Մեծ Արգելախութ, կորալյան խութերի և կղզիների խումբ Կորալյան ծովում. ձգվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով շուրջ 2500 կմ։ Ընդհանուր մակերեսը 348 698 կմ² է, որ հավասար է Մեծ Բրիտանիայի մակերեսին։ Հյուսիսային հատվածում լայնությունը 2 կմ է, իսկ հարավայինում՝152 կմ։ Արգելախութի մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Հարավում Արգելախութը գտնվում է ափից 300 կմ, իսկ հյուսիսում 32 կմ հեռավորության վրա։ Ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցուցակում։