Ամրոցներ in Վարշավա

Ույազդովսկի ամրոց (Վարշավա)

8.6/10

Ույազդովսկի ամրոց (լեհ.՝ Zamek Ujazdowski), գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, պատմական Ույազդով թագավորական տրիբունայում, Լազենկի և Ույազդով զբոսայգիների միջև։ Ամրոցի կառուցումը թվագրվում է 13-րդ դարին, որից հետո ամրոցը մի քանի անգամ վերակառուցվել է։ Վարշավայի բազմաթիվ կառույցների պես, այն շատ վնասներ է կրել քաղաքի ապստամբության ժամանակ (1944 թվական)։ Վերակառուցվել է 30 տարի անց (1974 թվականին)։ Ամրոցն այժմ Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոն է։

Պատմություն

Առաջին ամրոցը կանգնեցվել է Մասովիայի դուքսերի կողմից, դեռևս 13-րդ դարում։ Սակայն հաջորդ դարում նրանց արքունիքը տեղափոխվեց Վարշավայի ապագա Արքայական ամրոց, իսկ Ույազդովսկի ամրոցը անուշադրության մատնվեց։

16-րդ դարում այնտեղ Թագուհի Բոնա Սֆորզայի համար մի փայտե տնակ կառուցվեց ։

1578 թվականի հունվարի 12-ին Ույազդովսկի ամրոցում տեղի ունեցավ լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկու անհանգ չափածո «Հույն պատվիրակների պաշտոնաթողությունը» ողբերգության պրիմերիան, Յան Զամոյսկու և Կրիստինա Ռադզիվիլի հարսանեկան արարողության ժամանակ։

Մասովիայի իշխանների ամրոցի ավերակներն այնուհետև տեղափոխվեցին մի նոր թաղամաս, որը կառուցվեց Սիգիզմունդ III Վազա թագավորի կողմից, իր որդու՝ ապագա թագավոր Վլադիսլավ IV-ի համար.։ Սակայն, շատ քիչ վկայություններ կան, որ այդ բնակավայրը երբևէ օգտագործվել է երիտասարդ իշխանի կողմից, որն իր երիտասարդության մեծ մասն անց է կացրել իր հոր արքունիքում։ Այն վաղ շրջանի Բարոկկո ոճի պալատ էր, որը կառուցվել էր լեհ ճարտարապետներ Մատտեո Կաստելլոյի և Կոնստանտինո Թենկալլայի նախագծով: Այն երկու հարկանի շենք էր, երկու թևանի, ներքին բակով, երկհարկանի աշտարակներով:

1659-1665 թվականներին կառույցը ծառայեց որպես Տիտոս Լիվիուս Բորատինիի դրամահատարան, որն այնտեղ պղնձյա մետաղադրամներ էր ստանում ։

1674 թվականին կրկին անտեսված ամրոցը ձեռք բերվեց Ստանիսլավ Հերակլիուզ Լուբոմիրսկիի կողմից, այնուհետև Օգոստոս II թագավորը վարձակալեց այն և հրամայեց կառուցել այնտեղ նոր արքայական նստավայր։ Ամրոցը կառուցվեց նախկին կառույցի տեղում, 17-րդ դարի նշանավոր ճարտարապետ և ճարտարագետ Տիլման վան Գամերենի կողմից։ Ամրոցը շրջապատող այգիներն ավելի ուշ բաժանվեցին երկու առանձին զբոսայգիների։ Այդ ժամանակ կառուցվեցին Լազենկի այգին և Լազենկի պալատը ։

Ամրոցի դիզայնը հետագայում ձևափոխվեց Ստանիսլավ Օգոստոս II թագավորի կողմից, ով ՝ 1764 թվականին, պատվիրեց ճարտարապետներ Յակուբ Ֆոնտանային, Դոմինիկ Մերլինին, Ժան-Բատիստ Պիլմանին և Էֆրաիմ Շրոգերին վերակառուցել այն։ Դղյակի արևելյան և արևմտյան ճակատներն ավելի բարձրացվեցին ի հավելում երկրորդ հարկի, մինչդեռ նախկինում Գամերենի կառուցապատումները վերակառուցվում էին հիմնական շենքի բարձրության վրա ՝ մեծ բակեր ստեղծելով։ Պալատի վերակառուցման աշխատանքները գրեթե ամբողջովին ավարտվեցին 1784 թվականին, իսկ որոշ ժամանակ անց այն նվիրաբերեցին Լեհաստանի բանակին։

1784 թվականից մինչև 1789 թվականները ամրոցը կրկին վերակառուցվեց, այս անգամ Ստանիսլավ Զավադզկիի կողմից, որը վերածեց այն ռազմական զորանոցների։ Շինարարական աշխատանքները զգալիորեն ընդլայնվեցին։

Լեհաստանի բաժանումներից հետո Վարշավայի Պրուսիայի օկուպացիայի ժամանակ շենքը կրկին լքվել էր։ Վարշավայի դքսության հռչակումից հետո, այն նորից վերականգնվեց և վերածվեց ռազմական հիվանդանոցի։ Սակայն Վիեննայի վեհաժողովի կողմից կառույցը ռազմական հիվանդանոց վերածելու ծրագրերը հետաձգվեցին և Լեհական թագավորությունը հանձնվեց Ռուսաստանին։ 1818 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես հիվանդանոցը բացվեց։ Հիվանդանոցում կարող էին տեղավորել հազար վիրավոր զինվոր։ Նոյեմբերյան ապստամբության ժամանակ հիվանդանոցն ընդարձակվեց և ավելացվեց ավելի քան 1250 մահճակալ, իսկ 600 լրացուցիչ տեղ բացվեց մոտակա Լազենկիի համալիրում։

Ապստամբության անկումից հետո Վարշավայի ռուսական կայսրությունը զգալիորեն ամրապնդվեց, մինչդեռ լեհական զորքերը ցրվեցին։ Կառուցվեց մի նոր ռազմական հիվանդանոց Ույազդովսկի այգու մոտ, իսկ ամրոցը դարձավ ռուսական ռազմական անձնակազմի զորանոցը։ 1850- ական թվականներին ամրոցի շրջակայքը կրկին վերակառուցվեց Երզի Կարոլ Վոլկի կողմից, քանդվելուց շուրջ քսան տարի անց։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շենքը կրկին փոխակերպվեց ռուսների կողմից ժամանակավոր հիվանդանոցի: 1915 թվականին ամրոցը գրավվեց գերմանական բանակի կողմից։ 1917 թվականի ապրիլի 10-ին այն հանձնվեց Լեհական լեգեոնին և դարձավ հիմնական ռազմական հիվանդանոց։

1918 թվականին Լեհաստանը վերադարձրեց իր անկախությունը, որից հետո ամրոցի ներքին դիզայնը կրկին ձևափոխվեց: Հիմնական սանդուղքը վերականգնվեց 18-րդ դարի դիզայնով։ Սանդուղքի հետաքրքիր առանձնահատկությունն այն էր, որ 1927 թվականի մայիսի 15-ին տեղադրեցին քարե հուշատախտակներ, հիշատակելով 1797-ից մինչև 1920 թվականների պատերազմներում զոհված բոլոր լեհ զինվորական բժիշկների անունները: 1939 թվականի Պաշտպանական պատերազմից հետո, Կարմիր Խաչը զինվորների համար դպրոց կազմակերպեց։ Վարշավայի ապստամբության ժամանակ, 1944 թվականին, ամրոցն այրվեց և վնասվեց գերմանացիների կողմից։ Պատերազմից հետո շենքը պետք է վերակառուցվեր որպես Կենտրոնական ռազմական տան: Սակայն աշխատանքները չսկսվեցին, քանի որ ամրոցի պատերը քանդվել էին Լեհաստանի կոմունիստական իշխանությունների կողմից: 1975 թվականին, 18-րդ դարի դիզայնի ամրոցի վերակառուցման աշխատանքները խոստումնալից էին և Պյոտր Բիեգանսկիի ծրագիրն ընտրվեց։ Այն գտնվում է Վարշավայի Ժամանակակից արվեստի կենտրոնում ՝ 1985 թվականից ի վեր։

Տես նաև

  • Արքայական դղյակ
  • Յան Կոխանովսկի

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Szymon G
13 Апреля 2013
One of the best Warsaw Restaurants in one of the most important Contemporary Art Centers in Poland. What else can you expect for Saturday afternoon ...
Szymon G
2 Сентября 2012
One of Warsaw's top modern art galleries housed in rebuilt renaissance castle. Must see!
Joanna Adamiak
11 Января 2015
I recommend it to anyone interested in contemporary art, there is also a cinema inside :)
Kamil Roginski
21 Августа 2016
Contemporary art center
Tori Sovak
14 Марта 2016
The "objects do things" exhibit is awesome! Student ticket for this exhibit is only 1 zł and is good until the end of May. Highly recommend!!!
Focus
15 Мая 2012
Pierwsza w Polsce tak obszerna prezentacja prac Haruna Farockiego, niemieckiego twórcy filmów dokumentalnych i wideoinstalacji. Czynna do 19.08.2012, wt.-nd. 12-19, pt. 12-21 (w czwartki wstęp wolny).
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

Ujazdów Avenue 6, Վարշավա, Poland

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Втр-Ср-Птн-Вск Noon–7:00 PM
Чтв Noon–9:00 PM
Հղումներ

Centrum Sztuki Współczesnej Zamek Ujazdowski Foursquare վրա

Ույազդովսկի ամրոց (Վարշավա) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DELUXE WIDOK 24 APARTMENT

սկսած $64

Novotel Warszawa Centrum Hotel

սկսած $205

Hotel Polonia Palace

սկսած $233

Hotel Metropol

սկսած $153

P&O Apartments Metro Centrum

սկսած $90

Residence St. Andrew's Palace

սկսած $139

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Łazienki Palace

The Łazienki Palace (Шаблон:IPA-pl; Baths Palace; polski. Pałac

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Myślewicki Palace

The Myślewicki Palace (polski. Pałac Myślewicki) is a ro

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բելվեդեր (Վարշավա)

Բելվեդերյան պալատ (ռուս.՝ Бельведер), գտնվում է Վարշավայում՝ Բելվեդ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա)

Սուրբ Ալեքսանդրի եկեղեցին (լեհ.՝ kościół św. Aleksandra), հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վարշավայի ազգային թանգարան

Վարշավայի ազգային թանգարան (լեհ.՝ Muzeum Narodowe w Warszawie, MNW),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լազենկովսկի կամուրջ

Լազենկովսկի կամուրջ (լեհ.՝ Most Łazienkowski), հնգաթռիչք պողպատե ավտո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ostrogski Palace

Ostrogski Palace, otherwise known as Ostrogski Castle (polski. Pałac

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fryderyk Chopin Museum

The Fryderyk Chopin Museum (polski. 'Muzeum Fryderyka Chopina') is a

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սեգովիայի ալկասար

Սեգովիայի ալկասար (իսպ.՝ Alcázar de Segovia), դղյակ և ամրոց Իսպանի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վենսենյան ամրոց

Վենսենյան ամրոց (ֆր.՝ Château de Vincennes), ամրոց Փարիզի հարա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Blutenburg Castle

Blutenburg Castle is an old ducal country seat in the west of Munich,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արքայական դղյակ

Արքայական դղյակ (լեհ.՝ Zamek Królew ski w Warszawie) , Վարշա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palazzo Madama, Turin

Palazzo Madama e Casaforte degli Acaja is a palace in Turin, northern

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը