Մասադա (ամրոց)

Մասադա (եբր.՝ מצדה‎‏‎, մեցադա — «ամրոց»), հին ամրոց Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու, Էյն-Գեդի, Էյն-Բոկեկ մայրուղու մոտակայքում: Իսրայելի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է:

Նկարագրություն

Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա: Մ.թ.ա. 25 թ-ին, իդումների հետնորդ Հերովդես I Մեծ թագավորը, որը ընդունել էր հուդայականություն, այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը: Ամրոցում պահպանվել են սննդամթերքի և զենքի բավականին պաշարներ, անցկացվել է կատարյալ ջրամատակարարման համակարգ, գործել են հռոմեական տիպի բաղնիքներ: Ամրոցն օգտագործվել է նաև արքայական ոսկիների պահպանման նպատակով:

Բոլոր կողմերից Մասադան շրջապատված է ուղղաբերձ ժայռերով: Ծովի կողմից դեպի վեր ձգվում է այսպես կոչված օձի արահետը: Արևմուտքից ամրոց կարելի է բարձրանալ հռոմեացիների կողմից կառուցված արհեստական հողաթմբի միջոցով (մոտավորապես 30 րոպեում): Ժայռի գագաթը զարդարում է գրեթե հարթ սեղանակերպ սարահարթ, մոտավորապես 600 մետրը 300-ի վրա: Սարահարթը շրջապատված էր 1400 մետր ընդհանուր երկարությամբ ամրոցի հզոր պատերով, որոնք ունեին շուրջ 4 մետր հաստություն, իսկ դրանց վրա կառուցված էին 37 աշտարակներ: Սարահարթում կառուցվել էին պալատներ, սինագոգեր, զինապահեստներ, անձրևաջրերի հավաքման և պահպանման հորեր և այլ օժանդակ կառույցներ:

Ամրոցում ներկայումս պահպանվել են Հերովդես թագավորի պալատը, սինագոգը, խճանկարների բեկորներ, ժայռերի մեջ փորված ջրի հորեր, սառը և տաք բաղնիքներ և շատ այլ հնություններ:

Առավել արտասովոր գտածոներից մեկը սինագոգն է: Ենթադրվում էր, որ հրեաները սինագոգի կարիք չունեին քանի դեռ նրանք ունեին Տաճար: Մասադան վերակառուցվել է Երկրորդ Տաճարի գոյության ընթացքում, սակայն սինագոգն այնուամենայնիվ կառուցվել է: Բացի այդ սինագոգ է հայտնաբերվել նաև Գամլայի ավերակներում: Սա ապացուցում է, որ հին հրեաների մոտ սինագոգերի գոյությունը կախված չէր Տաճարի առկայությունից:

Օձի արահետի սկզբում կառուցված է ավտոկայանատեղի: Կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որտեղից կարելի է գնել տոմսեր ամրոց այցելելու և ճոպանուղով վեր բարձրանալու համար: Տեղեկատվական կենտրոնում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները: Ամրոցում կազմակերպվում են համերգներ և տարբեր զանգվածային մշակութային միջոցառումներ:

Պատմություն

Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը: Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի: Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը: Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի: Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով: Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր:

Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):

Գոտեպնդվեք, հերոսներ, պահպանեք ձեզ փառքով: Մենք արդեն վաղուց որոշել ենք չենթարկվել ո՛չ հռոմեացիներին, ո՛չ էլ այլ տիրակալների, բացի մեկից, Աստծուց, քանի որ միայն նա է մարդկության ճշմարիտ և արդար թագավորը: Եվ հիմա եկել է ժամանակը, որ կատարենք մեր ուխտը: Այս պահին մենք չենք խայտառակվելու, քանի որ մեր հոգին նախկինում էլ խորշում էր ստրկությունից, թեև այդ ժամանակ ստրկությունը մեզ չէր սպառնում այսպիսի հրեշավոր վտանգներով: Մենք կամովին չենք տրվի ստրկությանը և այն վտանգավոր տանջանքներին, որ սպասում են մեզ: Մենք մեզ հռոմեացիների առաջ չենք խայտառակի, նրանց կենդանի չենք հանձնվի: Մենք առաջինն էինք ապստամբել նրանց դեմ և վերջինը կթողնենք մարտադաշտը: Տերը մեզ մեծ ողորմածություն է ընձեռել, զոհվել հերոսի մահով, ինչը չի տրվել հանկարծակի գերի ընկած մեր եղբայրներին: Մենք գիտենք, թե ինչ է սպասվում մեզ վաղը, մեզ իրավունք է տրվել ընտրել հերոսի փառահեղ մահը, նրանց հետ ովքեր հարազատ են մեզ: Թող մեր կանայք մեռնեն առանց խայտառակվելու և մեր որբերը չճաշակեն ստրկության դառնությունը: Այնուհետև մենք կծառայենք միմյանց, իրար կընձեռենք վերջին ողորմածությունները, և ինչը կարող է ավելի թանկ լինել քան պատվաբեր ազատությունը: Բայց մինչև մեր մահը, մենք կրակին կտանք մեր ունեցվածքը և ամրոցը: Ես ստույգ գիտեմ, որ հռոմեացիները կհիասթափվեն, տեսնելով որ մեզ կենդանի չեն վերցրել և խաբվել են շահ ստանալու իրենց նկրտումներում: Միայն սննդամթերքի պաշարները չենք ոչնչացնի, որ դրանք վկայեն, որ մենք չենք տառապել սովից կամ ջրի պակասից, բայց գերադասել ենք մահը ստրկությունից, ինչն էլ նախապես որոշել էինք:

Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց:

…այնուհետև նրանք վիճակահանությամբ ընտրեցին այն տասը տղամարդկանց, ովքեր պետք է սպանեին մնացածին: Այս մարդիկ անսարսուռ սրախողող էին անում բոլորին մեկ առ մեկ: Այնուհետև նրանք վիճակահանություն էին անցկացնում, թե ով պետք է սպանի իր ինը ընկերներին և վերջում ձեռք բարձրացնի իր վրա: Այսպիսով նրանք բոլորն էլ մահացան՝ վստահ լինելով, որ իրենցից հետո ոչ մեկը կենդանի չի թողել որևէ մեկին, որին հռոմեացիք կարող են անարգանքի ենթարկել: Հաջորդ օրը, երբ հռոմեացիք մտան Մասադա, գտան սպանվածների կույտերը, բայց չուրախացան՝ տեսնելով մեռած թշնամիներին, այլ միայն լուռ քարացան, զարմանալով նրանց ոգու մեծության և մահվան հանդեպ անխորտակելի արհամարհանքով» (VII, 9,1):

960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց: Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը: Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը:

Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին:

Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին: Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին: 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ: Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»:

Բյուզանդական տաճար Մասադայի տարածքում

Ամրոցի տարածքում է գտնվում բյուզանդական տաճարի ավերակները: 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտող Մարի Ժոզեֆ Լագրանժը (Marie-Joseph Lagrange, 1855-1938 թվականներ) առաջարկեց տաճարի ավերակները նույնականացնել Մարդայի մայրավանքի հետ: Նույն տեսակետը պաշտպանել են հայտնի հետազոտողներ Delau, Abel-ը, Festugièr-ը, Chitty, Hirschfeld-ը:

Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվել է Եուֆիմուս Մեծի կողմից և գոյություն է ունեցել մինչև Կիրիլ Սկիֆոպոլսկու ժամանակաշրջանը (մոտավորապես 550 թ.): 6-րդ դարի կեսերից նշված եկեղեցու տեղում գտնվել է մեկ այլ եկեղեցի, որի ավերակները հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ Մասադայի վանական համալիրը դարձավ մայրավանք: 6-րդ և 7-րդ դարերում (մոտ 580-600 թվականներ) մայրավանքի գոյությունը նկարագրել է երանելի Յոհան Մոսխը:

Մեռյալ ծովից ոչ հեռու մի շատ բարձր լեռ կա, որը կոչվում է Մարես (լատ. թարգմանությամբ Մարդես — Ս.), որտեղ բնակվում էին ճգնավորները: Մեռյալ ծովի ափին գտնվող այդ լեռան ստորոտից վեց մղոն հեռավորության վրա նրանք ունեին բանջարանոց և այնտեղ վարձով այգեպան էին պահում: Ամեն անգամ, երբ ճգնավորները բանջարեղենի (լատ. թարգ. ձկնապտուղ. — Ս.), կարիք էին ունենում նրանք ուղարկում էին էշին այգեպանի մոտ նրան ասելով «Գնա ներքև այգեպանի մոտ և վերադարձիր բանջարեղենով»: Էշը մենակ գնում էր բանջարանոց, կանգնում դարպասի մոտ և աքացի տալիս: Այգեպանը նույն պահին բարձում էր բանջարեղենը և էշին բեռով ետ ուղարկում: Ամեն օր կարելի էր տեսնել թե էշն ինչպես է լեռան լանջով վեր ու վար անում և հնազանդորեն ծառայում ճգնավորներին:

Գրականություն

  • Масада // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  • Микловиц, Глория. Масада: последняя твердыня. М., Текст, 2010.
  • Avi-Yonah, Michael et al., Israel Exploration Journal 7, 1957, 1–160 (excavation report Masada)
  • Yadin, Yigael. Masada: Herod’s Fortress and the Zealots' Last Stand. London, 1966.
  • Yadin, Yigael. Israel Exploration Journal 15, 1965 (excavation report Masada).
  • Netzer, Ehud. The Palaces of the Hasmoneans and Herod the Great. Jerusalem: Yed Ben-Zvi Press and The Israel Exploration Society, 2001.
  • Netzer, E., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965. Vol III. IES Jerusalem, 1991.
  • Ben-Yehuda, Nachman. The Masada Myth: Collective Memory and Mythmaking In Israel, University of Wisconsin Press (December 8, 1995).
  • Ben-Yehuda, Nachman. Sacrificing Truth: Archaeology and the Myth of Masada, Humanity Books, 2002.
  • Bar-Nathan, R., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965, Vol VII. IES Jerusalem, 2006.
  • Jacobson, David, "The Northern Palace at Masada – Herod's Ship of the Desert?" Palestine Exploration Quarterly, 138,2 (2006), 99–117.
  • Roller, Duane W. The Building Program of Herod the Great, Berkeley and Los Angeles: University of California Press, 1998.

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Bence Kiss-Dobronyi
8 Декабря 2016
It's a rather big place, so set aside at least a few hours if you want to see everything. The descending from on foot takes about 45 mins, the terrain is not so difficult and a big experience.
EL AL USA
7 Июня 2012
Did you know that Masada was built on top of a flat rock plateau at the western end of the Judean Desert? Masada means “fortress” and it is approximately 1800 x 900 feet in size. Our passengers love!
Camilia
7 Октября 2016
Built by Herod, King of Judea, Masada was a palatial fortress in the style of the ancient Roman East.
Jan Teuteberg
10 Октября 2016
Don't forget the cap on your head and a bottle of water when visiting
E W
27 Января 2017
A great stop on any tour of Israel. King Herod's winter palace.
Mariano Cataldi
9 Июля 2015
Increíbles ruinas romanas en la cima de una montaña. Importante parte de la historia Judía. Hace bastante calor, se recomienda agua y algún gorro. Espectacular vista del Mar Muerto y el desierto.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Isrotel Ganim Hotel Dead Sea

սկսած $167

Oasis Dead Sea Hotel

սկսած $129

Crowne Plaza Dead Sea Hotel

սկսած $136

The Royal Hotel Dead Sea

սկսած $181

Leonardo Inn Hotel Dead Sea

սկսած $186

David Dead Sea Resort & Spa

սկսած $124

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cave of Letters

The Cave of Letters is a cave located in the Dead Sea area that

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ein Gedi

Ein Gedi (he-n. עֵין גֶּדִי, lit. Kid Spring (as in young goat); KJ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեռյալ ծով

Մեռյալ ծով (եբր.՝ ים המלח‎ Յամ հա-մելախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر ال

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Susya

Susya (Hebrew: סוּסְיָא‎) refers to the site of an ancient village o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lot's Wife (rock formation)

Lot's Wife is a geological formation overlooking the Dead Sea, a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Sodom

Mount Sodom (Arabic: جبل السدوم‎, Jabal(u) 'ssudūm; Hebrew: הר

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Yatir Forest

Yatir Forest (Hebrew: יער יתיר‎) is a forest in Israel, located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cave of the Patriarchs

The Cave of the Patriarchs (Hebrew: מערת המכפלה, Me'arat HaMachpel

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Herodium

Herodium or Herodion (הרודיון, Arabic: هيروديون, Jabal al-Fraidees) i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nimrod Fortress

The Nimrod Fortress or Nimrod's Fortress, (Arabic: Qala'at al-Subeiba,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գամլա

Գամլա (Գամալա, եբր.՝ גמלא‎), հին հրեական քաղաք Գոլանի բա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Machaerus

Machaerus (Arabic: ِقلة المشناقى Qalatu l-Mishnāqá, Hebrew Mechwa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Al Karak

Karak City is the capital and largest city of the Karak Governorate.

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը