Պալերմոյի Մայր տաճար

Պալերմոյի Մայր տաճար, Սուրբ Կույս Մարիամի տաճար (իտալ.՝ Cattedrale di Vergine Assunta; Madre Chiesa), Պալերմոյի (Սիցիլիա) արքեպիսկոպոսության մայր եկեղեցին։ Այստեղ են պահվում սուրբ Ռոզալիայի մասունքները, որը համարվում է Սիցիլիայի և Պալերմոյի հովանավորը։ Տաճարը վերջինիս պաշտամունքի կենտրոնն է։ 12-18-րդ դարերում բազմիցս վերանորոգվել է, նրանում միավորված են արաբա-նորմանական ճարտարապետության, գոթակական ոճի և կլասիցիզմի տարրեր։ Տաճարը հայտնի է սիցիլիական թագավորների և գերմանացի կայսրերի յուրօրինակ դամբարաններով, որոնց կառավարման օրոք Սիցիլիական կառավարությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ 2015 թվականի հուլիսի 3-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Տաճարի պատմություն

Նախապատմություն

4-րդ դարում ներկայիս տաճարի տեղում Մամիլիանա նահատակի պատվին կառուցվել է եկեղեցի, որն այնուհետև ավերվել է վանդալների կողմից։ Բյուզանդացիների օրոք 604 թվականին միևնույն վայրում կառուցվել է նոր եկեղեցի՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի, որն, ըստ տեղի լեգենդի, օծվել է Գրիգոր I պապի կողմից։ 831 թվականին արաբները գրավում են Պալերմոն, որոնք եկեղեցին վերածում են Ուրբաթօրյա մզկիթի։

1072 թվականի հունվարի 6-ին նորմանները՝ Ռոբերտ Գվիսկարի և նրա եղբոր՝ Ռոժերի գլխավորությամբ, գրավում են Պալերմոն։ Հենց այդ օրը Ուրբաթօրյա մզկիթը կրկին օծվում է Մարիամ Աստվածածնի պատվին, և պալերմացի արքեպիսոպոս Նիկոդիմուսը հունական ծիսակարգով մատուցում է առաջին պատարագը և երախտագիտության մաղթանքը՝ ի փառս հաղթանակողների։ Միևնույն տարում պալերմական ամբիոնը հանձնվում է լատինական հոգևորականությանը, իսկ Նիկոդիմուս քահանայապետը, որը ծառայում էր ըստ հունական ծիսակարգի, ուղարկվում է Մեցցոմոնրեալե։ Այն բանից հետո, երբ Պալերմո է տեղափոխվում Ռոժեր II-ը մոր՝ Ադելաիդա Սավոնացու հետ միասին (վերջինս նրա ռեգենտն էր անչափահաս տարիքում), Պալերմոյի տաճարը դառնում է նորմանական Սիցիլիայի գլխավոր եկեղեցին (ոչ ուշ քան 1112 թվականին)։ 1130 թվականի դեկտեմբերի 25-ին Պալերմոյի տաճարում թագադրվում է Ռոժեր II-ը՝ որպես Սիցիլիայի թագավորության առաջին արքա։ Հետագայում այստեղ են թագադրվել նաև նրա ժառանգները՝ Վիլհելմ I Չարը (1154 թվականի ապրիլի 4) և Վիլհելմ II Բարին (1166 թվականի մայիսի 10)։ 1154 թվականին տաճարում տեղի է ունենում Ռոժեր II-ի հուղարկավորությունը։

7-12-րդ դարերից մինչև մեր օրեր տաճարից մնացել է միայն կրիպտեն, որի ձևից կարելի է եզրակացնել, թե ինչպիսին է եղել սկզբնական կառույցը, ինչպես նաև պահպանվել է Ղուրանից մեջբերում՝ հարավային սյունաշարի չորս սյուներից ձախի բնի վրա։

12-13-րդ դարերի նորմանական տաճար (Գուալտերո բազիլիկ)

1176-1186 թվականներին հին տաճարի տեղում Պալերմոյի ցանկասեր և ազդեցիկ արքեպիսկոպոս Գուալտերո Օֆամիլիոն (Ուոլտեր Միլ) կառուցում է նոր եկեղեցի։ Դրանով նա ձգտում էր ընդգծել իր թեմի մայրաքաղաքային կարգավիճակը ընդդեմ Բիլհելմ II Բարի թագավորի կառուցած Մոնրեալեի տաճարի, որը դարձել էր արքեպիսկոպոսության նոր կենտրոնը։ Քանի որ արքեպիսկոպոսի հնարավորություններն էապես զիջում էին թագավորականին, Գուալտերոյի բազիլիկը զգալիորեն զիջում էր իր Մոնրեալիեի մրցակցին կահավորման ճոխությամբ։

Պալերմոյի տաճարն իրենից ներկայացնում էր եռանավ բազիլիկ՝ երեք աբսիդներով։ 1250 թվականին տաճարի չորս անկյունները պսակվեցին նրբագեղ աշտարակներով, իսկ 1260 թվականին տաճարի հարավարևելյան հատվածին կից կառուցվեց ավանդատունը։ Տաճարի արտաքին տեսքի մասին կարելի է դատել ներկայիս կառույցի արևելյան մասից, որը պահպանել է իր սկզբնական արաբա-նորմանական տեսքը՝ նեղ աղեղնաձև պատուհաններ, միահյուսված բազմաթիվ կեղծ կամարներ, նրբին դրվագազարդեր, բուսական զարդապատկերներ։

Այդ ժամանակաշրջանում տաճարում իրենց վերջին ապաստանն են գտել Հոհենշտաուֆեն տոհմի սիցիլական թագավորներն ու կայսրերը՝ Հենրիխ VI-ն ու Ֆրիդրիխ II-ը, Կոնստանտի Նորմանդացին և Կոնստանցիա Արագոնացին։ Հին տաճարից նոր բազիլիկ է բերվել նաև Ռոժեր II-ի մարմինը։ Այս սարկոֆագները, որոնք 18-րդ դարի վերջին խոշոր վերակառուցման ժամանակ տեղադրվեցին կողմնային կապելլաներից մեկում, հանդիսանում են տաճարի ինտերիերի նորմանական ժամանաշրջանի միակ հետքերը։

12-13-րդ դարերում Պալերմոյի տաճարում են թագադրվել բոլոր սիցիլացի թագավորները՝ սկսած Ռոժեր II-ից։

14-17-րդ դարերի վերակառուցումներ

ֆեդերիկո II-ից հետո Արագոնյան դինաստիայի թագավորների իշխանությունը զգալիորեն թուլացավ, նրանք այլևս չէին կառավարում Պալերմոյում, և քաղաքը գտնվում էր Կյարամոնտե ֆեոդալական տան իշխանության տակ։ Վերջիններիս ընկճելու և Պալեմոն կրկին կենտրոնական իշխանությանը վերադարձնել հաջողվեց միայն Մարտին I Կրտսերին, որին աջակցեց հայրը՝ արագոնացի արքա Մարտին Ավագը։ Այդ կերպ Պալերմոն նորից թագավորի իշխանությանը վերադարձնելը համընկավ սիցիլական թագավորների արական ճյուղի ընդհատման ժամանակին, ինչին հաջորդեց արագոնյան թագավորների իշխանությունը։ Դրան հաջորդող 300 դարերի ընթացքում Սիցիլիան պատկանում և կառավարվում էր արագոնյան, ապա իսպանական փոխարքաների կողմից։ Ուստի տաճարի նշանակությունը, որպես մայր տաճար, ընկնում է, և արագոնյան տոհմի բոլոր սիցիլական արքաներից միայն Պեդրո II-ն է թաղված Պալերմոյում։

14-16-րդ դարերում շարունակվում է տաճարի շինարարությունը։ 1342 թվականին ավարտվում է անկյունային չորս աշտարակների կառուցումը, իսկ 1352 թվականին գլխավոր՝ արևմտյան պորտալը, կառուցվում է գոթական ոճով։ 1426-1430 թվականներին Անտոնիո Գամբարի նախագծով կառուցվում է տաճարի հարավային սյունասրահը՝ երեք աղեղնաձև կամարներով, որոնք կերտված էին կատալոնյան գոթիկայի ոճով։ Միևնույն ժամանակ տաճարի հարավային պորտալում Անտոնիո Գամբարան տեղադրում է «Աստվածամայրը գահին» խճանկարային սրբապատկերը։ Ավելի ուշ՝ 15-րդ դարում, հարավային ճակատամասին հարող տարածքում Սիմոնե դա Բոլոնյա արքեպիսկոպոսի հրամանով հիմնվում է այգի։ Այս ժամանակ տաճարը ձեռք է բերում իր առավել հայտնի սրբությունները՝ Madonna Libera Inferni արձանը (1469 թվական) և սուրբ Ռոզալիայի մասունքները (1624 թվական)։

16-րդ դարի տաճարի ընդլայնումը կապված է սիցիլական Գաջինի ընտանիքի ճարտարապետների և քանդակագործների հետ, մասնավորապես այդ տոհմի առավել հայտնի ներկայացուցչի՝ Դոմենիկո Գաջինիի։ 1510 թվականին Անտոնելո Գաջինիի նախագծով տաճարի խորանային հատվածը ձևավորվեց մարմարե կռնակով՝ սրբերի արձաններով (18-րդ դարում դրանք կորչեցին Ֆենդինանդո Ֆուգայի վերակառուցման արդյունքում)։ 1536 թվականին Վինչենցո և Ֆաբիո Գաջինիները տաճարին կից կառուցեցին հյուսիսային ավանդատունը։ 1575 թվականին ըստ Վինչենցո Գաջինիի նախագծի տաճարամերձ հրապարակը շրջափակվեց մարմարե ճաղաշարքով՝ սրբերի արձաններով։ 1685 թվականին հրապարակի կենտրոնում տեղադրվեց շատրվան, որը պսակվեց 1744 թվականին Ռոզալիա սրբի արձանիկով։ Վերջինիս հեղինակն է Վինչենցո Վիտտալիանոն։

Տաճարը 18-րդ դարում և Ֆերդինանդո Ֆուգայի վերկառուցում

18-րդ դարում երկու համաեվրոպական (իսպանական և լեհական ժառանգության համար) պատերազմների արդյունքում Սիցիլիական թագավորությունը կրկին անկախություն է ձեռք բերում, իսկ Պալերմոյի Մայր տաճարը դառնում է երկու թագավորների՝ Վիկտոր Ամադեուս Սավոյացու (1713 թվականի դեկտեմբերի 24) և Կառլոս III Բուրբոնի (1734 թվական, հուլիս) թագադրման վայրը։ Եվ համապատասխանաբար տաճարի նոր կարգավիճակի հետ կապված, 1781 թվականին, Ֆերդինանդ III թագավորի կառավարման ժամանակ ծավալվում է հսկայական վերակառուցում՝ ֆլորենտինացի ճարտարապետ Ֆերդինանդո Ֆուգայի ղեկավարությամբ։ 1801 թվականին ավարտվում է վերակառուցումը, ինչն էապես փոխում է տաճարի տեսքը։ Կառույցն ամբողջանում է դասական գմբեթով, որը կառուցվում է գլխավոր նավի առանցքի և տրանսեպտի հատման տեղում, ինչի արդյունքում շինությունը կորցնում է Սիցիլիայի նորմանական տաճարներին բնորոշ տեսքը։ Կողմնային նավերին կից կառուցվում են 14 կապելլաներ, ըստ այդմ կառույցը ընդարձակվում է լայնությամբ և դադարում համապատասխանել բազիլիկի դասական տիպին։ Տաճարի հյուսիսային և հարավային նոր ճակատամասերը ձեռք են բերում մի շարք փոքր գմբեթներ, որոնք պսակում էին կապելլաները։ Նախկին՝ հյուսիսային ճակատամասն ընդգծող ավանդատունը, որը Գաջինիի աշխատանքն էր, միավորվում է նորակառույց կապելաներին՝ ձուլվելով տաճարի ընդհանուր ծավալին։

Առավել խոշոր փոփոխությունների է ենթարկվել տաճարի ինտերիերը։ Նորմանական Սիցիլիային բնորոշ փայտե առաստաղը փոխարինվում է ցածրադիր կամարով։ Գաջինիի խորանի կռնակը հանվում է, իսկ նրա բաղկացուցիչ մասերը, մասնավորապես՝ սրբերի արձանները, տեղադրվում են տաճարում։ Արքայական և կայսերական սարկոֆագները հավաքվում են երկու հարակից կապելլաներում, ինչը տաճարում ստեղծում է հատուկ «հիշատակային» գոտի։ Ամբողջությամբ ինտերիերը ձեռք է բերում նեոդասականությանը հատուկ զուսպ և համեստ տեսք։

Ֆուգայի վերակառուցումը վերջինն էր և ամենախոշորն ու նշանակալիցը, ինչի շնորհիվ 1801 թվականին տաճարը ձեռք է բերում ներկայիս տեսքը։ Ճարտարապետական լուծման վերջին ակորդը լինում է 1805 թվականին, երբ Էմանուելե Պալացոտոյի նախագծով կառուցվում է տաճարի գլխավոր զանգակատունը։

Տաճարի արտաքին տեսք

Բազմաթիվ վերանորոգումների և վերակառուցումների արդյունքում, որոնք տևել են յոթ դար, տաճարի շենքը ձեռք է բերել պաճուճազարդ էկլեկտիկ տեսք։ Տարբեր դարերի և ճարտարապետական ոճերի բնորոշ առանձնահատկությունները հաջորդում են մեկը մյուսին։ Ըստ այդմ, տաճարի արտաքինի վրա նկատելի են ցայտուն արտահայտված արաբա-նորմանական (հատկապես՝ արևելյան մասում), գոթական (արևմտյան ճակատամասն ու հարավային ավանդատունը) և նեոդասական (զանգակատունը) ոճերը։

Արևմտյան ճակատ և զանգակատուն

Տաճարի գլխավոր արևմտյան ճակատը Վիա Բոնելո նեղլիկ փողոցի վրա է, որն առանձնացնում է տաճարը արքեպիսկոպոսական պալատից։ Այդպիսի ճարտարապետական լուծման արդյունքում տաճարի զանգակատունը կառուցված է ոչ թե տաճարին կից, այլ վերը նշված պալատին։ Որպեսզի զանգակատունը տաճարից չառանձնանա, երկու բարձր աղեղնաձև կամարներ միացնում են դրանք։

Զանգակատան ստորին հսկայական հատվածը, որը մոտավորապես այնքան բարձր է, որքան տաճարը, վերագրվում է նորմանական ժամանակաշրջանին։ Այս դարաշրջանի շատ եկեղեցական կառույցների պես՝ զանգակատունը ևս կարծես կուռ ամրոց լինի։ 1168 թվականի գարնանը զանգակատանը թշնամիները պաշարում են արքեպիսկոպոս Ստեֆան դյու Պերշին, որը նաև թագուհի-ռեգենտ Մարգարիտա Նավառացու կանցլերն էր։

19-րդ դարի սկզբում զանգակատան վերին հատվածը հիմնովին վերակառուցվել է նեոգոթական ոճով՝ ճարտարապետ Էմանուելե Պալացոտոյի կողմից։ Այդ կերպ, ոճային առումով զանգակատունը միավորվել է գոթական ոճով կառուցված արևմտյան ճակատամասին։ Արդյունքում ներկայիս զանգակատունը կազմված է բացարձակապես իրար հակասող երկու մասերից՝ ստորին հսկայական նորմանական հիմքից և վերին թեթև նեոգոթական աշտարակից։ Զանգակատան աշտարակի վրա 1954 թվականին տեղադրվել է Մադոննա դելա Կոնկո-դ’Օրոյի արձանը, որի հեղինակն է Նինո Ջերաչին։

Տաճարի արևմտյան շքամուտքը ձևավորվել է գոթական ոճով 1352 թվականին, իսկ 1250-1342 թվականներին կառուցվել են երկու փոքր զանգակատուն-աշտարակները։ Դրանք պատված են բարակ ծեփակերտ շերտով, ինչը պարունակում է իսլամական աբստրակտ և բուսակական տարրեր։ Աշտարակների չորս հարկերը զարդարված են արաբա-նորմանական կամարներով և երկփեղկ պատուհաններով։

Տաճարի արևմտյան շքամուտքը սկզբում ունեցել է փայտե դռներ, սակայն 1961 թվականին դրանք փոխարինվել են բրոնզով, որոնք Ֆիլիպո Սգարլատի աշխատանքներն էին։ Շքամուտքի խորանում տեղադրված է Տիրամոր արձանը (15-րդ դար)։

Արևմտյան մուտքից դեպի հյուսիս տեղակայված է Թագադրման պատշգամբը (իտալ.՝ Loggia dell'Incoronazione)։ Թեև տարածքը տաճարից առանձնացված է կողմնային ուղանցումով, սակայն թեմատիկ պատշգամբը սերտ կապված է հիմնական կառույցի հետ։

Հարավային և հյուսիսային ճակատներ

Հարավային ճակատը բացվում է դեպի լայնարձակ Պյացցա Դուոմո հրապարակ, և նրանում աբողջությամբ արտացոլված է կառույցի բարդ էկլեկտիկական ճարտարապետությունը։

Աջակողմյան (հարավարևելյան) հատվածը կրում է արաբա-նորմանական ճարտարապետության բազմաթիվ տարրեր։

Վերջին վերակառուցման ժամանակ (1781-1801 годы) ֆերդինանդո Ֆուգան փոփոխեց հարավային ճակատամասը կլասիցիզմի տարրերով։ Սկզբում գլխավոր նավի և տրանսեպտի հատման առանցքի վրա ավելացվեց գմբեթը, որը ոճային առումով հակասում էր շենքի հիմնական մասին։ Հարավային նավի սկզբնական պատը հեռացվեց դեպի ավելի հարավ։ Տաճարի կցակառուցված տարածքը վերափոխվեց յոթ կողմնային կապելլաների, որոնցից յուրաքանչյուրը պսակվում էր փոքրիկ գմբեթով։ Դրանք հիմնական գմբեթի հետ ոճապես կապված չեն և աններդաշնակ են գլխավոր նավի արտաքին երեսի կեղծ կամարների խիստ հաջորդականության հետ։

Հարավային ճակատի միմյանց հակասող նորմանական և դասական էլեմենտների մեջ առանձնանում է տաճարի հարավային սյունասրահը, որը ձևավորված է կատալոնյան գոթիկայի ոճով։ Երեք աղեղնաձև կամարներով սյունազարդ նախասրահը կառուցվել է 1426-1430 թվականներին ճարտարապետ Անտոնիա Գամբարայի կողմից։ Սյունասրահում ձախից առաջին սյան վրա դաջված է մեջբերում Ղուրանից։ Սյունը եղել է բյուզանդական տաճարինը, որն արաբները դարձրել էին Ուրբաթօրյա մզկիթ։ 1072 թվականին մզկիթը կրկին վերափոխվել է եկեղեցու հաղթանակած նորմանների կողմից։

Տիմպանի (քանդակազարդ ճակատամաս) միջին հատվածն իրենից ներկայացնում է Ավետման տեսարանով հարթաքանդակ, որի կենտրոնում Հիսուսն է, իսկ մնացած մակերեսը շքեղորեն զարդարված է բուսական զարդանախշերով։

Սյունասրահի ներսում կրկին Գամբարայի կերտած գոթական ճակատամուտքն է։ Դրա վերևում Գամբարան գահի վրա տեղադրել է Աստվածամոր պատկերը, որը կերտված է խճանկարով, բյուզանդական ոճով, և հնարավոր է, նաև վերագրվում է նորմանական դարաշրջանին։ Սյունասրահի ներքին մասը զարդարող բազմաթիվ մարմարե հուշատախտակների մեջ առանձնանում են երկու հարթաքանդակներ, որոնք պատկերում են Սիցիլիական թագավորության համար երկու կարևոր թագադրումները՝ Վիկտոր Ամադեուս Սավոյացունն ու Կառլոս III Բուրբոնինը։

Հյուսիսային ճակատամասն իրենում ամփոփում է կառույցի շինարարության պատմության ողջ դժվարությունը։ Ինչպես և հարավային մասում, Ֆերդինանդո Ֆուգան առաջ է տարել տաճարի հյուսիսային պատը՝ կցակառուցելով յոթ կողմնային կապելլաները՝ փոքրիկ գմբեթներով։ Ընդ որում, (1536 թվականին) Վինչենցո և Ֆաբիո Գաջինիների կառուցած հյուսիսային սյունասրահը ներկառուցվում է տաճարի ընդհանուր ծավալի մեջ և կորցնում իր սկզբնական նշանակությունը։

Արևելյան (արաբա-նորմանական) ճակատ

Տաճարի արևելյան հատվածում զգալիորեն պահպանված է արաբա-նորմանաան տեսքը։ Երեք աբսիդները շքեղորեն զարդարված են արաբա-նորմանական ճարտարապետությանը բնորոշ կեղծ կամարներով, տուֆից և լավայից պատրաստված նուրբ աբստրակտային դրվագազարդերով և բուսական զարդանախշերով։ Երկու զանգակատները, որոնք շրջանակում են տաճարի արևելյան ճակատամասը, հանդիսանում են արևմտյան ճակատի աշտարակների զույգերը։ Այդ կերպ տաճարի անկյունների չորս միանման սյուները կապում են կառույցի արևմտյան և արևելյան երկարաձիգ առանցքը՝ որպես մի ամբողջություն։

1260 թվականին կառուցված, տաճարի հարավարևելյան անկյունի կից ավանդատունը ևս արված է արաբա-նորմանական ոճով։ Դրա վերնահարկը իրենից ներկայացնում է խիստ կամարների շարք, որից վեր հետևում են բերդապարիսպային ատամները, որոնք ավանդատանը տալիս են ամրոցի տեսք։

Արտաքին հղումներ

  1. Պալերմոյի տաճարի պաշտոնական կայք
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Sean O'Connor
22 Августа 2016
Head up to the roof for great views of the city. If you need a toilet, head right from the entrance and it's hidden behind one or the chapels.
Fréderic Louis
2 Января 2018
At the south entrance (side of square), look closer to the left column to find the only remaining sign of the Arabic influence in the building’s architecture.
Teresa Schilder
8 Июля 2017
The rooftop tour, although a bit expensive compared to other tower entries. Views are amazing. Interior is not as impressive as other churches in town, but still worth the visit.
Remo Malarik
16 Ноября 2017
The main cathedral in Palermo. Going up on top is def worth it and you get a great view over the city with the sea and the mountains in the background.
Bulent Akbay
12 Сентября 2014
Giriş ücretsiz ve görülmeye değer. Müze olarak gezmeli. Fotoğraf serbest...
Alberto
22 Октября 2017
Da visitare il tetto di sera per la fantastica vista della città!
9.0/10
Nikolaj K, Nadya Popova և 8,170 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Cit Hotels Dea Palermo

սկսած $104

Suite Palermo Apartment

սկսած $0

Casale D' Or

սկսած $52

Casa Riccio B&B

սկսած $66

In Itinera

սկսած $51

Bed & Breakfast Le stanze di Irma Palermo

սկսած $58

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Martorana

La Martorana, also known as Santa Maria dell'Ammiraglio (Saint Mary of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palazzo Sclafani

The Palazzo Sclafani is located in front of Palermo, Italy's cathedral

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palazzo dei Normanni

The Palazzo dei Normanni is a palace in Palermo, Italy. It was the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cappella Palatina

The Palatine Chapel (italiano. Cappella Palatina) is the royal chapel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կվատրո Կանտի

Կվատրո Կանտի (իտալ.՝ Quattro Canti), պաշտոնապես հայտ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Giovanni degli Eremiti

San Giovanni degli Eremiti (St. John of the Hermits) is a church in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Cataldo, Palermo

San Cataldo is a church of the Sicilian city of Palermo, on the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palazzo Valguarnera-Gangi

Palazzo Valguarnera-Gangi is the large ancestral townhouse of firstly

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of Jesus' Heart

The Cathedral of Jesus' Heart (Bosnian/Croatian: Katedrala Srca

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար

Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար (ֆր.՝ Cathédrale

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Լուիջի դե Ֆրանչեզի

Սան Լուիջի դե Ֆրանչեզի (իտալ.՝ San Luigi dei Francesi, ֆր.՝ Sai

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of San Juan Bautista

The Cathedral of San Juan Bautista is a Roman Catholic cathedral in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tempio Malatestiano

The Tempio Malatestiano Шаблон:In it is the cathedral church of Rimin

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը