՝ Նևան։ Լճի հարավային մասում կան երեք ծոց` Սվիրսկյան, Վոլխովսկյան և Շլիսելբուգյան: