Լուվր

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց: Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև: Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին) Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն: Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոծություններ: Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է: 2008 թ. Լուվր է այցելել շուրջ 8,5 միլիոն մարդ: Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35հզ ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60,600 մետր² ընդհանուր մակերեսով դահլիճներում:

Լուվրը և Փարիզի մյուս թանգարանները

Եվրոպական արվեստը սկսած 1848 թ. Փարիզում ներկայացված է Օրսե թանգարանում (1848-1914 թթ) և Պոմպիդու կենտրոնում (1914-ից սկսած՝ ժամանակակից և մոդեռն արվեստ): Ասիական արվեստը ներկայացված է Գիմե թանգարանում (ֆր.՝ Guimet): Աֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստը Լուվրում գրավում է համեմատաբար փոքր տեղ (շուրջ հարյուր ստեղծագործություն), Փարիզում սրանք առավել ընդգրկուն ներկայացված են Բրենլի ափափողոցի(ֆր.՝ Le musée du quai Branly) թանգարանում:

Պատմությունը

Թագավորական Պալատը

1190 թ. Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսը Սեն գետի ափին կառուցում է Լուվր ամրոցը: Ամրոցը կառուցված էր պաշտպանական նպատակներով: 1317 թ. թագավորական գանձարանը տեղափոխվում է Լուվր, իսկ Շառլ V թագավորը ամրոցը դարձնում է թագավորական նստավայր: Քաղաքի մեծանալու հետ մեկտեղ ամրոցը հայտնվում է քաղաքի կենտրոնում և կորցնում է իր պատշտպանական նշանակությունը: 1528 թ. Ֆրանցիսկ I քանդում է ամրոցը: 1546 թ. թագավորը սկսում է ամրոցի վերակառուցումը, որպես թագավորական ճոխ նստավայր: Միջնադարյան պարսպի արևմտյան մասը քանդվում է և փոխարինվում է Ռենեսանսի ոճով կառուցված թևով (Ճարտարապետ Պիեռ Լեսկո): Այս աշխատանքները շարունակվում են Անրի II և Շառլ IX թագավորության ժամանակ: Այնուհետև քանդվում է հին Լուվրի պարսպի հարավային մասը՝ կառուցվելով Ռենեսանսի ոճով նոր շենքի հսկայական թև: 1594 թ. Հենրի IV որոշում է Լուվրի պալատը ավելի մեծացնելով միավորել Տուիլիերի պալատի հետ, որը ներկայումս չի պահպանվել:

Թանգարանի գոծունեության սկիզբը

Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լուքսեմբուրգիան պալատում 1750-85 թթ: Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես: մարքիզ դը Մարինյին (ֆր.՝ marquis de Marigny) Թագավորի Շենքերի վարչոէթյան ընդհանուր տնօրենը և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին (ֆր.՝ comte d'Angiviller) ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան: 1791 թ. մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793 թ. օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը: Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան: 1855 թ.-ից թանգարանը բաց էր հանրությանը շաբաթական մեկ օր, մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին: Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը: Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը (ֆր.՝ Dominique-Vivant Denon): Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ: Թանգարանը ընդլայնվում է նեոկլասի ճարտարապետներ Շառլ Պերսիեի (ֆր.՝ Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի (ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը: Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն IIի օրոք, մասնավորապես grand dessein իրագործումը: Հյուսիսային Գալերիայի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայնքով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ ավերված Տուիլիերի պալատին) լրացնում և ավարտում է Հեկտոր-Մարտին Լեֆել (ֆր.՝ Hector-Martin Lefuel) Լուի Վսկոնտիի (ֆր.՝ Louis Visconti) նախագծով: Սրան զուգահեռ հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը: Բայց 1871-ին Փարիզի կոմունան այրում է Տուիլիերի պալատը և ճարտարապետ Լեֆելը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը): Իսկ Տուիլիերի պալատը այդպես էլ չի վերականգնվում և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882-ին:

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լուվրի ֆոնդերը էվակուացվում են, ըստ նախապես՝ 1938 թ-ին որոշված պլանի, որն իրականացնում է Թանգարանի տնօրեն Ժակ Ժոարը ((ֆր.) Jacques Jaujard): Վերջինս 1936-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերում Պրադո թանգարանի ֆոնդրը Ֆրանսիայի տարածքով դեպի Շվեյցարիա տեղափոխելու գործում: Նա նախագծում է նմանատիպ պլան նաև Լուվրի համար՝ Փարիզի ռմբակոծվելու դեպքում: Սակայն ինչպես գրում է Հեկտոր Ֆելիսիանոն. «Նա (Հիտլերը) խաղաղության պաշտոնական պայմանագրի համար հույս ուներ ստանալ Ֆրանսիայի ստորագրությունը, որպեսզի ձեռք բերեր Լուվրի հավաքածուի լավագույն նմուշները, որպես պատերազմի փոխհատուցում»:

1939 թ. օգոստոսին, Փարիզի օկուպացիայից հետո, թվով 50 ստեղծագործություններ տարհանվում են Փարիզից և գերգաղտնի կերպով տեղափոխվում են châteaux de Chambord (Loir-et-Cher), Louvigny (Sarthe), Château de Pau, ևն... Ընդհանրուր առմամբ տեղի է ունենում 5,446 արկղերի 200 տեղափոխություն: Անտիկ հունական քանդակ [Սամոտրասի հաղթանակը հանգրվանում է château de Valençayում, իսկ Ջոկոնդան «Փակված կարմիր թավշյա պաստառով, այնուհետև կաղամախե պատերով արկղի մեջ, կրում է ինվ. համար NLP n°0 և երեք կարմիր կետ, մեծ արժեքի նշանի տարբերակիչ»: Պատերազմի ընթացքի հետ ֆոնդերի տեղափոխությունները ավելի ու ավելի զգուշություն է պահանջում, մասնավորապես ազատ զոնայի գրավումից հետո: Ի վերջո գերմանացիներին հաջողվում է ճշտել թաքստոցների ճշգրիտ վայերերը, սակայն Գերմանիայի արվեստի պաշտպանության հանձնաժողովի պատասխանատու կոմս Վոլֆը աչք է փակում սրա վրա՝ կարևոր համարելով միայն այն, որ արվեստի գլուխգործոցները հասնեն հաջորդ սերունդներին: Օկուպացիայի ժամանակ գերմանացիները Պատկերազարդ արվեստի հատուկ անձնակազմի ((գերմ.) Sonderstab Bildende Kunst) ղեկավարությամբ ամբողջ Ֆրանսիայով Թանգարաններից և մասնավոր հավաքածուներից սկսում են արվեստի ստեղծագործությունների սիստեմատիկ կողոպուտ, գլխավորապես վտարված կամ փախուստի դիմած հրեաների բնակարաններից: Լուվրի հնագիտության բաժնի վեց դահլիճներ մասամբ վերածվում են պահեստի սրահի, որտեղ բերվում են հրեաներից գողացած ստեղծագործությունները և որտեղ Ռայխսմարշալ Հերմանն Գյոինգը 1941 թ մայիսի 3-ին իր անձնական նստավայրը զարդարելու համար ստեղծագործություններ է ընտրում: Ժյո դը Պոմմ Ազգային պատկերասրահի շենքը վերածվում է թաքստոցի՝ annexe-ի: Ստեղծագործությունները պահպանվում են արկղերի մեջ, նախկին սեփականատերերի մասին նշումներով: Հետագայում պատկերասրահի աշխատակից Ռոզ Վալանի ((ֆր.) Rose Valland) ջանքերով հենց թաքստոցում համարակալվում են sont répertoriés, ինչը թույլ է պատերազմից հետո ստեղծագործությունները վերադարձնել իրենց նախկին սեփականատերերին: Լուվրը նույնպես պատերազմից հետո գրեթե ամբողջությամբ վերագտնում է իր գլուխգործոցները:

Լուվրի Բուրգը

1983 թ. Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նոպոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է Բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը: Նախագծումը իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը: Ամբողջ կոմպլեքսը կառուցված է ապակե կտորներից: Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ, իսկ հատակը 35,42 մ քառակուսի: Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից և 70 եռանկյուններից: Հանդիսավոր բացումը կայացել է 1989 թ մարտի 30-ին, իսկ բացվել է ապրիլի 1ին: Բուրգի կառուցման առիթը 1789 թ ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր:

Բաժինները

Լուվրի թանգարանը բաղկացած է ութ բաժիններից՝

Հին արևելք

Հին Արևելքի բաժինը նվիրված է Մեձավոր և Միջին Արևելքի հին քաղաքակրթությունների արվեստին՝ սկսած հնագույն ժամանակներից՝ առաջին բնակիչներից՝ (մ.թ.ա. 10.000 տարի և ավելի) մինչև Իսլամի դարաշրջան:

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսի բաժնում ցուցադրված են նեղոսյան քաղաքակրթության մնացորդները՝ նախապատմական ժամանակներից (մ.թ.ա. 4-րդ հզ) մինչև մ.թ.ա. IV դ.:

Հին Հունաստան, Էտրուսկ և Հռոմ

Այս բաժինը ներառում է երեք քաղաքակրթություն՝ հին Հունաստան, Էտրուսկ և հին Հռոմ, կողք կողքի ցուցադրելով մի հսկա տարածաշրջանի անտիկ ժառանգությունը՝ Հունաստան, Իտալիա, հին Բաբելոն, Շումեր, Աքքադ՝ Նեոլիթյան ժամանակաշրջանից (մ.թ.ա. 4րդ հազարամյակ) մինչև մթ VI դ.:

Իսլամի արվեստ

Ներկայումս Իսլամի բաժինը փակ է: Վերաբացումը նախատեսվում է 2012 թ:

Քանդակ

Քանդակի բաժինը ընդգկում է Միջին դարերը, Վերածնունդը և ժամանակակից դարաշրջանը: Թանգարանի Ռիշելիե թևում ներկայացվում է ֆրանսիական արվեստի աշխարհում ամենակարևոր հավաքածուն, իսկ Դենոն թևում իտալական և գերմանական գլուխգործոցներ:

Արվեստի ստեղծագործություններ

Այս բաժնում ներկայացված իրերը չափազանց բազմազան են թե՛ ժամանակաշրջանի, թե՛ օգտագործված նյութերի առումով: Ցուցադրվում են զարդեր, գորգեր, կահույք, փղոսկրե, բրոնզե իրեր, կերամիկա, ևն: Ցուցանմուշները ընդգկում լայն ժամանակաշրջան՝ միջնադարից մինչև XIX դծ առաջին կես:

Գեղանկարչություն

Գեղանկարչության բաժինը ներառում է շուրջ 6000 կտավ՝ միջին դարերից մինչև 1848 թ: 1848-ից հետո ընկած ժամանակաշրջանի գեղանկարչության հավաքածուն 1986 թ. Օրսե թանգարանի բացվելուց հետո տեղափոխվում է այդ թանգարան (չնչին բացառություններով): Գեղանկարչության բաժինը սկզբում ստեղծվել է արքայական հավաքածուից և հետագայում համալրվել է գնումների և նվիրատվությունների հաշվին:

Գրաֆիկական աշխատանքներ

Լուվրի վերջին՝ Գրաֆիկայի բաժնում ցուցադրվում են գրաֆիկական աշխատանքեր՝ կատարված տարբեր տեխնիկաներով: Գրաֆիական աշխատանքների ցուցադրությունը կրում է բացառապես ժամանակավոր բնույթ՝ ստեղծագործությունները պարբերաբար փոփոխվում են, քանի որ այս մեթոդով արված աշխատանքները լույսի հանդեպ շատ զգայուն են:

Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա, Ամերիկա

Այս փոքրիկ բաժինը ներկայացնում է վերոնշյալ տարածաշրջանների արվեստի փոքրիկ հավաքածու՝ թվով 100 հատ, հիմնականում արձանիկներ և քանդակներ: Բացվել է 2000 թ: Այս բաժինը նախատեսվել է, որպես Բրենլի ափափողոցի թանգարանի ((ֆր.) Musée du quai Branly) մշտական ներկայացուցչություն Լուվրում:

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Michael Campanella
15 Ноября 2014
The world's most famous art museum as absolutely worth visiting when in Paris. If there is a long cue at the glass pyramid try entering from the adjacent shopping center.
Varun Shetty
20 Июня 2014
You could spend many days here. OR just 90 minutes. Follow my plan and you'll see the highlights and walk past a lot of great stuff. Don't be that guy who looks defeated in the museum - trust me.
Artyom Fedosov
27 Июля 2016
Iconic place to spend whole day enjoying excellent paintings and beautiful statues. Total near 400.000 items. Meet the legacy of humanity.
Zaki
22 Июня 2018
We spent the entire day there and we have visited two sections only, it worth the visit, I would consider it as a time machine that will take you back in centuries.Better to accompany interested ppl.
Lufthansa
9 Апреля 2014
The Louvre is the world's most visited museum. Discover the other highlights of Paris with Lufthansa: our travel report for the "City of Love" will take you to the best places to visit in Paris.
Spiros Theocharis
1 Января 2017
I've been there twice and I would still like to visit it once more. A place where you can find all different sorts of artistic creation in human history.
9.0/10
Tamás Berki, nana jikia և 367,390 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
1 Cour Carrée, 75001 Paris-1ER-Arrondissement, Ֆրանսիա Ուղղություններ ստացեք
Пнд-Чтв-Sat-Вск 9:00 AM–6:00 PM
Ср-Птн 9:00 AM–9:45 PM

The Louvre Foursquare վրա

Լուվր Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Magnificent Studio Heart of Paris

սկսած $87

Melia Paris Notre-Dame

սկսած $678

Hotel Les Rives de Notre Dame

սկսած $606

Hotel Le Notre Dame

սկսած $299

Hotel Henri IV Rive Gauche

սկսած $249

Hotel Esmeralda

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լուվրի պալատ

Լուվրի պալատ (ֆր.՝ palais du Louvre), կամ պարզապես Լուվր,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լուվրի բուրգ

Լուվրի բուրգ (ֆր.՝ Pyramide du Louvre), Լուվրի գլխավո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mona Lisa | La Gioconda (Mona Lisa | La Joconde)

Mona Lisa | La Gioconda (Mona Lisa | La Joconde)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստների կամուրջ

Արվեստների կամուրջը ( ֆր.՝ pont des Arts կամ passerelle des A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սեն Ժերմեն լ'Օսերրուա

Սեն Ժերմեն լ՛ Օսերրուա, եկեղեցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
La Pyramide Inversée

La Pyramide Inversée (The Inverted Pyramid) is a skylight constructed

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալե-Ռոյալ

Պալե-Ռոյալ (ֆր.՝ Palais Royal), հրապարակ, պալատ և այգի Փարիզո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Musée des Arts Décoratifs, Paris

Musée des Arts Décoratifs, a museum of the decorative arts and d

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յասիի մշակույթի պալատ

Յասիի մշակույթի պալատ (ռում.՝ Palatul Culturii), կառույց Ռում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիտտի

Պիտտի (իտալ.՝ Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լուվրի պալատ

Լուվրի պալատ (ֆր.՝ palais du Louvre), կամ պարզապես Լուվր,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Manchester Art Gallery

Manchester Art Gallery is a free-to-view municipally-owned public art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կայսերական ռազմական թանգարան

Կայսերական ռազմական թանգարան (անգլ.՝ Imperial War Museum), լոնդոնյա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը