Ռազմական հուշահամալիրներն ու գերեզմանատները in Volgograd

Մամաև կուրգան

8.3/10

Մամաև կուրգան (ռուս.՝ Мама́ев курган), բարձունք Վոլգոգրադ քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Վոլգա գետի աջ ափին, որտեղ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ տեղի են ունեցել կատաղի մարտեր՝ սկսած 1942 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի հունվար: Այսօր Մամաև կուրգանը հայտնի է հիմնականում որպես «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» համալիր, որի գլխավոր հուշարձանը «Մայր հայրենիքը կանչում է» քանդակն է: Մամաև կուրգանում կան մի քանի եղբայրական և անհայտ զինվորների գերեզմաններ, որտեղ թաղված են Ստալինգրադի ավելի քան 35000 պաշտպաններ:

2014 թվականից բարձունքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի թեկնածու է:

Անվան ստուգաբանություն

«Մամաև կուրգան» անվանումը հայտնի է վաղուց: Լեգենդար Մամաև Կուրգանն իր անունը ստացել է Ոսկե հորդայի ժամանակներից: Նրա գագաթին եղել են պահակախմբեր: Պահակակետը կազմել է զորապետ Մամայը: Կա լեգենդ, որ Մամայը թաղված է իր իսկ անվան բարձունքում, գերեզմանում՝ ոսկե զրահներով, որը վկայում է անցյալում Մամաև կուրգանում բազմաթիվ պեղումների մասին: Սակայն գերեզմանը երբեք չի հայտնաբերվել:

«Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին» հուշահամալիր

Հիմնական կոմպոզիցիաներ՝

  • «Սերունդների հիշողություն» բարձրաքանդակ
  • Բրգաձև բարդիների ծառուղի
  • Հաղթանակի կամ մահվան հրապարակ
  • Ավերված պատեր
  • Հերոսների հրապարակ
  • Մոնումենտալ ռելիեֆ
  • Ռազմական փառքի սրահ
  • Տրտմության հրապարակ
  • «Մայր հայրենիքը կանչում է» գլխավոր հուշարձան
  • Զինվորական գերեզմանոց
  • Հուշային դենդրոպարկ Մամաև կուրգանի ստորոտում

Կուրգանի տարածքում պահպանվել են նաև՝

  • Գերմանական բունկեր
  • Կյանքի աղբյուր
  • Երկրորդ աշխարհամարտի ժամանակների տանկի շասսիի կեսը

«Ավերված պատեր» և «Ռազմական փառքի սրահ» այցելուներին ուղեկցում են երաժշտական կոմպոզիցիաներ: Մամաև կուրգանի հնչյունավորման վրա աշխատել են ճարտարապետ Եվգենի Վուչետիչը, դիկտոր Յուրի Լևիտանը, հնչյունային ռեժիսոր Ալեքսանդր Գերասկինը և ռեժիսոր Վիկտոր Մագատաևը:

Տրտմության հրապարակից սկսվում է վերելք դեպի կուրգանի գագաթի գլխավոր հուշարձան`Մայր հայրենիքը կանչում է: Սերպանտինի երկայնքով՝ բլրի վրա, վերաթաղվել են Ստալինգրադի պաշտպանության 34505 զինվորների մասունքները, ինչպես նաև Ստալինգրադի ճակատամարտի Խորհրդային Միության հերոսների 37 գրանիտե տապանաքարեր:

Մայր հայրենիքը կանչում է հուշարձանը համարվում է հուշահամալիրի գլխավոր բաղադրիչը: Քանդակագործը ստեղծել է սուրը ձեռքում կնոջ կերպար, որը պատրաստ է մարտնչելու: Հուշարձանի բարձրությունը սրով 85 մետր է, առանց սրի՝ 52 մետր:

«Մայր-հայրենիք»-ը պատրաստված է երկաթբետոնից` 5500 տոննա բետոն և 2,400 տոննա մետաղական կոնստրուկցիաներ (առանց հիմքի, որի վրա կանգնած է): Հուշարձանը ձուլվել է միանգամից, առանց թույլ տալու, որ բետոնը չսառչի և կցակարեր չառաջանան: Հուշարձանը սնամեջ է: Բետոնի պատերի հաստությունը 25-30 սմ է: Ներսում կան 99 պողպատե լարեր, որոնք պնդացնում են կոնստրուկցիան, լարերի հսկման սենյակ, սանդուղք: Սուրն ունի 30 մետր երկարություն (բռնակի հետ) և կշռում է 14 տոննա, պատրաստված է ֆտորացված պողպատից: Քամու ճնշումը նվազեցնելու համար վրան կան բացվածքներ: Հուշարձանը կանգնած է 2 մետր բարձրությամբ սալաքարի վրա, որը կանգնած է հիմնական հիմքի վրա: Այդ հիմքն ունի 16 մետր բարձրություն, որը գրեթե չի երևում, դրա մեծ մասը գետնի տակ է: Հուշարձանն ազատ տեղադրված է սալաքարի վրա, ինչպես շախմատի ֆիգուրը տախտակին:

Այս կոնստրուկցիայի լուրջ հաշվարկները կատարել է տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Նիկիտինը, ով Օստանկինո հեռուստաաշտարակի կայունության հաշվարկի հեղինակն է: Գիշերն արձանը լուսավորվում է լուսարձակներով:

Կուրգանի ստորոտից մինչև գագաթ կան 15 սմ բարձրությամբ, 35 մետր լայնությամբ 200 գրանիտե աստիճաններ՝ պայմանավորված Ստալինգրադի ճակատամարտի օրերի քանակով:

Մամաև կուրգանում ամեն օր ծառայություն է իրականացնում Հարավային ռազմական շրջանի 20-րդ հրաձգային բրիգադի պատվո պահակախումբը:

Պատկերասրահ

Համայնապատկեր: Վոլգայի տեսքը Մամաև կուրգանից

Արտաքին հղումներ

Լուսանկարներ և մոդելներ
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Svetlana Frolova
5 Июля 2012
Родина-мать Зовет! занесена в книгу рекордов Гиннеса как самая большая (на тот момент) скульптура-статуя в мире. Её высота 52м, д. руки — 20м и меча — 29м. Общая высота 85м.
Vlade Frolov
12 Июля 2013
Уникальное место, обязательное для посещения каждому. Причем дважды: днем - почтить память павших, ночью - окунуться в приятную мистическую атмосферу
Что посмотреть в Волгограде
15 октября 1967 года в Волгограде произошло грандиозное событие — была открыта статуя Вучетича. Родину-мать строили восемь лет, она появилась как память о великом сражении и героизме наших солдат
Angela
2 Апреля 2016
Самый впечатляющий вечный огонь. Весь мемориальный комплекс очень хорошо продуман, погружаешься в атмосферу места. Обязательно посетителей ночью, в тишине и при подсветке особые впечатления
Анастасия Романова
По настоящему впечатляет! Место с невероятной энергетикой и единственное место, ради чего стоит посетить Волгоград!
Дарья Антонова
2 Февраля 2016
Историческое место. Кто приехал в Волгоград и не посетил Мамаев Курган, считай и не был в городе. А также безупречная вахта памяти проходит в жтом месте
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

ул. Рокоссовского, 102, Volgograd, Volgogradskaya oblast', Ռուսաստան, 400050

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Вск 10:00 AM–9:00 PM
Пнд 11:00 AM–8:00 PM
Втр 11:00 AM–9:00 PM
Ср-Чтв 10:00 AM–8:00 PM
Птн 10:00 AM–9:00 PM
Հղումներ

Mamayev Kurgan Foursquare վրա

Մամաև կուրգան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Apartment

սկսած $409

Nairi Hotel

սկսած $23

Apartment for overnight stop

սկսած $49

Classic Hotel

սկսած $36

Hotel Marton Rokossovskogo

սկսած $26

My VLG (Flamingo Motel )

սկսած $19

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մայր հայրենիքը կանչում է (հուշարձան, Վոլգոգրադ)

«Մայր հայրենիքը կանչում է» (ռուս.՝ Родина-мать зовёт! Rodina-M

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Монумент «Скорбящая мать»

В противоположном от пантеона углу площади, слева от центральной

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վոլգոգրադի կամուրջ

Վոլգոգրադի կամուրջ (ոչ պաշտոնապես՝ «Պարող

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Воинский эшелон (памятник)

«Воинский эшелон» — воинский поезд во главе с паровозом Эр, устано

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pavlov's House

Pavlov's House (русский. дом Павлова—dom Pavlova) became the name of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
სტალინგრადის ბრძოლა (მუზეუმ-ნაკრძალი)

Госуда́рственный историко-мемори

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Volgograd Planetarium

Волгоградский планетарий — единственный планетарий в

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
БК-13

БК-13 — бронекатер, боевая реликвия Сталинградской битвы, в нас

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տրայանոսի սյուն

Տրայանոսի սյուն (իտալ.՝ Colonna Traiana, լատ.՝ COLVMNA

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղթանակի սյուն

Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museum of the Great Patriotic War, Kiev

The National Museum of the History of the Great Patriotic War (of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էստոնիայի անկախության հաղթանակի սյուն

Էստոնիայի անկախության հաղթանակի սյուն (էստ․՝ Vabadussõja või

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Air Forces Memorial

The Air Forces Memorial, or Runnymede Memorial, near Egham, Surrey,

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը