Պանթեոն (Հռոմ)

Պանթեոն (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվածներին, հին հունարեն՝ πάντες — բոլոր և θεός — աստված), «բոլոր աստվածների տաճար» Հռոմում, հին հռոմեական ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի կենտրոնագմբեթ հուշարձան։ Կառուցվել է Հադրիանոս կայսեր օրոք 126 թվականին, նախկին Պանթեոնի տեղում, որը կառուցվել էր 2 դար առաջ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կողմից։ Վերնաճակատի լատիներեն գրությունը՝ «М. AGRIPPA L F COS TERTIUM FECIT», թարգմանաբար նշանակում է. «Մարկոս Ագրիպպան՝ Լուցիայի որդին, ընտրված կոնսուլ երրորդ անգամ, կառուցեց սա»: Կառույցն իրենից ներկայացնում է անտիկ աշխարհի խոշոր ինժեներական նվաճում։ Գտնվում է Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակի վրա։ Հորինվածքով և կառուցվածքային լուծումով Պանթեոնը հին հռոմեական ճարտարապետության մեջ յուրահատուկ է։ Տարբերվում է դասական պարզությամբ և ներքին տարածքի կառուցվածքի ամբողջականությամբ, գեղարվեստական կերպարների փառահեղությամբ։ Բացառված չէ, որ տաճարի կառուցմանը մասնակցել է Ապոլլոդորոս Դամասկոսցին: Պանթեոնի աղյուսե-բետոնային ռոտոնդան ծածկված է կիսագնդաձև գմբեթով (տրամագիծը՝ 43 մետր և ավելի)։ Վերջինս բաղկացած է շրջանագծերից, որը հեշտությամբ տեսանելի են կեսոնային առաստաղի շնորհիվ։ Գմբեթը պատերի հետ միասին կազմում է ամբողջական պատյան՝ ամփոփելով իր մեջ ողջ տարածությունը, որն էլ համապատասխանում է գլանի և գնդի կեսի ներքին ծավալին։ Ենթադրվում է, որ հնագույն ժամանակներում գմբեթի մակերեսը զարդարում էին վարդաքանդակներ ու աստղեր, պարզապես դրանց մասին փաստացի ապացույցներ չկան։ Տաճարի հիմնական ծավալին կցված են որմնախորշեր, որոնք կենտրոնական դահլիճից առանձնացված են կորնթոսյան սյուներով։ Օղակաձև ծածկը առանձնացնում է սյունաշարը գմբեթի ներքին մակերեսից։ Նրա վրա տեղադրված են հինգ շարք քառակուսի կեսոններ։ Ցերեկային լույսը ներթափանցում է 9 մետր տրամագծով կամարից, շրջանաձև բացվածքի միջով։ Ներսում Պանթեոնը զարդարված է դեղնակարմիր-շագանակագույն բազմերանգ մարմարով՝ համադրած հազվագյուտ ճերմակ մարմարի հետ։ Պանթեոնի ներքին հարդարանքը լավ է պահպանվել՝ շնորհիվ այն բանի, որ իր գոյության ընթացքում շինությունը երբեք չի փակվել։ 609 թվականի մայիսի 13-ին հեթանոս եկեղեցին օծվեց որպես Սանտա Մարիա Ռոտոնդա իտալ.՝ Santa Maria ad Martires, երբ բյուզանդական կայսր Փոկասը նվիրաբերեց տաճարը Բոնիֆացիուս IV Պապին։ Այդուհետ մայիսի տասներեքին սկսեցին տոնել բոլոր սրբերի տոնը։ 8-րդ դարի կեսին, նոյեմբերի մեկին Գրիգորիոս III Պապը Սուրբ Պետրոսի մատուռներից մեկը օծեց բոլոր սրբերի պատվին, և այս իրադարձության շնորհիվ տոնակատարության ամսաթիվը տեղափոխվեց նոյեմբերի մեկ։ Այդ ժամանակից ի վեր կաթոլիկներն ու բողոքականները «Բոլոր Սրբերի տոնը» նշում են նոյեմբերի մեկին։ Պանթեոնում ամփոփված են մի քանի հանրահայտ մարդկանց աճյուններ, ինչպիսին են իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտին, Վիկտոր Էմանուիլ III և Ումբերտո I արքաները։ Պանթեոնի յուրահատկություններից մեկը տանիքի վրայի բացվածքն է։ Կեսօրին նրա միջով ներթափանցում է լուսային սյունը։ Այն «չի տարածվում», մնում է հսկա ճառագայթի նման և դառնում համարյա շոշափելի։

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Turismoroma.it
26 Августа 2019
Free entry to the first 2 visited museums and archaeological sites. Free admission includes exhibition in the museum. Reduced ticket to all other museums and/or archaeologic sites visited thereafter.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ

Սանտա Մարիա սոպրա Միներվա (լատ.՝ Sancta Ma

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Լուիջի դե Ֆրանչեզի

Սան Լուիջի դե Ֆրանչեզի (իտալ.՝ San Luigi dei Francesi, ֆր.՝ Sai

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palazzo Madama

Palazzo Madama is a palace in Rome, currently house of the Senate of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Obelisk of Montecitorio

The Obelisk of Montecitorio (italiano. 'Obelisco di Montecitorio',

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտ Ինյացիո

Սանտ Ինյացիո եկեղեցի (իտալ.՝ Chiesa di Sant'Ignazio di Loyola

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիացցա Նավոնա

«Պիացցա Նավոնա» (իտալ.՝ Piazza Navona) լայնարձակ ուղղանկյ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Չորս գետերի շատրվան

Չորս գետերի շատրվան (իտալ.՝ Fontana dei Quattro Fiumi), Հռոմի ամենահա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Ավգուստինի եկեղեցի

Սուրբ Ավգուստինի եկեղեցի (իտալ.՝ Basilica di Sant'Agostino in Campo

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santa Anastasia (Verona)

Santa Anastasia is a church of the Dominican Order in Verona, northern

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vilnius Cathedral

The Cathedral of Vilnius (lietuvių. Vilniaus Šv. Stanislovo ir Šv. Vl

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա ին Վիա Լատա

Սանտա Մարիա ին Վիա Լատա (լատ.՝ Sanctae Mariae in Via Lata), տ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santi Giovanni e Paolo, Rome

Santi Giovanni e Paolo is an ancient basilica church in Rome, located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սակրե Կյոր բազիլիկ

Սակրե Կյոր բազիլիկ (ֆր.՝ Basilique du Sacré Cœur կամ պարզապես Ս

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը