Մադյուրոդամ

Մադյուրոդամ (հոլ.՝ Madurodam, հանդիպում է նաև Մադուրոդամ տարբերակը), մանրանկարների այգի, մանրանկարային քաղաք Սխևենինգենում (Հաագա, Նիդերլանդներ)։ Իրենից ներկայացնում է նիդերլանդական քաղաքի մոդել 1:25 մասշտաբով, բաղկացած է տիպիկ հոլանդական շենքերից և կառույցներից, որոնց բնօրինակները գտնվում են Նիդերլանդների տարբեր հատվածներում։ Կառույցի շինարարությամբ և խնամքով զբաղվել է 35 մարդ։ Որոշ ցուցանմուշների շուրջ աշխատանքը տևել է 4 տարի։ Մակետները պատրաստված են հիմնականում պլաստմասսայից, կանաչ տարածքների համար օգտագործել են իսկական բույսեր, առավելապես մանրատերև ծառեր և թփեր, որոնք ինտենսիվ խուզման ճանապարհով պահվում է մինչև 60 սմ բարձրությամբ։

Պատմություն

Մադյուրոդամի քաղաքաշինական ծրագիրը ստեղծել է ճարտարապետ Սիբե Յան Բաումը։ Կենտրոնում գտնվում է պատմական կենտրոնը, որի շուրջ տարածվում է նոր շրջանը, նավահանգիստը և արդյունաբերական, ինչպես նաև հանգստի գոտին։ Կենտրոնում տեղակայված են եկեղեցիներ, թանգարաններ, պանրի շուկան և Ամստերդամին բնորոշ ջրանցքներ, ինչպես նաև կառավարական Բինենհոֆ շենքը, Ռեյկսմյուզեումը և Մաաստրիխտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։

Մադյուրոդամի նահավահանգստում կարելի է գտնել խոշոր հոլանդական ձեռնարկություններ, նավթավերամշակման գործարաններ, Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանը և մի շարք գրասենյակային շենքեր։

Մադյուրոդամը կառուցվել է 1952 թվականին և մինչ օրս տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկ է ունեցել։ Սա ոչ միայն Հաագայի և Նիդերլանդների զբոսաշրջային տեսարժան վայր է, այլ նաև պատերազմի զոհերի հուշարձան է։ Մանրանկարների քաղաքը կոչվել է Ջորջ Մադյուրոյի անունով․ Մադյուրոն Կյուրասաոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, որը պայքարում էր նացիստական ուժերի օկուպացիայի դեմ, հոլանդական դիմադրության շարժման մասնակից էր, մահացել է Դախաուում 1945 թվականին։ Նրա ծնողները միջոցներ են նվիրաբերել Մադյուրոդամի կառուցման համար միայն այն նպատակով, որ հասույթը բարեգործական նպատակներով տրամադրվի ուսանողական առողջարանին։

1952 թվականի հուլիսի 2-ին արքայադուստր Բեատրիքսը նշանակվել է Մադյուրոդամի քաղաքապետ, որից հետո զբոսանք է կատարել քաղաքով։ Արքայադուստրը այս պաշտոնն է զբաղեցրել քաղաքի բացման օրվանից մինչև 1980 թվականի իր գահակալությունը։ Ներկայումս քաղաքապետը ընտրվում է երիտասարդական ավագանու կողմից, որը բաղկացած է Հաագայի դպրոցների 22 աշակերտներից։ Քաղաքապետի պատկանությունների մեջ է մտնում նոր մակետների և ցուցադրությունների բացում։

Մադյուրոդամի առավել հայտնի կառույցներ

Ամստերդամ

  • Սխիպոլ օդանավակայան,
  • Ամստերդամի թագավորական պալատ,
  • Ամստերդամի պետական թանգարան (Ռեյկսմյուզեում),
  • Մագերե Բրյուգ կամուրջ,
  • ջրանցների թաղամաս, Ռեմբրանդտլեյնի հրապարակ և Մյունտորեն աշտարակ,
  • Խրենգրախտ ջրանցք,
  • Տրիպենխեյս, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա,
  • Պորտուգալական սինագոգ,
  • Աննա Ֆրանկի տունը,
  • Նիվեքերք եկեղեցի և Դամ հրապարակի Ազգային հուշարձան,
  • Վեստերքերք եկեղեցի,
  • Սխրեյերստորեն աշտարակ։

Ռոտերդամ

  • Նիդերլանդական ճարտարապետության ինստիտուտ։

Հաագա

  • Նիդերլանդների խորհրդարանի՝ Բինենհոֆի շենք,
  • Խաղաղության դղյակ, Արդարադատության միջազգային դատարանի շենք,
  • Թանգարան Մաուրիցհեյս։

Նման նախագծեր

  • Մադյուրոդամը Դիսնեյլենդի Storybook Land-ի գաղափարի աղբյուրն է եղել,
  • Մինի Եվրոպա,
  • Մինի Իսրայել։
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Yusri Echman
20 Апреля 2015
A miniature park in d Scheveningen district of The Hague. It is home to a range of 1:25 scale model replicas of famous Dutch landmarks,historical cities & large developments.D park was opened in 1952.
Felipe Follador
26 Августа 2014
Children and adults alike will love the miniature Holland. Adorable.
Syeira Laksamana
5 Сентября 2018
Madurodam is a miniature park located in The Hague in the Netherlands. It is home to a range of 1:25 scale model replicas of famous Dutch landmarks & historical cities. The park was opened in 1952.
Hashim A.
19 Августа 2015
One of the greatest spots in the Netherlands, you can wander around the country in a matter of hours or even minutes!
cemil
7 Февраля 2018
Great place to visit with the kids, especially during the Christmas period, however don’t forget too wear really warm clothes this will enhance the experience;)
Sabrina WanMohamad
12 Февраля 2017
Like the miniatures... They're like the real things and with vehicles that moves and some interactives if you want to do some view and listening. Some parts looks a bit old but the displays were good.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Parkhotel Den Haag

սկսած $156

Quiet room for longer stays

սկսած $0

Paleis Hotel

սկսած $173

Ibis Den Haag City Center

սկսած $155

Hotel Sebel

սկսած $185

Stayci Serviced Apartments Westeinde

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Catshuis

Catshuis has been the official residence of the prime minister (i.e.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խաղաղության պալատ

Խաղաղության պալատ (հոլ.՝ Vredespaleis), Արդարադատության միջ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաագայի քաղաքային թանգարան

Հաագայի քաղաքային թանգարան (հոլ.՝ Het Gemeentemuseum Den Haag), ժ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museon

Museon is a museum for science and culture in The Hague, Netherlands.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Beelden aan Zee

Beelden aan Zee ('Pictures to the sea') museum in the Scheveningen

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Scheveningen Lighthouse

De Scheveningen Lighthouse is a lighthouse in Scheveningen,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Escher Museum

The Escher Museum (Escher in het Paleis, Escher in the Palace) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Noordeinde Palace

Noordeinde Palace is one of the three official palaces of the Dutch

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grand miniature

Grand miniature (Russian: Гранд макет) is a miniature park displayin

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մինիաթյուրք

Մինիաթյուրք (թուրք.՝ Miniatürk), մանրակերտերի այգի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մինի Մունդուս

«Մինի Մունդուս», համաշխարհային ճարտարապետության լավագույն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մինի Եվրոպա

Մինի Եվրոպա, այգի Բրուպարկում, Բրյուսելում: Այգում ներկ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
France Miniature

France Miniature is a miniature park tourist attraction in Élancourt,

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը