Լինքոլնի հուշահամալիր

Լինքոլնի հուշահամալիր, հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում՝ Ազգային ծառուղում: Կառուցվել է ի պատիվ ԱՄՆ տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի: Նրա նախագահությունն անցել է Քաղաքացիական պատերազմի (1861-1865) տարիներին: 1914-1922 թվականներին կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Լինքոլնի հավատն առ այն, որ բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն:

Պատմություն

Նախագահի հիշատակը հավերժացնելու համար արժանի հուշակոթող կառուցելու պահանջներն ի հայտ եկան նրա մահվան պահից: Աբրահամ Լինքոլնի՝ առաջին հրապարակային հուշակոթողը բացվեց նրա մահից երեք տարի անց՝ 1868 թվականին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանի քաղաքապետարանի շենքի դիմաց (որտեղ այժմ գտնվում է Կոլումբիա շրջանի Վերաքննիչ դատարանի շենքը):

1867 թվականի մարտին ԱՄՆ Կոնգրեսը որոշում ընդունեց ազգային հուշահամալիրի ստեղծման վերաբերյալ: Նախագծի իրականացման հետ կային շատ բացթողումներ. շինարարության որոշումը բազմիցս հետաձգվում էր (1901, 1902 և 1908 թվականներին), և միայն 1913 թվականին Կոնգրեսը հաստատեց հուշակոթողի տեղադրության դիզայնը: Ի սկզբանե հանձնախմբի շինարարության նախագիծը դրված էր կասկածի տակ. ճարտարապետ Հենրի Բեքոնի կողմից առաջարկված հունական տաճարի տեսքով հուշակոթողը չափից դուրս վեհաշուք էր թվում Լինքոլնի նման համեստ մարդու հիշատակը հավերժացնելու համար, բացի այդ «Արևմտյան Պոտոմակ» զբոսայգու ճահճային տեղանքը հարմար չէր նման հսկայական կառույցի շինարարության համար: Այնուամենայնիվ նախագիծը հաստատվեց, դրա իրականացման համար հատկացվեց 300 000 դոլար: Առաջին քարը տեղադրվեց 1914 թվականի փետրվարի 12-ին: Հուշակոթողը բացվեց 1922 թվականի մայիսի 30-ին, իսկ բացման արարողությանը ներկա էր նախկին նախագահի միակն ողջ մնացած որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը: Շինարարության համար օգտագործվեցին Ինդիանայից բերված կրաքարը և Կոլորադոյի մարմարը: Նախագահի արձանը պատրաստվեց Ջորջիայից բերված մարմարը: Ի սկզբանե հուշակոթողը վերահսկում էր Հասարակական շենքերի և տարածքների վարչությունը, բայց 1933 թվականի օգոստոսի 10-ից հուշահամալիրը հանձնվեց Ազգային պարկերի ծառայությանը:

1963 թվականի օգոստոսի 28-ին հուշակոթողը վկան դարձավ ամերիկյան պատմության ամենամեծ ցույցերից մեկին՝ Աշխատատեղերի և ազատության համար դեպի Վաշինգտոն երթին: Շատ ճառեր հնչեցին այն ժամանակ հուշահամալիրի աստիճաններից, այդ թվում Մարտին Լյութեր Քինգի հանրաճանաչ «Ես երազանք ունեմ» ճառը: Ի հիշատակ այդ իրադարձության՝ մուտքից ոչ հեռու տեղադրվել է հուշատախտակ:

Հորինվածք

Շենքի հորինվածքը խորհրդանշում է Միությունը: Պարագծով տեղադրված են 36 սյուներ՝ հենց այդքան նահանգներ էին միավորվել Լինքոլնի մահվան պահին: Վերջին երկու միացած նահանգների՝ Ալյասկայի և Հավայան կղզիների անվանումներով ցուցատախտակները տեղադրվեցին հուշահամալիրի մուտքի մոտ:

Հուշահամալիրի կենտրոնում տեղադրված է Դենիել Չեսթեր Ֆրենչի հեղինակած Լինքոլնի արձանը: Ճարտարապետն օգտագործել է Մեթյու Բրեդի լուսանկարները, որտեղ նախագահը նստած է մտածկոտ դեմքով, իսկ նախագահի հայացքն ուղղված է Վաշինգտոնի հուշակոթողին և Կապիտոլիումին: Լինքոլնի արձանն ունի 19 ֆուտ (5.79 մ) բարձրություն և կշռում է 175 տոննա: Հենց արձանի վերևում փորագրված է.

Այս տաճարում, ինչպես մարդկանց սրտերում, որոնց համար նա փրկեց միասնությունը, Աբրահամ Լինքոլնի հիշատակը կպահպանվի հավետ:

Շինության ներսում գտնվում են նաև երկու հսկա քարասալեր. մեկի վրա փորագրված է Լինքոլնի երկրորդ երդմնակալության ճառի տեքստը, իսկ մյուսի վրա՝ Գեթիսբերգյան ճառը: Պատերի վրայի երկու նկարազարդումները խորհրդանշում են ազատության, արդարության, միասնականության, եղբայրության և բարեգործության սկզբունքները:

Մեր օրերում

Հուշահամալիրը բաց է շուրջօրյա: Ամեն տարի ավելի քան 6 միլիոն մարդ է այցելում այստեղ: 2007 թվականին հուշակոթողը զբաղեցրեց 7-րդ տեղը ԱՄՆ 150 ամենահանրաճանաչ շենքերի ու շինությունների ցանկում, որը կազմել էր Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը:

2003 թվականին թողարկված ԱՄՆ հինգդոլարանոց թղթադրամի դարձերես և 2006 թվականին թողարլված Լինքոլնի ցենտը

Դրամների վրա

1959 թվականից 2008 թվականը Լինքոլնի հուշահամալիրը պատկերվել է 1 ցենտանոցի դարձերեսին, որի թողարկումը սկսվեց նախագահի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: Պատկերը ստեղծվեց մի փորագրանկարչի կողմից, որը երբեք չէր տեսել հուշահամալիրը: Եվ չնայած ֆինանսների նախարարին այն դուր եկավ, դրամագետներն այն ընդունեցին քննադատորեն, որը «նման էր տրոլեյբուսի»՝ անվանելով «գեղարվեստական դժբախտություն»: Հուշահամալիրի պատկերը կարելի է տեսնել նաև ԱՄՆ հինգդոլարանոց թղթադրամի դարձերեսին:

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Aaron Atencio
28 Августа 2012
Best lighting ever: wait until sunset and then right before the sunsets, you'll have direct light to illuminate not only the National Monument but yourself. Stand on either corner in the columns.
Michelin Travel & Lifestyle
13 Августа 2012
Need a fun way to get around? Bike and Roll offers several different day & night bicycle (and segway) tours. Bikes, helmets, water & a snack are included in the price of the tour.-- Green Guide Editor
The White House
31 Августа 2013
President Obama spoke at the Let Freedom Ring ceremony to commemorate the 50th anniversary of the March on Washington for Jobs and Freedom and Dr. Martin Luther King, Jr.'s "I Have a Dream" speech.
Ron Jeramiah
5 Августа 2018
The Honest Abe Lincoln Memorial is my absolute favorite. Be sure to take your time and read his writings. Also, spend some time on the steps and take in the scenic views.
Elizabeth Burstein
17 Июня 2017
Fun to visit and you can bike around the national mall. I enjoyed the grandeur of this and faint memories of my trip during middle school. trying to find the typo in future in the Gettysburg address!
The Traveler
7 Апреля 2019
I think it’s an iconic view of DC. It’s one of my favorite spots. So much history on this spot. Half way down the steps there is a marked spot where MLK gave his speech. Must stop.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Willard InterContinental Washington

սկսած $504

The Hay - Adams

սկսած $389

Sofitel Washington DC Lafayette Square Hotel

սկսած $467

W Washington D.C.

սկսած $395

JW Marriott Washington, DC

սկսած $349

BridgeStreet at Woodward Building Apartment

սկսած $319

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Abraham Lincoln (1920 statue)

Abraham Lincoln (1920) is a colossal seated figure of U.S. President

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Three Soldiers

The Three Soldiers (also known as The Three Servicemen) is a bronze

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vietnam Women's Memorial

The Vietnam Women's Memorial is a memorial dedicated to the women of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Albert Einstein Memorial

The Albert Einstein Memorial is a monumental bronze statue depicting

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վաշինգտոնի կոթող

Վաշինգտոնի կոթող (անգլ.՝ Washington Monument), մերիլենդյան մարմարո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
White House Rose Garden

The White House Rose Garden is a garden bordering the Oval Office and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սպիտակ տուն

Սպիտակ տուն, ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Jacqueline Kennedy Garden

The Jacqueline Kennedy Garden is located at the White House south of

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bahá'í House of Worship

A Bahá'í House of Worship, sometimes referred to by its Arabic name o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռաշմոր լեռ

Ռաշմոր լեռ ազգային հուշարձան (անգլ.՝ Mount Rushmore National Memor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Royal Naval College

The Old Royal Naval College is the architectural centrepiece of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grand Central Terminal

| other=New York City Subway:     at Grand Central – 42nd Str

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Scott Monument

The Scott Monument is a Victorian Gothic monument to Scottish author

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը