Ուլուրու (ժայռ)

Ուլուրու ժայռ (անգլ.՝ Uluru), ժայռ Ավստրալիայում։

Աշխարհում ամենամեծ ժայռը՝ Ոլուրուն, գտնվում է Ավստրալիայում։ Հեռվից ժայռի պատկերը շատ հարթ է երևում, սակայն մոտիկից երևում անհարթություններ, անցքեր, ելուստներ։ Չնայած այն բանին, որ ժայռը գտնվում է անապատի կենտրոնում, տարածաշրջանում ամեն տարի մոլեգնում են փոթորիկները՝ իրենց հետ բերելով հորդառատ անձրևներ։ Անապատի կլիմային բնրոշ է ջերմաստիճանային փոփոխական տատանումները․ գիշերներն այստեղ ցուրտ է, իսկ կեսօրին ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38 °C։ Տաքանալիս քարը ընդարձակվում է, իսկ սառչելիս սեղմվում է, ինչն էլ նպաստում է ժայռի մակերեի ձևափոխմանը։ Եզակի հսկա լեռը կազմված է կարմիր ավազաքարից, որի կարևոր հատկությունները թույլ են տալիս, որ օրվա տարբեր ժամերին, կախված արևի լույսից, փոխի իր գույնը։ Ցերեկվա ժամերին հանքանյութերն արևի ճառագայթների տակ բազմապիսի գույներով են փայլփլում։ Լուսաբացին ժայռի սև ուրվագիծը դանդաղ լուսավորվում է` ստանալով մուգ մանուշակագույն երանգ։ Արևն ինչքան բարձանում է, Ուլուրուն դառնում է վառ կարմիր գույնի, հետո դառնում վարդագույն, իսկ կեսօրին այն դառնում է ոսկեզօծ։ Եվ ամբողջ օրվա ընթացքում շարունակվում է գույների ֆանտաստիկ խաղը։ Իսկ երեկոյան հսկա «քամելիոն» ժայռը անապատային ֆոնի վրա դառնում է մուգ ուրվագիծ։ Ժայռը չափազանց տպավորիչ է հատկապես արևամուտին՝ այն կարմրանարնջագույն հրաշալի փայլ ունի և նման է կայծկլտացող հսկայական ածխակտորի։ Վերևից նայելիս քարե հսկան նման է հսկա փղի։ Անձրևներն ավազաքարե ժայռի արտաքին մակերեսին ուղղահայաց կտրվածքներ են բացել, ներսում՝ քարանձավներ։ Ժայռի երկարությունը 3,5կմ է, լայնությունը՝ 2 կմ։ Ուլուրուն տեղացի բնակիչների համար սրբազան վայր է։ Նրանք նկարներ ու փորագրություններ են թողել քարանձավների պատերին։ Ուլուրույի հարթ լանջերը հողից գտնվում են 348 մ բարձրության վրա։ Ուլուրու ժայռի հարևանությամբ է գտնվում ևս մի հանրնրահայտ համալիր՝ Կատա Տյուտան-(Kata Tjuta), որը հայտնի է «Օլգաս լեռ» («Մեծ նպատակներ») անվանումով։ Այն կազմված է մի քանի մուգ կարմիր կրորավուն սարերից, որոնցից ամենաբարձրը հասնում է 545 մ։ Ուլուրու լեռն առաջինը տեսավ ավստրալիացի ճանապարհորդ Ուիլյամ Էռնեստ Ջայլսը 1872թվականին, ով ավելի շատ հայտնի է Էռնեստ Ջայլս անունով (1835—1897թվականներին)։ Նա ժայռը նկատեց դեռ Ամադիուս լճի ափերից, սակայն նրան հասնել չկարողացավ։ Իսկ մեկ տարի հետո՝ 1873 թվականին, հրաշք սարի գագաթը բարձրացավ անգլիացի ուսումնասիրող Ուիլյամ Գոսսը, ով քարե հսկային անվանեց Այերս-ռոք՝ ի պատիվ Ավստրալիայի երբեմնի վարչապետ սըր Հենրի Ալերսի։ 70-ական թվականներին տեղաբնակ աբորիգենների պահանջով և պնդմամբ ժայռը վերանվանվեց Ուլուրու։ Ներկայումս կոչում ենք այն անունով, որով կնքել են տեղացի բնիկները։ 1980 թվականից հետո զբոսաշրջիկները սկսեցին այցելել այդ վայրը, միայն այն բանից հետո, երբ ավարտվեց Ուլուրու ժայռի տարածքով անցնող մայրուղու կառուցումը։ 1931-1946 թվականներին ժայռի մոնոլիտի գագաթը նվաճեցին 22 քաջեր։ Արդեն 1969թվականին ամբողջ աշխարհից Ուլուրու այցելող զբոսաշրջիկների քանակն աճեց մինչև 23 հազար, իսկ այսօրվա տվյալներով՝ մինչև կես միլիոն մարդ։ Այս կապակցությամբ կար լուրջ խնդիր՝ մի կողմից Ուրուլուն որպես տուրիստական վայր կոչելուն, մյուս կողմից՝ տեղական բնակիչների համար որպես պաշտամունքի օբյեկտ (ըստ հին ավանդության՝ ժայռի հետ շփվելով մարդիկ ուժ էին ստանում)։

Ժայռի կազմությունը

Ժայռի մոնոլիտը կամված է մոխրագույն կոպիտ հատիկային ավազաքարից, որը կազմավորվել է գրանիտի քայքայման հետևանքով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կազմության մեջ կա նաև դաշտային շպատ, որձաքար եւ երկաթի օքսիդներ: Հատկապես երկաթի առկայությունը զանգվածին տալիս է «ժանգոտ» գույն:

Ուլուրուն որպես երկրպագության վայրը

Հնագետները ենթադրում են, որ դեռևս 10 հազար տարի առաջ աբորիգենները բնակեցված են եղել ծայրամասերում՝ Ուրուլուի հարևանությամբ։ Ըստ տեղական անանգու ցեղի պաշտամունքների, հողին պետք է հարգանքով վերաբերվել՝ որպես բնօրրան և կերակրող մոր։ Հազարամյակներ շարունակ Ուրուլուն եղել է հնագույն ցեղերի ապաստան։ Ժայռի ստորոտում, քարանձավներում, պահպանվել են հին ժայռաքանդակների նմուշներ։ Սակայն այդ նկարները միանշանակ որևէ տեղեկություն չեն տալիս Ուլուրույի առաջացման պատմության մասին, որը կներկայացվեր ժամանակակիցների դատին։ Բազմաթիվ լեգենդներ են պատմվում առասպելական լեռան մասին, որոնցից մեկում նշվում է, թե նրան ստեղծել են հնագուն հսկաները։ Ժայռին առավելապես շատ են պատկերված աբորիգենների աստվածային գուշակությունները՝ Մալա («Նապաստակ կենգուրու»), Կունիա («Կին-պիթոն»), Լիրու («Շագանակագույն օձ»)։ Ժայռի ստորոտում է գտնվում ջրի աղբյուրը, որտեղ կենդանիները գալիս են ջուր խմելու։ Ուլուրուից 100 կմ դեպի հարավ գտնվում է Մասգրեյվ լեռը։ 1977 թվականից Ուլուրուն մտնում է ազգային և համաշխարհային նշանակության ունեցող կենսոլորտային արգելոցի կազմության մեջ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ 1987 թվականից արգելոցն ավելացվել է համաշխարհային նշանակության հուշարձանների թվին։

Բնիկների սեփականություն

1985 թվականի հոկտեմբերի 26-ից Ուլուրուն պաշտոնապես պատկանում է անանգու ցեղին, ճիշտ է, քարե հսկան 99 տարով վարձակալությամբ տրվել էր կառավարությանը՝ որպես Ազգային պարկի օգտագործում։ Վարձակալության գումարը տարեկան կազմում է 75 հազար դոլար, ավելացրած 20 տոկոս՝ յուրաքանչյուր մուտքի տոմսի համար։ Զբոսաշրջությամբ հետաքրքրված տեղաբնակները, համաձայն պայմանավորվածության, չեն խոչընդոտում Ուլուրուի գագաթն այցելած զբոսաշրջիկներին, քանի ար այդ ճանապարհը նրանց սրբազան ճանապարհն է։ Ցավոք, քարե հսկայի գագաթ բարձրացող զբոսաշրջիկները, որոնց անանգու ցեղը անվանում է մինգա (minga), միշտ չէ, որ իրենց քաղաքավարի են պահում և կեղտոտում են Այերս ռոքի տարածքը։ Օդի բարձր ջերմաստիճանը և ժայռի ողորկ մակերեսը գագաթ բարձրանալու երկժամյա ճանապարհը դարձնում է վտանգավոր ուղևորություն․ այստեղ ամեն տարի մահանում են զբոսաշրջիկներ՝ վայր ընկնելու, սրտի կաթվածների և արևահարության հետևանքով։

Գրականություն

Marshall Cavendish Partworks // ISSN 1684-582X

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
firestartr
30 Января 2013
The best way to see The Rock is to walk around it. Immense in size & scale & a variety of rock formations and landscapes. Take good walking shoes, plenty of water an snacks. Approx length 3 hours.
Quentin Lafon
23 Ноября 2014
Amazing scenery ! The base walk is probably the best way to discover Uluru (a fly net is essential). Sunset is the best time to enjoy the colorful rock while drinking a beer from the roof of your car.
Simple Discoveries
12 Марта 2016
The park has a $25pp AUD entry, but that's totally worth the views & hikes. Recommend the base walk around Uluru & hike to 2nd viewpoint at Kata Tjuta.
Clinton Farley
1 Января 2014
If you're travelling through to Alice Springs be sure to stay at the DoubleTree by Hilton hotel. Great service and they focus on the small things from a warm chocolate chip cookie upon arrival!
Szabolcs 'csapos' Perlaki
14 Ноября 2014
If it is not too hot, definitely rent a bike at the parking at the culture center! It's the best way and lot of fun to get around Uluru!
Aurora
6 Января 2016
Marche très facile autour du rocher. Attention à prendre les photos dans les zones autorisée et à bien suivre le chemin indiqué. Démarrer le plus tôt possible car il fait trop chaud à partir de 9.00

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Desert Gardens Hotel

սկսած $417

Sails in the Desert

սկսած $479

Outback Pioneer Hotel

սկսած $281

Emu Walk Apartments

սկսած $355

Kings Canyon Resort

սկսած $298

Outback Pioneer Lodge

սկսած $33

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ուլուրու Կատա Տյուտա (ազգային պարկ)

Ուլուրու Կատա Տյուտա (անգլ.՝ Uluṟu-Kata Tjuṯa National Park), ազ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kata Tjuta

Kata Tjuta, sometimes written Kata Tjuta (Kata Joota), and also known

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lake Amadeus

Lake Amadeus is a huge salt lake in the area of Uluru (Ayers Rock),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Woodroffe

Mount Woodroffe is South Australia's highest peak, at 1,435 metres.

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Longsheng Rice Terrace

The Longsheng Rice Terraces (simplified Chinese: 龙胜梯田; traditi

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lembert Dome

Lembert Dome is a granite dome in Yosemite National Park in the U.S.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Baekdu Mountain

Baekdu Mountain, also known locally as Changbai Mountain in China, is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cerro Autana

Cerro Autana (Autana Mountain) is a geological formation located at

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Carmel

Mount Carmel (he-n. הַר הַכַּרְמֶל, Har HaKarmel; العربية. الك

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը