Փոքր թատրոն

Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր Թատրոն, դրամատիկական հնագույն թատրոն Մոսկվայում։ Ռուսաստանի ամենամհին թատրոնը։

Պատմություն

Պաշտոնապես բացվել է 1824 թվականի հոկտեմբերի 14-ին, սակայն մշտական դրամատիկական թատերախմբի ձևավորումը սկսվել է 18-րդ դարի 50-ական թվականներին։ 1757 թվականին, Մոսկվայի համալսարանին կից ստեղծվել է թատրոն (1759 թվականից՝ հանրային), որն անվանվել է Համալսարանական Թատրոն անունով։ 1760 թվականին կոչվել է Մոսկվայի ռուսաստանյան թատրոն, որի հիման վրա, 1780 թվականին կազմակերպվել է «Պետրովկայի թատրոնը», գործել է Մ․ Մեդոքսի կառուցած շենքում (այժմյան Մեծ թատրոնի տեղում, նախկին Պետրովսկի հրապարակում)։

1806 թվականին թատերախումբը ընդգրկվել է արքունական թատրոնների համակարգում։ Փոքր թատրոնը մեծ դեր է խաղացել ռուս մշակույթի զարգացման գործում, նպաստել ռեալիզմի և հեղափոխոխական ռոմանտիզմի հաստատմանը ռուսական բեմում։ Փոքր թատրոնի գաղափարական ուղղվածության ձևավորման վրա ներգործել են Վ․ Բելինսկու, Ա․ Գերցենի, Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Դոբրոլյուբովի գեղագիտական հայացքները։ Թատրոնի դերասանական արվեստում միշտ զուգակցվել են խոր կենսական ռեալիզմը, որի հիմնադիրն էր Մ․ Շչեպկինը, և կրքոտ հեղափոխական ռոմանտիզմը, որի խոշոր ներկայացուցիչը դարձավ Պ․ Մոչլաովը։ 1853 թվականից Փոքր թատրոնի հիմնական դրամատուրգն էր Ս․ Օստրովսկին, որի պիեսների մեծ մասը բեմադրվել են այստեղ (թատրոնը համարվում է «Օստրովսկու տուն»)։ Այդ դրամատուրգիայի հիման վրա է ձևավորվել Յադովսկիների դերասանական ընտանիքի արվեստը։ 19-րդ դարի կեսին այդ բեմում հանդես են եկել նշանավոր դեւասաններ Ս․ Շումսկին, Ի․ Սամարինը և Վ․ Ժիվոկինին, 19-րղ դարի վերջին և 20-րղ դարի սկզբին՝ Մ․ Երմոլովան, Գ․ Յեդոտովան, Ա․ Լենսկին, Ա․ Ցուժին Սոմբատովը, Կ․ Ռիբակովը, Ե․ Լեշէ ովսկայան, Ա․ Յաբլոչկինան, Ա․ Օստաևը, Վ․ Մասսալիտինովան, Վ․ Ռիժովան, Ե․ Տուրչանինովան և ուրիշներ։ Խորհրդային իշխանության հենց առաջին սարիներից Փոքր թատրոնի արվեստը մոտեցել է հեղափոխական արդիականությանը։ 1919 թվականին թատրոնը կոչվել է ակադեմիական։

Բեմադրություններ

Բեմադրվել են Գորկու «Ծերուկ» (1919), Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել» (1921) և այլն։ Հեղափոխության հուժկու արձագանքն էր Տրենյովի «Լյուբով Ցարովայա» ներկայացումը (1926)։ Ռոմաշովի «Հրե կամուրջ» (1929), Լեոնովի «Սկուաարևսկի» (1934), Գուսևի «Փառք» (1936), Կոռնեյչուկի «Ուկրաինայի տափաստաններում» (1941) խորհրդային և Գորկու «Թշնամիներ» (1933), «Բարբարոսնեյր» (1941), Ա․ Օստրովսկու «Կատաղի փոյղեր» (1937), «Գայլեր և ոչխարներ» (1941), Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1938), Շեքսպիրի «Օթելլո» դասական պիեսների ներկայացումները հավաստել են թատրոնի զարգացման նոր փուլը՝ հարստացված սոցիալիստ, ռեալիզմի մեթոդով։

1937 թվականին, Տրենյովի «Նևայի ափի»-ն ներկայացման մեջ առաջին անգամ կերտվել է Լենինի կերպարը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին Փոքր թատրոնում ստեղծվել են մի շարք հայրենասիրական ներկայացումներ՝ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942), Լեոնովի «Արշավանք» (1943) և այլն։ 1930–1950-ական թվականներին առավել արդյունավետ են գործել ռեժիսորներներ՝ Կ․ Խոխլովը, Ի․ Սուդակովը, Կ․ Զուբովը, Լ․ Վոլկովը, Ա․ Դիկին, դերասաններ՝ Պ․ Սադովսկին, Ն․ Ռիբնիկովը, Մ․ Կլիմովը, Ի․ Իլյինսկին, Մ․ Բլյումենտալ–Տամարինան, Վ․ Պաշեննայան, Մ․ Ցարյովը, Ե․ Շարովան, Դ․ Զերկալովան, Ե․ Գոգոլևան, Մ․ Ժարովը, Ն․ Աննենկովը, Բ․ Բաբոչկինը և ուրիշներ։ Թատրոնը շարունակել է բեմադրել Ա․ Օստրովսկու պիեսները, խաղացանկը հարստացնելով նաև ռուս և համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններով։

Բեմադրություններից են՝ Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանություն»-ը (1956), Չեխովի «Իվանով»-ը (1960), Գորկու «Հովեկներ» (1964), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1967), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972), Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհաննովիչ արքան» (1973)։ Թատրոնի գործունեությանը տարբեր տարիներ մեծապես նպաստել են գեղարվեստական ղեկավարներ Ա․ Ցուժին–Սումբատովը, Ի․ Սուդակովը, Պ․ Սադովսկին, Կ․ Զուբովը, Բ․ Ռավենսկիխը, Ե․ Սիմոնովը, Մ․ Ցարյովը։ Թատրոնն ունի մասնաճյուղ։ 1937 թվականին Փոքր թատրոնը պարգևատրվել է Լենինի, 1974 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Թատրոնին կից գործում է թատերական դպրոց, որն սկզբնավորվել է 1809 թվականին կազմակերպված Մոսկվայի ուսումնարանից (1938 թվականից՝ Շչեպկինի անվ․ թատեր․ ուսումնարան)։ 1929 թվականին թատրոնի շենքի առջև կանգնեցվել է Ա․ Օստրովսկու հուշարձանը (բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Ն․ Անդրեև)։ Փոքր թատրոնում են ստեղծագործում (1981)՝ ԽՍՀՄ ժող․ արտիսներ Ն․ Աննենկովը, է․ Բիստրիցկայան, Ե․ Գոգոլևան, Ի․ Իլյինսկին, Ի․ Լյուբեզնովը, Վ․ Խոխրյակովը, Ռ․ Նիֆոնտովան, Ն․ Ռիժովը, Ե․ Սամոյլովը, Մ․ Ցարյովը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ՝ Բ․ Գորբունովը, Տ․ Երեմեևան, Ց․ Կայուրովը, Ց․ Սոլոմինը, Բ․ Տելեգինը և ուրիշներ։ Փոքր թատրոնի հետ հայերի առնչությունները սկսվել են նրա գործունեության հենց առաջին տասնամյակներից։ Այստեղ է աշխատել Ա․ Դավիդովը (Կարապետյան), որը 1883 թվականին, Մոսկվայում Պ․ Ադամյանին ծանոթացնել է Ա․ Օստրովսկու հետ։ Ա․ Օստրովսկու և Ֆեդոտովայի ծանոթն է եղել Գաբրիել Սունդուկյանը, որի դուստրը՝ Թ․ Սունդուկյանը, մինչև կյանքի վերջը աշխատել է այդ թատրոնում, նախ իբրև դերասանուհի, ապա՝ հուշարար։ 1908 թվականին Ա․ Ցուժին–Սումբատովը ընտրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ։ Հայ թատերական գործիչների և Փոքր թատրոնի միջև առավել սերտ կապեր են հաստատվել խորհրդային իշխանության տարիներին։ 1941 թվականից Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի հյուրախաղերը միշտ անց են կացվում Փոքր թատրոնում։ 1928 թվականին Փոքր թատրոնի խմբի հետ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») է խաղացել Վ․ Փափազյանը։ Հ․ Ղափլանյանը այդ թատրոնում բեմադրել է Ս․ Դանգուլովի «Ճանաչում», Լ․ Ուկրաինկայի «Քարե տիրակալը», է․ Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» պիեսները։ Բ․ Ռավենսկիխը Երևանի դրամատիկական թատրոնում բեմադրել է Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»։ Փոքր թատրոնում բեմադրվել է Գ․ Սարգսյանի «Գլխապտույտ» պիեսը։ Փոքր թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում (1970, 1982, 1984)։

Գրականություն

  • Дмитриев Ю. А. Государственный академический Малый театр։ Очерки. М.։ РОССПЭН, 2011. 663 с., ил., 1000 экз., ISBN 978-5-8243-1561-5.
  • Теляковский В. А. Дневники Директора Императорских театров. 1898—1901. Москва / Под общ. ред. М. Г. Светаевой. Подгот. текста С. Я. Шихман и М. Г. Светаевой. Вступ. ст. О. М. Фельдмана. Коммент. О. М. Фельдмана, М. Г. Светаевой и Н. Э. Звенигородской. М.։ АРТ, 1998. — 748 с.
  • Ежегодник Малого театра. 1955—1956. Сост. Л. Муравьева. М.։ Искусство, 1961. — 494 с.
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Алена
28 Марта 2017
Замечательный репертуар, уютная атмосфера театра располагают к отдыху души в шумном и бегущем мегаполисе.
Татьяна Ланская
13 Декабря 2015
Каждый год смотрим с детьми Снежную королеву. В этом году юбилейный 260 сезон. Великолепно, как всегда! В фойе - шикарные елки, спасибо за новогоднее настроение!! Лучший электронный сервис по билетам!
Lizzi Bogdanova
25 Мая 2013
театр сам по себе очень красивый, настоящий,никогда не разочаровывает! Классику надо смотреть здесь! Потрясающие актеры,всегда хорошие к месту декорации, интеллигентная публика,вежливый персонал
Татьяна Шурухина
Отличный театр. Постановка «Дети Ванюшина» очень интересная. Хорошие актеры. Внутри само здание комфортное и чистое. Буфет шампанское 400р за бокал, бутерброды 150р.
MDKT
18 Октября 2015
Были на "8 любящих женщин", с Ириной Муравьевой. В полном восторге и от игры актёров, и от реалистичных декораций и от полного погружения в события на сцене. Это лучшая постановка на тему "8 женщин".
Oksana Yazykova
21 Октября 2016
Его нельзя не любить. Смотрели НЕДОРОСЛЬ -потрясающий спектакль. Все выдержано по книге. Зал был полон детьми-семиклашками, это радует
8.4/10
Sergey Terentyev, Vadikus և 13,135 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hyatt Regency Moscow Petrovsky Park

սկսած $256

Hotel National a Luxury Collection Hotel Moscow

սկսած $293

The Ritz-Carlton, Moscow

սկսած $1950

Four Seasons Hotel Moscow

սկսած $755

Veliy Hotel Mokhovaya Moscow

սկսած $102

Landmark Hostel Arbat

սկսած $10

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bunker-703

Бункер 703 (ЧЗ-703) — бункер глубокого заложения, заложенный на

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Храм Иверской иконы Божьей Матери на Всполье

Храм Иверской иконы Божьей Матери на Всполье c приделами Георгия По

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of the Savior on Bolvany

Church of Transfiguration of Savior in Bolvanovka (Russian: Храм Спа

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Храм Троицы Живоначальной в Вешняках

Храм Троицы Живоначальной в Вишняках (также в Вешняках, ранее в Лужн

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Marfo-Mariinsky Convent

Marfo-Mariinsky Convent, or Martha and Mary Convent of Mercy in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Церковь Иоанна Воина

Це́рковь Свято́го Иоа́нна Во́ина на Якима́нке — православный храм;

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Храм святителя Николая в Пыжах

Храм святи́теля Никола́я в Пыжа́х — приходский православный (РПЦ)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Paveletsky Rail Terminal

Paveletsky Terminal (Павелецкий вокзал) is one of Moscow's nine r

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գերշվին (թատրոն)

«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյան թատ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pantages Theatre (Hollywood)

The Hollywood Pantages Theatre, formerly known as RKO Pantages

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային արքունական թատրոն

Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Theatro da Paz

The Theatro Nossa Senhora da Paz theater, or simply Theatro da Paz

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Guaíra

The Teatro Guaíra Cultural Centre is a state-run cultural

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը