Նիագարայի ջրվեժը (անգլ.՝ Niagara Falls), ջրվեժ ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ Այն կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։