Մանհեթենի կամուրջ (անգլ.՝ Manhattan Bridge), կախովի կամուրջ Նյու Յորքում։ Կամուրջը իրար է կապում Մանհեթենը և Բրուքլինը։ Կամուրջը գտնվում է Բրուքլինի և Վիլյամսբուրգի կամուրջների միջև։ Կառուցվել է 1909 թ-ին և նույն թվականի դեկտեմբերի 31-ին շահագործման է հանձնվել։ Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 2089 մետր։ Կամրջի ստորին հարկով անցնում է Նյու Յորքի մետրոպոլիտենի գծերից մեկը։