Մեռյալ ծով (եբր.՝ ים המלח Յամ հա-մելախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»;), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Մեռյալ ծվի բարձրությունը ծովի մակարդակից 423 մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ ծովն աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 33,7 %։