Լեյթոնի տուն-թանգարան

Լեյթոնի տուն-թանգարան (անգլ.՝ Leighton House Museum), թանգարան Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի շրջանների Հոլանդ զբոսայգում: Թանգարանը նախկինում եղել է նկարիչ Ֆրեդերիկ լորդ Լեյթոնի տունը: Հանրության համար բացվել է 1929 թվականից:

Տուն

Ճարտարապետ, դիզայներ Ջորջ Էյչիսոնը տունը կառուցել է Լեյթոնի համար: Շենքն ընդգրկված է ճարտարապետական և պատմական հետաքրքրություն ներկայացնող շենքերի ցանկում և աչքի է ընկնում արևելյան և գեղագիտական ներքին հարդարանքներով: Թանգարանը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից: Այն համարվում է Կենսինգտոնում գտնվող մեկ այլ վիկտորիական նկարչի` Լինլի Սամբորնի Սթաֆորդ Տերաս 18 հասցեում գտնվող թանգարանի ընկեր-թանգարան:

Տան առաջին հատվածը (Հոլանդ Փարկ Ռոուդ 2, ավելի ուշ վերահամարակալված 12) 1864 թվականին նախագծել է ճարտարապետ Ջորջ Էյչիսոնը, չնայած հողը Լեյթոնին վարձակալությամբ տրամադրվել է 1866 թվականի ապրիլից հետո, որին անմիջապես հաջորդել են շինարարական աշխատանքները, և 4500 ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը պատրաստ էր տարեվերջին: Շենքը կառուցվել է Սուֆոլկի կարմիր աղյուսից և դասական ոճով երեսապատվել է Կաեն (Caen) քարով:

Կառույցի գլխավոր սենյակը դեպի հյուսիս նայող առաջին հարկի աշխատասենյակն էր, որն ուներ կենտրոնական մեծ պատուհան լույսի համար: Արևելյան հատվածում պատկերասրահն էր և առանձին սանդուղք մոդելների համար: 1869–1870 թվականներին տունն ընդարձակվեց դեպի արևելք: Հաջորդ խոշոր ընդլայնումը տեղի ունեցավ 1877–1879 թվականներին, երբ կառուցվեց երկհարկանի «Արաբական սրահը», որտեղ տեղավորվեց Լեյթոնի Միջին Արևելք կատարած այցի ժամանակ ձեռք բերված հախճասալիկների հավաքածուն:

1889 թվականին կառույցին ավելացվեց լրացուցիչ ձմեռային աշխատասենյակ: Էյչիսոնի կատարած վերջին համալրումը 1895 թվականին կառուցած պատկերասրահ էր: 1896 թվականին Լեյթոնի մահից հետո տան պարագաները վաճառվեցին, այդ թվում Լեյթոնի շուրջ հազար կտավ, որոնք լրացուցիչ պատկերասրահի անհրաժեշտություն էին առաջացնում: Կտավների գրեթե մեծ մասը գնեց Գեղարվեստի ընկերությունը: 1927 թվականին տիկին Հենրի Պերին առաջարկեց վճարել լրացուցիչ պատկերասրահի համար: Շենքն ընդլայնվեց Հոլսի Ռիկարդոյի նախագծով, և Պերին պատկերասրահը բացեց 1929 թվականին: Ընդլայնումը կատարվեց ի հիշատակ տիկին Պերինի դստեր` նկարիչ, քանդակագործ Մորիել Իդա Պերինի:

1958 թվականին Լոնդոնի քաղաքային խորհուրդը ի հիշատակ Լեյթոնի տան պատին փակցրեց կապույտ հուշատախտակ:

2012 թվականին թանգարանն արժանացել է Մշակութային ժառանգության համար տրվող Եվրոպական Միության մրցանակին:

Հավաքածու

Հավաքածուում Լեյթոնի առավել հայտնի կտավներից են`

  • Բրունելեսկու մահը, 1852 թ.
  • Չարլզ Էդվարդ Պերուինի, 1855 թ.
  • Վենետիկի ազնվազարմ տիկինը, 1865 թ.
  • Հերկուլեսը մարտնչում է մահվան դեմ Ալկեստիդայի մարմնի համար, 1869–1871 թթ.
  • Պրոֆեսոր Ջովաննի Կոստա, 1878 թ.
  • Բրաունլոուի կոմսուհի, 1878–1879 թթ.
  • Վեստալ, 1882-1883 թթ.
  • Ալեքսանդր Սուֆերլենդ Օր, (ծնվել է Լեյթոն) 1890 թ.
  • Ծովը հետ է վերադարձնում մեռածներին, 1891–1892 թթ.

Հավաքածուում ներառված են Լեյթոնի այլ ստեղծագործություններ`

  • 5 ալբոմ գծանկարների և ջրաներկերի ալբոմներ
  • 27 ջրաներկ աշխատանքներ
  • 54 Լեյթոնի ստեղծագործությունների տպագրություն
  • 14 անձնական իրեր, այդ թվում` փաստաթղթեր, անձնական հուշանվերներ, նկարազարդումներ, ծաղրանկարներ
  • փոքրածավալ քանդակներ` «Ատլետը կռվում է պիթոնի դեմ» (1874 թ.) և «Անտեղի տագնապ» (1887 թ.)

Հավաքածուում ներկայացված են նաև այլ հեղինակների ստեղծագործություններ`

  • Անտոնիո Ռոսելինոյի փորագրած գունավոր քանդակը` «Madonna of the Candleabra», որը եղել է Լեյթոնի հավաքածուում, նրա մահից հետո վաճառվել է, թանգարանը կրկին գործը գնել է 2006 թվականին
  • Գ. Ֆ. Ուաթի վրձնած Ֆրեդերիկ Լեյթոնի դիմանկարը
  • Լյուկ Ֆիլդսի նատյուրմորտ և «Այրին» կտավի աշխատանքները
  • Սըր Ալֆրեդ Գիլբերտի ստեղծած Էրոսի բնօրինակ էսքիզը

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Alistair
9 Апреля 2016
The Arab Hall is beautiful. £10 is a bit steep though if you're not so fussed about the artwork and just want to see the building.
Remi Lefevre
31 Марта 2013
An eclectic and most interesting private collection in the house of the artist himself, Lord Leighton PRA. The Arab Hall justifies the detour to this offbeat gem itself. Amazing interior design!
Hotel Indigo
27 Января 2014
One of Kensington's hidden gems, the museum was originally the home and studio of Victorian artist Lord Leighton. Outside, you can enjoy nature's own artistry in the peaceful garden.
Anastasia
13 Ноября 2013
Great hidden gem. Admission is £5, and this includes free return entry within a year. Just ask the staff for the Free Entry Card to fill in.
Giacomo Mason
2 Октября 2017
One of London's hidden gems. Exhibitions are consistently good, and the house itself is amazing
Lorenzo Pericle Bonoldi
18 Декабря 2014
Posto meraviglioso per tutti gli amanti dell'epoca vittoriana. Nota off-tipic: alcune scene del video-clip "Gold" degli Spandau Ballet sono state girate qui.
9.0/10
1,171 մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Spectacular Strand 2 bed apartment!!

սկսած $0

Amba Hotel Charing Cross

սկսած $645

1 Compton

սկսած $0

Clarendon Serviced Apartments - Chandos Place

սկսած $0

The Grand at Trafalgar Square

սկսած $418

Amba Hotel Charing Cross

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Design Museum

The Design Museum is a museum in Kensington, London, which covers

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Holland Park

Holland Park is a district and a public park in the Royal Borough of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kyoto Garden

Kyoto Garden զբոսաշրջային գրավչություն է, Այգիներ - Լոնդոն, Միացյա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kensington Roof Gardens

The Roof Gardens (formerly known as Derry and Toms Roof Gardens and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քենսինգթոնյան պալատ

Քենսինգթոնյան պալատը (Kensington Palace), ոչ այնքան մեծ պալատ է Լ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hammersmith Apollo

The Hammersmith Apollo (called the Eventim Apollo for sponsorship

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալբերտ թագավորական սրահ

Լոնդոնի Ալբերտի անունով արվեստի և գիտության սրահը (անգլ.՝ Roya

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Albert Memorial

The Albert Memorial is situated in Kensington Gardens, London,

Տեսեք մոտակա բոլոր տեղերը

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան (Garage Museum of Contemporary A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Barnes in Philadelphia

The Barnes in Philadelphia զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wynwood Art Walk

Wynwood Art Walk զբոսաշրջային գրավչություն է, Արվեստի թանգարաններ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museo Chileno de Arte Precolombino

The Museo Chileno de Arte Precolombino (Chilean Museum of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of A

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը