Մարսելի օպերա

Մարսելի օպերա (ֆր՝. L’Opéra de Marseille կամ Opéra Municipal), մշակութային նշանավոր օջախ ֆրանսիական Մարսել քաղաքում։

Պատմություն

Ֆրանսիական քաղաքներից երկրորդը (Բորդոյից հետո) Մարսելն է ունեցել օպերա, որի շենքը 1685 թվականին վեր է խոյացել թենիսի խաղահրապարակի տեղում: Սակայն իրական օպերային թատրոնը՝ Grand-Théâtre-ը կամ Salle Bauveau-ն, կառուցվել է 1787 թվականին: Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած «մեծ առատության» ժամանակաշրջանում այն դարձել է մի վայր, որտեղ ներկայացվել են օպերային նշանակալի բեմադրություններ, ներառյալ Վերդիի «Ռիգոլետոն» ու «Տրավիատան» (1860 թ.) և 1866 թվականին այստեղ բեմականացված «Լուչիա դի Լամերմուր»-ն ու «Սևիլյան սափրիչ»-ը, որոնցում գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել նշանավոր սոպրանո Ադելինա Պատտին:

Օպերային մեծահամբավ մի շարք այլ ստեղծագործությունների ֆրանսիական պրեմիերաներ ևս կայացել են այդ թատրոնում, ինչպես, օրինակ, Վերդիի «Աիդա»-ի (1877 թ.), Պուչինիի «Աղջիկը Արևմուտքից»-ի (1912 թ.)՝ Ֆրանսիայում առաջին անգամ իրականացված բեմադրությունները: Հիշարժան է հատկապես Ամբրուազ Թոմասի «Համլետ»-ի 1890 թվականին տեղի ունեցած պատմական առաջնախաղը, որտեղ Օֆելյայի դերի փայլուն կատարումով հանդես է եկել հռչակավոր Նելլի Մելբան:

Օպերային թատրոնի շենքի էլեկտրականացումից մի քանի տարի անց՝ 1919 թվականի նոյեմբերին այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնութերորդ դարի այդ շինությունը մեծապես վնասվել է. մնացել են միայն շենքի քարե կմախքն ու արտաքին սյունաշարը: Այդ աղետից որոշ ժամանակ անց օպերային թատրոնի շենքը հիմնովին վերակառուցվել է, նորացվել՝ ստանալով Opéra Municipal de Marseille-ի ներկայիս տեսքը: Նորացված շենքի բացումը տեղի է ունեցել 1924 թվականի դեկտեմբերի 4-ին:

Դասական ոճի մեծ դահլիճն ունի 1800 նստատեղ, բեմը շրջանակված է ականավոր քանդակագործ Անտուան Բուրդելի քանդակներով զարդարված ծոփորով (ֆրիզով): Շենքի նախագիծը պատրաստած երեք ճարտարապետները՝ Էբրարը, Քասըլը և Ռայմոնդը, պահպանել են նախկին կառույցի քարե սյունաշարը, ինչպես նաև՝ հրդեհի ճիրաններից փրկված ինքնատիպ տոմսարկղը, որն իր տեղն է գտել նախասրահում: Դրա վերնամասով երկու սանդղաշարեր հանդիսականներին հասցնում են նրբագեղ գլխավոր ճեմասրահը: Ճանաչված մասնագետները շենքն իր ճարտարապետությամբ բնութագրում են որպես Art Deco ոճով կառուցված մի տաճար, որը միանգամայն հոգեհարազատ է Փարիզի Շանզ Էլիզե թատրոնին;

Ժամանակակից շատ ու շատ անվանի երգիչներ են Ֆրանսիայում իրենց առաջնելույթով հանդես եկել Մարսելի օպերայում երգելով: Նրանց թվում են Ալֆրեդո Կրաուսը, Դոմինգո Պլասիդոն, Ռենատա Սկոտտոն... Երաժշտարվեստի այս օջախը հաճախող հանդիսականները խիստ քննադատաբար տրամադրված հանդիսատեսների համբավ են վայելում; Դա վերաբերվում է հատկապես դահլիճի վերջում ամենաբարձր տեղերն զբաղեցնողներին:

Օպերային այս թատրոնի նշանավոր դիրիժորներից է եղել հունգարացի մեծահամբավ երաժիշտ Յանոշ Ֆյուրստը, որն այստեղ աշխատել, ստեղծագործել ու վարպետության դասեր է տվել շուրջ մեկ տասնամյակ:

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Մարսելի օպերայի ամենանշանակալի, ամենահիշարժան բեմականացումներից են Էռնեստ Ռեյերի «Սիգուրդ»-ի բեմադրությունները 1963 և 1995 թվականներին:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
New York Habitat
15 Мая 2012
Once you've checked its colonnade and architecture, make sure to be on its square at exactly noon every first Wednesday of the month and get ready to enjoy live and unusual performances!
Oiq
13 Октября 2018
Nice atmosphere, very good acustic
Bastien L.
14 Февраля 2013
Magnifique mise en lumière de la façade !
8.4/10
10,800 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
2 Rue Molière, 13001 Marseille, Ֆրանսիա Ուղղություններ ստացեք
Чтв 9:00 AM–11:00 PM
Птн Noon–10:00 PM
Sat 11:00 AM–Noon
Вск 10:00 AM–8:00 PM
Пнд Noon–4:00 PM
Втр Noon–1:00 PM

Opéra de Marseille Foursquare վրա

Մարսելի օպերա Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
New Hotel Saint Charles

սկսած $110

Unique Appart T4 Vieux-Port

սկսած $0

Hotel Saint Louis

սկսած $93

Odalys Appart?Hotel Canebiere

սկսած $97

Hotel Ariana

սկսած $59

Le Ryad Boutique Hôtel

սկսած $103

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palais de la Bourse (Marseille)

The Palais de la Bourse is a building on the Canebière in Marseille,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սեն Վիկտորի աբբայություն (Մարսել)

Սեն Վիկտորի աբբայություն կամ Սեն-Վիկտոր Աբբայություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Porte d'Aix

Porte d'Aix (also known as the Porte Royale) is a triumphal arch in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
La Vieille Charité

La vieille charité is a former almshouse, now functioning as a museum

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոտր Դամ դե լա Գարդ

Նոտր Դամ դե լա Գարդ (ֆր.՝ Notre-Dame de la Garde), բազիլիկ Մ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Saint-Jean (Marseille)

Fort Saint-Jean is a fortification in Marseille, built in 1660 by

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Marseille Cathedral

Marseille Cathedral (Cathédrale Sainte-Marie-Majeure de Marseille or

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palais du Pharo

法罗宫(Palais du Pharo)位于法国马赛西海岸,俯瞰马赛老港和新港全景。

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն

Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (ուկր.՝ Одеський національ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Massimo

The Teatro Massimo Vittorio Emanuele is an opera house and opera

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կովենտ գարդեն արքունական թատրոն

Կովենտ գարդեն արքունական թատրոն (անգլ.՝ Theatre Royal, Cove

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գրանդ-Օպերա

«Գրանդ-Օպերա» (Grand Орёга) (պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մետրոպոլիտեն օպերա

Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera), առաջատար օպերային թատ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը