Բելվեդեր պատկերասրահ

Բելվեդեր պատկերասրահ (անգլ.՝ Österreichische Galerie Belvedere), գեղարվեստական թանգարան Վիեննայի Բելվեդեր պալատում: Հավաքածուի մեջ մտնում են տարբեր դարաշրջանների գեղանկարչական գործեր` սկսած միջնադարից մինչև 21-րդ դար: Հիմնական ցուցադրությունը նվիրված է 19-20-րդ դարերի ավստրիացի գեղանկարիչներին:

Պատմություն

Ավստրիական Բելվեդեր պատկերասրահը ժամանակի վիեննացի նկարիչների պահանջով բացվել է 1903 թվականին Ներքին Բելվեդերի ծաղկաջերմոցում` «Ժամանակակից պատկերասրահ» անվանումով: Դարագլխին Վիեննան հռչակվել էր ժամանակակից կերպարվեստի կենտրոն: Դրանում իր վճռական դերն է ունեցել 1897 թվականին հիմնադրված «Սեցեսիոն» նկարիչների միությունը: Խմբի հիմնադիրներից մեը Գուստավ Կլիմտն էր:

«Սեցեսիոնի» ներկայացուցիչները փորձում էին Վիեննայում զարգացնել ժամանակակից արվեստը և ժամանակակից պատկերասրահի բացման առթիվ` նրանք պետությանը նվիրեցին մի շարք նկարներ ու քանդակներ, այդ թվում` Վինսենթ վան Գոգի «Օվերի մերձակա հարթավայրը» (1890):

1909 թվականին ժամանակակից պատկերասրահը անվանափոխվում է` ստանալով «Ավստրիական արքայական պետական պատկերասրահ» անվանումը և համալրվելով ավստրիական արվեստի գործերով:

Առաջին համաշխարհային պատերազմից ավարտին Ավստրիական պատկերասրահը (այդպես էր այն անվանվում մինչև 2007 թվականը` բացառությամբ նացիոնալ-սոցիալիզմի շրջանի) ձեռք է բերում բազմաթիվ նկարներ,այդ թվում` Գուստավ Կլիմտի և Էգոն Շիլեի գործերը: Մինչև 2000 թվականը Ավստրիական պատկերասրահի հավաքածուն ներառում էր Գուստավ Կլիմտի 33 աշխատանք, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, ոչ բոլորն էին օրինական հիմքով:

Վեճեր «Ոսկե Ադելի» շուրջ

1907 թվականին Գուստավ Կլիմտը նկարում է վիեննացի արդյունաբերող Ֆերդինանդ Բլոխի կնոջ դիմանկարը` Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I գործը: Ադելի` ոսկու և արծաթի զարդապատկերների մեջ հյուսված կերպարը Կլիմտի թերևս ամենահայտնի գործերից է և վերաբերում է այսպես կոչված «ոսկե շրջանին», ինչպես ներկայացված էր 2000 թվականին Ավստրիական պատկերասրահում նկարչին նվիրված ցուցահանդեսում: Դիմանկարը հաճախ անվանում են «Ոսկե Ադել», որպեսզի տարբերեն Ադել Բլոխ-Բաուերին ներկայացնող մեկ այլ կտավից, որը նկարչի` ավելի ուշ շրջանի գործերից է: Կտավի արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: Իր կտակում Ադելը ամուսնուն խնդրում էր իր երկու դիմանկարները, ինչպես նաև Գուստավ Կլիմտի վրձնին պատկանող չորս բնանկարները նվիրել Ավստրիական պատկերասրահին: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ իր մահվան պահին` 1945 թվականին, հրեական ծագումով արդյունաբերողը տարագրության մեջ էր գտնվում Շվեյցարիայում: Վիեննայում գտնվող նրա ողջ ունեցվածքը բռնագրավվում է, իսկ Կլիմտի կտավները նացիոնալ-սոցիալիստների հրամանով 1941 թվականին փոխանցվում են Բելվեդերի պատկերասրահին:

1945-1946 թվականներին Ավստրիան խուսափում էր Գուստավ Բլոխ-Բաուերի սեփականությունը նրա ժառանգներին հանձնելուց: Ունեցվածքը վերադարձնելու կամ գոնե բանակցություններ սկսելու` ժառանգների բազմաթիվ փորձերը անհաջողության են մատնվում: Միայն այն բանից հետո, երբ Բլոխ-Բաուերի ժառանգորդուհի Մարիա Ալտմանը ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցում Ավստրիայի դեմ, Ավստրիան պատրաստակամություն է հայտնում մասնակցելու դատական գործընթացին (դատական գործընթացը Ավստրիային միլիոնավոր շիլինգներ էր արժենում): Վեց տարի տևած դատավարության ավարտին դատարանը հայտնում է, որ Գուստավ Կլիմտի` Բելվեդեր պատկերասրահում գտնվող գործերը պետք է վերադարձվեն ԱՄՆ-ում և Կանադայում ապրող նրանց ժառանգներին, այդ թվում` Մարիա Ալտմանին: Նկարների փոխանցումը տեղի է ունենում 2006 թվականին:

Ռեստիտուցիա

Կլիմտ

Ավստրիական Բելվեդեր պատկերասրահը, ստուգելով իր ֆոնդերի օրինական հիմքը, ռեստիտուցիայի մասին ավստրիական օրենքի համաձայն, 2001 և 2004 թվականներին ժառանգորդներին է փոխանցում Գուստավ Կլիմտի հինգ նկարներ.

  • «Խնձորենի II» - 2001 թվականին է փոխանցվել ժառանգորդուհի Նորա Ստիասնիին (Nora Stiasny):
  • «Փետուրներով գլխարկով տիկինը» - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Նորա Ստիասնիին:
  • «Կեչիներով գյուղական տուն» - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Հերմինե Լեյսուսին (Hermine Lasus):
  • «Ֆերմա Ատերզեում» (1914) - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Ջենի Սթեյներին (Jenny Steiner):
  • «Տիկնոջ դիմանկար» - 2004 թվականին փոխանցվել է ժառանգորդ Բերնհարդ Ալտմանին:

2006 թվականին Բլոխ-Բաուեր ընտանիքի անդամներին (այդ թվում` Մարիա Ալտմանին) փոխանցվել են հետևյալ կտավները.

  • Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I, 1907
  • «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար II», 1912
  • «Կեչիների պուրակ», 1903
  • «Խնձորենի I», 1912
  • «Տներ Ունտերախ ամ Ատերզեում», 1916

Քանի որ Ավստրիայի Հանրապետությունը ուներ նկարները գնելու իրավունքի առավելություն, Վիեննայում ծավալվում են վեճեր, թե ինչ միջոցներով Բելվեդեր պատկերասրահի համար պետք է ձեռք բերվեն Մարիա Ալտմանին պատկանող նկարները, որոնց ընդհանուր արժեքը գնահատված էր մոտ 200 միլիոն եվրո: Ժառանգորդները մերժում են նկարները վաճառել մասնավոր սեփականատերերի, ովքեր այն կտրամադրեին Բելվեդեր պատկերասրահին: 2006 թվականի հունվարի վերջին Մարիա Ալտմանը հրապարակում է Ավստրիայի հետ կայանալիք նկարների վաճառքի գործարքի նոր արժեքը` 300 միլիոն եվրո: 2006 թվականի փետրվարի 6-ի խորհրդարանական քննարկումների արդյունքում ավստրիական կառավարությունը հրաժարվում է նկարների ձեռքբերման իր առավելության իրավունքից, այսինքն` նկարների ռեստիտուցիայից:

Մունկ

2006 թվականի փետրվարի 17-ին սկսվում է ռեստուտացիոն դատավարություն Էդվարդ Մունկի 1902 թվականին վրձնած «Ամառային գիշեր ծովափին» կամ «Ծովային բնապատկեր լուսնով» նկարի գործով: Կտավը Ալմա Մալեր-Վերֆելին էր նվիրել իր ամուսինը` ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը` նրանց դստեր` Մանոն Գրոպիուսի ծննդի առիթով: 1937 թվականին Ալմա Մալեր-Վերֆելը նկարը չորս այլ աշխատանքների հետ նվիրում է Բելվեդեր պատկերասրահին: Ավստրիայի և հիտլերյան Գերմանիայի անշլյուսի հաջորդ օրը` մարտի 13-ին, վիեննացի նշանավոր բնանկարչուհի Էմիլ Յակոբ Շինդլերի դուստրը ստիպված էր երկիրը լքել երրորդ ամուսնու` ծագումով հրեա գրող, բանաստեղծ Ֆրանց Վերֆելի հետ:

Երբ Ալման հեռանում է Կառլ Մոլլից, նրա խորթ հայրը` Մալեր-Վերֆելը` Բելվեդեր պատկերասրահի հիմնադիրներից և նացիոնալ-սոցիալիզմի ջատագովներից մեկը, Մունկի կտավը պատկերասրահից վերցնում է իր հետ: 1940 թվականին, առանց իր հոգեդստեր կարծիքը հաշվի առնելու, նա Ալմա Մալեր-Վերֆելի քրոջ անունից կտավը 7000 մարկով վաճառում է պատկերասրահին:

Դեռևս 1947 թվականին Ալմա Մալեր-Վերֆելը հայց է հարուցում Ավստրիայի Հանրապետության դեմ: Մինչև իր մահը` 1964 թվականը, Նյու Յորքից Ալմա Մալեր-Վերֆելը ապարդյուն փորձում էր վերադարձնել Մունկի կտավը, որն իր ամենասիրելի նկարն էր: Հետագայում կտավի ռեստիտուցիայի հարցերով զբաղվում է նրա թոռնուհին` Մարինա Մալերը: Նրա հայցը մերժվում է 1999 թվականին` 1953 թվականի որոշումը հիմք ընդունելով: Սակայն 2006 թվականին Ադել Բլոխ-Բաուերի ժառանգների` դատը շահելուց հետո, որի արդյունքում վերջինիս վերադարձվում են հինգ կտավներ, Մարինա Մալերը որոշում է կրկին պայքարել նկարների նկատմամբ ունեցած իր իրավունքները վերականգնելու համար: 2007 թվականի մայիսի 9-ին «Ամառային գիշեր ծովափին» կտավը վերադարձվում է Ալմա Մալեր-Վերֆելի ժառանգորդուհուն, ով, խորապես ցնցված կատարվածից, չի մեկնաբանել կտավի հետագա ճակատագրի հարցը:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Artyom Fedosov
28 Июля 2016
Beautiful palace with fountains and garden in front of it. Baroque architecture masterpiece, it reminds me french Versailles and russian Peterhof. Check the gallery inside, it's amazing too.
Serhii Lutsko
4 Июля 2017
Klimt, Rodin, Van Gogh. This place doesn't have too many famous pictures but it has some so definitely worth to visit by people who love art. The park between the upper and the lower buildings is nice
Javier Perlado Useros
2 Мая 2018
Beautiful 2 palaces with a good art collection and pretty gardens. Too expensive if dont have a Viena's pass.
Gandom Sedehi
23 Августа 2018
It was a beautiful palace i adored the Gustav Klimt collection in upper belvedere????????????
Λιάς Ανδρέας
5 Января 2016
A very interesting museum with very interesting exhibitions! It takes us to see all of them 2 days!Don't forget to ask about the special offers on the tickets! Also you must take map for the Lower Bel
Katerina Kuv
31 Марта 2015
Gustav Klimt, upper and lower Belvedere, orangery, so many paintings, beautiful art, interesting excursion, take a trip in the garden and see a lake
9.1/10
Ирина Гузенко և 41,935 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DO&CO Hotel Vienna

սկսած $319

Hotel Am Stephansplatz

սկսած $230

Hotel Royal

սկսած $243

Hotel Kaiserin Elisabeth

սկսած $203

City Pension Stephansplatz

սկսած $124

Graben Hotel

սկսած $229

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բելվեդեր (Վիեննա)

Բելվեդեր (իտալ.՝ Belvedere), բարոկկո ոճով պալատական համալիր Վիեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի

Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի (գերմ.՝ Botanischer Garte

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Belvedere-Garten, Wien

Belvedere-Garten, Wien զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հարավային կայարան (Վիեննա)

Հարավային կայարան (Զյուդբանհով՝ գերմ.՝ Wien Südbahnhof), Ավ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pravoslavný chrám svatého Mikuláše (Vídeň)

Собор святителя Миколая Чудотворця — пр

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Schwarzenbergplatz

Schwarzenbergplatz is a Vienese square in Vienna, Austria. It is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիեննայի ռազմապատմական թանգարան

Վիեննայի ռազմապատմական թանգարան (գերմ.՝ Heeresgeschichtliche

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Arsenal (Vienna)

The Arsenal is a former military complex of buildings in the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յասիի մշակույթի պալատ

Յասիի մշակույթի պալատ (ռում.՝ Palatul Culturii), կառույց Ռում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաուրիցհեյս

Թագավորական թանգարան Մաուրիցհեյս (հոլ.՝ Mauritshuis ), պատկերա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիտտի

Պիտտի (իտալ.՝ Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լուվր

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղեցիկ արվեստների թանգարան (Հյուսթոն)

Գեղեցիկ արվեստների թանգարան (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston,

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը