Մարմարե քարանձավ

Մարմարե քարանձավ (ուկր.՝ Мармурова печера), քարանձավ Ղրիմում, Չատիր դաղ լեռան ստորին բարձրավանդակներից մեկում: Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում:

Բացահայտման պատմություն

1987 թվականին սիմֆերոպոլցի սպելեոլոգները Բին Բաշ Կոբա և Սուուկ Կոբա քարանձավներից ոչ հեռու հայտնաբերել են առանձնահատուկ գեղեցկությամբ հսկայական քարանձավ` սրահների բարդ համակարգով: Նոր քարանձավը, որի մուտքը գտնվում է ծովի մակարդակից 920 մ բարձրության վրա, կոչեցին «Մարմարե»: 1988 թվականին հիմնադրված սպելեոզբոսաշրջության «Օնիքս տուր» կենտրոնը գիտական հետազոտությունների ավարտից հետո կազմակերպեց զբոսաշրջային ուղերթեր դեպի քարանձավ. անցկացվեց լուսավորություն, կառուցվեցին բետոնե ուղիներ, տեղադրվեցին բազրիքներ: Այցելությունների համար քարանձավը բացվել է 1989 թվականին: Այդ ժամանակից ի վեր այնտեղ եղել է մի քանի հազար մարդ:

Զբոսաշրջային ուղերթ

Զբոսաշրջիկներին գրավում են քարանձավի հսկայական սրահները` հիասքանչ գոյացություններով, բյուրեղի հազվագյուտ տեսակներով: Էքսկուրսային երթուղու երկարությունը մոտ 1.5 կմ է, բոլոր սրահների ընդհանուր ձգվածությունը` 2 կմ, խորությունը` 60 մ:

Երթուղին սկսվում է Հեքիաթների սրահից: Այն առատորեն զարդարված է ստալակտիտներով, ստալագմիտներով, որոնք հեքիաթային հերոսներ են հիշեցնում:

Վագրի մուտք սրահում հարթակն ավելի ցածր է, ինչը թույլ է տալիս մոտիկից հիանալ ստալակտիտների հարյուրավոր տարատեսակներով: Սրահն իր անունը ստացել է այստեղ հայտնաբերված գիշատչի մնացորդներից, որ ենթադրաբար սաբլեուզյան վագր է եղել: Երկար ուսումնասիրություններից հետո, սակայն, գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ այն կարող է քարանձավային առյուծ լինել, բայց սրահի նախնական անունը պահպանվել է: Մակածորուկային հիասքանչ սյուներով սրահը բաժանված է առանձին մասերի:

Վերակառուցման սրահը խոշորագույններից է Եվրոպայում, ամենախոշորը Ղրիմում: Նրա երկարությունը 100 մ է, բարձրությունը` 28 մ: Հսկայական պատերը ծածակված են կորալային «ծաղիկներով», իսկ ստալակտիտների ու ստալագմիտների բազմազանությունը, մակածորուկային հսկայական սյուները անմոռաց տպավորություն են թողնում մարդկային երևակայության վրա: Վերևից երևում է Պալատային սրահը, իր` «Թագավոր» և «Թագուհի» մակածորուկային սյուներով:

Քարանձավի ներքին սրահը բնական ապարագիտական թանգարան է: Այստեղ կազմակերպվում են էկզոտիկ սպելեոտուրեր: Նախկինում դրա համար տրամադրվում էին լամպեր, հատուկ հագուստ, իսկ ներկայումս այնտեղ ձևավորել են հատուկ ուղիներ, այնպես որ դրանց անհրաժեշտությունն այլևս չկա: Այդպիսի տուրը տևում է 2-2.5 ժամ: Սպելեոտուրը սկսվում է Փլուզվող սրահից, ապա անցնում Վարդերի սրահ, որտեղ ամեն ինչ հիասքանչ է. պատերը պատված են մակածորուկային վարագույրներով, կրաքարի մեծակոշտերը` կալցիտի շերտով: Քարերի տակ կենդանիների առեղծվածային կմախքներ են: Անձավի հիմքը պատված է քարե հազվագյուտ «վարդերով»:

Հույսի սրահում պատերի երկայնքով ոսկեգույն քարահոսքեր են: Պատշգամբի սրահը ամենամեծն ու ամենատպավորիչն է ներքին հատվածում: Տասներկու մետրանոց հարթակը այն բաժանում է երկու շքեղ հարկերի:

Ջահի սրահում կարելի է հայտնվել քարե թզուկների մոտով անցնելուց հետո, որն իրենից ներկայացնում է հարյուրավոր թափանցիկ կալցիտային գոյացություններ: Առաստաղից կախված են թանկարժեք «ջահերը», որոնք ամբողջովին ծածկված են կորալային «ծաղիկներով», որոնցից մի քանիսը հասնում են մինչև գետին: Այստեղ ավարտվում է սպելեոտուրը, իսկ քարանձավը շարունակվում է ևս չորս սրահներով` Փլուզվող, Հունային, Շոկոլադե, Հելիկտիտային:

Մարամարե քարանձավի յուրօրինակությունը նրան համաշխարհային հռչակ է բերել: Սպելեոլոգների կարծիքով այն մտնում է երկրագնդի ամենագեղեցիկ հինգ քարանձավների ցանկում: Քարանձավը Եվրոպայի ամենաշատ այցելվող քարանձավներից է: 1992 թվականին այն ընդգրկվել է Քարանձավների ձևավորման միջազգային ասոցիացիայի մեջ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
cxbyte
23 Августа 2012
Прикольные фоты
Daria Sazonova
15 Августа 2016
Впечатляющая пещера. Особенно потрясает Обвальный зал - валуны размером с дом. К счастью, сейчас обвалов нет, а есть интересные экскурсии. Одевайтесь тепло!
Михаил Евсеев
24 Августа 2012
Мы взяли самую длинную экскурсию. Ни чуть не пожалел. Просто огромная пещера. На такой глубине и с влажностью 96% даже дышится по другому. На личном авто аккуратнее, последние 10 км полное бездорожье.
Ksenia Timaeva
10 Сентября 2015
Красивое место с великолепной историей.обязательно к просвещению! Красота
Nata Gap
19 Июля 2016
Красиво и познавательно!
Nuf Nuf
20 Мая 2018
Сами пещеры Ооочень красивые. Берите полный маршрут - 700 руб очень недорого за него...
Дмитрий Красько
Удивительно красивое место!!! Must see! Во время экскурсии закатывайте брюки - полы влажные и чуть грязноваты.
7.0/10
Nadya Popova և 1,118 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
44°47′48″N, 34°16′43″E, В 4.2км от Biyuk-Yankoy Ուղղություններ ստացեք
Пнд-Вск 9:00 AM–7:00 PM

Мраморная Пещера / Marble Cave Foursquare վրա

Մարմարե քարանձավ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
La Grace

սկսած $0

My family

սկսած $0

Hotel Olivia

սկսած $34

Makler

սկսած $0

Premier Compass Hotel Kherson

սկսած $29

Optima Kherson

սկսած $38

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Еміне-Баїр-Хосар

Еміне́-Баї́р-Хоса́р (русский. Эмине-Баир-Хосар, qırım

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անտակ Ջրհոր

Անտակ Ջրհոր կամ Տյուպսյուզ-Խ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vyalova cave

Vyalova cave (пещера Вялова) is a cave in a lower plateau of the Chat

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Су-Учкан

Су-Учка́н (Су-Учхан, qırımtatarca. Suv Uçqan — «летюча вода») — вод

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կարմիր քարանձավներ

Կարմիր քարանձավներ կամ Կիզիլ-Կոբա (українська. Червоні печери,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Фуна (фортеця)

Фуна ( грец. Φουνα) — фортеця, яка розташована на скельному

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ավերկիևի քարանձավ

Ավերկիևի քարանձավ (українська. Печера Аверкієва, qırımtatarca. Averki

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Valley of Ghosts (Crimea)

The Valley of Ghosts (Russian: Долина привидений, Ukrainian: Доли

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cueva de los Verdes

Cueva de los Verdes (Spanish for 'Greens' cave', because in the past

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grotte des Demoiselles

The Grotte des Demoiselles is a large cave located in the Hérault

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Demänovská Ice Cave

Demänovská Ice Cave or Demänovská ľadová jaskyňa (in Slovak) is an ice

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Damlataş

Hang Damlataş (tiếng Thổ Nhĩ Kỳ: Damlataş Mağarası) là một hang độ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Uhlovitsa

Uhlovitsa (Bulgarian: Ухловица) is the name of a cave in the Blue Po

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը