Ամրոցներ in Նեապոլ

Նուովո ամրոց

8.5/10

Նուովո ամրոց (Նոր ամրոց, իտալ.՝ Castel Nuovo, նաև՝ Մասկիո Անջինո, իտալ.՝ Maschio Angioino), միջնադարյան ամրոց Նեապոլի կենտրոնում՝ Մունիսիպիո հրապարակի և քաղաքապետարանի շենքի դիմաց (Սան Ջակոմո պալատ): 1279 թվականին կառուցված ամրոցը քաղաքի ճարտարապետական գլխավոր կոթողներից մեկն է:

Պատմություն

Մինչև 1266 թվականին Կառլ I Անժուացու գահին տիրելը՝ Նեապոլի թագավորության մայրաքաղաքը Պալերմոն էր: Կապուայի ամրոցը համարվում էր Նեապոլի թագավորական նստավայր: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Նեապոլ, Կառլը հրամայեց պալատի համար կառուցել ծովից ոչ հեռու գտնվող նոր ամրոց: Ֆրանսիացի ճարտարապետների ղեկավարությամբ շինարարական աշխատանքներն սկսվեցին 1279 թվականին և ավարտվեցին երեք տարի անց:

Սիցիլիական ժամասացների պատերազմի պատճառով նոր ամրոցը չբնակեցվեց մինչև 1285 թվական, երբ Կառլը մահացավ և նրան փոխարինեց որդին՝ Կառլ II-ը: Նուովո ամրոցը շուտով դարձավ քաղաքի պատմական կենտրոն, որտեղ հաճախ տեղի էին ունենում հայտնի իրադարձություններ, օրինակ՝ 1294 թվականի դեկտեմբերի 13-ին Հռոմի Կելեստինոս V պապը հրաժարական է տվել այս ամրոցի դահլիճում: Տասնմեկ օր անց Բոնիֆաս VIII-ը կարդինալ կոլեգիայի կողմից այստեղ ընտրվել է Հռոմի պապ և անմիջապես տեղափոխվել է Հռոմ՝ խուսափելու Անժուական իշխանությունից:

Նեապոլի Ռոբերտ թագավորի օրոք (թագավորել է 1309 թվականից) ամրոցն ընդլայնվել է՝ դառնալով արվեստի հովանավորչության կենտրոն: 1347 թվականին Հունգարիայի Լյուդովիկ I-ի զորքերը թալանել են ամրոցը և թագուհի Ջովաննա I-ի վերադարձից հետո ամրոցը վերականգնելու անհրաժեշտություն է եղել: Իրականացվող նոր աշխատանքների շնորհիվ թագուհին կարողացավ դիմադրել հունգարական երկրորդ պաշարումը: Հետագա տարիներին ամրոցը բազմիցս պաշարել են: 1399 թվականից այն եղել է Նեապոլի Վլադիսլավ թագավորի նստավայրը:

Արագոնների կառավարման օրոք (Ալֆոնսո V, 1442 թվական), ամրոցը նորոգվել է՝ դիմակայելու նոր հրետանուն: Քանդակագործ Ֆրանչեսկո Լաուրանան ստեղծել է հայտնի հաղթակամարը, որն ավելացվել է հիմնական դարպասին՝ նշելու Ալֆոնսոի մուտքը Նեապոլ: Ձևավորումն իրականացրել են քանդակագործներ Պերե Յոհանը և Գիլեմ Սագրերան, որոնց Ալֆոնսոն հրավիրել էր Կատալոնիայից:

Ամրոցի դահլիճներից մեկում է տեղի ունեցել Ալֆոնսոյի որդու՝ Ֆերդինանտ I-ի դեմ բարոնների կազմակերպած դավադրությունը, և թագավորը, բարոններին հրավիրելով տոնակատարության, փակել է դահլիճի բոլոր դռները, ձերբակալել և հետագայում մահապատժի ենթարկել բարոններին: Բարոնների սենյակը մինչև 2006 թվականը եղել է Նեապոլի քաղաքային խորհրդի նստավայրը:

1494 թվականին Ֆրանսիայի թագավոր Կառլ VIII-ի զորքերի կողմից Նեապոլի թալանման ժամանակ Թագավորությունը բռնակցվել է Իսպանիային, իսկ ամրոցը դարձել է կարևոր ռազմական ամրաշինություն: Այն եղել է իսպանացի թագավորների ժամանակավոր նստավայրը իրենց այցելությունների ժամանակ: Ամրոցը կրկին որպես նստավայր է օգտագործվել Կառլ III-ի, հետագայում նաև դուքս Ստեֆանո դի Կոնցայի կողմից: Վերջին անգամ ամրոցը վերանորոգվել է 1823 թվականին:

Հաղթական կամար

Միակողմանի սպիտակ մարմարե հաղթակամարը կառուցվել է 1470 թվականին՝ 1443 թվականին Ալֆոնսո Արագոնացու Նեապոլ մտնելու առթիվ: Այն գտնվում է ամրոցի արևմտյան երկու աշտարակների միջև: Հաղթակամարի դիզայնի հեղինակն է միլանցի ճարտարապետ Պիետրո դի Մարտինան կամ, ըստ Ջորջո Վազարիի, Ջուլիանո դա Մայանոն: Ժամանակակից հեղինակներն այն վերագրում են Ֆրանչեսկո Լաուրանային:

Կամարն ունի 35 մետր բարձրություն և խոյանում է երկու կամարների միջև:

Մուտքի երկու կողմերում կորինթոսյան սյուներն են, առաջին մակարդակում քանդակված է Ալֆոնսոյի քառաձի մարտակառքը, որի քանդակագործներն են Իզայա դա պիզան, Մերլիանոն, Դոմենիկո Գաինին, Անդրեա Ֆիորենտինոն և Սիլվեստո դել՛Ակիլյան:Քանդակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև արագոնցի քանդակագործներ: Կենտրոնում Արագոնի խոհրդանշով պատկերված է վահան: Ներքևի ֆրիզի վրա գրված է. ALFONSVS REX HISPANVS SICULVS ITALICUS PIVS CLEMENS INVICTUS վերևի ֆրիզին գրված է՝ ALFONSVS REGUM PRINCEPS HANC CONDIDIT ARCEM

Վերևի երկրորդ կամարը շրջապատված է առյուծներով և չորս որմնախորշերով, որտեղ կան Ալֆոնսոյի արժանիքները պատկերող արձաններ, որոնց վերևում կամարաձև ճակատաքարն է: Հաղթակամարի գագաթին Ալֆոնսոյի արձանն է:

Կամարն անցնելով՝ մտնում ենք բրոնզե դարպասներով հրապարակ:

Կատեգորիաներ:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Khulood Koko
7 Сентября 2016
What an amazing place to see the beauty of Naples city from the top.. worth the visit.. I love it
Rafal W.
21 Мая 2012
Castel Nuovo, a huge castle erected in 1279-1282, houses the Civic Museum (closed Sundays). Inside are 14th-15th century frescoes and paintings, silver, and bronzes from the 15th century to present.
Marcuz Critique
2 Марта 2015
I was so privileged to witness the glory of Castel Nuovo, The great history of Naples royalties. Very beautiful. i am in awe to see all the remains and art works of the castle.
Matteo Quatrida
16 Сентября 2016
Storico castello di Napoli e simbolo della città. Voluto da Carlo I d'Angiò nel 1279, ha ospitato personaggi molto importanti: Boccaccio, Giotto, papa Celestino V, papa Bonifacio VIII e Petrarca.
Sener Kalkavan
8 Февраля 2017
Değişik bir havası var. Özellikle camekan kısmında iskeletler insanı derin düşüncelere daldırıyor. İnsan bir hediyelik eşya tükkanı açar. Türklerin ticaret zekası bunlar da yok ????
Gianmarco Prete
13 Июля 2013
Splendido. Tuttavia maltenuto , intorno vi sono troppi venditori ambulanti. Vi sono dei graffiti sulla parte posteriore del castello e la strada è davvero sporca. Napoli SVEGLIATI.
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

Via Ammiraglio Ferdinando Acton, 229, 80133 Napoli NA, Իտալիա

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Пнд-Вск 9:00 AM–7:00 PM
Հղումներ

Castel Nuovo (Maschio Angioino) Foursquare վրա

Նուովո ամրոց Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
UNA Hotel Napoli

սկսած $182

B&B Hotel Napoli

սկսած $96

Centro Antico Bed and Breakfast

սկսած $81

Napoli Garibaldi Square

սկսած $73

Bed & Breakfast Napoli Centrale

սկսած $42

Bed & Breakfast Il Golfo

սկսած $70

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նեապոլի թագավորական պալատ

Նեապոլի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Napoli), պալատ, թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santa Maria La Nova

Santa Maria la Nova is a church in Naples, southern Italy. It is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bourbon Tunnel

The Bourbon Tunnel, Tunnel Borbonico or Bourbon Gallery is an ancient

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sant'Anna dei Lombardi

Sant'Anna dei Lombardi (Italian St. Anne of the Lombards) is a church

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Pietro Martire (Naples)

San Pietro Martire (Italian: 'St. Peter, the Martyr') is a church in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santa Chiara (Naples)

Santa Chiara is a religious complex in Naples, southern Italy, that

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santa Caterina a Chiaia

Santa Caterina a Chiaia (also known as Santa Caterina martire) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gesù Nuovo

Gesù Nuovo (Italian New Jesus) is the name of a church and a square

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պրահայի ամրոց

Պրահայի ամրոց (չեխ․՝ Pražský hrad), ամրոց-համալիր Չեխիա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Frederiksborg Palace

Frederiksborg castle is a castle in Hillerød, Denmark. It was built

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lednice–Valtice Cultural Landscape

The Lednice-Valtice Cultural Landscape (also Lednice-Valtice Area or

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը