Պանաթինաիկոս (հուն․՝ Παναθηναϊκό στάδιο կամ հուն․՝ Καλλιμάρμαρο, բառացիորեն՝ գեղատեսիլ մարմարյա), բացառիկ մարզադաշտ Աթենքում, միակն աշխարհում՝ կառուցված պենտելիկոնյան մարմարից: Տեղակայված է Կալիմարմար շրջանում՝ Զիփփեյոն կոնգրես-սրահից և Ազգային պարտեզից դեպի արևելք: Եվանգելիս Զապասի նախաձեռնությամբ՝ պատմության մեջ առաջին անգամ՝ 1896 թվականին, այս մարզադաշտում անցկացվեցին Օլիմպիական խաղեր:
Հին ժամանակներում մարզադաշտը այն վայրն էր, որտեղ անցկացվում էին պանաթենական խաղերը, որոնք նվիրված էին քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ Աթենասին: Դասական ժամանակշրջանում կառուցվեցին փայտե նստարաններ: Մարզադաշտը կառուցվել է մարմարից մ.թ.աա 329 թվականին, արքոնտ Լիկուրգ Աթենացու նախաձեռնությամբ: Մարզադաշտն զզալի ընդարձակվեց և բարենորոգման ենթարկվեց Հերովդես Ատտիկացու օրոք՝ 140 թվականին, այդ ժամանակ այն ուներ 50 000 նստատեղ:
Հին կառույցի մնացորդները պեղվել և վերականգնվել են XIX դարի կեսին՝ հույն հայրենասեր Եվանգելիս Զապասի միջոցներով: Նրա աջակցությամբ մարզադաշտում անցկացվեցին Օլիմպիական խաղերի 1870 և 1875 թվականների մրցումները:
Աշխատանքների իրականացման երկրորդ մասշտաբային փուլն իրականացվեց 1895 թվականին՝ ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի իրականացման համար՝ Գեորգիոս Ավերոֆի ֆինանսական օժանդակությամբ (նրա մարմարյա արձանն այժմ կանգնեցված է մուտքի մոտ): Նվիրատվություններն արվել են Կոնստանտինոս արքայազնի ժառանգորդի պահանջով: Նախագծի համար պատասխանատու էին ճարտարապետներ Անաստասիոս Մետաքսասը և էռնեստ Զիլլերը: Քանի որ մարզադաշտն իր ժամանակակից տեսքով կառուցվել է միայն Օլիմպիական խաղերի վերածննդի սկզբում, կառուցված է ըստ հին մոդելի (մասնավորապես՝ նրա վազքուղիները չեն համապատասխանում ներկայում ընդունված չափորոշիչներին): Մարզադաշտը, որը կազմված է 50 հորիզոնական մարմարյա շարքերից, տեղավորում ՝ շուրջ 80 000 մարզասերների:
Մինչև XX դարի կեսն Իլիսոս գետը հոսում էր ուղիղ մարզադաշտի մուտքի մոտով: Գարնանային գետավարարումների ժամանակահատվածում գետերը հաճախ վարարումների էին ենթարկվում, այդ իսկ պատճառով այդ տեղանքն ստացավ Գորտի կղզի անվանումը: Ավելի ուշ այն թաքնվեց Վասիլի Կոնստանտինի պողոտայում:
2004 թվականին մարզադաշտը դարձավ օլիմպիական խաղերի մարզական մրցասպարեզներից մեկը: Այն 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ նետաձգության մրցման անցկացման վայրն էր:
Historic Panathenian Stadium reopens to visitors — ana-mpa