Պալատին (բլուր)

Պալատին բլուր (լատ.՝ Collis Palatium or Mons Palatinus, իտալ.՝ Palatino) Հռոմի յոթ բլուրներից կենտրոնականն է, և քաղաքի անտիկ մասերից մեկը։ Բարձրությունը 40 մետր է Հռոմի ֆորումից։ Բլրի մի կողմից երևում է ֆորումը, մյուս կողմից՝ Մեծ Կրկեսը: Պալատին բառի ստուգաբանությունը նմանեցվում է այլ լեզուներում համանուն բառին (իտալ.՝ palazzo, ֆր.՝ palais, գերմ.՝ Palast).

Ստուգաբանություն

Ըստ Տիտոս Լիվիոսի (Ք.ա. 59-17 թթ.) Պալատին բլուրն իր անվանումը ստացել էր հին Պալլատինիում քաղաքում Արկադիացիների հաստատումից հետո։ Ավելի հավանական է, որ առաջացել է palātum "palate" գոյականից։ Էննիուսը գործածել է բառը որպես «դրախտ», և հնարավոր է, որ բառը կապված լինի էտրուսկերեն «երկինք» բառի հետ՝ falad: Պալատ բառը Palatium-ի հիմքն է։

Դիցաբանություն

Ըստ հռոմեական դիցաբանության Պալատին բլուրը այն քարայրի վայրն է, որտեղ Հռոմուլոսին և Հռեմոսին գտել է Լուպա գայլը։ Ըստ այս լեգենդի արքայի հովիվ Ֆաուստուլը գտնում է երեխաներին, իսկ նրա կինը՝ Ակկա Լարենցիան խնամում է նրանց։ Երբ Հռոմուլոսը և Հռեմոսը մեծանում են, նրանք վերադառնում են Ալբա Լոնգ, որտեղ իմանում են իրենց ծննդյան գաղտնիքը։ Նրանք սպանում են Ամուլիուսին և երկուսով որոշում կառուցել նոր քաղաք Տիբեր գետի ափերին։ Հռեմոսն ընտրում է Ավենտին բլուրը, իսկ Հռոմուլոսը պնդում է, որ քաղաքը կառուցեն Պալատին բլրի վրա։ Այսպիսով եղբայրների միջև վեճ է ծագում, ինչի պաճառով Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին։ Հռոմուլոսը զղջում է, որ սպանեց եղբորը, և հիմնադրում է քաղաք, որին տալիս է իր անունը (լատ.՝ Roma) և դառնում արքա։ Քաղաքի հիմնադրման տարեթիվն է համարվում մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ը, երբ Պալատինի բլրի շուրջ գութանով փորվել է ակոսը, որը սահմանում էր քաղաքի սահմանը։

Պատմություն

Հռոմն ունի իր սկզբնաղբյուրները Պալատինի վրա։ Պեղումները ցույց են տվել, որ Ք.ա. 10-րդ դարից սկսած մարդիկ ապրել են այստեղ։ Ըստ Լիվիոսի սաբինների և ալբանների Հռոմում հաստատվելուց հետո, բնիկ հռոմեացիները ապրել են Պալատինի վրա: Շատ հարուստ հռոմեացիներ Հանրապետության տարիներին (Ք.ա. 509 – Ք.ա. 44 թթ.)ունեին իրենց ռեզիդենցիաներն այնտեղ։ Կայսրության ընթացքում (Ք.ա. 27 – 476 թթ.) մի քանի կայսրեր ապրել են այնտեղ։ Փաստացի Օգոստոսի (Ք.ա. 27 – 14 թթ.), Տիբերիոսի (14 – 37 թթ.) և Դոմիցիանոսի (81 – 96 թթ.) պալատները դեռևս կարելի է տեսնել։ Օգոստոսը իր պալատի կողքին կառուցել է նաև Ապոլլոնի տաճարը։ Պալատին բլուրը նաև Լուպերկալիաներ փառատոնի (փետրվարի 15-ին) անցկացման վայրն է եղել։

Դիրք

Կառույցը, որ ենթադրվում է, որ Օգոստոսի կնոջ Լիվիայի (Ք.ա. 58 – 29 թթ.) բնակավայրն է եղել, ներկայումս վերանորոգվում է։ Դրա կողքին է գտնվում Կիբելայի տաճարը, որը լիարժեք պեղված և հանրության առաջ բաց չէ։ Տաճարի ետևում, այսպես կոչված, Տիբերիուսի տունն է։ Դեպի Հռոմի ֆորում է նայում Փլավիոսի պալատը, որը կառուցվել է Փլավիոսներ գերդաստանի կառավարման շրջանում (69 – 96 թթ.) (Տիտոս Փլավիոս Վեսպասիանոս (69–79 թթ.), Տիտոս (79–81 թթ.) և Դոմիցիանոս (81–96 թթ.))։ Պալատը ընդլայնվել և փոփոխվել է մի քանի կայսրերի կողմից։ Մեծ Կրկեսից տեսանելի պալատի մեծ մասը նախաձեռնվել է կայսր Սեպտիմիոս Սևերոսի օրոք (146–211 թթ.)։ Պալատին բլուրը ներկայումս բացօթյա թանգարան է։

Տես նաև

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Vova Novaque
17 Сентября 2016
What a place!!! Must see if you like history and legends. Though you need to have a guide.
Monica Vargas
17 Января 2016
Please educate yourself before entering! We did the whole walkthrough backwards...you should first see the Forum ruins, then the Palatine Hill. It seems to make more sense anyway. Enjoy!
MLe B
5 Июля 2016
Absolutely gorgeous! It is a must see in Rome. A huge hill overlooking the city. Includes a museum as well.
Tijen Tan Gülse
11 Декабря 2014
It's an invaluable experience. We loved all of it! Archeology, history, humanity, aristocracy, luxury living and smart architecture/engineering of past people will make you think more of humanity :)
Lisa Mccollough
17 Ноября 2015
My absolute favorite. We had a very educated and experienced guide who participated in the dig. She was supremo! My favorite because of the preserved times of Roman society. Quite sacred, I felt.
Madison
29 Августа 2015
Amazing views of the city & wonderful ruins to wander through! Worth stopping here first to pick up your combined ticket for the Colosseum as the queues there are absolutely ridiculous.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Flavian Palace

The Flavian Palace, also known as Domus Flavia, is a part of the vast

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Domus Transitoria

The Domus Transitoria was Roman Emperor Nero's palace on Palatine Hill

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտ Անաստազիա

Սանտ-Անաստազիա (իտալ.՝ Sant' Anastasia), տիտղոսակիր եկեղեց

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեծ կրկես

Մեծ կրկես (լատ.՝ Circus Maximus, իտալ.՝ Circo Massimo), հին հռ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Teodoro, Rome

San Teodoro is 6th century basilica in Rome. It is dedicated to

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տիտոսի հաղթակամար

Տիտոսի հաղթակամար (իտալ.՝ Arco di Tito), միաթռիչք կամար, որը

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Ջորջիո ին Վելաբրո

Սան Ջորջիո ին Վելաբրո (լատ.՝ Sancti Georgii in Velabro, իտալ.՝ Sa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
House of the Vestals

The House of the Vestal Virgins (Latin: Atrium Vestae) was the place

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vrindavan

Vrindavan Шаблон:Audio (alternate spellings Vrindaban or Brind

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Joshua's Hill

Joshua's Hill (Türkçe. Yuşa Tepesi or Hazreti Yuşa Tepesi), a hill loc

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Arafat

Mount Arafat or Mount Arafah (العربية. جبل عرفات; transliterated

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալացցո Բարբերինի

Պալացցո Բարբերինի (իտալ.՝ Palazzo Barberini), Բարբերինի ընտանիքի պ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալացցո Ֆարնեզե

Պալացցո Ֆարնեզե (իտալ.՝ Palazzo Farnese), հռոմեական պալատ (պ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը